Գևորգ Ստեփանյան - Կարեն Մկրտչյան. Հայ-իրանական հարաբերությունները 1991–2005 թթ.
3 Էջ | 300-303 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-300 | Ստացվել է՝ 2024-02-29 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ
Կ. Մկրտչյանի աշխատությունը նվիրված է ոչ միայն խնդրո առարկա ժա-մանակաշրջանում հայ-իրանական միջպետական հարաբերություններին, այլև այդ հարաբերությունների հաստատման և զարգացման գործընթացում Իրանի հայ համայնքի մասնակցության հարցին: Հարցն այն է, որ հետխորհրդային տարիներին և ընդհուպ նաև մեր օրերում էլ Թեհրան–Երևան պաշտոնական հարաբերություններում իրանական պետության աջակցությամբ քաղաքական, տնտեսական, գիտակրթական ու մշակութային բնագավառներում իրենց ներդրումն են ունեցել և ունեն հայ համայնքի ազգային կառույցներն ու գործիչները:
Բանալի բառերՀայ-իրանական հարաբերություններ «խնդիրներ» շրջափակում բազմակողմ համագործակցություն միջնորդական առաքելություն իրանահայ գործիչներ իսլամ-քրիստոնեություն խաղաղ գոյակցություն:
Ավետիս Գրիգորյան - Իշխանանիստ Սոթքը. պատմությունը և հուշարձանները
19 Էջ | 125-144 | Ստացվել է՝ 2021-01-14 | Գրախոսվել է՝ 2021-01-18 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-03
Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ
Սոթք գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի հարավ-արևելքում: Ըստ Ստեփաննոս Օրբելյանի վարկածի՝ բնակավայրի անունը ծագում է Սոթքի լեռնանցքից դեպի Սևանի կողմը փչող ցուրտ քամու անունից:
Գյուղի միջով է անցնում առնվազն վերջին երկու հազարամյակներում Հայաստանի ռազմավարական ամենակարևոր ուղիներից մեկը՝ միջնադարյան Դվին–Պարտավ, իսկ այժմ՝ Վարդենիս–Մարտակետ քարավանային/ավտո ճանապարհը:
Բանալի բառերՍոթք միջնադար մշակույթ քրիստոնեություն հուշարձաններ պեղումներ ամրոց եկեղեցի խաչքար արձանագրություն իշխանատոհմ:
