Արծվի Բախչինյան - Հայ-սկանդինավյան դիցաբանական մի զուգահեռի շուրջ
8 Էջ | 163-171 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-163 | Տպագրված է 2024 N 2 (226) / Քննարկումներ
Ըստ շվեդ առասպելաբան Սթիգ Վիքանդերի՝ զոհաբերված հորթի ոսկորից խաղողի վազի առաջանալու մասին հայկական ավանդազրույցը զուգահեռ ունի սկանդինավյան բանահյուսության հետ։ Ավանդազրույցը կապվում է Նոյ նահապետի (տարբերակ՝ Աբրահամի) հետ։ Եվ քանի որ հայերեն «որթ» և «հորթ» բառերը համարվում են առաջինը երկրորդից ծագած և հոմանիշ, առաջին անգամ փորձ է կատարվում դրանց նմանությունը կապել տվյալ ավանդազրույցի հետ։ Որպես լրացուցիչ ապացույց բերվում է այն փաստը, որ ոչ պատահականորեն հնչյունային և իմաստային նույն զուգահեռներն առկա են նաև ռոմանական որոշ լեզուներում։
Մայա Գրիգորյան - Խաչատուր Աբովյանի "Նախաշաւիղ" գրքի տպագրության հարցի շուրջ
8 Էջ | 163-171 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-171 | Տպագրված է 2024 N 2 (226) / Քննարկումներ
Մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի (1809–1848) գրական ժառանգությունը խորությամբ ուսումնասիրված է: Առկա աղբյուրագիտական, գրականա-գիտական, պատմագիտական մեծաթիվ գրքերը և հոդվածները լավագույնս ներկայացնում են գրողի կյանքը, գործունեությունը և ստեղծագործական ուղին: Այս ամենով հանդերձ՝ նոր փաստերի ի հայտ գալով, Խ. Աբովյանը և իր ժառանգությունը շարունակում են մնալ հետազոտողների ուշադրության կենտրոնում:
Վանո Եղիազարյան - Արիստակես Լաստիվերցու Պատմության հավանական պատվիրատուն
12 Էջ | 258-270 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-258 | Տպագրված է 2024 N 1 (225) / Քննարկումներ
Հայ պատմագրական արձակն ունեցել է կայուն ձևավորված ժանրակազմ առանձնահատկություններ, որոնցից է նաև պատմության պատվիրատու ունենալու հանգամանքը: Արիստակես Լաստիվերցու պատմության պատվիրատուն, սակայն, անհայտ է հայագիտությանը: Ընդունված է, որ պատմիչը պատմությունը գրել է առանց որևէ մեկի պատվերի:Արիստակես Լաստիվերցու անունով մեզ են հասել «Արիստակես վարդապետ Լաստիվերցու Պատմությունը՝ մեր շրջապատի այլացեղ ազգերից մեզ հասած արհավիրքների մասին» պատմագիրքը, նաև չորս ճառեր՝ «Մեկնութիւն ընթերծուածոց» և «Արիստակէս վարդապետի ասացեալ Ի նոր կիւրակէն», «Արիստակիսի հայոց վարդապետի վասն ութօրեայ նաւակատեացն որ զկնի Աստուածյայտնութեանն կատարի», «Արիստակէս վարդապետի ասա-ցեալ մեծի հինգշաբթին Ոտնլուային խորհուրդ»:
Ռուբեն Կարապետյան - Աշխարհաքաղաքական պայքարի սաստկացումը Հարավային Կովկասում Նոր Մերձավոր Արևելքի ձևավորման լույսի ներքո՝ 2020 թ. Արցախյան պատերազմից հետո (ռուս.)
9 Էջ | 222-231 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-222 | Տպագրված է 2024 N 3 (227) / Քննարկումներ
Հարավային Կովկասի տարածաշրջանը Մերձավոր Արևելքի անբաժան մասն է, ուր պատմության ընթացքում մշտապես բախվել են համաշխարհային կայսրությունների և տարածաշրջանային տերությունների շահերը: 2020 թ. Արցախյան պատերազմից հետո Մերձավոր Արևելքը շատ ավելի է «մոտեցել» Հարավային Կովկասին, ուր կարող է տարածվել իրանա-իսրայելական առճակատումը: Հարավային Կովկասում դերակատարների աննախադեպ քանակի և ստեղծված որոշակի աշխարհաքաղաքական վակուումի պայմաններում տարածաշրջանի երկրները ստիպված են վերանայել ուժային կենտրոնների հետ իրենց՝ նախկինում հաստատված հարաբերությունները:
Արեգ Վարդանյան - "Բյուզանդահայի տեսիլ"-ն ու դրա առնչությունները հայ և բյուզանդական վախճանաբանության հետ
18 Էջ | 255-273 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-255 | Տպագրված է 2023 N 2 (223) / Քննարկումներ
Մի քանի տարի առաջ "Բանբեր Մատենադարանի" հանդեսի 23-րդ համարում բ. գ. դ. Արամ Թոփչյանի կողմից հրատարակվել են Կեղծ-Մեթոդիոսի տեսիլի հայերեն տարբերակները։ Հոդվածում ներկայացվում է Կեղծ-Մեթոդիոսի տեսիլի հիմնական թարգմանությունը՝ համեմատված հունարեն տարբերակի հետ, ինչպես նաև նրա հեղինակությամբ ավանդված, սակայն հիմնական տարբերակից խիստ տարբերվող մի այլ բնագիր, որը պահվում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի (ՄՄ) № 2270 ձեռագրում։ Այս բնագրի "շեղումը" Կեղծ-Մեթոդիոսի հիմնական տարբերակից արտահայտվում է մի քանի ցայտուն հանգամանքներով։
Հայկազ Գևորգյան - Թավասպար ցեղանունը (թաբասարանցիների անվան ծագման հարցի շուրջ) (ռուս.)
12 Էջ | 278-290 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-278 | Տպագրված է 2023 N 3 (224) / Քննարկումներ
Թաբասարանցիները (ինքնանվանումը՝ թաբասարանար) հնագույն ժամանակներից կենտրոնացած են Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հարավարևելյան լանջերին: Դաղստանյան այս ժողովուրդը, որի լեզուն պատկանում է իբերո-կովկասյան լեզվաընտանիքի լեզգիական խմբին, «թաւասպար(ք)» ձևով հիշատակված է V դարի հայ մատենագրության մեջ՝ Մ. Խորենացու, Եղիշեի և Բուզանդի աշխատություններում: Հայկական աղբյուրների հիշատակություններին զուգահեռ՝ թաբասարանցիների անվան ուսումնասիրության համար կարևոր տեղ են զբաղեցնում միջնադարյան արաբական աղբյուրները, որոնցում նրանց երկիրը հիշատակված է Տաբարսարան, իսկ ժողովուրդը՝ ահլ տաբարսարան (Տաբարսարանի բնակիչ) կամ տաբարսարանիյա (տաբարսարանցի) ձևերով:
Լիլիթ Դալլաքյան - Հարավկովկասյան էթնոքաղաքական հակամարտությունների համեմատական բնութագիրը (1990–2020 թթ.) (անգլ.)
10 Էջ | 291-301 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-291 | Տպագրված է 2023 N 3 (224) / Քննարկումներ
Հարավկովկասյան էթնոքաղաքական հակամարտությունների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ունեն որոշակի առանձնահատկություններ ու ընդհանրություններ, ինչը կարևոր է Լեռնային Ղարաբաղի (ԼՂ), Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների ծագումնաբանությունը, պատմությունն ու ժամանակագրությունը լուսաբանելու և այդ էթնոքաղաքական հակամարտությունների հանգուցալուծման ուղիները բացահայտելու համար: Այս երեք հակամարտությունները մնում են չլուծված՝ դառնալով գերտերությունների ձեռքում գործիք՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար։
Աշոտ Մելքոնյան - Դիտարկումներ տարածաշրջանային մերօրյա խնդիրների շուրջ (ադրբեջանաթուրքական տանդեմին հակադարձելու քայլեր) (անգլ.)
7 Էջ | 224-231 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-267 | Տպագրված է 2022 N 1 (219) / Քննարկումներ
2020 թ. հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմից (սեպտեմբերի 27 – նոյեմբերի 9) հետո ադրբեջանական կողմը ձգտում է բանակցություններում ստանալ ավելին, քան նախատեսված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան) հայտարարությամբ։ Մասնավորապես՝ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ կետը ներկայացվում է որպես Ադրբեջանին Հայաստանի տարածքով տրվելիք միջանցք։ 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Ախուրյան–Արաքս գետերի հունը դարձել է հայ-թուրքական սահման, որի հետևաքով Թուրքիային է անցել մշտապես Երևանի նահանգի մաս կազմող, երբևէ Օսմանյան կայսրության կազմում չեղած Սուրմալուի (Սուրբ Մարի, պատմական՝ Մասյացոտն) գավառը՝ Արարատ լեռնագագաթով (շուրջ 3,6 հազ. քառ. կմ տարածք)։
Արամ Քոսյան - Շրջակա միջավայրի դերը հայոց պատմության մեջ (խնդրի դրվածքը) (անգլ.)
15 Էջ | 232-247 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-220 | Տպագրված է 2022 N 1 (219) / Քննարկումներ
Ժողովրդի պատմության և նրա քաղաքական, տնտեսական ու հոգևոր-մշակութային զարգացման արդյունքը հանդիսացող պետության և, խոշոր հաշվով, քաղաքակրթության գիտական ընկալումը մեծապես պայմանավորված է այն աշխարհագրական միջավայրով, որտեղ ձևավորվում է կամ, առնվազն, անցնում իր հետագա զարգացման հիմնական փուլերը: Հասարակությունը, որպես կոնկրետ էկոհամակարգի բաղկացուցիչ մաս, չի կարող իր վրա չկրել այդ համակարգի ուղղակի ազդեցությունը, որն էլ որոշակիորեն պայմանավորում է նրա կենսագործունեության բոլոր ոլորտների գոյությունն ու զարգացման միտումները:
Արամ Աբրահամյան - Դիտարկումներ հայկական պետության քաղաքական մշակույթի պատմական արմատների հարցի շուրջ (XX– XXI դդ.)
13 Էջ | 270-283 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-270 | Տպագրված է 2022 N 2 (220) / Քննարկումներ
«Քաղաքական մշակույթը» «քաղաքական համակարգի մասնակիցների անհատական դիրքորոշումների միագումարն է: Դա սուբյեկտիվ ոլորտ է, որը կազմում է քաղաքական գործողությունների հիմքը»: Հետագա շարադրանքի տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե ի՞նչ տարրերից է բաղկացած այդ երևույթը. «Քաղաքական մշակույթը ներառում է քաղաքական փորձը, կարծրատիպերը, քաղաքական միֆերը, անհատների կամ խմբերի քաղաքական վարքը, ինչպես նաև՝ քաղաքական ինստիտուտների գործունեության մոդելները, գաղափարախոսությունը, քաղաքական խորհրդանիշները, քաղաքական սոցիալիզացիան»:
Երվանդ Գրեկյան - 5.2 հազար տարի մեզանից առաջ կլիմայական իրադարձությունը և Հայկական լեռնաշխարհը
30 Էջ | 203-233 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-203 | Տպագրված է 2022 N 3 (221) / Քննարկումներ
Հոլոցենի շրջանում փաստագրված համաշխարհային կլիմայական փոփոխությունների շրջափուլերից երկուսը, որոնք մասնագիտական գրականության մեջ հայտնի են 4.2 հազար տարի մեզանից առաջ և 5.2 հազար տարի մեզանից առաջ իրադարձություն անվանումներով (համապատասխանաբար՝ 4.2 ka BP և 5.2 ka BP event), համընկնում են Հայկական լեռնաշխարհի՝ վաղ բրոնզի դարն ընդգրկող կուր-արաքսյան մշակույթի երկու կարևոր փուլերի հետ: Առաջինը վերաբերում է այս մշակույթի ավարտական փուլում՝ Ք. ա. մոտ 2500 թ. դիտարկվող տրոհման և մասնատման գործընթացին:
Երվանդ Գրեկյան - «Ք. ա. VII դ. ճգնաժամ»-ը և մարական տերության կազմավորման խնդիրը
26 Էջ | 192-218 | Տպագրված է 2021 N 1 (216) / Քննարկումներ
Անտիկ շրջանի պատմագիրները Մարաստանը համարում էին ընդարձակ սահմաններով մի թագավորություն, որի արքաներն իշխում էին Հալիս գետից արևելք ընկած «ողջ Ասիա»-յին: Մարաստանի ծնունդը նրանք կապում էին Դեյոկեսի անվան հետ և ներկայացնում Ք. ա. VII–VI դդ. իշխած մար արքաների մի ամբողջ ցանկ: Նրանցից Փրաորտեսը՝ Դեյոկեսի որդին, անգամ հավակնում էր ասորեստանյան տարածքներին, իսկ Կյուաքսարեսը՝ Փրաորտեսի որդին, վճռական դեր խաղաց Ասորեստանի կործանման գործում:
Երվանդ Գրեկյան - Հացահատիկի պաշարների կուտակումն ու վերաբաշխումը Ուրարտական թագավորությունում
24 Էջ | 203-227 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-203 | Տպագրված է 2021 N 3 (218) / Քննարկումներ
