Վարդան Ոսկանյան - Արմանուշ Կոզմոյան. Իրանագիտական հետազոտություններ
2 Էջ | 251-253 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-251 | Ստացվել է՝ 2024-06-10 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21
Տպագրված է 2024 N 3 (227) / Գրախոսություններ
Վերջերս լույս տեսած Ա. Կոզմոյանի «Իրանագիտական հետազոտությունները» տարիների ընթացքում հրատարակած հոդվածների և գրախոսությունների համահավաք ժողովածուն է, որտեղ ընդգրկված են հեղինակի արժեքավոր և իրանական գրականության ուսումնա-սիրությունների համատեքստում արդիական այնպիսի աշխատանքներ, որոնք ժամանակին հայերենով և ռուսերենով տպագրվել են հայաստանյան ու արտասահմանյան հեղինակավոր պարբերականներում (ՀԽՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Պատմաբանասիրական հանդես», «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», «Իրանագիտության հարցեր», «Իրան-նամե», «Народы Азии и Африки», «Письменные памятники Востока» և այլն), ինչպես նաև ժողովածուներում [օրի¬նակ՝ «Вопросы восточного литературоведения. Традиции и современность (сборник статей)», «Неизменность и новизна художественного мира. Памяти Е. Э․ (сборник статей)», «Григор Нарекаци и духовная культура средневековья (сборник статей)»]:
Բանալի բառերԱ. Կոզմոյան իրանագիտական հետազոտություններ հոդվածներ գրախոսություններ ժողովածուներ:
Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանուն և Հովհաննես Թումանյան. գրական-հասարակական առնչություններ
26 Էջ | 175-201 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-175 | Ստացվել է՝ 2023-04-18 | Գրախոսվել է՝ 2023-05-26 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19
Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն
Պատմաբան-տնտեսագետ, փիլիսոփա-սոցիոլոգ, հրապարակագիր-խմբագիր, գրականագետ, միով բանիվ հայագետ Դավիթ Անանունը [Դավիթ Օհանի (Հովհաննեսի) Տեր-Դանիելյան, 1880–1943] XX դարի առաջին երեսնամյակի հայ հասարակական-քաղաքական, գրական֊մշակութային կյանքի կարկառուն դեմքերից է: Իր բազմաբովանդակ գործունեության ընթացքում նա շփվել, համագործակցել, սերտ կապեր է ունեցել ժամանակի հայ իրականության բազմաթիվ դեմքերի հետ , մասնավորապես՝ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում նրա գրական-հասարակական առնչություններն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ:
Բանալի բառերԴ. Անանուն Հովհ. Թումանյան նամակներ Հայ գրողների կովկասյան ընկերություն «Մշակ» թերթ հոդվածներ Քննիչ հանձնաժողով «Հայաստանի կոոպերացիա» երկշաբաթաթերթ քառյակներ:
