Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Արծվի Բախչինյան - Հայ-սկանդինավյան դիցաբանական մի զուգահեռի շուրջ
    8 Էջ | 163-171 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-163 |

    Ստացվել է՝ 2024-04-19 | Գրախոսվել է՝ 2024-04-26 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Քննարկումներ

    Ըստ շվեդ առասպելաբան Սթիգ Վիքանդերի՝ զոհաբերված հորթի ոսկորից խաղողի վազի առաջանալու մասին հայկական ավանդազրույցը զուգահեռ ունի սկանդինավյան բանահյուսության հետ։ Ավանդազրույցը կապվում է Նոյ նահապետի (տարբերակ՝ Աբրահամի) հետ։ Եվ քանի որ հայերեն «որթ» և «հորթ» բառերը համարվում են առաջինը երկրորդից ծագած և հոմանիշ, առաջին անգամ փորձ է կատարվում դրանց նմանությունը կապել տվյալ ավանդազրույցի հետ։ Որպես լրացուցիչ ապացույց բերվում է այն փաստը, որ ոչ պատահականորեն հնչյունային և իմաստային նույն զուգահեռներն առկա են նաև ռոմանական որոշ լեզուներում։

    Բանալի բառերավանդազրույց Նոյի մասին հայկական առասպելաբանություն որթատունկ հորթի զոհաբերում սկանդինավյան առասպելաբանություն Թոր այծեր։

    Բեռնել

  • Եվա Մնացականյան - Դիտարկումներ Հովհ. Թումանյանի «Արտավազդ» անավարտ դրամայի շուրջ
    15 Էջ | 96-111 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-96 |

    Ստացվել է՝ 2023-02-15 | Գրախոսվել է՝ 2023-02-25 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Գեղարվեստական երկի ստեղծաբանական գործընթացի լիակատար ուսումնասիրությունը ենթադրում է դրա ինքնագրերի, հնարավոր տարբերակների, օգտագործված սկզբնաղբյուրների քննություն, ինչը թույլ է տալիս որոշակիորեն բացահայտել հեղինակի ստեղծագործական աշխատանոցն ու գեղարվեստական որոնումների ընթացքը: Այս տեսանկյունից ոչ սակավ հնարավորություն է ընձեռում Հովհաննես Թումանյանի թողած ձեռագիր ժառանգությունը, որի յուրաքանչյուր պատառիկ ստեղծագործ ոգու եզակի դրսևորում է:

    Բանալի բառերՀովհ. Թումանյան Մ. Խորենացի առասպել Արտաշես Արտավազդ Սաթենիկ անավարտ դրամա գրառումներ դիպաշարային քարտեզ նախանձ տենչանք հոգեբանական տիրույթ:

    Բեռնել

  • Ալինա Ղարիբյան - Արտատեր Պառավի կերպարը "Սասնա ծռեր" էպոսում
    17 Էջ | 128-145 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-128 |

    Ստացվել է՝ 2023-06-08 | Գրախոսվել է՝ 2023-06-14 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Պառավի կերպարը հաճախ է հանդիպում ընդհանուր առասպելաբանության մեջ: Այն դիպաշարերի և գործառույթների բավականին հարուստ ընդգրկում ունի նաև "Սասնա ծռեր" էպոսում: Հանդես է գալիս էպոսի չորս ճյուղերում էլ՝ յուրաքանչյուր դեպքում հանդես բերելով հերոս-պառավ փոխհարաբերությունների յուրօրինակ որակներ՝ ճյուղի ներքին տրամաբանությանը համապատասխան գործառույթներով: Կայուն մոտիվաշարերով ու կարևոր դերակատարմամբ առանձնանում է Արտատեր Պառավի կերպարը էպոսի երրորդ ճյուղում:

    Բանալի բառերԱրտատեր Պառավ "Սասնա ծռեր" էպոս պատում Սասունցի Դավիթ դիպաշար գործառույթ մոտիվ առասպել վարուցանք անեծք:

    Բեռնել

  • Սաակ Տարոնցի - Խարբերդի «Վիշապային քարը» և դրա մշակութաառասպելաբանական համատեքստը
    11 Էջ | 246-257 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-246 |

    Ստացվել է՝ 2023-08-15 | Գրախոսվել է՝ 2023-09-07 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Հնագիտություն

    Մշակութաբանական ուսումնասիրությունները վաղուց ի վեր ցույց են տվել, որ որոշակի տարածաշրջանի բնորոշ ավանդական պատկերացումները՝ կապված դրա աշխարհագրական տեղանքի (ռելիեֆ), բնական պաշարների, բուսական և կենդանական աշխարհների հետ, բավական կայուն են ու հարատևում են անգամ տվյալ տարածաշրջանի կրոնական, լեզվական և էթնիկ պատկերների փոփոխության պարագայում։ Սա խոսում է հօգուտ այն մոտեցման, որ անդրազգային՝ տեղական պատմույթները (նարատիվներ) հաճախ ունենում են խոր արմատներ և չեն ենթարկվում նոր լեզվական կամ աշխարհայացքային արմատական ազդեցությունների, այլ պարզապես «կոսմետիկ» ձևափոխություններ են կրում՝ «հարմարվելով» նոր պայմաններին։

    Բանալի բառերՀայկական լեռնաշխարհ Ծոփք Խարբերդ վիշապ քարացման առասպելույթ:

    Բեռնել

  • Թամար Հայրապետյան - Սնվելու մշակույթը հայ բանավոր ավանդության մեջ (առօրյա, տոնածիսական և առասպելաբանական մակարդակները)
    24 Էջ | 216-240 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-216 |

    Ստացվել է՝ 2021-11-10 | Գրախոսվել է՝ 2021-11-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-04-08

    Տպագրված է 2022 N 2 (220) / Ազգագրություն

    Մարդու կյանքի բոլոր կարևորագույն փուլերը՝ ծնունդը, կնունքը (մկրտություն), ամուսնությունը, թաղումն ավանդաբար նշվում է սեղանի շուրջ՝ ուղեկցվում հացկերույթով կամ հոգեհացով: Սննդի (ուտելիք) անպայման առկայությունն այդ կարևոր իրադարձություններում ունիվերսալ հոգեբանական նախապայման է, իսկ սնունդ ընդունելու կամ դրանից հրաժարվելու ձևերը՝ էթնիկական կամ ազգային առանձնահատկություն:Այս համատեքստում սննդի անհատական ընդունումը վերածվում է ընկերային ծեսի՝ խնջույքի, որը կոչված է բարեկարգություն մտցնել մարդկային փոխհարաբերությունների և համակեցության մեջ:

    Բանալի բառերուտեստ սնվելու մշակույթ խնջույք ծես տոն առասպել բանահյուսություն:

    Բեռնել

  • Թադևոս Խաչատրյան - Աշխարհի պատկերն ըստ Հովհաննես Թումանյանի
    19 Էջ | 113-132 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-113 |

    Ստացվել է՝ 2022-10-10 | Գրախոսվել է՝ 2022-10-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն

    Գրական տեքստի փիլիսոփայությունը համադրում է XX դարում առաջացած մի շարք գիտակարգերի և փիլիսոփայության նորագույն մեթոդաբանության հայեցակարգերը՝ նշանագիտություն, լեզվաբանական և փիլիսոփայական պրագմատիկա, տրամաբանական իմաստաբանություն, տեսական պոետիկա, վերլուծական բանասիրություն, հոգեվերլուծության տարատեսակ ուղղություններ, առասպելաբանություն և բնութագրաբանություն: Եթե փորձենք ձևակերպել այս բոլոր գիտակարգերի գրական տեքստի նկատմամբ ունեցած վերաբերմունքը և վերլուծական կարողությունները, ապա դրանց էությունը կարելի է ներկայացնել հետևյալ կետերով:

    Բանալի բառերԹումանյան աշխարհ պատկեր վերլուծական փիլիսոփայություն ստրուկտուրալիզմ մոտիվների տեսք ասոցիացիաներ առասպելաբանական բնույթ կոլեկտիվ արքետիպ խոսքարտահայտման տեսություն։

