Գեղամ Հովհաննիսյան - Սարգիս Մեհրաբյան. Խանասորի Վարդանի հիշատակարանը
5 Էջ | 260-265 | Ստացվել է՝ 2023-03-06 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23
Տպագրված է 2023 N 1 (222) / Գրախոսություններ
Հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալների կյանքի և գործունեության ուսումնասիրությունը մեր պատմագրության կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում կարևոր տեղ են զբաղեցնում առանձին գործիչների հուշերը, որոնք լույս են սփռում ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների վրա և դրանով ստանում աղբյուրագիտական արժեքի նշանակություն: XIX դարավերջի և XX դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների հուշագրությունները հրատարակության նախապատրաստելու գործում զգալի աշխատանք է կատարել պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանը:
Բանալի բառերԽանասորի Վարդան հայ-թաթարական կռիվներ ինքնապաշտպանական մարտեր կամավորական շարժում Հայ հեղափոխական դաշնակցություն Թուրքիա Ռուսաստան:
Ռուբեն Սահակյան - Սարգիս Մեհրաբյան (Խանասորի Վարդան)
26 Էջ | 3-29 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-3 | Ստացվել է՝ 2022-07-14 | Գրախոսվել է՝ 2022-10-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն
Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից էր Սարգիս (Սերգեյ) Մեհրաբյանը: Հասարակությանը նա հայտնի է Խանասորի Վարդան, Վարդան, Վահե Սյունի, իսկ երգերում՝ Շատախի առյուծ անուններով: Ս. Մեհրաբյանը ծնվել է 1867 թ. օգոստոսի 10-ին Շուշիում : Սովորել է տեղի թեմական դպրոցում: Ուսանելու տարիներին ընթերցել է ընդհատակում հրատարակվող խմորատիպ թերթեր՝ «Նժդեհ», «Մունետիկ» , «Նոր-Սերունդ» և Մկրտիչ Փորթուգալյանի տպագիր «Արմենիա» պարբերականը, նաև՝ հայ գրողների, հատկապես՝ Րաֆֆու հայրենասիրական վեպերը, որոնք աստիճանաբար ձևավորել են նրա աշխարհայացքը:
Բանալի բառերՍ. Մեհրաբյան Շուշի Վան Սևքարեցի Սաքո Խանասոր Ս. Զավարյան Կիլիկիա Ռոստոմ հայ-թաթարական բախումներ Առաջին համաշխարհային պատերազմ կամավորական շարժում ցեղասպանություն Ա. Մանուկյան Երևան Բաքու:
