Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Մանուկ Ֆելեքյան - Անձնական դերանունների բառարանագրումը
    8 Էջ | 113-121 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-113 |

    Ստացվել է՝ 2024-02-16 | Գրախոսվել է՝ 2024-02-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Lեզվաբանություն

    Դերանունների բառարանային ներկայացումը մեծապես կախված է դերանվան ըմբռնումից։ Բառերի այս խմբի խոսքիմասային պատկանելության խնդիրն իր վերջնական լուծումը դեռ չի ստացել քերականագիտության մեջ: Դերանունները չունեն ո՛չ իմաստային և ո՛չ էլ քերականական հատկանիշների ընդհանրություն ու միասնություն: Սա դերանունների բառարանագրման նկատելի հակասականության գլխավոր պատճառներից մեկն է:

    Բանալի բառերդերանուններ բացատրական բառարան արևմտահայերենի բառարաններ բառարանային գլխաբառի ընտրություն բառային իմաստ քերականական հատկանիշ բառարանային բացատրություն:

    Բեռնել

  • Գարեգին Թումանյան - Հայկական լեռնաշխարհում կիմերական մշակույթի ուսումնասիրության արդի վիճակը և հեռանկարները
    13 Էջ | 210-223 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-206 |

    Ստացվել է՝ 2021-11-30 | Գրախոսվել է՝ 2022-01-11 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-18

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Կիմերները, ըստ էության, Արևելյան Եվրոպայի պատմական առաջին ժողովուրդն են : Հնագիտությանը հայտնի է «կիմերական մշակույթ» եզրը: Այն սկսել են գործածել հյուսիսմերձսևծովյան նախասկյութական մշակույթները հետազոտող Դ. Յա. Սամոկվասովը, Մ. Էբերտը, Ա. Տալգրենը՝ անցած դարասկզբին: Վ. Ա. Գորոդցովը, անդրադառնալով կիմերական մշակույթի խնդրին, փորձել է առանձնացնել հիշյալ մշակույթին բնորոշ աշխատանքի գործիքների և զենքի առաջատար տիպերը: Կարծիքը, որ կիմերները կոբանյան մշակույթի կրողներն են , հետագա հետազոտություններով չի հաստատվել: Ալեքսանդր Յեսսենը գտնում էր, որ բուն կիմերական մշակույթը դեռ պետք է փնտրել:

    Բանալի բառերնոր մոտեցում հատկանիշներ կիմերական մշակույթ դամբանային համալիր դամբանախմբեր թաղման ծես ցեղախմբեր հեծյալ ռազմիկներ զենք ձիասարք:

    Բեռնել

  • Վիկտոր Կատվալյան - Հադրութի բարբառի մասին
    10 Էջ | 144-154 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-144 |

    Ստացվել է՝ 2022-06-27 | Գրախոսվել է՝ 2022-06-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Լեզվաբանություն

    Հադրութը գտնվում է Արցախի Հանրապետության հարավում, եղել է ԼՂԻՄ շրջկենտրոններից մեկը: Պատմական փաստաթղթերում Հադրութի շրջանը նշվում է Դիզակ կամ Տիզակ անվամբ: Ըստ 1965 թ. հրապարակված տվյալների՝ Հադրութի շրջանն ուներ 45 գյուղ, որոնցից միայն մեկում հայեր չէին բնակվում: Շրջանի 6 գյուղում (Մելիքջանլու, Խրմանջուղ, Աղբուլաղ, Շաղախ, Դոլանլար, Խծաբերդ) բնակվում էին Ղարադաղից տարբեր ժամանակներում գաղթած հայեր: «Հադրութի բարբառը» մենագրության հեղինակ Ա. Պողոսյանը փաստում է, որ այդ բարբառով խոսում էին շուրջ 20.000 հայեր, որոնցից 16.000-ը բնակվում էին շրջանի գյուղերում, մյուսները՝ Ադրբեջանի տարբեր բնակավայրերում, Վրաստանում, Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանում և հատկապես՝ Միջին Ասիայի շատ քաղաքներում :

    Բանալի բառերՀադրութի բարբառ Ղարաբաղի բարբառ Ս ճյուղ հնչյունական հատկանիշներ քերականական հատկանիշներ բարբառների ընդհանրություններ վերլուծական ձևեր դերանուններ դերբայ շարունակական ժամանակներ:

    Բեռնել

  • Լիլիթ Խաչատրյան, Լալիկ Խաչատրյան - Ածական // գոյական տարարժեք բառերի թվակազմությունը հին հայերենում
    12 Էջ | 225-237 |

    Ստացվել է՝ 2020-11-25 | Գրախոսվել է՝ 2021-02-26 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-11

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Թվի քերականական կարգն արտահայտում է քանակայնության գաղափար, որ տարածվում է հաշվելի առարկաների վրա: Քանակայնության գաղափար կարող են արտահայտել նաև հատկանշային խոսքի մասերը, երբ շարահյուսական մակարդակում հանդես են գալիս փոխանվանական գործածությամբ կամ համաձայնում են հոգնակի լրացյալներին:

    Բանալի բառերթվի քերականական կարգ հոգնակի թիվ մասնիկավորում տարարժեք բառեր տարարժեքություն թվակազմություն կաղապար կառուցատիպ թվակազմական մասնիկ տիպաբանական հատկանիշ:

    Բեռնել

  • Գարեգին Թումանյան - Արցախի սկյութական մշակութային հատկանիշներով դամբարանները
    14 Էջ | 247-261 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-247 |

    Ստացվել է՝ 2025-04-25 | Գրախոսվել է՝ 2025-04-29 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Հնագիտություն և ազգագրություն

    Հայկական լեռնաշխարհի արևելքում սկյութական ցեղերի երբեմնի ներկայության փաստը վաղուց է արժանացել ուսումնասիրողների ուշադրությանը։ Հավանական է՝ Մեծ Հայքի Ուտիք նահանգում գտնվող Գանձակի հարթավայրը, որը հայերի կողմից անվանակոչվեց Շակաշեն, Այսրկովկաս ներթափանցած սկյութական ցեղերի կենտրոնացման վայրերից էր։ Այդ տարածաշրջանին սահմանակից Արցախ նահանգի որոշ դամբանաբլուրների մասին դեռևս մեկ դար առաջ կարծիք է հայտնվել, որ դրանք կառուցվել են սկյութների կողմից։

    Բանալի բառերԱրցախ դամբարան դամբանադաշտ ննջեցյալ ձի սանձ հատկանիշ սկյութական նետասլաք։

    Բեռնել

  • Գայանե Գևորգյան - Վիկտոր Կատվալյան. Հայոց լեզվի բարբառագիտական ատլաս․ պրակ Ա, Գեղարքունիքի մարզ
    4 Էջ | 246-250 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-246 |

    Ստացվել է՝ 2026-02-18 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ

    Լեզվի պատմության ուսումնասիրության համար առանձնակի կարևորություն ունի բարբառների փոխառնչությունների գիտական քննությունը։ Թեև հայերենի բարբառների ուսումնասիրության փորձերը սկսվել են XIX դարի կեսերից, և այդ ժամանակից ի վեր դրանք ենթարկվել են ինչպես միահատկանիշ, այնպես էլ բազմահատկանիշ դասակարգումների, այնուամենայնիվ բարբառային միավորների միջև գոյություն ունեցող բարդ փոխհարաբերությունների պարզաբանումը, հստակեցումն ու ճշգրտումը մինչ օրս շարունակում են մնալ չլուծված խնդիրներ։

    Բանալի բառերբարբառային միավորներ Գեղարքունիքի մարզ զուգաբանություններ բարբառագիտական ատլաս քարտեզ բարբառային հատկանիշներ լեզվաբանական աշխարհագրություն:

    Բեռնել