Պետրոս Դեմիրճյան - Գարեգին Սրվանձտյանցի բանահավաքչական ու ազգագրական գործունեությունը
9 Էջ | 122-131 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-118 | Ստացվել է՝ 2022-01-20 | Գրախոսվել է՝ 2022-03-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-09
Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ
Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը (1840–1892 թթ.) հայ ժողովրդի ամենամեծ երախտավորներից մեկն է՝ թե՛ որպես հոգևոր, ազգային-հասարակական նվիրյալ գործիչ, թե՛ որպես անզուգական բանասեր, բանահավաք ու ազգագրագետ: Հատկանշական է, որ նրա գործունեությունը տասնամյակներ շարունակ շաղկապված է եղել երջանկահիշատակ Մկրտիչ Խրիմյանի՝ Խրիմյան Հայրիկի կյանքին ու գործունեությանը: Բավական է հիշել, որ Գ. Սրվանձտյանցը եղել է 1850-ականի կեսերին Խրիմյանի հիմնած «Արծուի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալը, որտեղ և տպագրվել են նրա՝ ազգային-ազատագրական պայքարի գաղափարով ներշնչված առաջին ծանրակշիռ հոդվածները:
Բանալի բառերԳարեգին Սրվանձտյանց բանասեր բանահավաք ազգագրագետ «Թորոս Աղբար» «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» Արաբկիր քաղաք արվեստ մշակույթ Մատենադարան:
