Պետրոս Դեմիրճյան - Եղիա Տեմիրճիպաշյան գրաքննադատը
24 Էջ | 82-106 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-82 | Ստացվել է՝ 2024-02-27 | Գրախոսվել է՝ 2024-03-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10
Տպագրված է 2024 N 2 (226) / Գրականագիտություն
XIX դարի երկրորդ կեսի արևմտահայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը՝ գրող, իմաստասեր, խմբագիր, մանկավարժ Եղիա Տեմիրճիպաշյանը (1851–1908), բացի տարբեր ոլորտների վերաբերող տեսական հարցադրումներից, իր լրագրողական գործունեության ընթացքում, բնականաբար, զբաղվել է նաև գրական ընթացքի, գրական առանձին հրատարակությունների, գրողների ու նրանց արտահայտած կարծիքների նկատմամբ իր վերաբերմունքի, կարճ ասած՝ գրական քննադատության հարցերով։
Բանալի բառերԵղիա Տեմիրճիպաշյան գրաքննադատ "Երկրագունտ" արվեստ ժանր պոեզիա վեպ հոգի նյութ ստեղծագործական ազատություն:
Պետրոս Դեմիրճյան - Գոյության առեղծվածի խնդիրը Եղիա Տեմիրճիպաշյանի մտածողության համակարգում
10 Էջ | 164-174 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-164 | Ստացվել է՝ 2022-12-19 | Գրախոսվել է՝ 2022-12-20 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19
Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն
Արևմտահայ բանաստեղծ, արձակագիր, իմաստասեր Եղիա Տեմիրճիպաշյանի (1851–1908 թթ.) գործունեության ակտիվ շրջանում՝ XIX դ. վերջին քառորդին, գոյության առեղծվածի՝ նյութի և հոգու, կյանքի, մահվան ու անմահության հարցերը տևական քննարկման էին ենթարկվում ժամանակի հայ և համաշխարհային գրական-գիտական-իմաստասիրական մտքի կողմից: «Իմաստասէրք ոմանք կ՚ենթադրեն, թէ մարդկային մեծ ամբողջն միայն անկորնչելի,– գրում էր Եղիշէ վրդ. Այվազեանը,– եւ թէ անձնիւր կեանք, իւր անհատութեան մէջ, երեւոյթ մի է անցաւոր եւ խաբուսիկ:
Բանալի բառերԵղիա Տեմիրճիպաշյան նյութ հոգի կյանք մահ սեր գոյություն պարզ բարդ առեղծված Նիրվանա:
