7 Էջ | 255-262 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.2-255 |
Տպագրված է 2024 N 2 (226) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Ա. Խառատյանը ծնվել է Երևանում 1939-ին, մտավորականների ընտանիքում: 1964-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ սկսել աշխատել Ապարանի շրջանի Ծաղկահովիտ ու Էջմիածնի շրջանի Լենուղի գյուղերի դպրոցներում: Հետագայում անցել է դասախոսական աշխատանքի: Նրա աշխատանքային գործունեության ոլորտում է եղել Հայկական Սովետական Հանրագիտարանը, ուր 1967–1973 թթ. աշխատել է որպես խմբագիր: 1973–1985 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի սեկտորում՝ որպես բաժնի վարիչ:
Բեռնել
Ռուբեն Սահակյան - Սուրեն Սարգսյան (ծննդյան 70-ամյակի առթիվ)
5 Էջ | 263-268 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.2-263 |
Տպագրված է 2024 N 2 (226) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայագիտության բնագավառում զգալի վաստակի տեր, երկարամյա դասախոս և լավագույն ընկեր Սուրեն Սարգսյանի 70-ամյա հոբելյանը: Ծնվել է 1954 թ. հունիսի 10-ին Սարգսյանների մեծ գերդաստանում: Գերազանցությամբ ավարտելով ՀԽՍՀ Մարտունու շրջանի Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ Ս. Սարգսյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, սակայն ճակատագրի բերումով կիսատ է թողել ուսումը: Այնուհետև՝ 1988 թ., գերազանցությամբ ավարտելով ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը՝ ընդունվել է Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան: 1991 թ. աշխատում է Պատմության ինստիտուտում՝ սկզբում որպես կրտսեր, հետո՝ ավագ, ապա՝ առաջատար գիտաշխատող: 1997-ից դասավանդում է Երևանի մի շարք բուհերում: Պատմական գիտությունների դոկտոր է (2016 թ.), պրոֆեսոր (2018 թ.):
Բեռնել
- Վերժինե Սվազլյան (ծննդյան 90-ամյակի առթիվ)
2 Էջ | 315-317 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.1-315 |
Տպագրված է 2024 N 1 (225) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Բանագետ, բանահավաք, ժողովրդագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2016 թ.) Վերժինե Սվազլյանը ծնվել է 1934 թ. մարտի 1-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում՝ գրող, հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի ընտանիքում: 1947 թ. ծնողների հետ հայրենադարձվել է Մայր Հայաստան:1952–1956 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժնում: 1956–1958 թթ. Երևանի № 52 միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում դասավանդել է հայոց լեզու և հայ գրականություն:
Բեռնել
- Սուրեն Հոբոսյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
3 Էջ | 318-321 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.1-318 |
Տպագրված է 2024 N 1 (225) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ հայտնի ազգագրագետ Սուրեն Գևոր¬գի Հոբոսյանի ծննդյան 75-ամյակը: Ծնվել է Լոռու մարզի Շնող գյուղում 1949 թ. ապրիլի 17-ին: Մանկությունն անցել է Լոռու չքնաղ բնաշխարհում, հայ ավանդապահ ընտանիքում: Դեռևս մանկուց նա սիրել է հայրենի հողն ու ջուրը, սովորել հող մշակել, ծառ ու ծաղիկ խնամել, մեղու պահել, մարդու աշխատանք հարգել և ներդաշնակ լինել բնությանն ու միջավայրին: Այդ ամենն իր բարենպաստ ազդեցությունն է թողել նրա՝ որպես անհատականություն ձևավորման, արժեհամակարգի ու աշխարհընկալման կայացման, թերևս նաև՝ ճիշտ մասնագիտություն ընտրելու գործում:
Բեռնել
Սվետլանա Պողոսյան - Սուրեն Հոբոսյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
3 Էջ | 318-321 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.1-318 |
Տպագրված է 2024 N 1 (225) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ հայտնի ազգագրագետ Սուրեն Գևորգի Հոբոսյանի ծննդյան 75-ամյակը: Ծնվել է Լոռու մարզի Շնող գյուղում 1949 թ. ապրիլի 17-ին: Մանկությունն անցել է Լոռու չքնաղ բնաշխարհում, հայ ավանդապահ ընտանիքում: Դեռևս մանկուց նա սիրել է հայրենի հողն ու ջուրը, սովորել հող մշակել, ծառ ու ծաղիկ խնամել, մեղու պահել, մարդու աշխատանք հարգել և ներդաշնակ լինել բնությանն ու միջավայրին: Այդ ամենն իր բարենպաստ ազդեցությունն է թողել նրա՝ որպես անհատականություն ձևավորման, արժեհամակարգի ու աշխարհընկալման կայացման, թերևս նաև՝ ճիշտ մասնագիտություն ընտրելու գործում:
Բեռնել
Հերիքնազ Որսկանյան - Ավետիք Վիգենի Իսահակյան (ծննդյան 80-ամյակի առթիվ)
5 Էջ | 263-268 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.3-263 |
Տպագրված է 2024 N 3 (227) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի խորհրդական, տեքստաբանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Վիգենի Իսահակյանի ծննդյան 80-ամյակը:
Ա. Իսահակյանը գիտակցական ողջ կյանքը նվիրել է գրականագիտությանը՝ առաջնորդվելով ոչ միայն դեպի գրականությունը ցուցաբերած հետաքրքրությամբ, այլև պապի՝ Ավետիք Իսահակյանի հանդեպ տածած պաշտամունքով, որ պատանեկան տարիներից ձևավորվել էր նախ Վարպետի կողքին գտնվող հարազատների վերաբերմունքից, բազում ընկերների, անվանի մարդկանց խորագույն հարգանքից, ապա նաև բանաստեղծի համաժողովրդական ընդունելությունից:
Բեռնել
Վաչե Հովակիմյան - Ռուբեն Ազիզբեկյան (ծննդյան 70-ամյակի առթիվ)
2 Էջ | 269-271 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.3-269 |
Տպագրված է 2024 N 3 (227) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ռուբեն Ազիզբեկյանը թևակոխեց կյանքի յոթերորդ տասնամյակը: Պատմագիտության և դիվանագիտության խաչմերուկներով հոբելյարը, հիրավի, անցել է արգասաբեր և բովանդակալից կյանքի ուղի:Ռ. Ազիզբեկյանը ծնվել է 1954 թ. հունիսի 16-ին Երևանում: 1971–1976 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Հատկանշական է, որ նրա ծնողների աշխատանքային ողջ գործունեությունը կապված է եղել Գիտությունների ակադեմիայի հետ:
Բեռնել
Ռիմա Գրիգորյան - Հարցազրույց Արմեն Պետրոսյանի հետ (ծննդյան 75-ամյակի առթիվ)
5 Էջ | 287-292 |
Տպագրված է 2023 N 1 (222) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
ՌԻՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ – Պարո՛ն Պետրոսյան, ինչպե՞ս սկսեցիք Ձեր գիտական ուղին։ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ – Ես մանկուց սիրել եմ կարդալ, ամեն ինչ, բայց, իհարկե, հատկապես գեղարվեստական գրականություն։ Տանը հարուստ գրադարան ունեինք: Հայրս՝ գրականագետ Եղիշե Պետրոսյանն էր, և մենք ստանում էինք հայագիտական մի շարք հանդեսներ, որոնք նույնպես սիրով կարդում էի: Ութերորդ դասարանում կարդացի Աճառյանի «Լիակատար քերականության» առաջին հատորը, ապա՝ «Հայոց լեզվի պատմության» երկրորդ հատորը (առաջինը չունեինք)։ Ես կարծես նոր աշխարհ հայտնաբերեցի ինձ համար և տարվեցի նրանով։
Բեռնել
Թերեզա Շահվերդյան - Գուրգեն Կիպրոնի Խաչատրյան (ծննդյան 70-ամյակի առթիվ)
7 Էջ | 293-300 |
Տպագրված է 2023 N 1 (222) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Փետրվարի 1-ին լրացավ բ. գ. դ., պրոֆ. Գուրգեն Կիպրոնի Խա-չատրյանի ծննդյան 70-ամյակը: Աստված նրան պարգևել է ամենակարևորը՝ տոհմիկ մանկավարժի ընտանիքի զավակ լինելու բախտավորություն և բնական խելք, ջանասիրություն ու իմաստնություն: Եվ ահա շուրջ քառասուն տարի է՝ Գ. Խաչատրյանն իր գիտական ներդրումն է բերում հայ լեզվաբանական մտքի զարգացման գործում:Իր առաջին գիտական աշխատանքը՝ «Նախդիրների և նախադրությունների առնչակցությունը» («Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», 1981, № 6, էջ 51–56) հոդվածը, լույս է ընծայել դեռևս դպրոցում հայոց լեզու և գրականություն դասավանդելու տարիներին:
Բեռնել
- Յուրի Միքայելի Սուվարյան (ծննդյան 80-ամյակի առթիվ)
1 Էջ | 332-333 |
Տպագրված է 2023 N 2 (223) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանի ծննդյան 80-ամյակը։ Ծնվել է 1943-ի մայիսի 25-ին ԼՂ Սղնախ գյուղում: 1960-ին ավարտել է Ավետարանոց գյուղի միջնակարգ դպրոցը, 1965-ին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 1968-ին՝ ասպիրանտուրան: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Միքայելի Սուվարյանը, իր ավելի քան 55 տարիների գիտական գործունեությամբ, մեծ նվաճումների է հասել տնտեսագիտության ասպարեզում, ակտիվ գիտահետազոտական աշխատանք է կատարել տնտեսագիտության և կառավարման տեսության հիմնարար խնդիրների վերաբերյալ։
Բեռնել
Վարդան Դևրիկյան - Կարեն Մաթևոսյան (ծննդյան 65-ամյակի առթիվ)
7 Էջ | 334-341 |
Տպագրված է 2023 N 2 (223) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Պատմական գիտությունների դոկտոր (2008), պրոֆեսոր (2015), Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն (2018), տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (2023 թ. մարտից) Կարեն Արտաշեսի Մաթևոսյանը 65 տարեկան է։Ծնվել է 1958 թ. մարտի 7-ին Երևանում, մտավորականի ընտանիքում: Հայրը՝ պատմաբան, աղբյուրագետ Արտաշես Մաթևոսյանը (1922–2004), պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի երկարամյա գիտաշխատող և գլխավոր ավանդապահ է եղել, մայրը՝ Սեդա Մարաբյանը (1933–2011), ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի աշխատակից էր։
Բեռնել
- Լևոն Զեքիյան (ծննդյան 80-ամյակի առթիվ)
5 Էջ | 365-370 |
Տպագրված է 2023 N 3 (224) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Հանրաճանաչ հայագետ, պատմաբան, բանասեր, աստվածաբան և ազգային-մշակութային խոշոր գործիչ Լևոն Զեքիյանը բոլորեց իր կենսագրության 8-րդ տասնամյակը: Նրա անցած վաստակաշատ ուղին փաստորեն Սփյուռքի հայագիտության հանրագումարային արդյունքներից մեկն է հոբելյարի բազմաբովանդակ գործունեության համատեքստում: Լ. Զեքիյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, 1943 թ. հոկտեմբերի 21-ին, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է հայաբնակ Բերա թաղամասում, ուսումնառության հերթական փուլերն անցնելով Բերայի Մխիթարյանների վարժարանում և միջնակարգ կրթությունը՝ նույն թաղամասի իտալական վարժարանում:
Բեռնել
Ալբերտ Խառատյան - Աելիտա Դոլուխանյան (ծննդյան 80-ամյակի առթիվ)
5 Էջ | 300-305 |
Տպագրված է 2022 N 1 (219) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Անվանի գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Գուրգենի Դոլուխանյանը իր կենսագրության մեջ շրջեց երբևէ այսքան իմաստավորված անհատի տարեդարձը: Միշտ նորովի և գիտության անձանձիր մշակին տրված մարդու իրավունքով, որն իր տասնամյակների արարման մեջ, սակայն, ոչ մի իրավունք էլ չի տեսնում, այլ միայն իր պարտքն ու պարտականությունը, որի համար շարունակում է սիրելի մնալ իր մերձավոր ու հեռավոր շրջապատին և մեզ՝ իրեն ճանաչող գործընկերներիս:
Բեռնել
Գոհար Մուրադյան - Աբրահամ Տերյան (ծննդյան 80-ամյակի առթիվ)
3 Էջ | 306-309 |
Տպագրված է 2022 N 1 (219) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Աբրահամ Տերյանը ծնվել է Երուսաղեմի հայկական թաղամասում 1942 թ. ապրիլի 19-ին: Սովորել է տեղի Սրբոց թարգմանչաց վարժարանում, որից հետո վեց տարի զբոսավար է աշխատել Սուրբ երկրում: Ուսումը շարունակել է ԱՄՆ-ում՝ Միչիգանի համալսարանում, որն ավարտել է 1970 թ.՝ իբրև հնագիտության մասնագետ, իսկ 1981-ին Շվեյցարիայի Բազելի համալսարանում ստացել է աստվածաբանության դոկտորի աստիճան: 1993 թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Կանզասի համալսարան՝ նշանակվելով կրոնի ու փիլիսոփայության պրոֆեսոր և հումանիտար բաժանմունքի վարիչ:
Բեռնել
Գայանե Շագոյան - Հարցազրույց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Աբրահամյանի հետ (ծննդյան 75-ամյակի առթիվ)
7 Էջ | 310-317 |
Տպագրված է 2022 N 1 (219) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
ԳԱՅԱՆԵ ՇԱԳՈՅԱՆ – Չնայած գիտնականների կայացումը տեղի է ունենում հասուն տարիքում, սակայն մասնագիտության ընտրությունն ու որոշակի աշխարհայացք շատերի մոտ ձևավորվում է վաղ տարիքից։ Դրա համար պիտի խնդրեմ պատմեք ձեր առաջին ուսուցիչների մասին։ ԼԵՎՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – Տատիկիս եմ համարում կյանքիս առաջին ուսուցիչը։ Որ պատկերացնեք՝ ինչ նկատի ունեմ, պատմեմ մի դրվագ։ Խորհրդային տարիներն էին, Սիբիրում մի կորեական ինքնաթիռ վթարի ենթարկվեց, և բոլորը զոհվեցին: Երբ ռադիոյով դա հայտնեցին, տատիկիս ողբը, ցավն այդ անծանոթ մարդկանց համար իմ կյանքի առաջին դասերից դարձավ. ես հասկացա՝ ինչպես է հնարավոր ուրիշի ցավն ընդունել որպես քոնը:
Բեռնել
Գայանե Գևորգյան - Անահիտ Տոնապետյան (ծննդյան 60-ամյակի առթիվ
4 Էջ | 318-322 |
Տպագրված է 2022 N 1 (219) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, բ. գ. դ., պրոֆ. Անահիտ Տոնապետյանի 60-ամյա հոբելյանը: Նա ծնվել է 1962 թ. ապրիլի 18-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում: 1984 թ. ավարտել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտական ծրագիրը, 1985 թ.՝ Սորբոնի համալսարանի ռուսերենի լեզվաբանության բաժինը: 1987 թ. մասնակցել է պետական դասախոսների բարձրագույն մրցույթին (Agregation) և տեղ զբաղեցրել 2-րդ դիրքում։ 1991 թ. Սորբոն-Նուվել համալսարանում պրոֆ. Կլոդ Աժեժի ղեկավարությամբ պաշտպանել է արևմտահայերենի քերականությանը նվիրված դոկտորական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Բեռնել
Վարդան Դևրիկյան - Գևորգ Բարդակչյան. Հայաստանյան գիտության ավանդների ու արևմտյան մեթոդների զուգորդողը (ծննդյան 80-ամյակի առթիվ)
4 Էջ | 326-330 |
Տպագրված է 2022 N 2 (220) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Գևորգ Պարգևի Բարդակչյանի ծննդյան 80-ամյակը:Ծնվել է 1942 թ. Բեյրութում: 1964-1969 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա 1970–1974 թթ.՝ Օքսֆորդի համալսարանում:1974–1987 թթ. դասախոսել է Հարվարդի համալսարանում: 1987 թ., երբ հիմնվում է Միչիգանի համալսարանի Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի և գրականության ամբիոնը, վարիչ է հրավիրվում Գ. Բարդակչյանը: 1995–2007 թթ. եղել է համալսարանի հայագիտական ծրագրերի տնօրենը: Օքսֆորդի համալսարանում 1978 թ. դոկտորական է պաշտպանել «Հակոբ Պարոնյանի քաղաքական և սոցիալական երգիծանքը» թեմայով: Աշխատանքը թարգմանվել է թուրքերեն:
Բեռնել
Արսեն Բոբոխյան, Տորք Դալալյան - Պավել Ավետիսյան (ծննդյան 65-ամյակի առթիվ)
3 Էջ | 335-338 |
Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, հնագետ Պավել Սեդրակի Ավետիսյանի 65-րդ տարեդարձը: Նա անուրանալի ներդրում ունի Հայաստանում հումանիտար ու հասարակական գիտությունների զարգացման գործում և առաջին հերթին իր մասնագիտության՝ հնագիտության ոլորտում։ Մարդկային պարզ ու անմիջական խառնվածքը, կշռադատված ու փաստարկված խոսքը, նվիրումը իր գործին և մասնագիտությանը, երիտասարդական ջիղն ու ավյունը Պ. Ավետիսյանին դարձրել են սիրելի ու հարգված գործընկեր թե՛ իր հարազատ ինստիտուտում, թե՛, առհասարակ, ակադեմիական առավել լայն շրջանակներում: Գիտական անաչառությունն ու հստակ փաստերի վրա հիմնված սթափ մոտեցումները լավագույնս բնորոշում են Ավետիսյան–գիտնականին ու գիտության կազմակերպչին:
Բեռնել
Սուսաննա Հովհաննիսյան - Մագդա Ջանփոլադյան (ծննդյան 80-ամյակի առթիվ) (ռուս.)
6 Էջ | 337-343 |
Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները
Բեռնել
Արմեն Շ. Սարգսյան - Հակոբ Աբրահամի (Մարտա) Չոլաքյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
4 Էջ | 344-348 |
Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Բնավորությամբ անչափ համեստ, հայագիտության բազմաթիվ բնագավառներ (մանկավարժություն, ազգագրություն, բանագիտություն, լեզվաբանություն, բարբառագիտություն, գրականագիտություն, պատմագրություն, սփյուռքագիտություն, հուշագրություն և այլն) ընդգրկող իր արժեքավոր հետազոտությունների քանակով ՝ չափազանց «անհամեստ» Հակոբ Չոլաքյանը դարձավ 75 տարեկան։Բազմավաստակ հայագետ-մանկավարժը ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 16-ին Սիրիայի Քեսապի շրջանի Գարատուրան գյուղում։
Բեռնել
Ռուզան Արիստակեսյան - Դավիթ Գասպարյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
3 Էջ | 349-352 |
Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ վաստակաշատ գրականագետ, գրաքննադատ, հայտնի չարենցագետ, հայ գրականության լավագույն գիտակ Դավիթ Գասպարյանի ծննդյան 75-ամյակը: Դ. Գասպարյանը ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 18-ին Երևանում, ուսուցչի ընտանիքում: Դպրոցն ավարտել է 1965-ին և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունք, որից հետո՝ 1971-ից, աշխատանքի է անցել ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նորագույն շրջանի հայ գրականության բաժնում:
Բեռնել
Միքայել Ամիրխանյան - Ռոբերտ Բաղդասարյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
2 Էջ | 353-355 |
Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, լեզվաբան, արձակագիր, հրապարակախոս Ռոբերտ Անդրանիկի Բաղդասարյանը ծնվել է Երևանում 1947 թ. սեպտեմբերի 20-ին. մի ընտանիքում, որի ակունքներն ու արմատներն Արևմտյան Հայաստանից են, իսկ ծնողները՝ Վանից և Նոր Նախիջևանից (Դոնի Ռոստով): Եվ բնական ու ներդաշնակ էր նրա հետաքրքրությունը ոչ միայն մայրենի հայոց լեզվի ու գրականության, մշակույթի և պատմության նկատմամբ, այլ նաև նվիրվածությունը ռուսաց լեզվին ու գրականությանը, ռուսական մշակույթին, որոնք դարձան իր մասնագիտական գործունեության և հոգևոր զարգացման անկյունաքարերից մեկը:
Բեռնել
Լալիկ Խաչատրյան - Դավիթ Գյուրջինյան (ծննդյան 60-ամյակի առթիվ)
3 Էջ | 356-359 |
Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լեզվաբան Դավիթ Սևանի Գյուրջինյանը ծնվել է 1962 թ. օգոստոսի 26-ին Երևանում: 1979 թ. ոսկե մեդալով ավարտել է Կամո (այժմ՝ Գավառ) քաղաքի № 1 միջնակարգ դպրոցը, 1984 թ. գերազանցությամբ՝ Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետը: Ավարտելուց հետո եղել է հայոց լեզվի ամբիոնի փորձնակ-հետազոտող, սկսել է աշխատել թեկնածուական ատենախոսության վրա, որն ընդմիջվել է 1985–1986 թթ., երբ ծառայել է խորհրդային բանակում:
Բեռնել
- Անմնացորդ նվիրում մեր ժողովրդին ու հայրենիքին (ակադեմիկոս Աշոտ Աղասու Մելքոնյանի ծննդյան 60-ամյակի առթիվ)
3 Էջ | 265-268 |
Տպագրված է 2021 N 1 (216) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Ակադեմիկոս Աշոտ Աղասու Մելքոնյանի կյանքն անխզելիորեն կապված է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և պատմության ինստիտուտի հետ, ուր սկսելով աշխատել՝ տարիների ընթացքում հասել է տնօրենի պատասխանատու պաշտոնին: Ա. Մելքոնյանի գործն անմնացորդ նվիրում է հարազատ ժողովրդի պատմության լուսաբանմանը, պատմագիտությանը և ընդհանրապես հայագիտության զարգացմանը: Հանրապետության հասարակայնությունը և Սփյուռքը նրան ճանաչում են որպես ականավոր գիտնականի, գիտության և կրթության ոլորտի փորձառու մասնագետի, ուղղամիտ մարդու և իսկական քաղաքացու:
Բեռնել
Դավիթ Գյուրջինյան - Պետրոս Բեդիրյան. հայերենագիտության նվիրյալը (ծննդյան 90-ամյակի առթիվ)
6 Էջ | 269-275 |
Տպագրված է 2021 N 1 (216) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լեզվաբան, բ. գ. դ., պրոֆ. Պետրոս Սարգսի Բեդիրյանը ծնվել է 1931 թ. ապրիլի 7-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Հայրենադարձվել է 1947 թվականին: Հայրենիքում փայլուն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ ասպիրանտուրան և 1955 թ-ից անցել դասախոսական աշխատանքի: Տասնամյակներ շարունակ եղել է հարազատ բուհի, Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի դասախոս, դասավանդել ժամանակակից հայոց լեզու, գրաբար, ընդհանուր լեզվաբանություն, հատուկ դասընթացներ: Նա ազնիվ է, սկզբունքային, սիրված ու գնահատված:
Բեռնել
- Արամ Քոսյան (ծննդյան 65-ամյակի առթիվ)
3 Էջ | 276-279 |
Տպագրված է 2021 N 1 (216) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Պ. գ. դ., պրոֆ. Արամ Քոսյանը 65 տարեկան է: Ծնվել է 1956 թ. մայիսի 18-ին Երևանում, անվանի բանասեր Վաղարշակ Քոսյանի ընտանիքում: 1977 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության և հասարակագիտության բաժինը: Ա. Քոսյանի, որպես գիտնականի, կայացման ճանապարհին կարևորագույն նշանակություն է ունեցել 1981–1982 թթ., երբ նա որպես փորձնակ–հետազոտող ուսանել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտում (գիտական ղեկավար՝ բ. գ. դ., պրոֆ. Վյաչեսլավ Իվանով):
Բեռնել
Լավրենտի Հովհաննիսյան - Վաստակաշատ գիտնականն ու ազնիվ հայ քաղաքացին (Սեդա Գասպարյանի ծննդյան 75-ամյակի առթիվ)
7 Էջ | 300-307 |
Տպագրված է 2021 N 2 (217) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ վաստակաշատ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Քերոբի Գասպարյանի ծննդյան 75-ամյակը: Արգասաբեր է բազմավաստակ գիտնականի, մանկավարժի, գիտակրթական գործի հմուտ կազմակերպչի անցած ուղին:
Բեռնել
Աննա Ասատրյան - Արվեստագիտության եռանդուն գործիչը (Արարատ Աղասյանի ծննդյան 65-ամյակի առթիվ)
9 Էջ | 308-317 |
Տպագրված է 2021 N 2 (217) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի ծննդյան 65-ամյա հոբելյանը:Ա. Աղասյանը ծնվել է 1956 թ. օգոստոսի 11-ին ՀՍՍՀ Սիսիան քաղաքում, ԽՍՀՄ Պետական բանկի հայկական գրասենյակի կառավարիչ, ՀՍՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՀՍՍՀ վաստակավոր տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու Վլադիմիր Աղասյանի և մանկավարժ, անգլերեն լեզվի ուսուցչուհի Մարգարիտա Ասոյանի ընտանիքում:
Բեռնել
Թաթուլ Ասոյան - Հայ բարբառագիտության նվիրյալը (Վիկտոր Կատվալյանի ծննդյան 60-ամյակի առթիվ)
4 Էջ | 318-322 |
Տպագրված է 2021 N 2 (217) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Բ. գ. դ., ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Լիպարիտի Կատվալյանն արդեն 60 տարեկան է: Ծնվել է 1961 թ. հուլիսի 10-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: 1967–1977 թթ. սովորել է տեղի Ս. Մակարյանի անվան դպրոցում: 1979 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:
Բեռնել
Մհեր Նավոյան - Հենրիկ Հովհաննիսյան (ծննդյան 85-ամյակի առթիվ)
7 Էջ | 289-296 |
Տպագրված է 2021 N 3 (218) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Հենրիկ Հովհաննիսյանի ութսունհինգամյա հոբելյանն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու հայ արվեստագիտության երևելիներից մեկի գործին, որ փուլ է ձևավորել այդ դաշտում։ Եվ ինչպես առիթն է պահանջում, փորձենք շրջագծել նրա կենսագրության կարևոր հանգույցները։
2 Էջ | 297-299 |
Տպագրված է 2021 N 3 (218) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչական-արտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Վաչե Խաչիկի Հովակիմյանի 70-ամյակը: Նրա շուրջ կեսդարյա գործունեությունը կապված է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:
Բեռնել
Վաչագան Ավագյան - Սամվել Մուրադյան (ծննդյան 80-ամյակի առթիվ)
5 Էջ | 312-317 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2025.1-312 |
Տպագրված է 2025 N 1 (228) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ակադ. Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի երկարամյա դասախոս, նույն ամբիոնի վարիչ (2001–2021 թթ․) ապա՝ պատվավոր վարիչ, պրոֆեսոր (2004 թ․) Սամվել Պարգևի Մուրադյանի ծննդյան 80-ամյակը: Նա իր կյանքի տարիներից շուրջ 60-ը նվիրել է Մայր բուհին՝ գիտությանը, գրականությանը և սերունդներ կրթելու պատասխանատու գործին:
Բեռնել
3 Էջ | 318-321 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2025.1-318 |
Տպագրված է 2025 N 1 (228) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Պատմաբան, ազգագրագետ, մշակութաբան Գոհար Վարդումյանը հայագիտության այն ներկայացուցիչներից է, որի գիտական ու մանկավարժական կենսագրությունը բազմազան է և արգասաբեր: Շուրջ կեսդարյա իր գործունեության ընթացքում զբաղվում է տարաբնույթ խնդիրների ուսումնասիրությամբ՝ խորանալով հատկապես հայոց և համաշխարհային քաղաքակրթական արժեքների հետազոտության մեջ:Գ. Վարդումյանը ծնվել է 1950 թ. փետրվարի 13-ին Երևանում: Դպրոցն ավարտելով 1967 թ. մեդալով՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը:
Բեռնել
Հենրիկ Էդոյան - Պետրոս Դեմիրճյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
5 Էջ | 304-309 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2025.2-304 |
Տպագրված է 2025 N 2 (229) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժնի առաջատար գիտաշխատող, գրաքննադատ, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, ազգային-պետական և գրական-մշակութային գործիչ, Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) և Ժուռնալիստների միության անդամ Պետրոս Դեմիրճյանի կենսական բազմակողմանի ուղին ավելի քան կեսդարյա պատմություն ունի, որի մեջ արտացոլված է մեր հոգեմտավոր կյանքի մի զգալի ժամանակահատված, մշակութային, ավելի կոնկրետ՝ գրական զարգացման մի մեծ, դժվար և խիտ շրջան՝ 1970-ականներից մինչև մեր օրերը:
Բեռնել
Դոնարա Մկրտչյան (Սանկտ Պետերբուրգ) - Սուսաննա Հովհաննիսյան (ծննդյան 70-ամյակի առթիվ)
5 Էջ | 266-271 | DOI՝
DOI: 10.54503/0135-0536-2025.3-266 |
Տպագրված է 2025 N 3 (230) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնի առաջատար գիտաշխատող, բ. գ. դ., դոցենտ Սուսաննա Հովհաննիսյանի 70-ամյակը։ Հայագիտության ոլորտում գրականագետի անցած ավելի քան 45-ամյա ուղին եղել է հարուստ ու արգասաբեր։ Ս. Հովհաննիսյանը ծնվել է Երևանում՝ 1955 թ. դեկտեմբերի 1-ին, Արևմտահայաստանի Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Բիթլիս (Բաղեշ) քաղաքում ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած Գուրգեն Հովհաննիսյանի և պատմաբան-մանկավարժ Վար¬դուշ Թորոսյանի ընտանի-քում։
Բեռնել
6 Էջ | 294-300 | DOI՝
10.54503/0135-0536-2026.1-294 |
Տպագրված է 2026 N 1(231) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Պատմության ինստիտուտի երկարամյա տնօրեն, «Պատմաբանասիրական հանդես»-ի խմբագրական խորհրդի նախագահ Աշոտ Աղասու Մելքոնյանի ծննդյան 65-ամյակը։ Հայագետի վաստակաշատ անունն ուղեկցում է նրան աշխատանքային առաջին իսկ քայլերից, ով իր ճանապարհն անցել է Պատմության ինստիտուտում։Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1961 թ. փետրվարի 16-ին Ախալքալաքում: 1977 թ. ոսկե մեդալով ավարտել է տեղի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հայկական միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ:
Բեռնել
Աշոտ Մելքոնյան - Ռուբեն Սաֆրաստյան (ծննդյան 70-րդ տարեդարձի և գիտամանկավարժական գործունեության 45-ամյակի առթիվ)
3 Էջ | 301-304 | DOI՝
10.54503/0135-0536-2026.1-301 |
Տպագրված է 2026 N 1(231) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական գործիչ Ռուբեն Արամի Սաֆրաստյանը 70 տարեկան է: Վաստակաշատ գիտնականն արժանի տեղ է զբաղեցնում հայաստանյան արևելագիտական դպրոցի ճանաչված անունների շարքում ոչ միայն իբրև այդ դպրոցի ավանդույթի շարունակող, այլև Հայաստանում արևելագիտության, մասնավորապես թուրքագիտության զարգացման գործում ունեցած իր անուրանալի ներդրման համար։ Լեզվագիտական ու պատմագիտական խոր գիտելիքները և բարձր պատրաստվածությունը, հետազոտական ու վերլուծական անվիճելի կարողությունները թույլ են տվել նրան հայ արևելագիտական դպրոցը պատվով ներկայացնել արտերկրի գիտակրթական տարբեր շրջանակներում։
Բեռնել
Հարություն Մարության - Ալեքսան Հակոբյան (ծննդյան 70-ամյակի առթիվ)
4 Էջ | 305-309 | DOI՝
10.54503/0135-0536-2026.1-305 |
Տպագրված է 2026 N 1(231) / Մեր հոբելյարները
Ամփոփում / Բանալի բառեր
Մեր ժամանակի ճանաչված պատմաբաններից մեկը՝ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի երկարամյա աշխատակից, Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ, պ. գ. դ. Ալեքսան Հակոբի Հակոբյանը, դարձել է 70 տարեկան։Ծնվել է 1955 թ. հոկտեմբերի 11-ին՝ Երևանում՝ ինժեներ-կոնստրուկտորի և հաշվապահի ընտանիքում: 1962–1972 թթ. սովորել է թիվ 46 և 144 միջնակարգ դպրոցներում՝ 7 և 3 տարի: 1972–1973 թթ. աշխատել է Երևանի «Հայգորգ» ֆիրմայում՝ որպես օժանդակ բանվոր: 1973–1978 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում և ստացել ավարտական կարմիր դիպլոմ՝ Հայ ժողովրդի պատմություն մասնագիտացմամբ:
Բեռնել