Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Տիգրան Ալեքսանյան - Դիտարկումներ Մածնաբերդ ամրոցի տեղորոշման հարցի շուրջ
    10 Էջ | 234-244 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-234 |

    Ստացվել է՝ 2023-10-20 | Գրախոսվել է՝ 2023-11-23 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն

    Մածնաբերդ ամրոցը Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների կարևոր ամրություններից էր: Միջնադարյան պատմիչները բազմիցս հիշատակել են հուշարձանի մասին՝ առանց նշելու նրա տեղը: Մատենագիր աղբյուրներում Մածնաբերդն առաջին անգամ հիշատակվում է սելջուկյան արշավանքների կապակցությամբ: Կյուրիկե Բ-ին հաջորդած նրա երկու որդիները՝ Դավիթն ու Աբասը, Լոռի-Տաշիրը զիջում են սել¬ջուկներին՝ փոխարենը ստանալով նախկինում Կյուրիկյաններին պատկանած Տավուշը, Մածնաբերդը և այլ շրջաններ. «Եւ յետ մահուան նորա որ-դիք իւր դաւեալք ի վրաց, ելեալ ի տանէ հայրենեաց, գնացին ի պարսիկս Դաւիթ և Աբաս, եւ առնուն ի նոցանէ իժառանգութիւն զՏաւուշ եւ զՄածնաբերդ եւ զայլ տեղիս»:

    Բանալի բառերՄածնաբերդ Տավուշ Այգեձոր Աղջկաբերդ միջնադար հուշարձան պեղումներ գտածոներ:

    Բեռնել

  • Արսեն Հարությունյան - Տաթևի վանքի պարսպակից մուտքերի և աղբյուրի կառուցման ժամանակը
    15 Էջ | 230-245 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-230 |

    Ստացվել է՝ 2023-06-20 | Գրախոսվել է՝ 2023-08-06 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Հնագիտություն

    Միջնադարյան Հայաստանի վանական համալիրներն ու եկեղեցիներն իրենց բազմադարյա գոյության ընթացքում քանիցս նորոգվել, վերակառուցվել, երբեմն էլ համալրվել են նոր շենք-շինություններով: Այդօրինակ հուշարձանների շարքում բացառություն չէ նաև Սյունյաց հոգևոր-մշակութային կենտրոն Տաթևի վանքը, որի՝ հիմնականում երկրաշարժերի հետևանքով պայմանավորված շինարարական փուլերին վերջերս անդրադառնալու առիթ ենք ունեցել: Գաղտնիք չէ, որ միջնադարյան վանքերն աչքի էին ընկնում ոչ միայն վանականների կենցաղավարման միասնական կանոնադրությամբ, այլև համակառույցի յուրօրինակ լուծումներով. մեկից ավելի եկեղեցիներ, գավիթ-սրահներ, զանգակատուն, վանական, տնտեսական տարաբնույթ կառույցներ , և, որ էականն է, հուշարձանախումբը պարսպապատվում էր՝ դրանով իսկ ընդգծելով արտաքին աշխարհից վանականների առանձնացված-մեկուսացված, ինչպես նաև՝ պաշտպանված լինելը:

    Բանալի բառերՏաթևի վանք Ստեփանոս Օրբելյան պարսպակից հին ու նոր մուտքեր աղբյուրի շենք հնագիտական պեղումներ վիմագիր ձեռագիր հիշատակություն:

    Բեռնել

  • Ավետիս Գրիգորյան - Իշխանանիստ Սոթքը. պատմությունը և հուշարձանները
    19 Էջ | 125-144 |

    Ստացվել է՝ 2021-01-14 | Գրախոսվել է՝ 2021-01-18 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-03

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Սոթք գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գե­ղար­քու­նիքի մարզի հարավ-արևելքում: Ըստ Ստեփաննոս Օրբել­յա­նի վար­կածի՝ բնակավայրի անունը ծագում է Սոթքի լեռնանցքից դեպի Սևանի կողմը փչող ցուրտ քամու անունից: Գյուղի միջով է անցնում առնվազն վերջին երկու հազար­ամ­յակնե­րում Հայաստանի ռազմավարական ամենակարևոր ուղիներից մեկը՝ միջ­նա­դարյան Դվին–Պարտավ, իսկ այժմ՝ Վարդենիս–Մարտա­կետ քա­րա­վանային/ավտո ճանապարհը:

    Բանալի բառերՍոթք միջնադար մշակույթ քրիստոնեություն հու­շար­ձան­­ներ պեղումներ ամրոց եկեղեցի խաչքար արձանագրություն իշխա­նա­տոհմ:

    Բեռնել