Գայանե Մախմուրյան - 1921 թ. մարտի 16 (18)-ի Մոսկվայի պայմանագրի պատմաքաղաքական գնահատման շուրջ (անգլ.)
24 Էջ | 15-39 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-15 | Ստացվել է՝ 2023-12-14 | Գրախոսվել է՝ 2024-03-05 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն
Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է 1921 թ. մարտի 16 (18)-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի ապօրինի իշխանության միջև։ Առաջնորդվելով հեղափոխական և նվաճողական ձգտումներով՝ կողմերն ամրագրեցին քեմալականների հաջողությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ 1920 թ. վարած զավթողական պատերազմում։ Մոսկվայի պայմանագրով վավերացվեց քեմալականների կողմից Կարսի մարզի և Սուրմալուի գա-վառի բռնազավթումը, իսկ Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանի խնամակալությանը: Թուրք-բոլշևիկյան համագործակցության նոր արտահայտություն էր ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի՝ ոչ պետական մարմնի 1921 թ. հուլիսի 5-ին կայացրած Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին ենթարկելու՝ բնակչության 95 տոկոսի ցանկությունն անտեսող և Մոսկվայի պայմանագրին հավասարաչափ ապօրինի որոշումը։
Բանալի բառեր1921 թ. Մոսկվայի պայմանագիր Հայաստանի Հանրապետություն ՌԽԴՍՀ քեմալական Թուրքիա Կարսի մարզ Սուրմալու Նախիջևան Արցախ (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջան Վրաստան
