Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Շողակաթ Դևրիկյան - Գրիգոր Լուսավորչի և Սեղբեստրոս Առաջին պապի "հանդիպման" պատկերներն արվեստում
    14 Էջ | 135-149 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-135 |

    Ստացվել է՝ 2024-05-30 | Գրախոսվել է՝ 2024-05-29 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Արվեստագիտություն

    Հայոց Տրդատ Երրորդ արքայի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Հռոմի կայսր Կոստանդիանոս Առաջինի և Սեղբեստրոս Առաջին պապի հանդիպման մասին ավանդազրույցը հայ-հռոմեական դարավոր պատմության անբաժան մասն է և հիշվել է ոչ միայն հայերի կողմից՝ քաղաքական ծանր պայմաններում Հռոմից օգնություն ստանալու նպատակով, այլև պապական աթոռի կողմից՝ Արևելքում իր իշխանության տարածման համար։

    Բանալի բառերԳրիգոր Լուսավորիչ Սեղբեստրոս Առաջին պապ Տրդատ Երրորդ թագավոր Կոստանդիանոս Առաջին կայսր "Դաշանց թուղթ" քրիստոնեության ընդունում Նեապոլի Գրիգոր Հայի եկեղեցի Հռոմ Սպահան:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Ջավախքի հայ բնակչության թվաքանակի փոփոխությունները 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների
    11 Էջ | 88-99 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-88 |

    Ստացվել է՝ 2023-08-25 | Գրախոսվել է՝ 2023-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Վրաստանում ապրող հայերի շուրջ կեսից ավելին ապրում է Ջավախքում (ներկայիս վարչաբաժանմամբ՝ Սամցխե–Ջավախքի նահանգ և Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջան): Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Վրաստանում տեղի ունեցած վարչատարածքային վերաբաժանումները, պատերազմի ընթացքում և հետագայում տեղի ունեցած ժողովրդագրական մեծ ու փոքր տեղաշարժերը լրջագույն ազդեցություն ունեցան նաև Վրացական ԽՍՀ-ի հարավային հոծ հայաբնակ շրջանների թե՛ վարչական բաժանումների, թե՛ ժողովրդագրական պատկերի վրա:

    Բանալի բառերՎրաստան Ջավախք վրացիներ հայեր ազգաբնակչություն ազգային կազմ մարդահամար պաշտոնական տվյալներ դինամիկա

    Բեռնել

  • Գևորգ Ստեփանյան - Կարեն Մկրտչյան. Հայ-իրանական հարաբերությունները 1991–2005 թթ.
    3 Էջ | 300-303 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-300 |

    Ստացվել է՝ 2024-02-29 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ

    Կ. Մկրտչյանի աշխատությունը նվիրված է ոչ միայն խնդրո առարկա ժա-մանակաշրջանում հայ-իրանական միջպետական հարաբերություններին, այլև այդ հարաբերությունների հաստատման և զարգացման գործընթացում Իրանի հայ համայնքի մասնակցության հարցին: Հարցն այն է, որ հետխորհրդային տարիներին և ընդհուպ նաև մեր օրերում էլ Թեհրան–Երևան պաշտոնական հարաբերություններում իրանական պետության աջակցությամբ քաղաքական, տնտեսական, գիտակրթական ու մշակութային բնագավառներում իրենց ներդրումն են ունեցել և ունեն հայ համայնքի ազգային կառույցներն ու գործիչները:

    Բանալի բառերՀայ-իրանական հարաբերություններ «խնդիրներ» շրջափակում բազմակողմ համագործակցություն միջնորդական առաքելություն իրանահայ գործիչներ իսլամ-քրիստոնեություն խաղաղ գոյակցություն:

    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Զինաիդա Բալայան. Արցախը XIX դարի հայ գրականության մեջ
    4 Էջ | 266-270 |

    Ստացվել է՝ 2023-01-26 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրախոսություններ

    Երեք տասնամյակ առաջ, Անկախության շարժման հզոր ալիքի ներքո, մասնավորապես՝ արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հաղթական ելքի և Արցախի Հանրապետության (ԱՀ) ինքնորոշմանն ուղղված իրավական քայլերի համատեքստում, օրակարգային դարձավ այդ ամենը նաև պատմագիտական, գրական-մշակութային փաստերով, վերլուծություններով հիմնավորելու և ամրապնդելու խնդիրը: Ավելորդ է ասել, որ այսօր, երբ 2020 թ. 44-օրյա պատերազմի արդյունքում, ցավոք, մենք դարձյալ կանգնել ենք հազարավոր հայ քաջորդիների կորստի և Հայոց Արցախի պատմական տարածքների մեծ մասի բռնազավթման փաստի առջև, անշուշտ, ավելի է շեշտադրվում նշված խնդրի իրականացման կարևորությունը:

    Բանալի բառերԶինաիդա Բալայան Արցախ Անկախության շարժում Պլատոն Զուբով Րաֆֆի Մուրացան Ապրես Բեկնազարյանց Մակար Բարխուդարյան գրական ժանր բանագիտություն:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Վրաստանի հայ բնակչության դինամիկան 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների)
    13 Էջ | 114-127 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-114 |

    Ստացվել է՝ 2023-03-15 | Գրախոսվել է՝ 2023-04-16 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    Վրաստանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության հարևանն է, այլև՝ ռազմավարական ու տարանցիկ կարևոր նշանակություն ունեցող երկիր: Բնականաբար, այդտեղ ապրող հայությունը չի կարող դիտվել սոսկ, դասական իմաստով, համայնք. այն, իբրև մտավոր, հոգևոր-մշակութային, ֆինանսատնտեսական պատկառելի ներուժ ունեցող և Վրաստանի պատմության մեջ ամենամեծ դերակատարություն ունեցած էթնիկ միավոր, էական ազդեցություն կարող է ունենալ ՀՀ–Վրաստան զարգացող հարաբերություններում:

    Բանալի բառերՎրաստան Աբխազիա Հարավային Օսիա հայություն մարդահամար պաշտոնական վիճակագրություն դինամիկա ուծացում:


  • Էմմա Պետրոսյան - Ուրարտական պետության կանանց բրոնզե գոտու իմաստաբանությունը (ռուս.)
    18 Էջ | 213-231 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-213 |

    Ստացվել է՝ 2022-02-21 | Գրախոսվել է՝ 2023-02-16 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Հնագիտություն

    Կանանց բրոնզե գոտիները Ուրարտուի մշակույթի ուսումնասիրության կարևոր աղբյուրներն են: Դիտարկված է հնագետ Իրիտ Զիֆֆերի հրապարակած մ. թ. ա. VIII դ. № 4 կանանց գոտու պատկերագրությունը՝ համեմատելով հայերի՝ որպես մշակույթի ժառանգների ծեսերի հետ: Ներկայացված գոտու վրա պատկերված է աղախին-քրմուհիների երթը: Մի կին՝ հավանաբար թագուհի / աստվածուհի, նստած է զոհասեղանի առջև, որի վրա դրված է կիսալուսնաձև ու արև խորհրդանշող ծիսական հացը։ Նշենք, որ հայերը ևս ծիսական հացեր են թխել, օրինակ՝ «տարի հաց»:

    Բանալի բառերտոն պար երաժշտական գործիքներ ակրոբատ աստվածուհի աղախին-քրմուհիներ ծիսական հաց գինի զոհաբերություն:

    Բեռնել

  • Քրիստինե Կոստիկյան - Քրիստոնյաները Շաքիի շրջանում և մահմեդականացած ուդի հայերի խնդրագիրը (IX–XIX դդ.)
    15 Էջ | 30-45 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-30 |

