Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Վանո Եղիազարյան - Արիստակես Լաստիվերցու Պատմության հավանական պատվիրատուն
    12 Էջ | 258-270 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-258 |

    Ստացվել է՝ 2024-01-24 | Գրախոսվել է՝ 2024-01-29 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Քննարկումներ

    Հայ պատմագրական արձակն ունեցել է կայուն ձևավորված ժանրակազմ առանձնահատկություններ, որոնցից է նաև պատմության պատվիրատու ունենալու հանգամանքը: Արիստակես Լաստիվերցու պատմության պատվիրատուն, սակայն, անհայտ է հայագիտությանը: Ընդունված է, որ պատմիչը պատմությունը գրել է առանց որևէ մեկի պատվերի:Արիստակես Լաստիվերցու անունով մեզ են հասել «Արիստակես վարդապետ Լաստիվերցու Պատմությունը՝ մեր շրջապատի այլացեղ ազգերից մեզ հասած արհավիրքների մասին» պատմագիրքը, նաև չորս ճառեր՝ «Մեկնութիւն ընթերծուածոց» և «Արիստակէս վարդապետի ասացեալ Ի նոր կիւրակէն», «Արիստակիսի հայոց վարդապետի վասն ութօրեայ նաւակատեացն որ զկնի Աստուածյայտնութեանն կատարի», «Արիստակէս վարդապետի ասա-ցեալ մեծի հինգշաբթին Ոտնլուային խորհուրդ»:

    Բանալի բառերԱրիստակես Լաստիվերցի ժանրակազմ առանձնահատկություն գրաբար տեքստի աշխարհաբարի փոխադրում Գագիկ Ա թագավորը հավանական պատվիրատու:

    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատը փաստաթղթերում (քննական դիտարկումներ և վերլուծություն)
    30 Էջ | 93-123 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-93 |

    Ստացվել է՝ 2023-06-07 | Գրախոսվել է՝ 2023-09-29 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Առաջին համաշխարհային պատերազմի մասին գրվել և հրատարակվել են ուսումնասիրություններ, հետազոտություններ, վերլուծություններ, հոդվածներ և մասնակիցների հուշեր, սակայն դեռևս շատ հարցեր մնում են չլուսաբանված: Պատճառներից մեկն այն է, որ ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում հիմնականում եղել են եվրոպական թատերաբեմում ընթացած մարտական գործողությունները, իսկ պատերազմի բաղկացուցիչ մաս՝ Կովկասյան՝ ավելի ստույգ՝ ռուս-թուրքական ռազմաճակատը գրեթե անուշադրության էր մատնվել: Եվ դա այն դեպքում, երբ միակ ռազմաճակատն էր, որտեղ ռուսական բանակը փայլուն հաղթանակներ էր տանում:

    Բանալի բառերԿովկասյան ռազմաճակատ Ի. Ի. Վորոնցով-Դաշկով Ն. Ն. Յուդենիչ հայ կամավորական շարժում Անդրանիկ Դրո Համազասպ Քեռի Ա. Մանուկյան Հ. Զավրյան հայերի ցեղասպանություն Հայկական հարց Սարիղամիշ Վան Էրզրում Տրապիզոն Երզնկա:

    Բեռնել

  • Համո Սուքիասյան, Գայանե Ղազարյան - Գարեջրագործությունը Երևանի նահանգում (XIX դարի վերջ – XX դարի սկիզբ
    14 Էջ | 124-138 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-124 |

    Ստացվել է՝ 2023-10-02 | Գրախոսվել է՝ 2023-10-10 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Հարյուրամյակներ շարունակ Հայաստանում գարեջուր են օգտագործել՝ չնայած, ի տարբերություն գինու, այն առավել սահմանափակ կիրառություն է ունեցել: Գարեջրի արտադրության և կիրառության վերաբերյալ եղած տեղեկությունները սակավ են: Այս հանգամանքով պայմանավորված՝ հայկական գարեջրագործության պատմությունն ուսումնասիրողների ուշադրությանը չի արժանացել: Նշյալ հանգամանքով է պայմանավորված XIX դարի վերջին և XX դարի սկզբին Երևանի նահանգում գործած հայկական գարեջրի գործարանների պատմության ուսումնասիրության կարևորությունը:

    Բանալի բառերգարեջուր գործարան արտադրություն ալկոհոլային խմիչքներ Երևանի նահանգ Նիկոլայ Սմանով Մկրտիչ Ձիթողցյան Եգոր Օսկանով (Ոսկանյան) Խաչատուր Ավետյանց Հարություն Ավետյանց Համազասպ Ծաղիկյան:

    Բեռնել

  • Վիկտոր Կատվալյան - Հադրութի բարբառի մասին
    10 Էջ | 144-154 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-144 |

    Ստացվել է՝ 2022-06-27 | Գրախոսվել է՝ 2022-06-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Լեզվաբանություն

    Հադրութը գտնվում է Արցախի Հանրապետության հարավում, եղել է ԼՂԻՄ շրջկենտրոններից մեկը: Պատմական փաստաթղթերում Հադրութի շրջանը նշվում է Դիզակ կամ Տիզակ անվամբ: Ըստ 1965 թ. հրապարակված տվյալների՝ Հադրութի շրջանն ուներ 45 գյուղ, որոնցից միայն մեկում հայեր չէին բնակվում: Շրջանի 6 գյուղում (Մելիքջանլու, Խրմանջուղ, Աղբուլաղ, Շաղախ, Դոլանլար, Խծաբերդ) բնակվում էին Ղարադաղից տարբեր ժամանակներում գաղթած հայեր: «Հադրութի բարբառը» մենագրության հեղինակ Ա. Պողոսյանը փաստում է, որ այդ բարբառով խոսում էին շուրջ 20.000 հայեր, որոնցից 16.000-ը բնակվում էին շրջանի գյուղերում, մյուսները՝ Ադրբեջանի տարբեր բնակավայրերում, Վրաստանում, Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանում և հատկապես՝ Միջին Ասիայի շատ քաղաքներում :

    Բանալի բառերՀադրութի բարբառ Ղարաբաղի բարբառ Ս ճյուղ հնչյունական հատկանիշներ քերականական հատկանիշներ բարբառների ընդհանրություններ վերլուծական ձևեր դերանուններ դերբայ շարունակական ժամանակներ:

    Բեռնել

  • Եղիշե սարկավագ Սարգսյան - Կաթողիկոսական ձեռնադրությունը և օծումը ըստ մատենագրական տեղեկությունների (IV–XII դդ․)
    15 Էջ | 57-72 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-57 |

    Ստացվել է՝ 2025-01-18 | Գրախոսվել է՝ 2024-08-15 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Պատմություն

    Կաթողիկոսական ձեռնադրության և օծման վերաբերյալ հիշատակություններ կարելի է հանդիպել մատենագիրների երկերում, որոնց մեջ, սակայն, գրեթե չկան ծիսակարգի մանրամասն նկարագրություններ։ Մատենագրության մեջ կաթողիկոսական ձեռնադրության դրվագների առկայությունը և դրանց բովանդակությունը թույլ են տալիս եզրակացնել, որ ծիսակարգը զարգացել է աստիճանաբար։ Այն IV դ․ մինչև XII դ․ անցել է «սաղմնավորման», «ձևավորման» կամ «կայացման» շրջափուլերով։

    Բանալի բառերկաթողիկոս ձեռնադրություն օծում տվչություն մատենագրական տեղեկություններ պատմիչներ շրջափուլեր։

    Բեռնել