Ուրարտական թագավորությունը (Բիայնիլի, Ք. ա. IX–VII դդ.) վերաբաշխման համակարգով տնտեսությամբ առաջավորասիական տիպի պետություն էր և նմանվում էր, օրինակ, շումերական Ուրի III հարստությանը, միկենյան քաղաք-պետություններին կամ խեթական տերությանը Ք. ա. III–II հազարամյակներում : Պատահական չէ, որ մեզ հասած ուրարտական կառույցների մի զգալի մասը թագավորության քաղաքներում/վարչատնտեսական կենտրոններում բացված խոշորածավալ ամբարներ ու մառաններ են: Այդ նույնը վերաբերում է նաև ուրարտական գրավոր աղբյուրներին:
Վարդան Պետրոսյան - Հին հայերենի շչական բաղաձայնները (ապաժամանակյա և տարաժամանակյա հայեցակետեր)
13 Էջ | 228-241 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-228 | Տպագրված է 2021 N 3 (218) / Քննարկումներ
Ի տարբերություն շփական *s-ի և նրա դիրքային ձայնեղ տարբերակի՝ *z-ի, որոնք համեմատական լեզվաբանությունը վերականգնում է ընդհանուր հնդեվրոպականում, հիմք-լեզվում *š և *ž հնչույթներ չեն վերականգնվում: Հետևաբար հասկանալի է, որ հայերենի շ (š) և ժ (ž) հնչույթների համար հնա-րավոր չէ կանխատեսել նախալեզվյան ուղիղ ծագում:
Վանո Եղիազարյան - Քուչակի և հայրենների մասին Եղիշե Չարենցի ընկալումը
12 Էջ | 229-241 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-229 | Տպագրված է 2025 N 1 (228) / Քննարկումներ
1922 թ. տպագրված «Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա» տողը Չարենցը գրել է, երբ գիտությանը դեռևս անհայտ էր Քուչակի իրական աշուղական ստեղծագործությունը, ուստի բնական է կարծել, որ Չարենցը, այստեղ Քուչակ ասելով, նկատի է ունեցել հայրենները, մինչդեռ 1932 թ. գրված պոեմում բանաստեղծը հայրենների հեղինակներին անվանել է «քերթողներ գեղջուկ հայրենների»։
Արարատ Հակոբյան - Հայ պատմիչներն ու պատմաբանները հայոց պատմության պարբերացման հիմնահարցի շուրջ (V դ. – XX դ. սկիզբ)
21 Էջ | 262-283 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-262 | Տպագրված է 2025 N 2 (229) / Քննարկումներ
Հայ պատմագրության կարևոր հիմնահարցերից է հայոց պատմության պարբերացումը, որը, անշուշտ, նպաստում է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական անցյալի համակարգված շարադրման, գիտական հետազոտության մակարդակի բարձրացման և պատմական ճշմարտության բացահայտման իմաստով: Հայ պատմիչ-պատմագիրների հարուստ գրավոր ժառանգությունը հիմք է տալիս ասել, որ ի սկզբանե փորձեր են արվել հայոց պատմության պարբերացման ուղղությամբ:
Արմեն Պետրոսյան - Հնդեվրոպական պատանեկան "Սև" եղբայրությունները, առասպելական երկվորյակները և քաղաքների հիմնումը
20 Էջ | 200-220 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-200 | Տպագրված է 2025 N 3 (230) / Քննարկումներ
Հնդեվրոպաբանության մեջ վերականգնվում է պատանի ռազմիկների եղբայրությունների ինստիտուտը։ Նրանք, ավագ առաջնորդների ղեկավարությամբ, որսորդությամբ և ավազակությամբ մի քանի տարի ապրում էին ցեղի տարածքի ծայրամասերում։ Միայն դրանից հետո, նվիրագործության ծեսն անցնելով, պատանիները կարող էին դառնալ ցեղի լիիրավ անդամներ, ամուսնանալ և ունենալ իրենց սեփականությունը։ Այդ եղբայրությունները կարևոր դեր են կատարել Եվրասիայում հնդեվրոպացիների տարածման գործում։
