Շողեր Մինասյան, Արմեն Սարգսյան - Ռուսերեն փոխառյալ բաղադրիչով դարձվածները Ղարաբաղի բարբառում
16 Էջ | 144-160 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-144 | Ստացվել է՝ 2025-11-14 | Գրախոսվել է՝ 2026-01-11 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն
Ղարաբաղի բարբառի փոխառյալ բառերը ռուսերենում ունեցած իրենց իմաստների համեմատությամբ կարող են պահպանած լինել իմաստը կամ ենթարկվել իմաստային տարբեր փոփոխությունների։ Իմաստափոխության դրսևորումներից մեկը քննվող բառերի՝ դարձվածների կազմում հանդես գալու իրողությունն է։ Դարձվածները հիմնականում կազմված են փոխառյալ ստորադաս և հայերեն գերադաս բաղադրիչներից։ Հաղորդակցական արժեք ունեցող, այսինքն՝ նախադասություն դարձվածային միավորները անհամեմատ քիչ են, դրանք ունեն հիմնականում պարզ կառուցվածք, կան նաև միակազմ նախադասություն դարձվածային միավորներ։
Բանալի բառերՂարաբաղի բարբառ ռուսերեն բառապաշար փոխառություն դարձված իմաստափոխություն արմատ ածանց:
