Արարատ Հակոբյան - Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման հիմնահարցի պատմագիտական գնահատականը խորհրդահայ պատմագրության մեջ
12 Էջ | 46-58 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-46 | Ստացվել է՝ 2023-05-07 | Գրախոսվել է՝ 2023-05-30 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն
Հայոց պատմության, հատկապես՝ խորհրդային ժամանակաշրջանի պատ-մագիտական գրականության մեջ, թերևս, ամենաուսումնասիրված թեմաներից է XVIII–XIX դդ. հայ-ռուսական հարաբերությունների ու դրա տրամաբանական շարունակությունը հանդիսացող Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման հիմնահարցը: Հայտնի է, որ պատմական այդ իրադարձության կապակցությամբ հրատարակվել են փաստաթղթերի և նյութերի բազմահատոր ժողովածուներ, ստեղծվել պատմագեղարվեստական բնույթի հարուստ գրականություն, համապետական մակարդակով կազմակերպվել են հոբելյանական գիտաժողովներ, կառուցվել՝ հուշարձաններ, անվանակոչվել՝ բնակավայրեր, թողարկվել՝ հուշամեդալներ և այլն:
Բանալի բառերԱրևելյան Հայաստան Ռուսաստան պատերազմ միացում պատմագրություն Լեո Թուրքմենչայի պայմանագիր նշանակություն ինքնավարություն թագավորություն գնահատական:
