Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Մանուկ Ֆելեքյան - Անձնական դերանունների բառարանագրումը
    8 Էջ | 113-121 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-113 |

    Ստացվել է՝ 2024-02-16 | Գրախոսվել է՝ 2024-02-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Lեզվաբանություն

    Դերանունների բառարանային ներկայացումը մեծապես կախված է դերանվան ըմբռնումից։ Բառերի այս խմբի խոսքիմասային պատկանելության խնդիրն իր վերջնական լուծումը դեռ չի ստացել քերականագիտության մեջ: Դերանունները չունեն ո՛չ իմաստային և ո՛չ էլ քերականական հատկանիշների ընդհանրություն ու միասնություն: Սա դերանունների բառարանագրման նկատելի հակասականության գլխավոր պատճառներից մեկն է:

    Բանալի բառերդերանուններ բացատրական բառարան արևմտահայերենի բառարաններ բառարանային գլխաբառի ընտրություն բառային իմաստ քերականական հատկանիշ բառարանային բացատրություն:

    Բեռնել

  • Դավիթ Գյուրջինյան - Անգլերեն լեզվանվան պատմական զարգացումը հայերենում
    18 Էջ | 169-187 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-169 |

    Ստացվել է՝ 2022-06-18 | Գրախոսվել է՝ 2022-04-25 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-03

    Տպագրված է 2022 N 2 (220) / Լեզվաբանություն

    Բազմաթիվ լեզվանուններ գործածվել են հայերեն առաջին գրավոր աղբյուրներում՝ մատենագիրների երկեր, Աստվածաշունչ մատյան, քերականական աշխատություններ և այլն, ինչպես՝ հայերէն, յունարէն, եբրայեցերէն, պարսկերէն, հռոմայեցերէն և այլն։ Դարերի ընթացքում հայերեն լեզվանունների ցանկը համալրվել է նորանոր միավորներով, այդ թվում՝ եվրոպական լեզուների անուններով։ Մի շարք լեզվանուններ տարբեր ժամանակներում ունեցել են տարբերակներ, օրինակ՝ հրեաների լեզուն անվանելու համար գործածվել են եբրայեցերէն, հրէարէն, հրէերէն, հրէայերէն, այժմ ավելի շատ՝ եբրայերեն տարբերակային լեզվանունները։

    Բանալի բառերլեզվանուն տարբերակայնություն պատմական բառագիտություն բառապաշարի զարգացում կանոնարկում բառակազմական օրինաչափություն անգղիացւոց լեզու անգղիարէն / անգղիերէն / անգլիարէն / անգլիերէն / անգլերեն բառարանագրական ավանդույթ լեզվանվան միասնականացում:

    Բեռնել

  • Քնար Հարությունյան - Գրաբարի բառարաններում չարձանագրված դարձվածքներ Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց» երկում
    10 Էջ | 159-169 |

    Ստացվել է՝ 2020-09-16 | Գրախոսվել է՝ 2020-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2021-01-29

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայերենի դարձվածքների գիտական քննությունը շուրջ մեկ դարի պատմություն ունի: Դարձվածքների վերաբերյալ առաջին տեսա­կան հար­ցերը տեղ են գտել Արսեն Այտընյանի, Մանուկ Աբեղյանի աշխա­տութ­յուն­ներում[1], թեև տեսությունը և առանձին գիտակարգը ձևավորվել են ավելի ուշ՝ XX դ. կեսերին[2]: Պետք է նկատել, սակայն, որ լեզվի զարգաց­ման տար­բեր փուլերի դարձվածքները միատեսակ ուշադրության և քննութ­յան չեն արժանացել:

    Բանալի բառերգրաբարյան դարձվածքներ դարձվածաբանական բառա­րան բա­­ռապաշար բառարաններում չարձանագրված դարձվածքներ կա­ռուց­­ված­­­քային վերլուծություն ձևաբանական դասակարգում Ղազար Փար­­­­պե­­ցի «Պատմութիւն Հայոց»:

    Բեռնել

  • Վիկտոր Կատվալյան - Լոռու խոսվածքին հատուկ որոշ բառերի մասին (համեմատական վերլուծություն)
    16 Էջ | 209-225 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-209 |

    Ստացվել է՝ 2025-05-23 | Գրախոսվել է՝ 2025-05-29 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Լեզվաբանություն

    Յուրաքանչյուր բարբառ կամ խոսվածք բնութագրվում է յուրահատուկ բառապաշարով, որը, բարբառային այլ միավորների բառապաշարի հետ հանդես բերելով ընդհանրություններ ու տարբերություններ, դրսևորվում է իբրև իմաստաբանական, բառակազմական ու ծագումնաբանական ուրույն հատկանիշներ ունեցող մի համակարգ։ Բառապաշարի քննությունը ևս կարևոր է ոչ միայն բարբառային խոսքի ամբողջական հետազոտության առումով, այլ նաև բարբառային միավորների հարաբերություններն ու ազդեցությունները որոշելու տեսանկյունով, մանավանդ երբ առկա են վիճահարույց հարցեր։

    Բանալի բառերԼոռու խոսվածք բառապաշար ազդեցություն փոխառություն լեզվամտածողություն իմաստային տեղաշարժ բաղադրյալ բառեր բառարան։

    Բեռնել

  • Զարուհի Խաչատրյան - Պարսկերենում վկայված և Ղարաբաղի բարբառում առկա որոշ ձիանուններ
    22 Էջ | 170-192 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-170 |

    Ստացվել է՝ 2025-09-21 | Գրախոսվել է՝ 2025-09-25 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Լեզվաբանություն

    Յուրաքանչյուր լեզվի բառապաշարի հանգամանալից քննությունը ոչ միայն կարևոր է լեզվի պատմական զարգացման, փոխառությունների, բառերի դասակարգման, ձևաբանական ու իմաստային փոխհարաբերությունների տեսանկյունից, այլ նաև նպաստում է բառապաշարի՝ նախկինում չնկատված կամ աննշան համարվող, իմաստային նոր խմբերի բացահայտմանը, վերաիմաստավորմանը, տարբեր լեզուներում նույն թեմատիկ դաշտերի համադրմանը և այս ամենով հանդերձ՝ լեզվի հարստության չափմանը:

    Բանալի բառերՂարաբաղի բարբառ ձիանուններ պարսկերեն իրանական ծագում արաբերեն փոխառություն իմաստային փոփո¬խություն բառապաշար բառարան

    Բեռնել

  • Թաթուլ Ասոյան - Մխիթարյան միաբանության ռահվիրան․ Մխիթար Սեբաստացի
    23 Էջ | 82-105 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-82 |

    Ստացվել է՝ 2026-02-21 | Գրախոսվել է՝ 2026-03-16 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն

    Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676–1749) և նրա աշակերտների ուշադրության կենտրոնում հայոց լեզուն էր, և հենց այս բնագավառում նրանք հասան աննախադեպ հաջողությունների։ Փաստ է, որ ինչպես ժամանակի նշանավոր հայագետները, այնպես էլ Սեբաստացին հիմնականում հետաքրքրվում էին գրաբարով՝ գրեթե ուշադրություն չդարձնելով աշխարհաբարին, սակայն առաջինը հենց նա էր, որ հաղթահարելով մտավորականության խիստ անբարեհաճ վերաբերմունքը աշխարհաբարի նկատմամբ՝ ստեղծեց նոր ձևավորվող լեզվաորակի՝ արևմտահայերենի առաջին քերականությունը՝ հորդորելով զբաղվել հայերենի այդ նոր դրսևորման զարգացման, մաքրության և կանոնարկման աշխատանք-ներով, միաժամանակ խորհուրդ տալով տեսադաշտից բաց չթողնել գրաբարը և այն լատինաբանություններից մաքրելու գերակա խնդիրը։

    Բանալի բառերՄխիթար Սեբաստացի Մխիթարյան միաբանություն գրաբար աշխարհաբար բառգիրք բառարանագրություն արևմտահայերեն քերականություն աբբահայր կաթոլիկներ։

    Բեռնել

  • Վիկտոր Կատվալյան - Հրաչյա Աճառյան. կյանքը և գիտական սխրանքը
    17 Էջ | 126-143 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-126 |

    Ստացվել է՝ 2026-02-10 | Գրախոսվել է՝ 2026-02-11 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն

    Հրաչյա Աճառյանի հեղինակած մեծաթիվ գիտական աշխատանքներն ընդգրկում են հայերենի ուսումնասիրության բոլոր բնագավառները։ Նա հայոց լեզվի պատմության, հայ բարբառագիտության, հայոց լեզվի փորձառական հնչյունաբանության գիտաճյուղերի հիմնադիրն է։ Հայ բառարանագրության, հայերենի ստուգաբանության, հայ անձնանունների ուսումնասիրության, հայերենի պատմական ու համեմատական քերականության, տիպաբանական-զուգադրական հետազոտության և շատ այլ ոլորտներում Աճառյանի կոթողային աշխատությունները հայերենագիտության համար ունեն հիմնարար և ուղենշային նշանակություն։

    Բանալի բառեր բարբառ լեզվի պատմություն ընդհանուր լեզվաբանություն բառարան Մեյե Հյուբշման անձնանուն հնդեվրոպական լեզուներ լիակատար քերականություն։

    Բեռնել