    Բեռնել

  • Ալինա Ղարիբյան - Խանդութի կերպարի առասպելաբանական հիմքերը "Սասնա ծռեր" էպոսում
    22 Էջ | 104-126 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-104 |

    Ստացվել է՝ 2024-11-07 | Գրախոսվել է՝ 2025-02-02 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Գրականագիտություն

    "Սասնա ծռեր" էպոսում Խանդութը ներկայանում է իբրև հերոսականության, նվիրումի, անձնազոհության բացառիկ որակներով օժտված հերոսուհի: Այդ հատկանիշները նպաստում են կողակցի՝ Դավթի կերպարի ավելի ամբողջական ընկալմանը: Խանդութին առնչվող մոտիվներն աչքի են ընկնում առատությամբ և բազմազանությամբ, ինչի շնորհիվ էպոսի կանանց մեջ նրա կերպարը նույնպես ամենաամբողջականն ու կատարյալն է դառնում: Քննելով "Սասնա ծռեր" էպոսի 94 պատումներում Խանդութի կերպարի շուրջ հյուսված դիպաշարերն ու մոտիվները՝ հաշվի ենք առել տիպաբանական երեք խմբերում (Մոկս, Մուշ, Սասուն) առկա առանձնահատկությունները:

    Բանալի բառեր"Սասնա ծռեր" էպոս Խանդութ մոտիվ մայրաստվածուհի ամազոնուհի հերոսական կին Կույս դիցուհի վիշապամարտիկ առասպելաբանություն Անահիտ դիցուհի։

    Բեռնել

  • Թամար Հայրապետյան - Չափահասության խորհրդածեսի դրսևորումը հայկական և իտալական մի հեքիաթախմբում
    16 Էջ | 157-173 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-157 |

    Ստացվել է՝ 2025-02-10 | Գրախոսվել է՝ 2025-02-13 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Բանագիտություն

    Գերմանացի բանագետ Հանս-Յորգ Ութերի Ժողովրդական հեքիաթների տիպերի միջազգային նշացանկի (կատալոգ) 408 թվահամարին համապատասխանող հայկական Երեք հավկիթ և իտալական Երեք նարինջ հեքիաթախմբի համեմատական քննությունը ցույց է տալիս, որ տարիքային մի խմբից անցումը մյուսին, տարբեր ժողովուրդների բանահյուսության մեջ ունեցել է զանազան դրսևորումներ ու խորհրդանշանային ծածկագրեր, բայց բոլորն էլ ամենակարևորը համարել են նախամուսնական չափահասության կարգն անցնելու ծեսի հաղթահարումը:

    Բանալի բառերչափահասության խորհրդածես հայկական և իտալական հեքիաթախումբ Հանս-Յորգ Ութեր արխայիկ մտածողություն նարինջ հավկիթ (ձու) հեքիաթ խորհրդանշան սյուժե առասպել:

    Բեռնել

  • Արմեն Պետրոսյան - Հնդեվրոպական պատանեկան "Սև" եղբայրությունները, առասպելական երկվորյակները և քաղաքների հիմնումը
    20 Էջ | 200-220 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-200 |

    Ստացվել է՝ 2025-09-07 | Գրախոսվել է՝ 2025-10-31 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Քննարկումներ

    Հնդեվրոպաբանության մեջ վերականգնվում է պատանի ռազմիկների եղբայրությունների ինստիտուտը։ Նրանք, ավագ առաջնորդների ղեկավարությամբ, որսորդությամբ և ավազակությամբ մի քանի տարի ապրում էին ցեղի տարածքի ծայրամասերում։ Միայն դրանից հետո, նվիրագործության ծեսն անցնելով, պատանիները կարող էին դառնալ ցեղի լիիրավ անդամներ, ամուսնանալ և ունենալ իրենց սեփականությունը։ Այդ եղբայրությունները կարևոր դեր են կատարել Եվրասիայում հնդեվրոպացիների տարածման գործում։

    Բանալի բառերհնդեվրոպական պատանեկան եղբայրություններ հնդեվրոպական առասպելաբանություն հնդեվրոպական անվանաբանություն հայ վիպական բանահյուսություն Արմավիր Ռոմովե Հռոմ

    Բեռնել