Պետրոս Դեմիրճյան - Եղիա Տեմիրճիպաշյան գրաքննադատը
24 Էջ | 82-106 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-82 | Ստացվել է՝ 2024-02-27 | Գրախոսվել է՝ 2024-03-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10
Տպագրված է 2024 N 2 (226) / Գրականագիտություն
XIX դարի երկրորդ կեսի արևմտահայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը՝ գրող, իմաստասեր, խմբագիր, մանկավարժ Եղիա Տեմիրճիպաշյանը (1851–1908), բացի տարբեր ոլորտների վերաբերող տեսական հարցադրումներից, իր լրագրողական գործունեության ընթացքում, բնականաբար, զբաղվել է նաև գրական ընթացքի, գրական առանձին հրատարակությունների, գրողների ու նրանց արտահայտած կարծիքների նկատմամբ իր վերաբերմունքի, կարճ ասած՝ գրական քննադատության հարցերով։
Բանալի բառերԵղիա Տեմիրճիպաշյան գրաքննադատ "Երկրագունտ" արվեստ ժանր պոեզիա վեպ հոգի նյութ ստեղծագործական ազատություն:
Պետրոս Դեմիրճյան - Եվա Մնացականյան. Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները ժամանակի գրաքննադատական մտքի գնահատմամբ
5 Էջ | 270-275 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-270 | Ստացվել է՝ 2025-03-10 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27
Տպագրված է 2025 N 1 (228) / Գրախոսություններ
Անցած ավելի քան մեկ դարի ընթացքում Հովհ. Թումանյանի կյանքի և ստեղծագործության մասին շատ է գրվել: Միայն հեղինակների անունների և աշխատությունների թվարկումը՝ Ա. Տերտերյանից, Ա. Ինճիկյանից, Մ. Մկրյանից, Ի. Սաֆրազբեկյանից, Հր. Թամրազյանից, Էդ․ Ջրբաշյանից մինչև Վլ. Կիրակոսյան, Ս. Հովհաննիսյան, Ա. Եղիազարյան և շատ ուրիշներ, բազմաթիվ էջեր կարող է զբաղեցնել: Գրվել է և դեռ գրվելու է, քանզի, իրոք, անսպառ է հանճարեղ գրողի թողած վաստակի ոսկե հանքը:
Բանալի բառերՀովհ. Թումանյան գրաքննադատություն տարեգրություն ավանդույթ նորարարություն մեթոդաբանական սկզբունքներ:
