Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Տորք Դալալյան - Արամ Ղանալանյան (ծննդյան 115-ամյակի առթիվ)
    5 Էջ | 243-248 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-243 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Մեր երախտավորները

    Լրացավ նշանավոր բանագետ, գրականագետ, ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967 թ․), «Պատվո նշանի» շքանշանակիր (1951 թ․) Արամ Տիգրանի Ղանալանյանի ծննդյան 115-ամյակը։ Ա․ Ղանալանյանն, ըստ էության, խորհրդային ժամանակաշրջանի գրեթե սկզբից մինչև վերջ գլխավորեց և ուղղորդեց հայ բա-նահյուսության վերաբերյալ ուսումնասիրությունները Խորհրդային Հայաստանում, շարունակելով իր մեծ ուսուցիչ Մանուկ Աբեղյանի ավանդները՝ դարձավ բանագետների նոր սերնդի ուսուցիչն ու ոգեշնչողը։
    Բեռնել

  • Ալբերտ Խառատյան - Հայկազ Մանուկի Պողոսյան (ծննդյան100-ամյակի առթիվ)
    5 Էջ | 249-254 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-249 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Մեր երախտավորները

    Անհատներ կան, որոնք իրենց ապրած կյանքով և գործունեությամբ խտացնում են ժամանակակից սերունդների նպատակները, բնավորությունն ու խառնվածքի էական կողմերն ու իրական ձգտումները և, ըստ այդմ, դրանք առաջ մղելու կամքն ու վճռականությունը։ Միաժամանակ, պահպանելով իրենց սեփական դեմքը, ամենուրեք հավատարիմ մնալով իրենց մոտեցումներին՝ փոփոխվող միջավայրի նկատմամբ, որ այլ կերպ կոչվում է անհատականություն, որչափով նա մնում է եզակի ու անկրկնելի։
    Բեռնել

  • Հասմիկ Հարությունյան - Երվանդ Լալայան (ծննդյան 160-ամյակի առթիվ)
    6 Էջ | 304-310 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-304 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Մեր երախտավորները

    Հայագիտության երախտավոր Երվանդ Ալեքսանդրի Լալայանը ծնվել է 1864 թ. մարտի 13-ին (նոր տոմարով՝ 25-ին) Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է տեղում, ապա սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1881–1885 թթ.): Հինգ տարի դասավանդել է Ալեքսանդրապոլի, Ախալցխայի, Ախալքալաքի թեմական դպրոցներում: 1890 թ. ընդունվել է Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժին: 1894 թ. ավարտելով համալսարանը և ստանալով սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան՝ մեկնել է Վիեննա, Մխիթարյան միաբանության մատենադարանում շուրջ կես տարի մասնագիտացել մատենագրական գործում: Այնուհետև մեկնել է Ֆրանսիա, ավարտել է Փարիզի մարդաբանական դասընթացները: Տեղի մարդաբանական ընկերության նիստերից մեկում Ե. Լալայանը հանդես է եկել հայոց պատմական ավանդությունների մասին զեկուցմամբ, որը ներկաների կողմից արժանացել է շատ բարձր գնահատականի:
    Բեռնել

  • - Կոնստանդին Խուդավերդյան (ծննդյան 95-ամյակի առթիվ) (ռուս.)
    3 Էջ | 311-314 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-311 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Մեր երախտավորները

    Константин Суренович Худавердян был очень деятельным и организованным ученым. Заведующий отделом истории развитого социализма в Институте истории Академии наук АрмССР, затем директор Армянской энциклопедии, он любил собирать вокруг себя молодежь, строго и доброжелательно следил за ее ростом. Требовательность и способная защищать свои ценности интеллигентность были его визитной карточкой. В годы недвусмысленных идеологических стандартов он не прятался за возможностью быть лояльным и спрашивал с себя по меркам стопроцентного профессионализма.
    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Սերգեյ Սարինյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    3 Էջ | 254-257 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-254 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Մեր երախտավորները

    Լրացավ ականավոր գրականագետ-քննադատ, ակադեմիկոս Սերգեյ Ներսեսի Սարինյանի ծննդյան 100-ամյակը:Սերգեյ Սարինյանն անցյալ դարի 50-ական թվականներին ասպարեզ եկած գրականագետ-քննադատների սերնդի ակնառու ներկայացուցիչներից էր, ում կյանքն ու գործն ամբողջապես նույնացավ այդ սերնդի պատմությանը: Սերնդային որոնումների ու հայտնության ընդհանուր համարժեքի մեջ նա փորձեց ներդնել երկու դարերի հայոց գրականության էջերի գեղագիտական-փիլիսոփայական իր մեկնությունները, որոնք հասցրեց ամփոփել գրականության պատմության և տեսության, գրական դպրոցների, գրականագիտության մեթոդաբանության, գրականության պարբերացման հարցերին, առանձին դասական գրողների ստեղծագործությանը նվիրված իր գրականագիտական ժառանգության վեց հատորների մեջ (1988–2015 թթ.):
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Սևակ Արզումանյան (ծննդյան 95-ամյակի առթիվ)
    4 Էջ | 258-262 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-258 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Մեր երախտավորները

    Այս տարի Սևակ Արզումանյանը կդառնար 95 տարեկան և կարող էր լինել մեր շարքերում: Սակայն նա բավականին շուտ հեռացավ կյանքից, երբ դեռ չէր հասցրել նշել իր 75-ամյակը: Ինչպես էր երազում այդ տարեդարձը նշել Արցախում: Այն ժամանակ ես դեռ չէի տեսել Մեծ Հայքի հեքիաթային Արցախ նահանգը: Արզումանյանն ինձ պատմում էր Արցախի հինավուրց ու շքեղ վանքերի, բերդերի հեքիաթային ու անմոռաց բնության կախարդանքի մասին ու շարունակ շեշտում, թե ես հրավիրվածների թվում եմ լինելու: Ավա՜ղ… հետագայում ես չորս անգամ եղա Արցախ աշխարհում, հիացա այդ դրախտային երկրի և՛ բնությամբ, և՛ մարդկանցով, և՛ մշակութային հինավուրց հուշարձաններով:
    Բեռնել

  • - Ալմաստ Զաքարյան – 100
    5 Էջ | 274-279 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Մեր երախտավորները

    Լրացավ գրականագետ, Չարենցի ժառանգության արժանավոր հետազոտող Ալմաստ Գրիգորի Զաքարյանի ծննդյան 100-ամյակը: Մեծ վաստակի տեր մի անուն, որին համապատասխան բնութագրական արտահայտություն որոնելու դեպքում պետք է ասենք գրական աշխատավոր: Փառքի, մրցանակների ու պաշտոնների համար երբեք չպայքարեց. այնպես չէ, որ այդ ամենի կողքով անցավ անտարբեր, պարզապես, ըստ ժամանակի տերերի, այդ ամենը նրա համար չէին:
    Բեռնել

  • Մագդա Ջանփոլադյան - Լևոն Մկրտչյան (ծննդյան 90-ամյակի առթիվ)
    6 Էջ | 280-286 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Մեր երախտավորները

    Լևոն Մկրտչի Մկրտչյանը ծնվել է 1933 թ. մար¬տի 2-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1936 թ. ընտանիքը տեղափոխվում է Բաթում: Իր «Аттестат зрелости, или «А» упало, «Б» пропало» ինքնակենսագրական վիպակում հեղինակը վառ նկարագրել էր իր մանկության և պատանեկության տարիները: Այդ տարիներն այդքան էլ սովորական չէին: Երկրորդ դասարանը նա ավարտել էր գովասանագրով, սակայն երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, նրան տեղափոխեցին այլ դպրոց: Ուսուցչուհին չսիրեց նրան: Եվ 11 տարեկան Լևոնին հեռացրեցին դպրոցից՝ որպես անհույս, վատ սովորող աշակերտի: Նա սկսեց փողոցներում ծխախոտ վաճառել…
    Բեռնել

  • Ռոբերտ Բաղդասարյան - Կարեն Միքայելյան (ծննդյան 140-ամյակի առթիվ)
    5 Էջ | 321-326 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Մեր երախտավորները

    Գրական, հասարակական և մշակութային ականավոր գործիչ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Կարեն Սարգսի (ռուսական միջավայրում՝ Գերասիմ Սերգեևիչ) Միքայելյանը (1883–1941) ապրել և ստեղծագործել է պատմական մի ժամանակաշրջանում, որը հագեցած էր քաղաքական բուռն զարգացումներով։ XX դարի առաջին կեսի հայ գրականության ու մշակույթի պատմության մեջ Կ. Միքայելյանն իր գրական, հասարակական-հայրենասիրական գործունեությամբ արժանի տեղ է գրավում։
    Բեռնել

  • Սուրեն Ավետիսյան - Հրաչիկ Սիմոնյան (ծննդյան 95-ամյակի առթիվ)
    4 Էջ | 327-331 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Մեր երախտավորները

    Լրացավ հասարակական-քաղաքական և ազգային անվանի գործիչ, ազնիվ մտավորական, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանի ծննդյան 95-ամյակը։ Հ․ Սիմոնյանը ծնվել է 1928 թ. դեկտեմբերի 8-ին Գորիսի շրջանի Շի-նուհայր գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և գերազանց առաջադիմությամբ ավարտել 1952 թվականին: Նույն թվականին աշխատանքի է անցել «Խորհրդային Հայաստան» թերթում՝ որպես գրական աշխատող, այնուհետև՝ գործուղվել ծննդավայր՝ որպես շրջանային թերթի պատասխանատու քարտուղար:
    Բեռնել

  • Գոհար Վարդումյան - Հակոբ Մանանդյան (ծննդյան 150-ամյակի առթիվ) (ռուս.)
    3 Էջ | 343-346 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Մեր երախտավորները

    Բեռնել

  • Արարատ քհն. Պողոսյան - Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոս (ծննդյան 115-ամյակի առթիվ)
    5 Էջ | 347-352 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Մեր երախտավորները

    Լրացավ Ամենայն Հայոց կաթողիկոս, Հայաստանի ազգային հերոս, ՀՀ ԳԱԱ պատվավոր ակադեմիկոս, երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի ծննդյան 115-ամյակը: Նրա ապրած կյանքը և գործունեությունն անգնահատելի են մեր ժողովրդի համար: Ապագա կաթողիկոսի հայրը՝ Աբրահամ Պալճյանը, բնիկ թեքիրդաղցի էր, արհեստով՝ կոշկարար, 1895–1896 թվականներին՝ Կոստանդնուպոլսի հայկական ողբերգական իրադարձությունների ժամանակ, եղբայրների և քույրերի հետ գաղթում է Ռումինիա ու հաստատվում Բուխարեստում։ 1907 թ. Աբրահամն ամուսնանում է էդիրնեցի օրիորդ Սիրանուշի հետ: 1908 թ. սեպտեմբերի 20-ին Պալճյան ընտանիքում ծնվում է Լևոն-Կարապետը։
    Բեռնել

  • Սուսաննա Հովհաննիսյան - Էդվարդ Ջրբաշյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    4 Էջ | 353-357 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Մեր երախտավորները

    Լրացավ գրականագետ, ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակը։ Գիտությամբ ապրելու ու արարելու կեսդարյա արգասավոր ուղին ապահովեցին մեծանուն գրականագետի տեղը հայագիտության դասականների, ազգային մշակույթի ու գիտության երախտավորների շարքում։ Արմատներով վանեցի Էդ. Ջրբաշյանը ծնվել է 1923 թ. սեպտեմբերի 24-ին Երևանում, Վանի հերոսամարտի մասնակից Մկրտիչ աղայի ընտանիքում, որը երկու ակադեմիկոս տվեց ազգային գիտությանը (Էդվարդի եղբայրը ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանն է)։
    Բեռնել

  • Լևոն Չուգասզյան - Բաբկեն Չուգասզյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    6 Էջ | 358-364 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Մեր երախտավորները

    XX դարի երկրորդ կեսի հայագիտության մեջ իր կարևոր տեղն ունի անվանի հայագետ-արևելագետ Բաբկեն Լևոնի Չուգասզյանը: Նրա գիտական, ժառանգությունը բաղկացած է հայ միջնադարյան և ավելի նոր ժամանակների գրականությանը, արևելագիտությանը, մանավանդ՝ իրանագիտությանը նվիրված հոդվածներից, գրքերից, բնագրերի հրատարակություններից, ձեռագրերի ցուցակներից: Բ․ Չուգասզյանի ուսումնասիրությունները լույս են տեսել ինչպես առանձին գրքերով, այնպես էլ՝ հայաստանյան և արտասահմանյան գիտական ժողովածուներում ու պարբերականներում:
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Մեծ տաղանդի տեր հայագետը (Ասատուր Մնացականյանի ծննդյան 110-ամյակի առթիվ)
    7 Էջ | 311-318 |

    Տպագրված է 2022 N 2 (220) / Մեր երախտավորները

    Կան մարդիկ, որոնք իրենց կենդանության օրոք հասցնում են կատարել այնպիսի նշանակալի գործեր, որոնց շնորհիվ արժանանում են դառնալու պատմական արժեք: Այդ անուններից է Ասատուր Մնացականյանը՝ բանաստեղծը, բանասերը, պատմաբանը, արվեստագետը, միջնադարագետ-ձեռագրագետը: Ճակատագրի բերումով նրան չէր հաջողվել ստանալ իր երազած կրթությունը: Ստալինյան բռնադատության զոհ էր դարձել նրա հայրը՝ Ոսկեվազ գյուղի ամենաաշխատասեր ու հարուստ մարդը: Էջմիածնում միջնակարգ կրթություն ստանալուց հետո Ասատուրը հայտնվում է Թիֆլիսի գյուղատնտեսական ինստիտուտում, որովհետև այնտեղ չգիտեին իր հոր մասին և կարող էր թոշակ ստանալ ու ապրել:
    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Սուրեն Աղաբաբյան. գրականագիտական մտքի անխոնջ մշակը (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    6 Էջ | 319-325 |

    Տպագրված է 2022 N 2 (220) / Մեր երախտավորները

    Սուրեն Աղաբաբյանը XX դարի հայ գրականագիտական մտքի դասականներից է: Անցյալ հարյուրամյակի 40-ական թվականների կեսերից մինչև իր կյանքի վերջը (1986 թ.)՝ ավելի քան չորս տասնամյակ, նա բեղմնավոր գործունեություն է ծավալել հայ նորագույն գրականության պատմության և տեսության, նշված ժամանակաշրջանի առաջատար հեղինակներից շատերի կյանքի ու ստեղծագործության հանգամանալից ուսումնասիրության և միջազգային ասպարեզում ներկայացման, գրական ընթացքի ճշմարտացի ու շահագրգիռ քննության, խորհրդահայ գրականության պատմության հատորների, ինչպես նաև դպրոցական դասագրքերի ստեղծման, գրական մամուլի ու գրական-գիտական հաստատությունների աշխատանքներին ակտիվ մասնակցության և այլ բնագավառներում:
    Բեռնել

  • Աննա Ասատրյան - ՀՍՍՀ արվեստի առաջին վաստակավոր գործիչը. Գարեգին Լևոնյան
    2 Էջ | 332-334 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր երախտավորները

    ՀՍՍՀ արվեստի առաջին վաստակավոր գործիչ, արվեստաբան, բանասեր, պատմաբան, մատենագետ, հրատարակչական գործիչ, խմբագիր, պրոֆեսոր Գարեգին Լևոնյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (ներկայումս՝ Գյումրի) 1872 թ. նոյեմբերի 21-ին, նշանավոր գուսան Ջիվանու (Սերոբ Լևոնյան) ընտանիքում:Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի կարգադրությամբ Մոսկվայում կամ Պետերբուրգում սովորելու համար 1896 թ. երեք տարի ժամկետով Էջմիածնի վանքի հաշվին Լևոնյանին թոշակ է նշանակվում: Նա մեկնում է Մոսկվա, իսկ երկու տարի անց՝ Պետերբուրգ, որտեղ 1898–1901 թթ. սովորում է Պետերբուրգի արվեստների կայսերական ակադեմիայում՝ աշակերտելով նկարիչներ Կորովինին ու Ռեպինին:
    Բեռնել

  • Ալբերտ Մուշեղյան - Դոկտոր Գևորգ Աբգարյանը և նրա գերմանական հայագիտությունը (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    10 Էջ | 254-264 |

    Տպագրված է 2021 N 1 (216) / Մեր երախտավորները

    2020 թ. լրացավ բանասեր, պատմաբան, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ, բ. գ. դ., ԽՍՀՄ, ապա Հայաստանի գրողների միության ան­դամ, Մ. Մաշտոցի անվան Մատենա­դա­րա­նի հնա­գույն աշխատող Գևորգ Վա­րա­­­գի (Վահանի) Աբգարյանի ծննդյան 100-ամ­յակը:Գ. Աբգարյանը ծնվել է 1920 թ. սեպ­տեմբերի 14-ին Ալեք­սանդ­րապոլի գա­­վա­ռի (ներկայումս՝ Շիրակի մարզ) Հո­ռոմ գյու­ղում: 1937 թ. ավարտել է Լենի­նա­կանի ­ 50 երկաթուղային միջնա­կարգ դպրո­ցը և նույն տարում ընդունվել Երևանի պետական հա­մալ­սարանի (ԵՊՀ) պատմության ֆա­կուլ­տետը: 1940 թ. նա աշխատել է Մ. Մաշտոցի ան­­վան Մատենադարանի բնագրերի ուսումնասիրման և հրա­տա­րակման բաժ­­նում, որն այն ժամանակ գործում էր Հանրային գրադարանի շեն­քում:
    Բեռնել

  • Ռուբեն Բադալյան, Արսեն Բոբոխյան, Պավել Ավետիսյան - Հարություն Մարտիրոսյան. անվանի հնագետի 100-ամյակի կապակցությամբ
    4 Էջ | 284-288 |

    Տպագրված է 2021 N 3 (218) / Մեր երախտավորները

    Լրացավ հայ հնագիտության երախտավոր Հարություն Արտաշեսի Մարտիրոսյանի ծննդյան 100-ամյակը: Հ. Մարտիրոսյանը ծնվել է 1921 թ. մայիսի 1-ին Գյումրի քաղաքում: 1938–1948 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ հընթացս մաս-նակցելով նաև Երկրորդ աշխարհամարտին: 1948–1951 թթ. շարունակել է կրթությունը Լենինգրադի ասպիրանտուրայում, հաջողությամբ պաշտպանել թեկնածուական (1951 թ.), ապա դոկտորական (1965 թ.) ատենախոսությունները:
    Բեռնել

  • Զարուհի Հակոբյան - Թորոս Թորամանյան (ծննդյան 160-ամյակի առթիվ)
    6 Էջ | 276-282 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-276 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Մեր երախտավորները

    Դժվար է պատկերացնել, որ դեռևս XX դարի սկզբին «հայկական ճարտարապետություն» ձևակերպում գոյություն չուներ, առավել ևս՝ վերջինիս ընկալումը որպես համաշխարհային մշակութային երևույթ: Այսօր դա անվիճելի փաստ է, և այդ գործընթացի նախահայրն է ազգային մշակույթի երախտավոր Թորոս Թորամանյանը՝ անվանի ճարտարապետ և ճարտարապետության խոշոր տեսաբան, որի ծննդյան 160 և մահվան 90-ամյակները լրացան վերջերս:
    Բեռնել

  • Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան - Երվանդ Գալուստի Տեր-Մինասյան (ծննդյան 145-ամյակի առթիվ)
    11 Էջ | 283-294 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-283 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Մեր երախտավորները

    Երվանդ Տեր-Մինասյանը ծնվել է 1879 թ. նոյեմ¬բերի 19-ին Արթիկի շրջանի Հառիճ գյուղում, Տեր Գալուստ քահանայի ընտանիքում: Տարրական կրթությունը ստացել է տեղի ծխական երկդասյան դպրոցում, որը բարձր առաջադիմությամբ ավարտել է 1892 թ.։ Միևնույն տարում ընդունվել է Սբ. Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ աշակերտել է այնպիսի նշանավոր գիտնականների, ինչպես, օրինակ՝ Կարապետ ծ. վրդ. Տեր-Մկրտյանը, Գարեգին վրդ. Հովսեփյանցը, Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը, գրաբարագետ Մկրտիչ Պալյանը, ռուսագետ-բանաստեղծ Լևոն Մանվելյանը, պատմաբան-բանասեր Կարապետ Կոստանյանը, Կոմիտաս Վարդապետը և այլք։
    Բեռնել

  • Կլիմենտ Հարությունյան - Հովհաննես Ստեփանի Իսակով (ծննդյան130-ամյակի առթիվ) (ռուս.)
    12 Էջ | 295-307 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-295 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Մեր երախտավորները

    Բեռնել

  • Ալբերտ Խառատյան, Անուշավան Զաքարյան - Վարդգես Միքայելյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    3 Էջ | 308-311 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-308 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Մեր երախտավորները

    Բացառիկ երևույթ է, որ մեկ անհատի մեջ միավորվեն մարդու, գիտնականի և քաղաքացու անանց որակները, և այս ամենը՝ միասին և միաժամանակ, նրա երկրային ողջ կյանքում: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վարդգես Ալեքսանի Միքայելյանին, որի ծննդյան 100-ամյակը լրանալու առթիվ են գրված այս տողերը, այդպիսի եզակի անհատներից էր: Եվ մեզ՝ նրա կրտսեր գործընկերների և աշակերտների համար շատ դժվար է այսօր՝ տարիների հեռավորությունից, նախապատվություն տալ նրա գործունեության մեջ սերտաճած այդ որակներից որևէ մեկին, որովհետև նա այդ բոլորը շռայլորեն ի հայտ էր բերում ամենուրեք՝ միայն իրեն հատուկ շիտակությամբ ու անմիջականությամբ:
    Բեռնել

  • Սուրէն Դանիէլեան - Վաչէ Պարտիզունի (ծննդյան 110-ամյակի առթիվ)
    5 Էջ | 292-297 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-292 |

    Տպագրված է 2025 N 2 (229) / Մեր երախտավորները

    Խ․ Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայագիտական ակունքներն արգասաւորած սիւներից մէկն է եղել Վաչէ Պարտիզունին (ծննդեան աւազանով՝ Թադէոսեան), որի անմնացորդ ծառայութիւնը գիտութեանը եւ հայ գրականութեան բազմահազար ուսուցիչների՝ յիսուն եւ աւելի տարիների մասնագիտական պատրաստման գործին վաղուց դարձել է նրա բերած նուիրումի բացառիկ խորհրդանշան։
    Բեռնել

  • Հրաչյա Բալոյան - Գրիգոր Գրիգորյան (ծննդյան 95-ամյակի առթիվ)
    5 Էջ | 298-303 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-298 |

    Տպագրված է 2025 N 2 (229) / Մեր երախտավորները

    Սյունյաց աշխարհի պատմության լավագույն գիտակներից և իրեն ճանաչողների նվիրական հուշաշխարհում անկորնչելի տեղ ունեցող անհատներից է վիմագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Գրիգոր Գրի¬գորյանը։
    Բեռնել

  • Լիլիա Վարդանյան - Ստեփան Լիսիցյան (ծննդյան 160-ամյակի առթիվ)
    8 Էջ | 240-248 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-240 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Մեր երախտավորները

    Ականավոր հայագետ, ազգագրագետ, աշխարհագրագետ, պատմաբան, գրականագետ, մանկավարժ, մանկական գրող, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ստեփան Դանիելի Լիսիցյանը կյանքի գրեթե 60 տարին նվիրել է գիտությանը և հայ ժողովրդի լուսավորության գործին: Ստեփան Լիսիցյանը ծնվել է 1865 թ. սեպտեմբերի 23-ին Թիֆլիսում, հասարակական գործիչ, զինվորական բժիշկ, 1853–1856 թթ. ռուս-թուրքական պատերազմի մասնակից, գեներալ Դանիել Քրիստափորի Լիսիցյանի ընտանիքում:
    Բեռնել

  • Ալբերտ Խառատյան - Ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյան (ծննդյան 115-ամյակի առթիվ)
    4 Էջ | 249-253 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-249 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Մեր երախտավորները

    Լրացավ «Պատմաբանասիրական հանդես»-ի հիմնադիր խմբագիր, ակադեմիկոս Մկրտիչ Գեղամի Ներսիսյանի ծննդյան 115-ամյակը: Մ. Ներսիսյանը ծնվել է 1910 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Աշտարակի շրջանի Փարպի գյուղում: 1927 թ. Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը՝ այն ավարտելով 1931 թ.:
    Բեռնել

  • Հենրիկ Հովհաննիսյան - Բաբկեն Հարությունյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    3 Էջ | 254-257 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-254 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Մեր երախտավորները

    Թատրոնի պատմությունը ժողովրդի քաղաքային կյանքի և հասարակական կազմակերպվածքի պատմության զուգահեռն է, և թատերագիտությունը՝ որպես գիտություն, ձևավորվել է այդ գիտակցությամբ ու նպատակով: Եվ կա մի էական հանգամանք, որ բարդացրել ու այսօր իսկ բարդացնում է ուսումնասիրողի աշխատանքը: Եթե հասարակությունն ստեղծում է կառավարման ձևեր, հաստատություններ ու փոխանցվող ավանդույթներ, ապա ի՞նչ է ստեղծում թատրոնը, որ այս ամենի ծանրաչափն է:
    Բեռնել

  • Թաթուլ Ասոյան - Սերգեյ Աբրահամյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    7 Էջ | 258-265 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-258 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Մեր երախտավորները

    Սերգեյ Աբրահամյանը ծնվել է 1925 թ. փետրվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) Հադրութի շրջանի Տումի գյուղում։ 10-ամյա կրթությունն ստացել է տեղի դպրոցում։ 1942–1944 թթ․ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել, երկար ժամանակ բուժվել, որից հետո զորացրվել է և վերադարձել հայրենի գյուղ։
    Բեռնել

  • Վահրամ Բալայան - Բագրատ Ուլուբաբյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    8 Էջ | 272-280 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-272 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Մեր երախտավորները

    2025 թ. դեկտեմբերի 9-ին լրացավ Բագրատ Ուլուբաբյանի ծննդյան 100- ամյակը։ Աստված շռայլաշատ է եղել հասարակական, քաղաքական, պետական գործչի, գրողի և մեծ գիտնականի հանդեպ։ Նրա մեջ այդ ամենը փոխլրացնող ու ներդաշնակ էին։ Բ․ Ուլուբաբյանի անունը անխզելիորեն կապված է հայ ժողովրդի, Հայաստանի, մասնավորապես, Արցախի հետ․ գիտնականի ստեղծագործությունների առանցքային թեման հանդիսացել է հայրենի հողը, իր ծննդավայրի անկրկնելի բնաշխարհն ու մարդիկ։
    Բեռնել

  • Համո Սուքիասյան - Վլադիմիր Ղազախեցյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    6 Էջ | 281-287 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-281 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Մեր երախտավորները

    Հայաստանի նորագույն շրջանի պատմագիտության զարգացումը սերտորեն առնչվում է այն գիտնականների գործունեությանը, ովքեր, աշխատելով գաղափարական տարբեր համակարգերում, կարողացան պահպանել գիտական ազնվությունն ու աղբյուրագիտական խստապահանջությունը։ Այդպիսի բացառիկ կերպարներից է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Նահապետի Ղազախեցյանը, որի գիտական ժառանգությունը ձևավորվել է խորհրդային պատմագիտության գաղափարական սահմանափակումների և Հայաստանի անկախության շրջանի մեթոդաբանական ազատությունների պայմաններում։
    Բեռնել

  • Արամ Քոսյան - Գագիկ Սարգսյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    5 Էջ | 288-293 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-288 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Մեր երախտավորները

    Հայագիտության և հայ արևելագիտության անվիճելի առաջատարներից մեկը՝ ականավոր գիտնական, ակադեմիկոս Գագիկ Խորենի Սարգսյանը, կյանքից հեռացավ անժամանակ․ մի մարդ, ով դեռ լեցուն էր գիտական և գիտակազմակերպական գործունեության ոլորտներում խոշոր ծրագրերով, ով վայելում էր հայաստանյան և արտերկրի մասնագետների անվերապահ հարգանքը: Գ. Սարգսյանը ծնվել է 1926 թ․ ապրիլի 6-ին Երևանում՝ անվանի գրականագետ, բ․ գ․ դ․, պրոֆ․, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Խորեն Սարգսյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Ն․ Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ) համալսարանի պատմության ֆակուլտետ, որն ավարտելուց հետո՝ 1951–1954 թթ․, եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ։
    Բեռնել