Անուշավան Զաքարյան - Լիսիցյանների տաղանդավոր զավակը. Լևոն Լիսիցյան
27 Էջ | 49-76 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-49 | Ստացվել է՝ 2021-12-27 | Գրախոսվել է՝ 2022-02-23 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-03
Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ
XIX դարավերջի – XX դարի հայ իրականության մեջ իր արժանավոր տեղն ունի Լիսիցյան գերդաստանը: Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում բազմակողմանի ուսում առած Ստեփան Լիսիցյանը (1865–1947) հայ մշակույթի մեծ երախտավոր էր՝ բանասեր, աշխարհագրագետ, ազգագրագետ, պատմաբան, մանկավարժ, հրատարակիչ, այդ թվում՝ «Հասկեր» մանկական ամսագրի հիմնադիր ու խմբագիր, Հովհ. Թումանյանի և Լ. Շանթի հետ «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագրքի կազմող, թարգմանիչ. հիշարժան է լեհերենից թարգմանած Հ. Սենկևչի հանրահայտ «Յո՞ երթաս» վեպը: Ստ. Լիսիցյանի կինը՝ Կատարինե (Եկատերինա) Լիսիցյանը (1863–1957), եղել է Թիֆլիսում հայոց երկսեռ գիմնազիայի հիմնադիրն ու տեսուչը, միաժամանակ՝ հասարակական գործիչ և հրատարակիչ:
Բանալի բառերԼիսիցյաններ Լևոն Լիսիցյան Թիֆլիս Մոսկվա Վիեննա Յո. Ստրժիգովսկի Թ. Թորամանյան կամավորական խմբեր Պետրոգրադ Ն. Մառ Լ. Աուեր Կ. Պոլիս Երևան Սարիղամիշ Էջմիածին Հովհ. Թումանյան Ավ. Իսահակյան Ալ. Կուլեբյակին Կ. Բախշի:
