Աշոտ Մելքոնյան - Դիտարկումներ տարածաշրջանային մերօրյա խնդիրների շուրջ (ադրբեջանաթուրքական տանդեմին հակադարձելու քայլեր) (անգլ.)
7 Էջ | 224-231 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-267 | Ստացվել է՝ 2022-03-17 | Գրախոսվել է՝ 2022-03-24 | Ընդունվել տպագրության՝ 2022-04-01
Տպագրված է 2022 N 1 (219) / Քննարկումներ
2020 թ. հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմից (սեպտեմբերի 27 – նոյեմբերի 9) հետո ադրբեջանական կողմը ձգտում է բանակցություններում ստանալ ավելին, քան նախատեսված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան) հայտարարությամբ։ Մասնավորապես՝ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ կետը ներկայացվում է որպես Ադրբեջանին Հայաստանի տարածքով տրվելիք միջանցք։ 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Ախուրյան–Արաքս գետերի հունը դարձել է հայ-թուրքական սահման, որի հետևաքով Թուրքիային է անցել մշտապես Երևանի նահանգի մաս կազմող, երբևէ Օսմանյան կայսրության կազմում չեղած Սուրմալուի (Սուրբ Մարի, պատմական՝ Մասյացոտն) գավառը՝ Արարատ լեռնագագաթով (շուրջ 3,6 հազ. քառ. կմ տարածք)։
Բանալի բառերադրբեջանաթուրքական տանդեմ ապաշրջափակում միջանցք Արարատի մարզ:
Վահե Սարգսյան - Արցախյան վերջին գոյապայքարը, Վրաստանը, տարանցիկ նոր նախագծերը և Հայաստանի շրջափակման գործընթացը
16 Էջ | 47-63 | Ստացվել է՝ 2021-03-11 | Գրախոսվել է՝ 2021-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-30
Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ու Թուրքիայի լայն աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմին Վրաստանի «մասնակցությունը» (խոսքը, իհարկե, դիրքորոշման, չեզոքության պահպանման կամ կողմերից ինչ-որ մեկին այս կամ այն կերպ աջակցելու մասին է) տեղիք տվեց հայ և օտար շրջանակներում բազմաթիվ քննարկումների, մեկնաբանությունների, անգամ որոշ մեղադրանքների:
Բանալի բառերՎրաստան Արցախյան գոյապայքար չեզոքություն օդային տարածք բեռնատար ինքնաթիռներ եռակողմ հայտարարություն տրանսպորտային ապաշրջափակում հաղորդակցուղիներ Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղի շրջափակում թուրք-ադրբեջանական մեծապետական շահեր:
