Լիլիթ Հովհաննիսյան - Հայկական հարցի դիվանագիտական քննարկումների փուլերը 1878–1923 թվականներին՝ հայաստանյան պատմագիտության գնահատմամբ (1991– 2023 թթ.)
30 Էջ | 100-130 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-100 | Ստացվել է՝ 2024-01-17 | Գրախոսվել է՝ 2024-01-31 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն
Հայկական հարցը եղել և մնում է հայ պատմագիտության ամենաարդիական ու բազմաշերտ հիմնահարցերից մեկը։ Դրա վկայությունը հիմնահարցին նվիրված մեծաթիվ ուսումնասիրություններն են՝ կատարված թե՛ Սփյուռքում և թե՛ Մայր Հայաստանում՝ երեք հանրապետությունների տարիներին։ Ուշագրավ է, որ անգամ կոմունիստական գաղափարաքաղաքական պարտադրանքի պայմաններում Հայկական հարցի պատմությունը հայ պատմաբանների ուշադրության կենտրոնում էր։ Հիմնահարցի վերաբերյալ հիմնարար աշխատությունների հեղինակներ են՝ Առաքել Բաբախանյանը (Լեո), Բագրատ Բորյանը, Ջոն Կիրակոսյանը, Մակիչ Արզումանյանը, Մկրտիչ Ներսիսյանը , Երվանդ Սարգսյանը։
Բանալի բառեր Հայկական հարց Հայաստանի Հանրապետություն պատմական գիտություն Արևմտյան Հայաստան բարեփոխումներ ինքնավարություն անկախություն ինքնորոշում խաղաղության պայմանագիր գաղտնի համաձայնագրեր
Հերիքնազ Որսկանյան - Ականավոր հայագետ Մանուկ Աբեղյանը` ակադեմիական գիտության ակունքներում
27 Էջ | 73-100 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-73 | Ստացվել է՝ 2025-04-18 | Գրախոսվել է՝ 2025-05-22 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11
Տպագրված է 2025 N 2 (229) / Գրականագիտություն
Հայ բանասիրության կարկառուն ներկայացուցիչներից է փիլիսոփայության, բանասիրական գիտությունների դոկտոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը։ Նրա հետազոտությունները հիմնարար նշանակություն են ունեցել հայագիտության մի քանի ճյուղերում՝ բանագիտություն, գրականագիտություն, լեզվաբանություն: Նա դրել է հայկական տաղաչափության գիտական ուսումնասիրության հիմքը:
Բանալի բառերՄանուկ Աբեղյան մանկավարժ ազգային-հասարակական գործիչ հայագետ ուղղագրական բարեփոխումներ տաղաչափություն տեսություն մեթոդաբանություն։
