Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Քնար Հարությունյան - Գրաբարի բառարաններում չարձանագրված դարձվածքներ Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց» երկում
    10 Էջ | 159-169 |

    Ստացվել է՝ 2020-09-16 | Գրախոսվել է՝ 2020-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2021-01-29

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայերենի դարձվածքների գիտական քննությունը շուրջ մեկ դարի պատմություն ունի: Դարձվածքների վերաբերյալ առաջին տեսա­կան հար­ցերը տեղ են գտել Արսեն Այտընյանի, Մանուկ Աբեղյանի աշխա­տութ­յուն­ներում[1], թեև տեսությունը և առանձին գիտակարգը ձևավորվել են ավելի ուշ՝ XX դ. կեսերին[2]: Պետք է նկատել, սակայն, որ լեզվի զարգաց­ման տար­բեր փուլերի դարձվածքները միատեսակ ուշադրության և քննութ­յան չեն արժանացել:

    Բանալի բառերգրաբարյան դարձվածքներ դարձվածաբանական բառա­րան բա­­ռապաշար բառարաններում չարձանագրված դարձվածքներ կա­ռուց­­ված­­­քային վերլուծություն ձևաբանական դասակարգում Ղազար Փար­­­­պե­­ցի «Պատմութիւն Հայոց»:

    Բեռնել

  • Շողեր Մինասյան, Արմեն Սարգսյան - Ռուսերեն փոխառյալ բաղադրիչով դարձվածները Ղարաբաղի բարբառում
    16 Էջ | 144-160 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-144 |

    Ստացվել է՝ 2025-11-14 | Գրախոսվել է՝ 2026-01-11 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն

    Ղարաբաղի բարբառի փոխառյալ բառերը ռուսերենում ունեցած իրենց իմաստների համեմատությամբ կարող են պահպանած լինել իմաստը կամ ենթարկվել իմաստային տարբեր փոփոխությունների։ Իմաստափոխության դրսևորումներից մեկը քննվող բառերի՝ դարձվածների կազմում հանդես գալու իրողությունն է։ Դարձվածները հիմնականում կազմված են փոխառյալ ստորադաս և հայերեն գերադաս բաղադրիչներից։ Հաղորդակցական արժեք ունեցող, այսինքն՝ նախադասություն դարձվածային միավորները անհամեմատ քիչ են, դրանք ունեն հիմնականում պարզ կառուցվածք, կան նաև միակազմ նախադասություն դարձվածային միավորներ։

    Բանալի բառերՂարաբաղի բարբառ ռուսերեն բառապաշար փոխառություն դարձված իմաստափոխություն արմատ ածանց:

    Բեռնել

  • Մհեր Նավոյան, Նանե Միսակյան - Ութձայն համակարգի ուսումնասիրության հիմնարար սկզբունքների շուրջ (Արմաշական ավանդույթի օրինակով)
    26 Էջ | 167-193 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-167 |

    Ստացվել է՝ 2026-05-18 | Գրախոսվել է՝ 2026-05-22 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18

    Տպագրված է 2026 N 2 (232) / Արվեստագիտություն

    Հայ հոգևոր երգարվեստի ուսումնասիրության առաջնային ու կարևորագույն խնդիրներից է Ութձայն համակարգի համալիր հետազոտությունը, իմա՝ շարականների ձայնեղանակային կառույցների, դրանց ձայնակարգերի, գործառութային աստիճանների, մեղեդիական բնորոշ դարձվածքների և ինտոնացիոն զարգացման առանձնահատկությունների մանրամասն վերլուծությունը։ Ուսումնասիրությունը համակողմանի դարձնելու նպատակով անհրաժեշտ է խնդիրը դիտարկել հայ հոգևոր երաժշտության երգվածքներից յուրաքանչյուրում՝ հետագայում իրականացնելով դրանց համեմատական քննությունը։

    Բանալի բառերՈւթձայն ձայնեղանակ ձայնակարգ գործառութային աստիճաններ մեղեդիական բնորոշ դարձվածք երաժշտական լեզվաոճ շարական համեմատական վերլուծություն հետազոտության մեթոդաբանություն

    Բեռնել