Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Անահիտ Աստոյան - Պոլսահայության տնտեսական գործունեությունը (XIX դ. վերջ – XX դ. սկիզբ)
    22 Էջ | 5-27 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-3 |

    Ստացվել է՝ 2023-10-12 | Գրախոսվել է՝ 2024-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Պատմություն

    XIX դ. վերջին և XX դ. սկզբին Կ. Պոլսի հայության կրթական բարձր մակարդակը, հայ տնտեսվարողների կողմից եվրոպական առևտրի նոր մեթոդների կիրառումը պոլսահայերի տնտեսության հզորացման համար հիմքեր էին ստեղծել։ Դարերի ընթացքում առևտրականների և արհեստավորների մեծ համբավ ունեցող պոլսահայերը, XX դարի սկզբին համագործակցելով եվրոպական ու ամերիկյան առաջնակարգ արդյունաբերողների ու առևտրական ընկերությունների հետ, արդիականացրին իրենց տնտեսությունը: Հիմնեցին մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ՝ դրսևորվելով որպես բանիմաց արդյունաբերողներ և հույների հետ տիրական դիրք գրավելով քաղաքի տնտեսական կյանքում։ Երիտթուրքական իշխանություններն իրենց հզոր մրցակիցներից ազատվելու, նրանց ունեցվածքի հաշվին քաղաքի տնտեսությունը թրքացնելու նպատակով՝ 1908 թ. սկսեցին պոլսահայերի ունեզրկման մի գործընթաց, որը շարունակվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն հետագայում նոր թափ ստացավ քեմալական իշխանությունների կառավարման շրջանում, իսկ 1942 թ. ընդունված "Ունևորության տուրքի մասին" օրենքի գործադրմամբ հասավ իր ավարտին

    Բանալի բառերԿ. Պոլիս Օսմանյան կայսրություն պոլսահայեր հույներ պարբերական մամուլ առևտրական ընկերություն արտահանում ներմուծում խան արհեստանոց գործարան

    Բեռնել

  • Մանուկ Ֆելեքյան - Անձնական դերանունների բառարանագրումը
    8 Էջ | 113-121 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-113 |

    Ստացվել է՝ 2024-02-16 | Գրախոսվել է՝ 2024-02-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Lեզվաբանություն

    Դերանունների բառարանային ներկայացումը մեծապես կախված է դերանվան ըմբռնումից։ Բառերի այս խմբի խոսքիմասային պատկանելության խնդիրն իր վերջնական լուծումը դեռ չի ստացել քերականագիտության մեջ: Դերանունները չունեն ո՛չ իմաստային և ո՛չ էլ քերականական հատկանիշների ընդհանրություն ու միասնություն: Սա դերանունների բառարանագրման նկատելի հակասականության գլխավոր պատճառներից մեկն է:

    Բանալի բառերդերանուններ բացատրական բառարան արևմտահայերենի բառարաններ բառարանային գլխաբառի ընտրություն բառային իմաստ քերականական հատկանիշ բառարանային բացատրություն:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Ջավախքի հայ բնակչության թվաքանակի փոփոխությունները 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների
    11 Էջ | 88-99 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-88 |

    Ստացվել է՝ 2023-08-25 | Գրախոսվել է՝ 2023-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Վրաստանում ապրող հայերի շուրջ կեսից ավելին ապրում է Ջավախքում (ներկայիս վարչաբաժանմամբ՝ Սամցխե–Ջավախքի նահանգ և Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջան): Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Վրաստանում տեղի ունեցած վարչատարածքային վերաբաժանումները, պատերազմի ընթացքում և հետագայում տեղի ունեցած ժողովրդագրական մեծ ու փոքր տեղաշարժերը լրջագույն ազդեցություն ունեցան նաև Վրացական ԽՍՀ-ի հարավային հոծ հայաբնակ շրջանների թե՛ վարչական բաժանումների, թե՛ ժողովրդագրական պատկերի վրա:

    Բանալի բառերՎրաստան Ջավախք վրացիներ հայեր ազգաբնակչություն ազգային կազմ մարդահամար պաշտոնական տվյալներ դինամիկա

    Բեռնել

  • Հրաչյա Բալոյան - Ազգությանը և ազգայինին վերաբերող բառերը հայաստանյան մամուլի հրապարակախոսության լեզվում (1990-ական թվականների սկիզբ)
    12 Էջ | 189-201 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-189 |

    Ստացվել է՝ 2024-01-21 | Գրախոսվել է՝ 2024-02-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Լեզվաբանություն

    Հայտնի իրողություն է, որ բառապաշարը, բառային կազմը լեզվի ամենազգայուն տարրն է: Այն, կարելի է ասել, անմիջապես արտացոլում է կյանքում, իրականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, գործընթացներն ու երևույթները։ Արդյունքում՝ պատմական տվյալ ժամանակաշրջանին բնորոշ փոփոխությունները, գործընթացներն ու երևույթները իրենց լեզվական արտացոլանքն են գտնում լեզվի բառային կազմում։ Անցյալ դարի 80-ականների վերջն ու 90-ականների սկիզբը քաղաքական հեղաբեկումների, պատմաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների ժամանակաշրջան էր. փլուզվում էր խորհրդային կայսրությունը, և նրա փլատակների վրա, իբրև անկախ պետություններ, ձևավորվում էին մինչ այդ մաս կազմող միութենական հանրապետությունները։

    Բանալի բառերՀայաստանյան մամուլ ազգ ազգային նորակազմ բառ իմաստ հայերեն հայ ռուս։

    Բեռնել

  • Սիլվարթ Մալհասյան (Ստամբուլ) - Պոլսահայերի օգնությունը Հայաստանի առաջին Հանրապետությանը և Խորհրդային Հայաստանին (1919–1922 թթ.)
    15 Էջ | 21-36 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-21 |

    Ստացվել է՝ 2024-03-13 | Գրախոսվել է՝ 2024-03-07 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Պատմություն

    Հայաստանի Հանրապետությունը 1918 թ. հուլիսին Կ. Պոլսում բացեց դիվանագիտական ներկայացուցչություն՝ պոլսահայ Ֆերդինանտ Թախտաջյանի ղեկավարությամբ, որի նստավայրը գտնվել է «Թոքաթլյան» պանդոկում : Նա պաշտոնավարել է մինչև Հայաստանի առաջին Հանրապետության անկումը: Այն կարևոր գործունեություն է ունեցել ի նպաստ նորաստեղծ հանրապետության: Թախտաջյանը, գործելով բավական բարդ պայմաններում, կարողացել է ՀՀ ղեկավարությանը փոխանցել կարևոր տեղեկություններ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև միջնորդ է եղել ՀՀ-ում և դրսում գործող ներկայացուցչությունների միջև :

    Բանալի բառերպոլսահայեր Հայաստանի առաջին Հանրապետություն Խորհրդային Հայաստան պարբերականներ Կ. Պոլսի հայոց պատրիարքարան փոխառություն:

    Բեռնել

  • Քնար Հարությունյան - Գրիգոր Բ. Վկայասերի ձեռագրական ժառանգությունը (ըստ մատենագրական և հիշատակարանային տեղեկությունների)
    17 Էջ | 146-163 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-146 |

    Ստացվել է՝ 2022-11-21 | Գրախոսվել է՝ 2022-11-23 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Դարեր շարունակ հայոց կաթողիկոսների բազմարդյուն գործունեության կարևոր ասպարեզներից մեկը հայ գրքի ու մատենագրության ստեղծման հովանավորությունն ու մեկենասությունն է: Հայոց հայրապետները ոչ միայն հովանավորել են հայ գրի ու դպրության զարգացումը, այլև շատերը թողել են մատենագրական հարուստ ժառանգություն, պատվիրել և ստացել են ձեռագրեր (ապա՝ տպագիր գրքեր) իրենց, կաթողիկոսական գրադարանի, վանքերի ու այլոց համար, իսկ ոմանք էլ ժամանակ են գտել՝ անձամբ ընդօրինակելու ձեռագիր մատյաններ:

    Բանալի բառերհայերեն ձեռագիր մատյան կաթողիկոս կաթողիկոսների ձեռագրական ժառանգություն Գրիգոր Բ. Վկայասեր հիշատակարան հայ մատենագրություն ձեռագրացուցակ:

    Բեռնել

  • Արեգ Վարդանյան - "Բյուզանդահայի տեսիլ"-ն ու դրա առնչությունները հայ և բյուզանդական վախճանաբանության հետ
    18 Էջ | 255-273 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-255 |

    Ստացվել է՝ 2023-04-10 | Գրախոսվել է՝ 2023-04-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Քննարկումներ

    Մի քանի տարի առաջ "Բանբեր Մատենադարանի" հանդեսի 23-րդ համարում բ. գ. դ. Արամ Թոփչյանի կողմից հրատարակվել են Կեղծ-Մեթոդիոսի տեսիլի հայերեն տարբերակները։ Հոդվածում ներկայացվում է Կեղծ-Մեթոդիոսի տեսիլի հիմնական թարգմանությունը՝ համեմատված հունարեն տարբերակի հետ, ինչպես նաև նրա հեղինակությամբ ավանդված, սակայն հիմնական տարբերակից խիստ տարբերվող մի այլ բնագիր, որը պահվում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի (ՄՄ) № 2270 ձեռագրում։ Այս բնագրի "շեղումը" Կեղծ-Մեթոդիոսի հիմնական տարբերակից արտահայտվում է մի քանի ցայտուն հանգամանքներով։

    Բանալի բառերհայ վախճանաբանություն բյուզանդական վախճանաբանություն Կոմնենոսներ բյուզանդահայ մատենագրություն Դանիելի տեսիլ Կեղծ-Մեթոդիոս հայերը Բյուզանդիայում 4-րդ խաչակրաց արշավանք Նիկետաս Քոնիատես օտարի ընկալումը:

    Բեռնել

  • Արմեն Շ. Սարգսյան - Սերգեյ Վարդանյան. Բանահյուսական պատումի միջավայրը (կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)
    2 Էջ | 315-317 |

    Ստացվել է՝ 2023-04-04 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, բանահավաք, բանագետ, ազգագրագետ և բարբառագետ Սերգեյ Վարդանյանն իր ծննդյան 70-ամյակը նշանավորեց հաճելի անակնկալով՝ լույս ընծայելով իր հերթական գիտական աշխատությունը՝ «Բանահյուսական պատումի միջավայրը (կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)» գիրքը։ Այն հաճելի և ինքնատիպ նվեր է նաև ժողովրդագետների, բարբառագետների, մշակութաբանների և ուսանողության համար։

    Բանալի բառերկրոնափոխ համշենահայեր զվարճապատում նույնասյուժե ստեղծագործություններ փոփոխակներ խեղապակասության թեմա:

    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատը փաստաթղթերում (քննական դիտարկումներ և վերլուծություն)
    30 Էջ | 93-123 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-93 |

    Ստացվել է՝ 2023-06-07 | Գրախոսվել է՝ 2023-09-29 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Առաջին համաշխարհային պատերազմի մասին գրվել և հրատարակվել են ուսումնասիրություններ, հետազոտություններ, վերլուծություններ, հոդվածներ և մասնակիցների հուշեր, սակայն դեռևս շատ հարցեր մնում են չլուսաբանված: Պատճառներից մեկն այն է, որ ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում հիմնականում եղել են եվրոպական թատերաբեմում ընթացած մարտական գործողությունները, իսկ պատերազմի բաղկացուցիչ մաս՝ Կովկասյան՝ ավելի ստույգ՝ ռուս-թուրքական ռազմաճակատը գրեթե անուշադրության էր մատնվել: Եվ դա այն դեպքում, երբ միակ ռազմաճակատն էր, որտեղ ռուսական բանակը փայլուն հաղթանակներ էր տանում:

    Բանալի բառերԿովկասյան ռազմաճակատ Ի. Ի. Վորոնցով-Դաշկով Ն. Ն. Յուդենիչ հայ կամավորական շարժում Անդրանիկ Դրո Համազասպ Քեռի Ա. Մանուկյան Հ. Զավրյան հայերի ցեղասպանություն Հայկական հարց Սարիղամիշ Վան Էրզրում Տրապիզոն Երզնկա:

    Բեռնել

  • Գայանե Չոփուրյան - Երկբարբառների և եռաբարբառների հնչյունափոխության արտահայտությունը հայերեն վիմական արձանագրություններում (XII–XVI դդ.)
    14 Էջ | 203-217 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-203 |

    Ստացվել է՝ 2023-06-09 | Գրախոսվել է՝ 2023-07-03 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Լեզվաբանություն

    XII–XVI դդ․ հայերեն վիմական արձանագրությունները (այսուհետ՝ Արձանագրություններ) բազմաբնույթ տեղեկություններ են պարունակում ոչ միայն հայ ժողովրդի պատմության, այլև նրա լեզվամտածողության վերաբերյալ։ Պայմանավորված վիմագրության վայրով և բնույթով («Ա․ հիշատակագրային, Բ․ շինարարական, Գ․ նվիրատվական, Դ․ իրավականոնական, Ե․ կրոնաբարոյախոսական, Զ․ խառն») ՝ Արձանագրություններում, որոնք, փորագրված են «դասական գրաբարով, միջին հայերենով, բարբառախառն գրաբարով և տեղական բարբառներով կամ խոսվածքներով» , առկա են նաև լեզվական այնպիսի իրողություններ, որոնք արժեքավոր են հայոց լեզվի պատմության առումով։

    Բանալի բառերվիմագրություն գրաբար միջին հայերեն բարբառ երկբարբառի պարզեցում եռաբարբառի երկբարբառացում պարզեցում հնչյունական կապակցություն:

    Բեռնել

  • Արծվիկ Սուվարյան - Ժամանակակից գրական արևելահայերենի և գերմաներենի ենթակայական ու հարակատար դերբայների քերականական տիպաբանություն
    11 Էջ | 189-200 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-185 |

    Ստացվել է՝ 2021-09-25 | Գրախոսվել է՝ 2021-12-16 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-21

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Բայը հայերենում, գերմաներենում և հնդեվրոպական այլ լեզուներում դրսևորվում է անդեմ կամ դերբայական, դիմավոր կամ եղանակային ձևերով։ Օ. Մոսկալսկայան գրում է, որ դերբայները, ծագումով լինելով բայական ածականներ, հնդեվրոպական լեզուների զարգացման ընթացքում աստիճանաբար ներառվել են բայի ձևերի համակարգում՝ միաժամանակ պահպանելով ածականին բնորոշ որոշ հատկանիշներ։ Գերմաներենի դերբայները, լեզվի առաջին գրավոր հուշարձաններում, ինչպես նաև լեզվի պատմության հետագա բոլոր փուլերում, ընդգրկված են բայի համակարգում ։ Լ. Եզեկյանը գրում է, որ հայերենի դերբայները հայ քերականագիտության մեջ՝ հատկապես Մ. Աբեղյանի ուսումնասիրություններում, երկար ժամանակ դուրս էին մնացել բայի համակարգից։

    Բանալի բառերերականական տիպաբանություն հայերեն և գերմաներեն ենթակայական ու հարակատար դերբայներ միաժամանակություն նախաժամանակություն ներգործական-կրավորական սեռ գրական արևելահայերեն արևմտահայերեն հարակատար+եմ/էի կառույց պարագայական գործառույթներ:

    Բեռնել

  • Սոնա Միքայելյան - Արաբական փոխառությունների հայերեն բարբառային բառաշերտը
    8 Էջ | 201-209 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-197 |

    Ստացվել է՝ 2021-07-01 | Գրախոսվել է՝ 2021-07-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-27

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Լեզվի բառա‎‎‎‎‎‎‎ֆոնդի անբաժանելի մաս է փոխառյալ բառաշերտը, որը ձևավորվել է նրա պատմական զարգացման տարբեր փուլերում՝ արտալեզվական և լեզվական բազմաթիվ գործոններով պայմանավորված: Տարաժամանակյա ու համաժամանակյա հայեցակարգերով փոխառությունների ուսումնասիրության նպատակն է երևան հանել լեզուների և դրանք կրող ժողովուրդների միջև առկա պատմական, մշակութային-քաղաքակրթական փոխհարաբերությունների բնույթը (սա հանրալեզվաբանական քննության առարկա է):

    Բանալի բառերփոխառություն հայերենի արաբական փոխառություններ գրական փոխառություններ բարբառային փոխառություններ ուղղակի և միջնորդավորված փոխառություններ բառիմաստային և բառակազմական փոփոխություններ կենսունակ և ոչ կենսունակ փոխառություններ:

    Բեռնել

  • Լուսինե Ղամոյան - Բնիկ հայերեն բառեր "հագուստ" իմաստային դաշտում
    12 Էջ | 188-200 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-188 |

    Ստացվել է՝ 2022-04-04 | Գրախոսվել է՝ 2022-04-16 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-24

    Տպագրված է 2022 N 2 (220) / Լեզվաբանություն

    Հնդեվրոպական նախալեզվից առանձնացած հայերենի բառապաշարի միջուկը կազմում են հնդեվրոպական միասնության շրջանից ժառանգված բառերը , որոնց "թիվը որոշ չափով լրացնում են հայերեն բարբառներում պահպանված գավառական այն բառերը, որոնք հնդեվրոպական ծագում ունեն կամ առնչվում են հնդեվրոպական ցեղակից լեզուներին: … Հետևաբար, ինչպես գրաբարյան հուշարձաններով վկայած, այնպես էլ բարբառներում պահպանված հնդեվրոպական ծագում ունեցող բառարմատների ընդհանուր թիվը այդ լրացումներով անցնում է 1200-ից":

    Բանալի բառերհագուստ իմաստային դաշտ բնիկ հայերեն բառեր հնդեվրոպական մայր լեզու արմատ:

    Բեռնել

  • Սարգիս Ավետյան - Հնդեվրոպական անվանական հիմքերի վերջահանգ ձայնավորների ձևաբանական կարգավիճակը հին հայերենում
    9 Էջ | 170-179 |

    Ստացվել է՝ 2020-11-21 | Գրախոսվել է՝ 2021-01-11 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-05

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայտնի է, որ նա­­խագրային հա­յերենում վեր­ջ­ըն­թերվանկային ուժգ­նու­­­թ­­յան շեշտը հան­գեց­­րել է վերջ­նա­վան­կային ձայ­­նա­վորի թու­լա­­ց­ման՝ ձայ­նոր­դա­­հանգ փակ վան­կե­րի դեպ­­­­­քում, և անկման՝ մնա­ցած դեպ­­քերում, թեև այդ գործընթացի որոշ ման­­րա­մաս­­ներ վիճահարույց են:

    Բանալի բառերհնդեվրոպական ան­վանական հիմքերի վեր­ջա­հանգ ձայ­­նա­վոր­ներ թեք հիմ­քա­­­­կազ­միչ մասնիկներ թեք հո­լով­­նե­ր անվանական հոլովում հո­լո­վական վերջավո­րութ­յուն­­­ներ հին հայերեն միջին հայերեն վերջ­ընթեր վանկ ուժգնության շեշտ ձևա­բա­նա­կան վերլուծության սկզբունքներ ուղղական հայցական:

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Պետրոս Դուրյանի գեղարվեստական աշխարհը
    27 Էջ | 32-59 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-32 |

    Ստացվել է՝ 2021-07-22 | Գրախոսվել է՝ 2021-08-17 | Ընդունվել տպագրության՝ 2021-10-11

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Պետրոս Դուրյանը երկրային կյանքում միայն «իր մեռնիլն» չզգաց, այլև տեսավ իր հանճարի լույսը, որ պիտի շողարձակեր հայ գրականության ճանապարհին: Նա կարծես ծնվել էր մահվան ապրումների մասին գրելու, մահը բանաստեղծականացնելու համար, որով լեցուն են և՛ քերթվածները, և՛ նամակները: Մահից անմիջապես հետո՝ 1872-ին, լույս տեսած «Տաղք և թատերգությունք» ժողովածուն դրա անմիջական վկայությունն է, որ միանգամից աննախադեպ սեր ու ճանաչում բերեց բանաստեղծին. այդպես տա-րիներ անց մեկ էլ եղել է Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ»-ի (1908) հետ: Ընթերցողը զգայուն է հոգեշահ պոեզիայի հանդեպ, պարտադրվածից խորշում է:

    Բանալի բառերՊետրոս Դուրյան արևմտահայերեն նե թատրոն սիրել դրժել լճակ տրտունջք մահ գերեզման հիշատակ Հայաստան Կոստանդնուպոլիս Սկյուտար:

    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Ալեքսանդրապոլի և գավառի թուրքական բռնազավթման մասին («Կոմունիստ» թերթի 1920–1921 թթ. հաղորդագրություններում)
    17 Էջ | 103-120 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-103 |

    Ստացվել է՝ 2021-09-11 | Գրախոսվել է՝ 2021-09-15 | Ընդունվել տպագրության՝ 2021-10-01

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Ինչպես 1918 թ. մայիսին, այնպես էլ 1920 թ. նոյեմբեր – 1921 թ. ապրիլ ամիսներին թուրքական զորքը, գրավելով Ալեքսանդրապոլը և գավառը, բազմաթիվ անօրինականություններ է իրագործում : Երևանում հայերենով հրատարակվող Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ու ՀՍԽՀ Ռազմհեղկոմի օրգան «Կոմունիստ» թերթը 1920 – 1921 թթ. մեկնաբանություններ և տեղեկատվություն է տվել հայկական տարածքները բռնազավթած թուրքական զորքի, քրդական ու մահմեդական ավազակախմբերի կողմից կատարված հանցագործությունների մասին, Ալեքսանդրապոլի հեղկոմի հանցավոր համագործակցությունը զավթիչների հետ, Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների փորձերը թուրքական զորքը քաղաքից ու գավառից դուրս բերելու և այլ հիմնախնդիրների մասին:

    Բանալի բառերԱլեքսանդրապոլ թուրքական բռնազավթում «Կոմունիստ» թերթ հայերի ցեղասպանություն Մ. Տեր-Գրիգորյան Ա. Նուրիջանյան Ս. Կասյան Ա. Բեկզադյան Պ. Մակինցյան:

    Բեռնել

  • Վարդան Պետրոսյան - Վազգեն Համբարձումյան. Հայերենը և կելտական լեզուները (համեմատական-տիպաբանական տարբերակայնություն)
    5 Էջ | 278-283 |

    Ստացվել է՝ 2021-10-11 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-08

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գրախոսություններ

    Կելտական լեզուները հնդեվրոպական լեզվաընտանիքի այն լեզուներից են, որոնց հետ հայերենը կարող էր ունենալ միայն ծագումնաբանական բնույթի առնչություններ, քանզի հայերն ու կելտական ժողովուրդները (իռլանդացիներ, շոտլանդացիներ, գալլեր, պիկտեր և ուրիշներ) նախահնդեվրոպական միասնության տրոհումին հաջորդող հազարամյակների ընթացքում այլևս շփումներ չեն ունեցել կամ գոնե առայժմ գիտությանը հայտնի չէ այդպիսի շփումների մասին:

    Բանալի բառերհայերեն կելտական լեզուներ հ.-ե. հիմք-լեզու հնչյունական զուգաբանություն բառային զուգաբանություն թեմատիկ խմբեր Գ. Զոլտա Է. Մակաև բարբառային հնաբանություն ընդհանուրկելտական նախաձև:

    Բեռնել

  • Թաթուլ Ասոյան - Մխիթարյան միաբանության ռահվիրան․ Մխիթար Սեբաստացի
    23 Էջ | 82-105 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-82 |

    Ստացվել է՝ 2026-02-21 | Գրախոսվել է՝ 2026-03-16 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն

    Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676–1749) և նրա աշակերտների ուշադրության կենտրոնում հայոց լեզուն էր, և հենց այս բնագավառում նրանք հասան աննախադեպ հաջողությունների։ Փաստ է, որ ինչպես ժամանակի նշանավոր հայագետները, այնպես էլ Սեբաստացին հիմնականում հետաքրքրվում էին գրաբարով՝ գրեթե ուշադրություն չդարձնելով աշխարհաբարին, սակայն առաջինը հենց նա էր, որ հաղթահարելով մտավորականության խիստ անբարեհաճ վերաբերմունքը աշխարհաբարի նկատմամբ՝ ստեղծեց նոր ձևավորվող լեզվաորակի՝ արևմտահայերենի առաջին քերականությունը՝ հորդորելով զբաղվել հայերենի այդ նոր դրսևորման զարգացման, մաքրության և կանոնարկման աշխատանք-ներով, միաժամանակ խորհուրդ տալով տեսադաշտից բաց չթողնել գրաբարը և այն լատինաբանություններից մաքրելու գերակա խնդիրը։

    Բանալի բառերՄխիթար Սեբաստացի Մխիթարյան միաբանություն գրաբար աշխարհաբար բառգիրք բառարանագրություն արևմտահայերեն քերականություն աբբահայր կաթոլիկներ։

    Բեռնել

  • Վազգեն Համբարձումյան - Արսեն Այտընյանի հայերենագիտական ժառանգությունը
    19 Էջ | 106-125 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-106 |

    Ստացվել է՝ 2025-05-26 | Գրախոսվել է՝ 2025-07-07 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն

    Արսեն Այտընյանը (1825–1902 թթ.) եվրոպական հայերենագիտության ականավոր ներկայացուցիչ է, հայ հասարակական մտքի լեզվաբանության ճյուղի տեսաբան, հայերենի պատմության գործնական ուսումնասիրող: Նա նկատելի հետք է թողել հայագիտական-լեզվաբանական, մշակութային-բանասիրական առաջընթացում: Վիեննայի Մխիթարյան դպրոցի լեզվամշակութային գործունեությունը XIX դ. երկրորդ կեսին լիովին կապվում է մեծ հայագետի անվան հետ: Նա եղել է հե¬ղինակություն լեզվի ընդհանուր տեսության, հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում, մի բնագավառ, որ լայնորեն լույս է սփռում հայերենագիտության հետագա զարգացման ճանապարհին՝ մինչև մեր օրերը:

    Բանալի բառերԱրսեն Այտընյան հայերենագիտություն լեզվի հասարակական բնույթ բարեշրջություն անընդհատականություն համաժամանակություն գրաբար / աշխարհաբար գրական լեզու / բարբառներ:

    Բեռնել