Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Վաչագան Ավագյան - Արշակ Չոպանյանի կյանքի և գործունեության նկարագիրը
    25 Էջ | 63-88 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-63 |

    Ստացվել է՝ 2022-05-26 | Գրախոսվել է՝ 2022-05-27 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-01

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն

    Հայ մշակույթի բազմադարյա պատմության մեջ բազմաթիվ նշանավոր երախտավորների կողքին Արշակ Չոպանյանն առանձնանում է իր գործունեության լայն ընդգրկումով, հետաքրքրությունների բազմազանությամբ, անհատականությամբ ու ինքնատիպությամբ, ճանաչումով և հեղինակությամբ: Նրա բազմաբովանդակ ու բազմարդյունք գործունեությունն ընդգրկում է XIX դարավերջից XX դարի 40-ական թվականներն ընկած ժամանակահատվածը: Ա. Չոպանյանը հայ մշակույթի մեծ երախտավոր էր՝ բանասեր, գրականագետ-քննադատ, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, այդ թվում՝ "Անահիտ" գրական-գեղարվեստական ամսագրի հիմնադիր ու խմբագիր, միաժամանակ՝ հասարակական-ազգային գործիչ:

    Բանալի բառերԱրշակ Չոպանյան կենսագրություն Փարիզ "Անահիտ" խմբագիր գրող գեղարվեստ գրականագետ թարգմանիչ քաղաքականություն ազգային-ազատագրական պայքար Հայկական հարց հայրենասիրություն:

    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Գեղամ Հովհաննիսյան. Արփիար Արփիարյան. hասարակական-քաղաքական հայացքներն ու գործունեությունը
    7 Էջ | 241-248 |

    Ստացվել է՝ 2020-02-02 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-02-19

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը «Մեսրոպ արք. Աշճեան մատ­ե­նա­շարով» հրա­տա­րակել է ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Գեղամ Հովհաննիսյանի «Արփիար Ար­փիար­յան. Հա­սա­րա­կական-քաղաքական հա­յացք­ներն ու գոր­ծունեությունը» ուսում­նասիրությունը (խմբա­գիր՝ պ. գ. դ., պրոֆ. Սուրեն Սարգսյան): XIX դա­րավեր­ջի և XX դարասկզբի հայ ազատա­գրական շարժման նշանավոր գործիչ, գրող, հրա­պա­րա­կախոս Արփիար Արփիարյանը (1851–1908) հայ մտա­վորակա­նու­թյան այն փայլուն գործիչ­նե­րից էր, ով խորը հետք է թողել ոչ միայն գրական, այլև հասարա­կա­կան ու քաղաքական բնագա­վա­ռում:

    Բանալի բառերԱ. Արփիարյան Արևմտյան Հայաստան Վան «Արա­րատեան ընկերութիւն» Ա. Չոպանյան Մ. Տա­մատյան Մ. Չերազ Մ. Խրիմյան Գ. Սրվանձ­տյանց Մ. Փորթուգալյան «Արևելք»:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան , Դավիթ Գասպարյան - Եղիշե Չարենցը Արշակ Չոպանյանի գնահատմամբ
    12 Էջ | 124-136 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-124 |

    Ստացվել է՝ 2025-09-23 | Գրախոսվել է՝ 2025-10-21 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գրականագիտություն

    Արշակ Չոպանյանն իր հիմնադրած Անահիտ հանդեսի, ինչպես նաև Ապագա շաբաթաթերթի էջերում ուշադիր էր Եղիշե Չարենցի անվան ու գործի հանդեպ: Դա գրական-քննադատական հոդվածների վերածվեց, երբ ծանոթացավ Չարենցի Երկերի ժողովածու-ին (2 հատորով, Մոսկվա, 1922) և Պոեմներ-ին (Կ. Պոլիս, 1923): Հաջորդեցին նաև մյուս հրատարակությունները՝ Էպիքական լուսաբաց (Երևան, 1930), Երկեր (Երևան, 1932) և Գիրք ճանապարհի (Երևան, 1933/1934): Չոպանյանը Չարենցին գնահատում էր որպես մեծ գրողի և նրա ստեղծագործությունը համարում համազգային նշանակության հոգևոր արժեք:

    Բանալի բառերՉարենց Չոպանյան Մակինցյան "Անահիտ" հանդես "Ապագա" շաբաթաթերթ Փարիզ նամակ հոդված Երևան գնահատում

    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Թովմաս Թերզյանը՝ Արշակ Չոպանյանի գնահատմամբ
    11 Էջ | 75-86 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-75 |

    Ստացվել է՝ 2026-03-11 | Գրախոսվել է՝ 2026-03-22 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18

    Տպագրված է 2026 N 2 (232) / Գրականագիտություն

    Արևմտահայ ականավոր գրող, քննադատ, հրապարակագիր, թարգմանիչ, ազգային-մշակութային գործիչ Արշակ Չոպանյանը (1872–1954) ավագ սերնդի նույնքան նշանավոր բանաստեղծ, թատերագիր, թարգմանիչ, գեղագետ ու մանկավարժ Թովմաս Թերզյանի (1840–1909) անձի և գործի վերլուծությանն ու գնահատությանն անդրադարձել է բազմիցս՝ սկսած 1890-ական թվականների սկզբից, քառորդ դարի ընթացքում: Տարբեր առիթներով գրված այդ անդրադարձները ներառում են ինչպես Թերզյանի կենսագրությանը, անհատական նկարագրին, մանկավարժական ունակություններին, ստեղծագործություններին նվիրված հոդվածներ, այնպես էլ ծավալուն հետազոտություններ և չափածո խոսք՝ քերթված:

    Բանալի բառերԿ․ Պոլիս Թովմաս Թերզյան Արշակ Չոպանյան մանկավարժ բանաստեղծ թատերագիր թարգմանիչ

    Բեռնել