Հայկազ Գևորգյան - Թավասպար ցեղանունը (թաբասարանցիների անվան ծագման հարցի շուրջ) (ռուս.)
12 Էջ | 278-290 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-278 | Ստացվել է՝ 2022-12-23 | Գրախոսվել է՝ 2022-12-29 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Քննարկումներ
Թաբասարանցիները (ինքնանվանումը՝ թաբասարանար) հնագույն ժամանակներից կենտրոնացած են Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հարավարևելյան լանջերին: Դաղստանյան այս ժողովուրդը, որի լեզուն պատկանում է իբերո-կովկասյան լեզվաընտանիքի լեզգիական խմբին, «թաւասպար(ք)» ձևով հիշատակված է V դարի հայ մատենագրության մեջ՝ Մ. Խորենացու, Եղիշեի և Բուզանդի աշխատություններում: Հայկական աղբյուրների հիշատակություններին զուգահեռ՝ թաբասարանցիների անվան ուսումնասիրության համար կարևոր տեղ են զբաղեցնում միջնադարյան արաբական աղբյուրները, որոնցում նրանց երկիրը հիշատակված է Տաբարսարան, իսկ ժողովուրդը՝ ահլ տաբարսարան (Տաբարսարանի բնակիչ) կամ տաբարսարանիյա (տաբարսարանցի) ձևերով:
Բանալի բառերթավասպար / թաւասպար թաբասարանցիներ ցեղանուն տեղանուն Հյուսիսային Կովկաս կովկասյան ցեղեր հայ պատմագրություն արաբական աղբյուրներ ստուգաբանություն Կասպիական տարածաշրջան Իրան:
Արմեն Ասրյան - Մեծ Բրիտանիայի հակահայ քաղաքականությունը Ղարաբաղի հարցում (1918–1920 թթ.) և արդի իրավիճակը
23 Էջ | 88-111 | Ստացվել է՝ 2021-03-23 | Գրախոսվել է՝ 2021-04-20 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-17
Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ
Հայ ժողովուրդը լիահույս էր, որ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի կապիտուլյացիայից և Անդրկովկասում Դաշնակից երկրների հաստատվելուց հետո արդարացի լուծում կստանան իրեն հուզող խնդիրները, այդ թվում Անդրկովկասի հայկական երկրամասերը կընդգրկվեն Հայաստանի առաջին Հանրապետության կազմում: Սակայն հայ ժողովուրդն ապրեց հերթական հուսախաբությունը պատերազմի ընթացքում փոքր ազգերի պաշտպանության խոստումներով հանդես եկած քաղաքակիրթ հորջորջվող Արևմուտքից:
Բանալի բառերԱնդրկովկաս Մեծ Բրիտանիա Ղարաբաղ Ադրբեջան ազգային խորհուրդ զավթողական Հայաստանի Հանրապետություն ինքնորոշում իրավական հայ ժողովուրդ շահ պայքար տարածաշրջան քաղաքականություն:
