Վահե Սարգսյան - Ջավախքի հայ բնակչության թվաքանակի փոփոխությունները 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների
11 Էջ | 88-99 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-88 | Ստացվել է՝ 2023-08-25 | Գրախոսվել է՝ 2023-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն
Վրաստանում ապրող հայերի շուրջ կեսից ավելին ապրում է Ջավախքում (ներկայիս վարչաբաժանմամբ՝ Սամցխե–Ջավախքի նահանգ և Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջան): Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Վրաստանում տեղի ունեցած վարչատարածքային վերաբաժանումները, պատերազմի ընթացքում և հետագայում տեղի ունեցած ժողովրդագրական մեծ ու փոքր տեղաշարժերը լրջագույն ազդեցություն ունեցան նաև Վրացական ԽՍՀ-ի հարավային հոծ հայաբնակ շրջանների թե՛ վարչական բաժանումների, թե՛ ժողովրդագրական պատկերի վրա:
Բանալի բառերՎրաստան Ջավախք վրացիներ հայեր ազգաբնակչություն ազգային կազմ մարդահամար պաշտոնական տվյալներ դինամիկա
Վահե Սարգսյան - Վրաստանի հայ բնակչության դինամիկան 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների)
13 Էջ | 114-127 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-114 | Ստացվել է՝ 2023-03-15 | Գրախոսվել է՝ 2023-04-16 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19
Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն
Վրաստանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության հարևանն է, այլև՝ ռազմավարական ու տարանցիկ կարևոր նշանակություն ունեցող երկիր: Բնականաբար, այդտեղ ապրող հայությունը չի կարող դիտվել սոսկ, դասական իմաստով, համայնք. այն, իբրև մտավոր, հոգևոր-մշակութային, ֆինանսատնտեսական պատկառելի ներուժ ունեցող և Վրաստանի պատմության մեջ ամենամեծ դերակատարություն ունեցած էթնիկ միավոր, էական ազդեցություն կարող է ունենալ ՀՀ–Վրաստան զարգացող հարաբերություններում:
Բանալի բառերՎրաստան Աբխազիա Հարավային Օսիա հայություն մարդահամար պաշտոնական վիճակագրություն դինամիկա ուծացում:
