Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Ռուբեն Սահակյան - Կամավորական շարժման մասնակից Միքայել Իշլեմեջյանի հուշերը
    26 Էջ | 189-215 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-189 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Հրապարակումներ

    Հուշագիրը՝ Միքայել Իշլեմեջյանը, ծնվել է 1892 թ․ մարտի 24-ին Կ․ Պոլսի Գում-Գափու թաղամասում։ Ավարտել է Պարտիզակի (Բութանիա) Ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատությունը։ 1910–1911 թթ․ ուսանել է Կ․ Պոլսի զինագործական ուսումնարանում, որն ավարտելուց հետո նրան շնորհվել է արագահարված զենքերի հարյուրապետի, իսկ բանակում ստացել է հազարապետի՝ կապիտանի կոչում1։ Մասնակցել է ալբանական ապստամբության ճնշմանը (1911–1912 թթ․), իտալա-թուրքական (1911–1912 թթ․) և Բալկանյան առաջին պատերազմներին (1912–1913 թթ․), որի ժամանակ գերվել է հույների կողմից։ Պատերազմի ավարտից հետո Մ․ Իշլեմեջյանն ազատվել է գերությունից, չի վերադարձել Կ․ Պոլիս, այլ հաստատվել է Բուլղարիայում՝ Վառնայում, որտեղ հարևանությամբ բնակվում էր նշանավոր հայդուկապետ Անդրանիկ Օզանյանը։
    Բեռնել

  • Ստյոպա Պետոյան - "Ղարաբաղ" թերթը. Շուշիի պարբերական մամուլի պատմությունից (1911–1912 թթ.) (ռուս.)
    9 Էջ | 216-225 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-216 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Հրապարակումներ

    Բեռնել

  • Աշոտ Մելքոնյան - Հուշեր Վահան Տերյանի մասին
    4 Էջ | 271-275 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-271 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Հրապարակումներ

    Մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի անունը մեր ընտանիքում մշտապես հնչել է առանձնակի հպարտությամբ։ Հայրս՝ վաստակավոր լրագրող Աղասի Մելքոնյանը, տասնամյակներ շարունակ՝ 1949–1995 թթ., լինելով Վրաստանի հայալեզու գլխավոր պարբերականի՝ «Խորհրդային Վրաստան» (այնուհետև՝ «Վրաստան») թերթի Ախալքալաքի, Բոգդանովկայի (Նինոծմինդա) և Ասպինձայի վարչական շրջանների սեփական թղթակիցը, ամեն տարի իր հոդվածներում մեծ ոգևորությամբ լուսաբանում էր Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում տոնվող պոեզիայի տերյանական օրերը։
    Բեռնել

  • Համո Սուքիասյան, Գայանե Ղազարյան - Վավերագիր Մեծ հայրենադարձության տարիներին Լենինականում հաստատված օտարազգիների մասին
    6 Էջ | 232-238 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-232 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Հրապարակումներ

    1945 թ. նոյեմբերի 21-ին ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Իոսիֆ Ստալինի ստորագրությամբ հրապարակված որոշման համաձայն, ընդառաջ գնալով հայրենիք վերադառնալու սփյուռքահայերի դիմումներին, ինչպես նաև հաշվի առնելով Հայկական ԽՍՀ ղեկավար մարմինների միջնորդությունը՝ Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհին թույլատրվեց կազմակերպել արտասահմանյան երկրներում բնակվող հայերի վերադարձը Խորհրդային Հայաստան: Այս որոշմամբ սկսված սփյուռքահայերի զանգվածային ներգաղթն իր ծավալների պատճառով հայ պատմագիտության մեջ բնորոշվում է որպես Մեծ հայրենադարձություն :
    Բեռնել

  • Ստյոպա Պետոյան - "Шушинский листок" թերթը. Շուշիի պարբերական մամուլի պատմությունից (1910-ական թվականներ) (ռուս.)
    5 Էջ | 239-244 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-239 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Հրապարակումներ

    Բեռնել

  • Ստյոպա Պետոյան - «Արցախ» անունով ամսագիր հրատարակելու Վ. Դադյանցի նախաձեռնությունը (1887–1888 թթ.) (ռուս.)
    10 Էջ | 196-206 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-196 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Հրապարակումներ

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանուն. նամակների ընտրանի
    39 Էջ | 207-246 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-207 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Հրապարակումներ

    XX դ. առաջին երեսնամյակի հայ իրականության երևելի դեմքերի շարքում առանձնահատուկ տեղ ունի հայագետ, հասարակական-քաղաքական գործիչ Դավիթ Անանունը (Դավիթ Տեր-Դանիելյան, 1880–1943): Նրա գիտական, քաղաքական ու գրական ժառանգության մեջ և՛ իրենց քանակով, և; հասցեատերերի բազմազանությամբ ու, ամենակարևորը, արծարծված թեմաների և հարցերի առումով նշանակալի տեղ են գրավում գրած ու ստացած նամակներն անվանի գրողներից, գիտնականներից, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներից, հասարակական-քաղաքական կազմակերպություններից:
    Բեռնել

  • Համո Սուքիասյան, Ջեննի Թամարյան - Վրաստանի արտգործնախարարության տեղեկագիրը՝ 1919 թ. Զանգեզուրի պատկանելության վերաբերյալ
    10 Էջ | 274-284 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-274 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Հրապարակումներ

    1918 թ. մայիսին՝ Հայաստանի անկախության վերականգնումից հետո, նորաստեղծ հանրապետության առջև ծառացած առանցքային խնդիրներից մեկը հարևան պետությունների հետ սահմանների որոշման հարցն էր: Հատկապես սուր էր Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակասությունը, որի հիմնական պատճառը Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի պատկանելության վերաբերյալ վեճերն էին: Դրանք այնքան խորն էին, որ 1918–1920 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը միմյանց սահմանները ճանաչելու մասին որևէ համաձայնագիր կամ պայմանագիր չեն ստորագրել:
    Բեռնել

  • Ստյոպա Պետոյան - Ավագ Մահտեսի-Հակոբյանցի՝ Շուշի քաղաքում թերթեր հրատարակելու փորձերը (1883–1885 թթ.) (ռուս.)
    17 Էջ | 302-319 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-302 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Հրապարակումներ

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանունը Վալերի Բրյուսովի դասախոսության մասին
    3 Էջ | 320-323 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-320 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Հրապարակումներ

    Ինչպես հայտնի է, ռուս նշանավոր բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, գրաքննադատ և պատմաբան Վալերի Բրյուսովը (1873–1924) Մոսկվայի Հայկական կոմիտեի հանձնախմբի խնդրանքով 1915 թ. կեսերից ձեռնամուխ լինելով «Հայաստանի պոեզիան» ժողովածուն կազմելու ու խմբագրելու աշխատանքներին՝ դրան զուգընթաց լայն գործունեություն է ծավալել հայ գրա-կանությունը, մշակույթը, պատմությունը ռուս և հայ լայն հասարակայնության մեջ տարածելու ուղղությամբ: Այդ նպատակով 1915–1917 թթ. նա բազմաթիվ դասախոսություններ է կարդացել ոչ միայն Մոսկվայում, Պետրոգրադում, այլև՝ Անդրկովկասում՝ Բաքվում, Թիֆլիսում, Էջմիածնում ու Երևանում:
    Բեռնել

  • Եղիա Ճերեճեան - Հաճընի ինքնապաշտպանական կռիւներուն մասին
    8 Էջ | 248-256 |

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հրապարակումներ

    1920–1921 թուականները ճակատագրական կ՚ըլլան Կիլիկիոյ հայութեան համար: 1918 Հոկտեմբեր 30-ի Մուտրոսի համաձայնագիրով, Թուրքիա կ՚ընդունի իր պարտութիւնը: Ֆրանսական բանակները, որոնց շարքին «Հայկական Լէգէոն»ի հայ կամաւորները, կը մտնեն Կիլիկիա: 1915-ին տարագրութեան ճամբան բռնած կիլիկեցիները, 1919-ին խանդավառութեամբ եւ մեծ յոյսերով կը վերադառնան իրենց բնօրրանները: Կիլիկիոյ գրաւումը ֆրանսական բանակին կողմէ, հայութեան մօտ ինքնավստահութիւն կը ներշնչէ վերարծարծելու Կիլիկիոյ ինքնավարութեան հարցը:
    Բեռնել