    Ստացվել է՝ 2023-02-25 | Գրախոսվել է՝ 2023-03-27 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Արևելյան Այսրկովկասի քրիստոնյա բնակչության իսլամացման գործընթացը սկսվել էր դեռևս տարածաշրջանի արաբական նվաճման ժամանակաշրջանից՝ VIII դարից: Այն՝ հակառակ տեղի քրիստոնյաներին դավանափոխությունից ետ պահելու Աղվանից եկեղեցու մշտական ջանքերին ու պայքարին, կարողացել է դարերի ընթացքում տեղի և հարևան մահմեդական իշխանությունների խրախուսմամբ մեծ հաջողություններ գրանցել: Թեև Հայ Առաքելական եկեղեցու և նրան ենթակա Աղվանից եկեղեցու հետևորդները հիմնականում տիրապետում էին հայերենին ու շարունակում էին մեծ թիվ կազմել ընդհուպ մինչև XIX դ., այնուամենայնիվ, մահմեդական տիրապետությունը տարածաշրջանում՝ սկսած XI դ. Սելջուկյան ժամանակաշրջանից, աստիճանաբար փոխել էր ու շարունակում էր փոխել տեղի բնակչության էթնիկ և կրոնական դիմագիծը:

    Բանալի բառերՇաքի քրիստոնյա հայ ուդի մահմեդականացում Աղվանից եկեղեցի խանություն խնդրագիր։

    Բեռնել

  • Թամար Հայրապետյան - Սնվելու մշակույթը հայ բանավոր ավանդության մեջ (առօրյա, տոնածիսական և առասպելաբանական մակարդակները)
    24 Էջ | 216-240 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-216 |

    Ստացվել է՝ 2021-11-10 | Գրախոսվել է՝ 2021-11-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-04-08

    Տպագրված է 2022 N 2 (220) / Ազգագրություն

    Մարդու կյանքի բոլոր կարևորագույն փուլերը՝ ծնունդը, կնունքը (մկրտություն), ամուսնությունը, թաղումն ավանդաբար նշվում է սեղանի շուրջ՝ ուղեկցվում հացկերույթով կամ հոգեհացով: Սննդի (ուտելիք) անպայման առկայությունն այդ կարևոր իրադարձություններում ունիվերսալ հոգեբանական նախապայման է, իսկ սնունդ ընդունելու կամ դրանից հրաժարվելու ձևերը՝ էթնիկական կամ ազգային առանձնահատկություն:Այս համատեքստում սննդի անհատական ընդունումը վերածվում է ընկերային ծեսի՝ խնջույքի, որը կոչված է բարեկարգություն մտցնել մարդկային փոխհարաբերությունների և համակեցության մեջ:

    Բանալի բառերուտեստ սնվելու մշակույթ խնջույք ծես տոն առասպել բանահյուսություն:

    Բեռնել

  • Հասմիկ Աբրահամյան - "Ածիկ" կերակուրը հայոց տոնածիսական համակարգում (ըստ Սյունիքից գրառված նյութերի)
    15 Էջ | 241-256 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-241 |

    Ստացվել է՝ 2022-03-02 | Գրախոսվել է՝ 2022-03-09 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-14

    Տպագրված է 2022 N 2 (220) / Ազգագրություն

    Ուտեստը նյութական մշակույթի հիմնական բաղադրիչներից է: Ուտեստի համալիրը փոխկապակցված է բնակլիմայական պայմանների, աշխարհագրական միջավայրի, տնտեսական զբաղմունքների, իռացիոնալ պատկերացումների հետ: Վերջիններով պայմանավորված՝ հայոց տարբեր ազգագավառներում արտադրող և օժանդակ տնտեսաձևերից ստացված սննդամթերքը բաշխվում է ըստ տարբեր առաջնահերթությունների։ Մասնագիտական գրականության մեջ Սյունիքի ուտեստի համակարգում սննդամթերքների կիրառումն այսպես է բաշխված՝ հացահատիկ-կաթնամթերք-բանջարեղեն-մսեղեն։

    Բանալի բառերածիկ Մեծ պահք Զատիկ տոնական ծիսական մշակույթ Սյունիք ուտեստ հացահատիկ ցորեն անձրև Սբ․ Սարգիս մատաղ։

    Բեռնել

  • Ավետիս Գրիգորյան - Իշխանանիստ Սոթքը. պատմությունը և հուշարձանները
    19 Էջ | 125-144 |

    Ստացվել է՝ 2021-01-14 | Գրախոսվել է՝ 2021-01-18 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-03

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Սոթք գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գե­ղար­քու­նիքի մարզի հարավ-արևելքում: Ըստ Ստեփաննոս Օրբել­յա­նի վար­կածի՝ բնակավայրի անունը ծագում է Սոթքի լեռնանցքից դեպի Սևանի կողմը փչող ցուրտ քամու անունից: Գյուղի միջով է անցնում առնվազն վերջին երկու հազար­ամ­յակնե­րում Հայաստանի ռազմավարական ամենակարևոր ուղիներից մեկը՝ միջ­նա­դարյան Դվին–Պարտավ, իսկ այժմ՝ Վարդենիս–Մարտա­կետ քա­րա­վանային/ավտո ճանապարհը:

    Բանալի բառերՍոթք միջնադար մշակույթ քրիստոնեություն հու­շար­ձան­­ներ պեղումներ ամրոց եկեղեցի խաչքար արձանագրություն իշխա­նա­տոհմ:

    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Սեն Արևշատյան. Պատմություն: Փիլիսոփայություն: Մշակույթ
    6 Էջ | 223-229 |

    Ստացվել է՝ 2021-02-12 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-10

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    2018 թ. վերջին ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրա­վունքի ինստիտուտը և «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձե­ռա­գրերի ինստիտուտը միացյալ հրատարակել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մատենա­դա­րանի եր­կարամյա տնօրեն Սեն Արևշատյանի փի­լիսո­փա­յական գիտա­կան ժառան­գութ­յան հատընտիրը՝ ռուսերեն ու հա­յերեն գոր­ծե­րից բաղկացած: Հա­տո­րի վերջում դր­ված է գիտ­նականի երկերի մատենա­գի­տութ­յունը՝ 1953 թվականից մինչև 2016 թվա­կա­նը:

    Բանալի բառերՍեն Արևշատյան Եզնիկ Կողբացի Դավիթ Անհաղթ Հովհան Որոտնեցի Գրիգոր Տաթևացի Գլաձոր փիլիսոփայություն հայ­րե­նա­սիրություն նորպլատոնականություն համալսարան:

    Բեռնել

  • Աստղիկ Իսրայելյան - Սրբազան ծառերը հայոց ժողովրդական հավատալիքներում
    24 Էջ | 170-194 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-170 |

    Ստացվել է՝ 2024-10-22 | Գրախոսվել է՝ 2024-11-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Ազգագրություն

    Հնագույն ժամանակներից ծառերի պաշտամունքը էական տեղ է գրավում հայերի ժողովրդական հավատալիքներում։ Դրանց բազմաթիվ մոգական հատկանիշներ էին վերագրվում՝ հիվանդություններ բուժելը, եղանակ կարգավորելը, չար ուժերից պաշտպանելը և այլն։ Սուրբ էին համարվում այն ծառերը, որոնք աճում էին սրբավայրերի մոտ կամ էլ սուրբ ծառի աճած տեղն էր սրբավայր դառնում։ Մարդիկ ծառերին ուխտի էին գնում, զոհաբերություններ կատարում, նվիրաբերություններ մատուցում՝ իրենց իղձերն իրականացնելու համար։

    Բանալի բառերպաշտամունք ուխտագնացություն արգելք բուժում գուշակություն տոն ծես խորհրդանիշ։

    Բեռնել