Ռուբեն Սահակյան - Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատը փաստաթղթերում (քննական դիտարկումներ և վերլուծություն)
30 Էջ | 93-123 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-93 | Ստացվել է՝ 2023-06-07 | Գրախոսվել է՝ 2023-09-29 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն
Առաջին համաշխարհային պատերազմի մասին գրվել և հրատարակվել են ուսումնասիրություններ, հետազոտություններ, վերլուծություններ, հոդվածներ և մասնակիցների հուշեր, սակայն դեռևս շատ հարցեր մնում են չլուսաբանված: Պատճառներից մեկն այն է, որ ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում հիմնականում եղել են եվրոպական թատերաբեմում ընթացած մարտական գործողությունները, իսկ պատերազմի բաղկացուցիչ մաս՝ Կովկասյան՝ ավելի ստույգ՝ ռուս-թուրքական ռազմաճակատը գրեթե անուշադրության էր մատնվել: Եվ դա այն դեպքում, երբ միակ ռազմաճակատն էր, որտեղ ռուսական բանակը փայլուն հաղթանակներ էր տանում:
Բանալի բառերԿովկասյան ռազմաճակատ Ի. Ի. Վորոնցով-Դաշկով Ն. Ն. Յուդենիչ հայ կամավորական շարժում Անդրանիկ Դրո Համազասպ Քեռի Ա. Մանուկյան Հ. Զավրյան հայերի ցեղասպանություն Հայկական հարց Սարիղամիշ Վան Էրզրում Տրապիզոն Երզնկա:
Ռուբեն Սահակյան - Սարգիս Մեհրաբյան (Խանասորի Վարդան)
26 Էջ | 3-29 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-3 | Ստացվել է՝ 2022-07-14 | Գրախոսվել է՝ 2022-10-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն
Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից էր Սարգիս (Սերգեյ) Մեհրաբյանը: Հասարակությանը նա հայտնի է Խանասորի Վարդան, Վարդան, Վահե Սյունի, իսկ երգերում՝ Շատախի առյուծ անուններով: Ս. Մեհրաբյանը ծնվել է 1867 թ. օգոստոսի 10-ին Շուշիում : Սովորել է տեղի թեմական դպրոցում: Ուսանելու տարիներին ընթերցել է ընդհատակում հրատարակվող խմորատիպ թերթեր՝ «Նժդեհ», «Մունետիկ» , «Նոր-Սերունդ» և Մկրտիչ Փորթուգալյանի տպագիր «Արմենիա» պարբերականը, նաև՝ հայ գրողների, հատկապես՝ Րաֆֆու հայրենասիրական վեպերը, որոնք աստիճանաբար ձևավորել են նրա աշխարհայացքը:
Բանալի բառերՍ. Մեհրաբյան Շուշի Վան Սևքարեցի Սաքո Խանասոր Ս. Զավարյան Կիլիկիա Ռոստոմ հայ-թաթարական բախումներ Առաջին համաշխարհային պատերազմ կամավորական շարժում ցեղասպանություն Ա. Մանուկյան Երևան Բաքու:
