Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Մելիքյան Վահան - Պարսկահայությունը 1917 թ. ռուսաստանյան Փետրվարյան հեղափոխության ժամանակաշրջանում
    16 Էջ | 39-55 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-39 |

    Ստացվել է՝ 2024-05-08 | Գրախոսվել է՝ 2024-05-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Պատմություն

    1905–1911 թթ․ սահմանադրական հեղափոխությունից հետո Պարսկաստանը խորը ճգնաժամ էր ապրում, ինչը ծագել էր ներքին ու արտաքին պատճառներից։ Հեղափոխության արդյունքում Պարսկաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը սպառնալիք էր երկրում ռուսական շահերին: 1907 թ. Պարսկաստանն ազդեցության գոտիների բաժանելու անգլա-ռուսական համաձայնագրի կնքումով այդ երկրների հարաբերությունները թեև նոր բովանդակություն ստացան, սակայն մրցակցությունը Պարսկաստանում չմեղմացավ և շարունակվեց դրսևորվել քողարկված նոր դիմակայությամբ: Բրիտանիային հաջողվեց սերտ համագործակցություն ձևավորել տեղի սահմանադրական կառավարող շրջանակների հետ՝ սահմանափակելով շահական արքունիքում ռուսական ազդեցությունը:

    Բանալի բառերՊարսկաստան պարսկահայություն Փետրվարյան հեղափոխություն Թեհրան Թավրիզ Համադան Ղազվին Ռուսաստան Բրիտանիա Ատրպատական Թումանյան եղբայրներ

    Բեռնել

  • Սուսաննա Հովհաննիսյան - Չարենց–Թումանյաններ. մի անհայտ էջ Չարենցի գրական ժառանգությունից
    16 Էջ | 172-188 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-172 |

    Ստացվել է՝ 2024-01-25 | Գրախոսվել է՝ 2024-02-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրականագիտություն

    Եղիշե Չարենց–Հովհաննես Թումանյան առնչությունները հայ գրականագիտության ուշադրությանն են արժանացել դեռևս անցյալ դարի վերջին տասնամյակներին։ Խնդիրն այս կամ այն չափով արծարծվել է թումանյանագետների և չարենցագետների երկերում, հիմնականում՝ «Երեքի» դեկլարացիայի» քննության համատեքստում, նաև՝ Ս. Աղաբաբյանի , Ալ. Զաքարյանի, Հր. Թամրազյանի, Դ. Գասպարյանի աշխատություններում, ամփոփվել վերջինիս «Չարենց» հոդվածում, Չարենցի մասին հուշերում և այլն։ Ալ. Զաքարյանը Թումանյանի ազդեցությունը նկատել է «Պոեզոզուռնայում»։

    Բանալի բառերՀովհ. Թումանյան Չարենց Ն. Թումանյան Չարենցի անհայտ բանաստեղծության սևագրություն «Գեղարվեստական երկեր» ժողովածու «Նվեր Նվարդին»։


  • Եվա Մնացականյան - Դիտարկումներ Հովհ. Թումանյանի «Արտավազդ» անավարտ դրամայի շուրջ
    15 Էջ | 96-111 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-96 |

    Ստացվել է՝ 2023-02-15 | Գրախոսվել է՝ 2023-02-25 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Գեղարվեստական երկի ստեղծաբանական գործընթացի լիակատար ուսումնասիրությունը ենթադրում է դրա ինքնագրերի, հնարավոր տարբերակների, օգտագործված սկզբնաղբյուրների քննություն, ինչը թույլ է տալիս որոշակիորեն բացահայտել հեղինակի ստեղծագործական աշխատանոցն ու գեղարվեստական որոնումների ընթացքը: Այս տեսանկյունից ոչ սակավ հնարավորություն է ընձեռում Հովհաննես Թումանյանի թողած ձեռագիր ժառանգությունը, որի յուրաքանչյուր պատառիկ ստեղծագործ ոգու եզակի դրսևորում է:

    Բանալի բառերՀովհ. Թումանյան Մ. Խորենացի առասպել Արտաշես Արտավազդ Սաթենիկ անավարտ դրամա գրառումներ դիպաշարային քարտեզ նախանձ տենչանք հոգեբանական տիրույթ:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանուն և Հովհաննես Թումանյան. գրական-հասարակական առնչություններ
    26 Էջ | 175-201 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-175 |

    Ստացվել է՝ 2023-04-18 | Գրախոսվել է՝ 2023-05-26 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Պատմաբան-տնտեսագետ, փիլիսոփա-սոցիոլոգ, հրապարակագիր-խմբագիր, գրականագետ, միով բանիվ հայագետ Դավիթ Անանունը [Դավիթ Օհանի (Հովհաննեսի) Տեր-Դանիելյան, 1880–1943] XX դարի առաջին երեսնամյակի հայ հասարակական-քաղաքական, գրական֊մշակութային կյանքի կարկառուն դեմքերից է: Իր բազմաբովանդակ գործունեության ընթացքում նա շփվել, համագործակցել, սերտ կապեր է ունեցել ժամանակի հայ իրականության բազմաթիվ դեմքերի հետ , մասնավորապես՝ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում նրա գրական-հասարակական առնչություններն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ:

    Բանալի բառերԴ. Անանուն Հովհ. Թումանյան նամակներ Հայ գրողների կովկասյան ընկերություն «Մշակ» թերթ հոդվածներ Քննիչ հանձնաժողով «Հայաստանի կոոպերացիա» երկշաբաթաթերթ քառյակներ:

    Բեռնել

  • Եվա Մնացականյան - Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն. հ. I (1869–1908), հ. II (1909–1914), հ. III (1915–1919), հ. IV (1920–1923)
    7 Էջ | 285-292 |

    Ստացվել է՝ 2023-03-13 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ

    Մեկ դարից ավելի է՝ Հովհ. Թումանյանը գտնվում է հայ գրականության պատմության մշտական ընթացքի մեջ: Հայ գրականագիտության մեջ և՛ հընթացս, և՛ հետագայում նրա մասին ստեղծվել են բազմաթիվ արժեքավոր ու լրջագույն ուսումնասիրություններ, որոնք վստահաբար հիմք են տալիս խոսելու նախընթաց թումանյանագիտության պատմության, հնարավորինս հավաքված ու համակարգված քննադատական ահռելի նյութի մասին:

    Բանալի բառեր Հովհ. Թումանյան կյանքի և ստեղծագործության տարեգրություն քառահատոր գիտական սկզբունքներ ժամանակագրական պարբերացում օբյեկտիվություն վավերականություն անթվակիր նամակներ արխիվային նոր նյութեր:

    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Վալերի Բրյուսովը հայ գրական-գիտական մտքի գնահատմամբ
    23 Էջ | 139-162 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-139 |

    Ստացվել է՝ 2023-09-10 | Գրախոսվել է՝ 2023-09-18 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Գրականագիտություն

    Հայ գրական-գիտական մտքի կողմից ռուս անվանի բանաստեղծ, քննադատ, թարգմանիչ Վալերի Բրյուսովի (1873–1924) անձի և գործունեության գնահատության ընթացքն ավելի քան մեկ դարվա պատմություն ունի: Առաջին գնահատողներից մեկը՝ ընդ որում ոչ միայն հայ, այլև ռուս գրական-գիտական հանրության կողմից, Վահան Տերյանն էր: Դեռևս 1913 թ. Վ. Բրյուսովից կատարած իր մի շարք բանաստեղծական թարգմանությունների հրապարակմանն ուղեկցող ներածական խոսքում նշելով, որ «Անշուշտ բոլորովին անհայտ և անծանոթ մի անուն չէ հայ գրասեր ընթերցողի համար Վալերի Բրյուսովի անունը»՝ նա նաև ընդգծում է՝ «ռուս գրականության մեջ իսկ այս հեղինակը՝ ըստ իս, դեռևս չի գնահատված ըստ արժանվույն, թեև նրա անունն արդեն պատվավոր տեղ է գրավում լավագույն ռուս գրողների շարքում»:

    Բանալի բառերՎ. Բրյուսով գրականագետ թարգմանիչ Յու. Վեսելովսկի Մ. Գորկի Վ. Տերյան Հովհ. Թումանյան «Հայաստանի պոեզիան» բրյուսովյան դասախոսություններ այցելություններ Անդրկովկաս:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Լիսիցյանների տաղանդավոր զավակը. Լևոն Լիսիցյան
    27 Էջ | 49-76 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-49 |

    Ստացվել է՝ 2021-12-27 | Գրախոսվել է՝ 2022-02-23 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-03

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    XIX դարավերջի – XX դարի հայ իրականության մեջ իր արժանավոր տեղն ունի Լիսիցյան գերդաստանը: Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում բազմակողմանի ուսում առած Ստեփան Լիսիցյանը (1865–1947) հայ մշակույթի մեծ երախտավոր էր՝ բանասեր, աշխարհագրագետ, ազգագրագետ, պատմաբան, մանկավարժ, հրատարակիչ, այդ թվում՝ «Հասկեր» մանկական ամսագրի հիմնադիր ու խմբագիր, Հովհ. Թումանյանի և Լ. Շանթի հետ «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագրքի կազմող, թարգմանիչ. հիշարժան է լեհերենից թարգմանած Հ. Սենկևչի հանրահայտ «Յո՞ երթաս» վեպը: Ստ. Լիսիցյանի կինը՝ Կատարինե (Եկատերինա) Լիսիցյանը (1863–1957), եղել է Թիֆլիսում հայոց երկսեռ գիմնազիայի հիմնադիրն ու տեսուչը, միաժամանակ՝ հասարակական գործիչ և հրատարակիչ:

    Բանալի բառերԼիսիցյաններ Լևոն Լիսիցյան Թիֆլիս Մոսկվա Վիեննա Յո. Ստրժիգովսկի Թ. Թորամանյան կամավորական խմբեր Պետրոգրադ Ն. Մառ Լ. Աուեր Կ. Պոլիս Երևան Սարիղամիշ Էջմիածին Հովհ. Թումանյան Ավ. Իսահակյան Ալ. Կուլեբյակին Կ. Բախշի:

    Բեռնել

  • Սուսաննա Հովհաննիսյան - Ներըմբռնողականությունը Հովհաննես Թումանյանի կյանքում
    17 Էջ | 122-139 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-122 |

    Ստացվել է՝ 2022-01-25 | Գրախոսվել է՝ 2022-01-28 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-02

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն

    Ներըմբռնողականությունը (այսուհետև նաև՝ ինտուիցիա), որպես մարդու գերբնական կամ ֆենոմենալ ունակություն, դասվում է բնագիտական ու հոգեբանական այն երևույթների շարքին, որոնց ուսումնասիրությունը դեռևս չի կարողացել հանգեցնել գիտական միանշանակ եզրակացությունների։ Նույնը վերաբերում է մարդկային վերզգայական այլ ընկալումներին ու զգացողություններին, որոնցից են ինտուիցիան և հեռազգացությունը ։

    Բանալի բառերՀովհ. Թումանյան ներըմբռնողականություն կանխազգացում կանխատեսում երազ հոգեբանական ազդակներ վերզգայական ընկալումներ երևակայություն ստեղծագործական ներշնչանք բնազդ։

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Եղիշե Չարենցի արտասահմանյան ուղևորությունը (1924, 21 նոյեմբեր – 1925, հունիսի սկիզբ)
    27 Էջ | 85-112 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-85 |

    Ստացվել է՝ 2022-09-05 | Գրախոսվել է՝ 2022-09-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն

    1922–1924 թվականները Եղիշե Չարենցի ձախ որոնումների տարիներն են. նա իրեն հռչակեց «տրիբուն» բանաստեղծ, «Ես–զինվոր, // Տրիբուն // Բալշևիկ» և փորձեց որոնել արվեստի նոր ձևեր, որոնք պայմանավորված էին հեղափոխական ժամանակների թելադրանքով: Այդ նպատակով 1922 թ. նախաձեռնեց «Երեքի» դեկլարացիան՝ համախոհներ ունենալով Գևորգ Աբովին և Ազատ Վշտունուն, 1923 թ. փորձեց ստեղծել «Ավանգարդ» վերնագրով ֆուտուրոկոնստրուկտիվիստական ամսագիր՝ փորձելով համագործակցել Կարո Հալաբյանի ու Տիգրան Հախումյանի հետ, բայց ներքին տարաձայնությունների և միջոցների բացակայության պատճառով գործը գլուխ չեկավ:

    Բանալի բառերԵ. Չարենց Ալ. Մյասնիկյան Հ. Սուրխաթյան Տրապիզոն Ստամբուլ Աթենք Հռոմ Վենետիկ Ս. Ղազար Փարիզ Բեռլին Վ. Նավասարդյան Ավ. Իսահակյան Կ. Զարյան Հ. Թումանյան:

    Բեռնել

  • Թադևոս Խաչատրյան - Աշխարհի պատկերն ըստ Հովհաննես Թումանյանի
    19 Էջ | 113-132 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-113 |

    Ստացվել է՝ 2022-10-10 | Գրախոսվել է՝ 2022-10-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն

    Գրական տեքստի փիլիսոփայությունը համադրում է XX դարում առաջացած մի շարք գիտակարգերի և փիլիսոփայության նորագույն մեթոդաբանության հայեցակարգերը՝ նշանագիտություն, լեզվաբանական և փիլիսոփայական պրագմատիկա, տրամաբանական իմաստաբանություն, տեսական պոետիկա, վերլուծական բանասիրություն, հոգեվերլուծության տարատեսակ ուղղություններ, առասպելաբանություն և բնութագրաբանություն: Եթե փորձենք ձևակերպել այս բոլոր գիտակարգերի գրական տեքստի նկատմամբ ունեցած վերաբերմունքը և վերլուծական կարողությունները, ապա դրանց էությունը կարելի է ներկայացնել հետևյալ կետերով:

    Բանալի բառերԹումանյան աշխարհ պատկեր վերլուծական փիլիսոփայություն ստրուկտուրալիզմ մոտիվների տեսք ասոցիացիաներ առասպելաբանական բնույթ կոլեկտիվ արքետիպ խոսքարտահայտման տեսություն։

    Բեռնել

  • Հովհաննես Այվազյան - Հովհաննես Թումանյան. Հանրագիտարան
    6 Էջ | 234-240 |

    Ստացվել է՝ 2021-02-15 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-10

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանը», որը մեզանում առաջին գրա­կան հանրագիտարանն է, նաև՝ հոբել­յա­նա­կան՝ նվիրված Ամենայն հայոց բանաս­տեղծի ծննդ­յան 150-ամյակին:Հանրագիտարանը բանաստեղծի գրական ժա­ռան­գությունը, թումանյանագիտության հիմ­նա­կան նվաճումները, Թումանյանի հայ և հա­մաշ­խար­հային գրականության հետ առն­չութ­յուն­ները, հայ մշակույթում նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ների տարատեսակ դրսևորումները, բա­նաս­տեղծի բազմաբեղուն ազգային-հասա­րա­կա­կան գոր­ծունեության պատմությունն ամփո­փող հա­մա­պարփակ հրատարակություն է:

    Բանալի բառերհանրագիտարան գրականություն գրականագիտութ­յուն թումանյանագիտություն ստեղծագործություն գրական ժանրեր հրա­պա­րա­կախոսություն հասարակական գործունեություն հայ-թաթա­րա­կան բա­խում­ներ:

    Բեռնել

  • Սուսաննա Հովհաննիսյան - Բանաստեղծի դուստրը. նորահայտ էջեր Հովհաննես Թումանյանի ընտանեկան արխիվից
    15 Էջ | 179-194 |

    Ստացվել է՝ 2021-04-16 | Գրախոսվել է՝ 2021-05-12 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-18

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Անվանի անձանց կենսապատումը մշակութաբանության ամենահին ու փորձված մեթոդներից է, որը հնարավորություն է ընձեռում լուսաբանել ոչ միայն տվյալ անհատի կյանքը և գործը, այլև բացահայտել նրա ժամանակն ու հասարակական միջավայրը։ Այս իմաստով մեր բազմադարյան մշակույթի պատմության մեջ առանձնահատուկ է Հովհաննես Թումանյանի կենսապատումը, որն անբաժանելի է իր բազմանդամ ընտանիքի կյանքից։

    Բանալի բառերՆվարդ Թումանյան Ե. Չարենց Հ. Աճառյան Ս. Գորոդեցկի Ավ. Իսահակյան Վ. Տերյան Մ. Վարդազարյան Հովնանյան դպրոց օրագրեր հուշեր բանաստեղծություններ նվիրված Նվարդին «Մծիրի» թարգմանություն ազդեցություն գրական «Քառյակ» «Հինգշաբթիներ»։

    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Եվա Մնացականյան. Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները ժամանակի գրաքննադատական մտքի գնահատմամբ
    5 Էջ | 270-275 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-270 |

    Ստացվել է՝ 2025-03-10 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Գրախոսություններ

    Անցած ավելի քան մեկ դարի ընթացքում Հովհ. Թումանյանի կյանքի և ստեղծագործության մասին շատ է գրվել: Միայն հեղինակների անունների և աշխատությունների թվարկումը՝ Ա. Տերտերյանից, Ա. Ինճիկյանից, Մ. Մկրյանից, Ի. Սաֆրազբեկյանից, Հր. Թամրազյանից, Էդ․ Ջրբաշյանից մինչև Վլ. Կիրակոսյան, Ս. Հովհաննիսյան, Ա. Եղիազարյան և շատ ուրիշներ, բազմաթիվ էջեր կարող է զբաղեցնել: Գրվել է և դեռ գրվելու է, քանզի, իրոք, անսպառ է հանճարեղ գրողի թողած վաստակի ոսկե հանքը:

    Բանալի բառերՀովհ. Թումանյան գրաքննադատություն տարեգրություն ավանդույթ նորարարություն մեթոդաբանական սկզբունքներ:

    Բեռնել

  • Սուսաննա Հովհաննիսյան - Պատմությունը Հովհաննես Թումանյանի անավարտ երկերում (պատմական դրամաներ և պատմվածքներ)
    12 Էջ | 124-136 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-124 |

    Ստացվել է՝ 2025-01-20 | Գրախոսվել է՝ 2025-02-13 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Գրականագիտություն

    Հովհաննես Թումանյանի պատմափիլիսոփայական աշխարհայեցողությունն արտահայտվել է անավարտ երկերում, որոնք առայսօր առանձին ուսումնասիրության նյութ չեն դարձել, թեև տպագրվել են բանաստեղծի 2022 թ․ Երկերի լիակատար ժողովածուի V հատորում։ Գրողի պատմագիտական հայացքների քննաբանությունն ունի արդիական նշանակություն և պայմանավորված է վերջին տարիներին անվտանգային խնդիրների սրվելով՝ հայ ազգի և նրա պետականության դեմ արտաքին ուժերի չավարտվող պատերազմով։

    Բանալի բառերՀովհաննես Թումանյան Հայոց պատմություն պատմական դրամաներ Անիի կործանումը "Արտավազդ Բ" "Հովհաննես թագավոր" կամ "Սմբատ Բ" "Պատերազմի տպավորություններից":

    Բեռնել

  • Աննա Ասատրյան, Լիլիթ Հակոբյան - Նիկոլ Գալանդերյանի «Փարվանա» օպերան․ հայկական ռոմանտիզմի մոռացված արձագանքը (անգ․)
    18 Էջ | 161-179 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-161 |

    Ստացվել է՝ 2026-03-07 | Գրախոսվել է՝ 2026-03-16 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Արվեստագիտություն

    Հայ երաժշտության պատմության մեջ կան անուններ, որոնք լուսավորում են մեղմ, բայց անշեջ: Այդ անուններից մեկն իրանահայ կոմպոզիտոր, մանկավարժ և երաժշտական-հասարակական գործիչ Նիկոլ Գալանդերյանն է (1881–1944): Նրա «Փարվանա» օպերան, որի լիբրետոն կազմվել է ըստ Հովհաննես Թումանյանի համանուն լեգենդի, ժողովրդական միստիկայի, արևելյան քնարականության ու եվրոպական օպերային դասական ավանդույթների ինքնատիպ սինթեզ է:

    Բանալի բառերՆիկոլ Գալանդերյան Հովհաննես Թումանյան "Փարվանա" օպերա երաժշտական թումանյանապատում իրանահայ երաժշտություն:

    Բեռնել