  • Ստյոպա Պետոյան - Շուշի քաղաքի Էջմիածնապատկան տպարանը և «Ձեռաց Մաշտոցի» տպագրությունը (1858 թ.)
    13 Էջ | 257-270 |

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հրապարակումներ

    Շուշի քաղաքում տպագրությունը սկիզբ է առել 1828 թ., որի նախադրյալը Շվեյցարիայի Բազել քաղաքի Ավետարանական քարոզչական ըն-կերության գործունեությունն էր տարածաշրջանում : 1837 թ. Շուշիում ծավալած գործունեության դադարից հետո բողոքական քարոզիչների տպարանը գնում է Ղարաբաղի թեմի առաջնորդ Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանցը: Վերջինս մտադիր է եղել իր մահից հետո տպարանը կտակել Ղարաբաղի հայոց թեմին։ Սակայն 1854 թ. Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի հանձնարարությամբ Շուշի ժամանած Գևորգ եպիսկոպոս Վեհապետյանցին հաջողվեց տարհամոզել մահվան մահճում գտնվող Բաղդասար արքեպիսկոպոսին. կաթողիկոսը նրան կարգադրել էր կարգավորել թեմակալ առաջնորդի սեփականության հարցերը, ինչի արդյուն-քում էլ նա տպարանը կտակեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Հայկական մոտիվները Բորիս Լազարևսկու ստեղծագործության մեջ (ռուս.)
    7 Էջ | 271-278 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-259 |

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հրապարակումներ

    Բեռնել

  • Արմեն Մանուկյան - Նիկոլ Աղբալյանը Շուշիի 1906 թ. հայ-թուրքական կռիվների ականատես
    11 Էջ | 284-295 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-284 |

    Տպագրված է 2022 N 2 (220) / Հրապարակումներ

    XX դարի սկիզբը Ռուսական կայսրության համար նշանավորվեց մի քանի արյունալի իրադարձություններով, որոնք ցնցեցին միապետությունը և մեծ ազդեցություն թողեցին այդ հսկա երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի վրա: Խոսքը 1904–1905 թթ. Ռուս-ճապոնական պատերազմի և 1905–1907 թթ. Ռուսական առաջին հեղափոխության, իսկ մեր՝ հայերիս համար՝ նաև 1905–1906 թթ. Անդրկովկասում հայ-թաթարական ընդհարումների մասին է: Ընդունված և անհերքելի իրողություն է, որ այդ իրադարձությունները հրահրված էին ցարական կառավարության ուղղակի ցուցումով՝ երկրամասում խառնաշփոթ առաջացնելու ու տարածաշրջանը հեղափոխական շարժումներից զերծ պահելու նպատակով, և պետական պաշտոնյաներն ամեն ինչ անում էին, որ ավելի ու ավելի բորբոքեն ատելության և բռնությունների հնոցը:
    Բեռնել

  • Համո Սուքիասյան - Գարեգին Lևոնյանի անտիպ ինքնակենսագրությունները (ծննդյան 150-ամյակի առթիվ)
    10 Էջ | 234-244 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-234 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Հրապարակումներ

    Լրացավ հայագիտության բնագավառում ծանրակշիռ ավանդ ունեցած անհատներից մեկի՝ Գարեգին Սերոբի Լևոնյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը:Չափազանց ընդգրկուն են եղել Գ. Լևոնյանի գործունեության ոլորտները և գրական-գիտական հետաքրքրությունների շրջանակները՝ արվեստի, մշակույթի, գրահրատարակչության պատմություն, գրական–պատմական նշանավոր իրադարձություններ ու անհատներ, ուստի ամենևին դյուրին չէ նրա «մասնագիտությունը» որոշելը:
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանունի "Հայերը Ռուսաստանում" վերնագրով հոդվածը
    43 Էջ | 245-288 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-245 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Հրապարակումներ

    Հայագետ, հասարակական-քաղաքական գործիչ Դ. Անանունը (1880–1943) XX դարի առաջին երեսնամյակի հայ իրականության կարկառուն դեմքերից է: Գրական-մշակութային, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ նա մեծապես նպաստել է ինչպես Հայաստանի առաջին Հանրապետության, այնպես էլ Խորհրդային Հայաստանի առաջին տարիների կայացմանը: Իր բազմաթիվ ուսումնասիրությունների և հրապարակային ելույթների հենքը Հայաստանում "հայության հավաքման", համախմբման գաղափարի պրոպագանդումն էր: Դ. Անանունի քաղաքական ու գաղափարական հայացքները կատաղի քննադատության էին ենթարկվում, որը և խորհրդային իշխանության առաջին տարիներին հանգեցրեց նրա մեկուսացմանը, այնուհետև՝ մահվանը :
    Բեռնել

  • Ստյոպա Պետոյան - Ակնարկ հայ պարբերական մամուլի մասին (1910 թ.) (ռուս.)
    14 Էջ | 289-303 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-289 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Հրապարակումներ

    Բեռնել

  • Արամ Քոսյան - Բաբելոնյան "Աստղագիտական օրագրերը" Տիգրան Մեծի մասին
    10 Էջ | 304-314 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-304 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Հրապարակումներ

    Անգլիացի հայտնի սեպագրագետ Մարկ Գելլերի (Լոնդոն / Բեռլին) և իտալացի հայագետ Ջուստո Տրաինայի (Փարիզ) համատեղ հոդվածում [Mark Geller/Giusto Traina (London/Paris), “Tigranu, the Crown Prince of Armenia”: Evidence from the Babylonian Astronomical Diaries, KLIO 95, 2013/2, pp. 44–454] ներկայացված են մ. թ. ա. I դարում Բաբելոնի Էսագիլա տաճարի քրմերի կողմից դարեր շարունակ իրականացվող աստղագիտական հետազոտությունների շարքում (այսպես կոչված "Աստղագիտական Օրագրեր") Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծին վերաբերող երեք փոքր բեկորներ՝ գիտական տառադարձմամբ, թարգմանաբար և պատմագիտական մենաբանություններով:
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանունի «Կարսի անկումը» վերնագրով հոդվածը
    3 Էջ | 219-222 |

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հրապարակումներ

    Ավելի քան 100 տարի առաջ՝ 1920 թ. հոկտեմբերի 30-ին, տեղի ունեցավ հայոց նորագույն պատմության մռայլ ու ամոթալի իրադարձություններից մեկը՝ Հա­յաստանի համար ռազմավարական ու տնտեսական խոշոր նշանա­կութ­յուն ունեցող Կարս բերդաքաղաքն առանց դիմադրության հանձնվեց թուր­­քին:Մի քանի խոսքով վերհիշենք Կարսի պատմությունը: Բերդը հիշա­տակ­վում է IX դ., թեև հիմնադրվել է ավելի վաղ: Եղել է Կարսի թագավորության կենտ­րոնը: Ընկել է սելջուկ-թուրքերի, մոնղոլների, Լենկ­թե­մուրի, Օսման­յան Թուրքիայի տիրապետության տակ: 1828 և 1856 թթ. ռուսական զորքերը գրավել են Կարսը: 1877 թ. նոյեմբերի 6-ին գեներալ Հ. Լազարևի ռուսական զո­­րախումբը թուրքերից կրկին գրավել է բերդա­քա­ղաքը. այն դարձել է Կարսի մարզի կենտրոնը:
    Բեռնել

  • Նինետա Ադամյան - Կովկասի հայոց բարեգործական ընկերության լիազորների զեկուցագրերը գաղթականների ու որբերի վիճակի և ցուցաբերած օգնության վերաբերյալ (1915‒1917 թթ.)
    12 Էջ | 266-278 |

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հրապարակումներ

    Առաջին աշխարհամարտի Կովկասյան (ռուս-թուրքական) ճակատում մարտական գործողությունները սկսվեցին 1914 թ. նոյեմբերի առաջին օրերին: Բաթումի մարզը, որը համեմատաբար թույլ էր պաշտպանված, Օսմանյան III բանակի համար դարձավ հարմար թիրախ : Պատերազմի առաջին օրերին ռուսական բանակի անհաջողությունները հնարավորություն տվեցին թուրքերին Արդվինի ուղղությամբ շարժվել Բաթում և տեղի մահմեդական ազգաբնակչության գործուն աջակցությամբ մինչև 1914 թ. նոյեմբերի վերջ գրեթե ամբողջովին գրավել Բաթումի մարզը, Արդահան քաղաքն ու Կարսի մարզի արևմտյան շրջանները: Տեղի էին ունենում հայերի զանգվածային կոտորածներ:
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Իրազեկի (Հ. Տեր-Հակոբյան) հոդվածաշարը Գողթան գավառի կարևոր նշանակության մասին
    15 Էջ | 242-257 |

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հրապարակումներ

    Գողթան գավառը (ներկայումս՝ Նախիջևանի Հանրապետության Օրդուբադի շրջան) վաղնջական ժամանակներից եղել է պատմական Հայաստանի բաղկացուցիչ մասը : Դարեր շարունակ գավառը կրել է այն բոլոր արհավիրքները, ինչ ողջ Հայաստանը. ավեր, կոտորած, տեղահանություն, գաղթ ... Այս առումով խիստ արդիական նշանակություն ունի երկրամասի՝ հատկապես 1918–1921 թթ. ժամանակահատվածի ուսումնասիրությունը, երբ ադրբեջանաթուրքական հրոսակները մահ ու ավեր էին տարածում գավառում:
    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Կամավորական շարժման մասնակից Կարապետ Թադևոսի Թարփոշյանի հուշերը
    13 Էջ | 242-255 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-242 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Հրապարակումներ

    Հայ կամավորական շարժման մասնակից, թալինաբնակ Կարապետ Թադևոսի Թարփոշյանի հուշերը տեղեկություններ են հաղորդում ոչ միայն մարտական գործողությունների, այլև հայ գյուղացու առօրյայի, նրա աշխատանքային գործունեության վերաբերյալ: Հուշագիրը ծանր մանկություն է ունեցել․ 1898 թ. մահանում են մայրն ու երկու եղբայրները, և Կ. Թարփոշյանը հարկադրված է եղել փոքր հասակից աշխատել տարբեր ասպարեզներում՝ հոտաղից մինչև ծառա: 23 տարեկանում անդամագրվել է Դրաստամատ Կանայանի II կամավորական խմբում, որի կազմում 1914–1916 թթ. մասնակցել է Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած մարտական տարբեր գործողություններին:
    Բեռնել

  • Ստյոպա Պետոյան - Պետրոս Մոճոռյանցի գիրքը և ցարական գրաքննությունը (1909 թ․ նոյեմբեր – 1910 թ․ հունվար) (ռուս.)
    8 Էջ | 256-264 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-256 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Հրապարակումներ

    17 октября 1905 г. стало важной датой в истории Российской империи в связи с подписанием императором Николаем II Манифеста об усовершенствовании государственного порядка. Документ гласил о даровании населению «гражданской свободы на началах действительной неприкосновенности личности, свободы совести, слова, собраний и союзов» . Манифестом фактически отменялась цензура в Российской империи, а дела, связанные с преступлениями в сфере издательства, должны были рассматриваться судебными инстанциями.
    Բեռնել

  • Ջեննի Թամարյան - Վրաստանի արտաքին գործերի նախարար Ակակի Չխենկելիի նամակը և հայտարարությունը՝ սահմանային հարցերի շուրջ (1918 թվական, սեպտեմբեր)
    8 Էջ | 221-229 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-221 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Հրապարակումներ

    Առաջին համաշխարհային պատերազմի վերջին փուլում՝ 1918 թ., Անդրկովկասը վերաձևավորվում էր որպես աշխարհաքաղաքական նոր կենտրոն՝ ազատագրվելով նախկին կայսրությունների ազդեցությունից ու ձգտելով ձևավորել անկախ պետական կազմավորումներ։ Ռուսական կայսրության փլուզման հետևանքով ստեղծված նորանկախ պետությունները՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, հայտնվել էին միաժամանակյա ճնշման տակ՝ ինչպես տարածաշրջանային ռազմական գործողությունների, այնպես էլ համաշխարհային գերտերությունների շահերի պատճառով։
    Բեռնել