Գեղամ Հովհաննիսյան - Հայ ազգային-քաղաքական խնդիրները «Երիտասարդ Հայաստան» պարբերականում (1908–1914 թթ.)
19 Էջ | 79-98 | Ստացվել է՝ 2020-09-11 | Գրախոսվել է՝ 2020-09-17 | Ընդունվել տպագրության՝ 2021-01-29
Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ
XIX դարավերջին և XX դարասկզբին հայ քաղաքական կյանքի գլխավոր խնդիրն արևմտահայերի ազատագրումն էր թուրքական տիրապետությունից, որին ուղղված էին հայ ազգային-քաղաքական ուժերի հիմնական ջանքերը: 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո առաջացած քաղաքական իրադրությունը նոր խնդիրներ առաջադրեց նաև հայ ազգային-քաղաքական կյանքի ղեկավարությանը ստանձնած ուժերին: Ստեղծված իրավիճակում ազատագրական պայքարի նախորդ շրջանի վերլուծությունն ու վերաիմաստավորումը, ինչպես նաև պայքարի նոր ուղիների և միջոցների փնտրտուքն իր արտահայտությունն էր գտել ու լայնորեն քննարկվում էր ժամանակի հայ քաղաքական մամուլի էջերում:
Բանալի բառեր«Երիտասարդ Հայաստան» Ստեփան Սապահ-Գյուլյան արևմտահայություն Թուրքիա բռնապետություն ազատագրական պայքար սոցիալիզմ հեղափոխական շարժում:
