Գարեգին Թումանյան - Արցախի սկյութական մշակութային հատկանիշներով դամբարանները
14 Էջ | 247-261 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-247 | Ստացվել է՝ 2025-04-25 | Գրախոսվել է՝ 2025-04-29 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11
Տպագրված է 2025 N 2 (229) / Հնագիտություն և ազգագրություն
Հայկական լեռնաշխարհի արևելքում սկյութական ցեղերի երբեմնի ներկայության փաստը վաղուց է արժանացել ուսումնասիրողների ուշադրությանը։ Հավանական է՝ Մեծ Հայքի Ուտիք նահանգում գտնվող Գանձակի հարթավայրը, որը հայերի կողմից անվանակոչվեց Շակաշեն, Այսրկովկաս ներթափանցած սկյութական ցեղերի կենտրոնացման վայրերից էր։ Այդ տարածաշրջանին սահմանակից Արցախ նահանգի որոշ դամբանաբլուրների մասին դեռևս մեկ դար առաջ կարծիք է հայտնվել, որ դրանք կառուցվել են սկյութների կողմից։
Բանալի բառերԱրցախ դամբարան դամբանադաշտ ննջեցյալ ձի սանձ հատկանիշ սկյութական նետասլաք։
Գարեգին Թումանյան - Ննջեցյալի գլխի պաշտպանությունը չարխափան միջոցներով (ակնարկներ նախապատմական ժամանակաշրջանից) (անգ․)
16 Էջ | 212-228 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-212 | Ստացվել է՝ 2025-12-18 | Գրախոսվել է՝ 2025-12-20 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Հնագիտություն և ազգագրություն
Հին քարի դարից սկսած՝ թաղման ծեսը կազմող բոլոր ծիսակարգերը նպատակաուղղված էին մեկ նպատակի՝ մահը հաղթահարելուն։ Ննջեցյալի գլուխը դիտարկվում էր որպես տվյալ էակին լիարժեք փոխարինող, ընկալվում էր որպես զետեղարան, որտեղ կենտրոնացած էր կենսական էներգիան։ Հետևաբար գլուխը պաշտպանության կարիք ուներ, որն ապահովվում էր գլխի մոտ կայծքարից, վանակատից կամ մետաղից պատրաստված ծիսական առարկաներ տեղադրելով, գլուխը կավով ծեփելով, այն կավանոթի մեջ կամ քարի վրա դնելով և այլն։ Գլխանոցը, բացի գեղագիտական նպատակներից, ուներ նաև պաշտպանիչ նշանակություն։
Բանալի բառերԲանալի բառեր՝ դամբարան ննջեցյալի գլուխը մարդ ծիսական առարկաներ թաղման ծես չարխափան մետաղական առարկաներ։
