Լուսինե Մարգարյան - Արցախի տեղանվանական համակարգի պատմության շրջանաբաժանման փորձ
13 Էջ | 117-130 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-117 | Ստացվել է՝ 2024-05-27 | Գրախոսվել է՝ 2024-06-04 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21
Տպագրված է 2024 N 3 (227) / Լեզվաբանություն
Արցախի տեղանվանական համակարգի պատմական զարգացման ընթացքը բնութագրելու համար կարևոր է այդ համակարգի զարգացման բոլոր փուլերի հատկանշական կողմերի վերհանումը: Ռուս լեզվաբան, հատկանվանագետ Վլադիմիր Ա. Նիկոնովը գրում էր, որ «ոչ ոք չգիտի և չի էլ կարող իմանալ, թե որն էր առաջին տեղանունը, և դա գիտության «թուլությունը» չէ բնավ» : Բայց և հին ժամանակներից առ այսօր էլ հայտնի բոլոր եղանակներով, հնարավոր բոլոր միջոցներով մարդկությունը փորձում է գտնել իր առաջին կայանը, առաջին անունը:
Բանալի բառերԱրցախի տեղանվանագիտություն պատմական շրջանաբաժանում ենթաշերտային տարրեր լեզվական ազդեցություն վերանվանումներ պատմական ու քաղաքական գործընթացների ազդեցություն:
Սուրեն Հոբոսյան - Լոռեցի առակախոս Հոբոսը (ժամանակը, միջավայրը և բարքերը).
11 Էջ | 182-193 | DOI՝ DOI:10.54503/0135-0536-2022.3-182 | Ստացվել է՝ 2022-09-05 | Գրախոսվել է՝ 2022-09-29 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Ազգագրություն
Զվարճախոսությունը երգիծական կերպարներով հարուստ ժողովրդական բանահյուսության մի յուրահատուկ ճյուղ է: Հայաստանի ամեն մի պատմաազգագրական շրջան, իրեն բնորոշ պատկերացումներին համապատասխան, ունի իր երգիծաբան-զվարճախոսը, ժողովրդի գնահատմամբ՝ երբեմն միամիտ, բարի, հիմար կամ խելոք: Ժողովրդական զվարճաբանություններն ու սրախոսությունները խիստ հարազատ են հայ մարդուն, քանի որ բխում են նրա կյանքից, հայի սովորություններից, կենցաղից, վարք ու բարքից :
Բանալի բառերառակախոս Հոբոս Լոռի Շնող տոհմ Ճոճկան առակ տապանաքար Կայծոն Վերան Բերո:
