Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Աշոտ Մելքոնյան - Արևիք– Մեղրին Հայաստանի պատմաքաղաքական հոլովույթում (անգլ.)
    11 Էջ | 3-14 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-3 |

    Ստացվել է՝ 2024-02-16 | Գրախոսվել է՝ 2024-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Հայաստանի պատմաաշխարհագրական յուրաքանչյուր երկրամաս իր ուրույն տեղն ու դերն ունի ինչպես տարածաշրջանային զարգացումներում, այնպես էլ՝ հայոց հասարակական ու մշակութային կյանքում։ Այդ տեսանկյունից բացառություն չէ նաև Մեծ Հայքի թագավորության Սյունյաց աշխարհը։ Այն Արցախի հետ դարեր շարունակ եղել է Հայոց երկրի արևելյան դարպասը, նրա ռազմաքաղաքական ու քաղաքակրթական անկյունաքարերից մեկը։Սյունիքի աշխարհաքաղաքական բացառիկ հոլովույթում առանձնանում է նրա պատմական 12 գավառներից ամենահարավայինը՝ Արևիքը (նաև՝ Արևիկ), որը հիմնականում տարածվում է Մեղրի գետի ավազանում և ներկայումս համընկնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու ենթաշրջանին։

    Բանալի բառերՍյունիք Արևիք գավառ Մեղրի Սիսական Ստեփանոս Օրբելյան Տաթևի վանք Սյունիքի թագավորություն Դավիթ բեկ Զանգեզուրի շրջան Գարեգին Նժդեհ Լեռնային Հայաստան:

    Բեռնել

  • Աշոտ Մելքոնյան - Հուշեր Վահան Տերյանի մասին
    4 Էջ | 271-275 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-271 |

    Ստացվել է՝ 2024-01-16 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Հրապարակումներ

    Մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի անունը մեր ընտանիքում մշտապես հնչել է առանձնակի հպարտությամբ։ Հայրս՝ վաստակավոր լրագրող Աղասի Մելքոնյանը, տասնամյակներ շարունակ՝ 1949–1995 թթ., լինելով Վրաստանի հայալեզու գլխավոր պարբերականի՝ «Խորհրդային Վրաստան» (այնուհետև՝ «Վրաստան») թերթի Ախալքալաքի, Բոգդանովկայի (Նինոծմինդա) և Ասպինձայի վարչական շրջանների սեփական թղթակիցը, ամեն տարի իր հոդվածներում մեծ ոգևորությամբ լուսաբանում էր Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում տոնվող պոեզիայի տերյանական օրերը։
    Բեռնել

  • Աշոտ Մելքոնյան - Դիտարկումներ տարածաշրջանային մերօրյա խնդիրների շուրջ (ադրբեջանաթուրքական տանդեմին հակադարձելու քայլեր) (անգլ.)
    7 Էջ | 224-231 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-267 |

    Ստացվել է՝ 2022-03-17 | Գրախոսվել է՝ 2022-03-24 | Ընդունվել տպագրության՝ 2022-04-01

    Տպագրված է 2022 N 1 (219) / Քննարկումներ

    2020 թ. հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմից (սեպտեմբերի 27 – նոյեմբերի 9) հետո ադրբեջանական կողմը ձգտում է բանակցություններում ստանալ ավելին, քան նախատեսված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան) հայտարարությամբ։ Մասնավորապես՝ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ կետը ներկայացվում է որպես Ադրբեջանին Հայաստանի տարածքով տրվելիք միջանցք։ 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Ախուրյան–Արաքս գետերի հունը դարձել է հայ-թուրքական սահման, որի հետևաքով Թուրքիային է անցել մշտապես Երևանի նահանգի մաս կազմող, երբևէ Օսմանյան կայսրության կազմում չեղած Սուրմալուի (Սուրբ Մարի, պատմական՝ Մասյացոտն) գավառը՝ Արարատ լեռնագագաթով (շուրջ 3,6 հազ. քառ. կմ տարածք)։

    Բանալի բառերադրբեջանաթուրքական տանդեմ ապաշրջափակում միջանցք Արարատի մարզ:

    Բեռնել

  • Աշոտ Մելքոնյան - Ջալալ Տեր-Գրիգորյան (Սալլյումյան). Ջավախքի արցախցի զավակը
    11 Էջ | 60-71 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-60 |

    Ստացվել է՝ 2021-11-02 | Գրախոսվել է՝ 2021-11-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-23

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայաստանի յուրաքանչյուր պատմաազգագրական երկրամաս իր ուրույն ու ծանրակշիռ տեղն ունի հայ ժողովրդի պատմամշակութային ահռելի ժառանգության մեջ։ Կասկածից վեր է, որ Հայոց Արևելից կողմանց, մասնավորապես նրա կարևորագույն մասը կազմող Արցախ աշխարհի ու արցախահայության դերն այդ առումով բացառիկ է, որն առաջին հերթին պայմանավորված է Հայոց պետականության պահպանման ու զարգացման գործում նրանց խաղացած վճռորոշ դերով։

    Բանալի բառերԱրցախ Ջավախք Ջալալ Տեր-Գրիգորյան (Սալլյում¬յան) «Վերնատուն»:

    Բեռնել

  • Աշոտ Մելքոնյան - Գոհար Վարդումյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)
    3 Էջ | 318-321 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-318 |

    Ստացվել է՝ 2025-02-08 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Մեր հոբելյարները

    Պատմաբան, ազգագրագետ, մշակութաբան Գոհար Վարդումյանը հայագիտության այն ներկայացուցիչներից է, որի գիտական ու մանկավարժական կենսագրությունը բազմազան է և արգասաբեր: Շուրջ կեսդարյա իր գործունեության ընթացքում զբաղվում է տարաբնույթ խնդիրների ուսումնասիրությամբ՝ խորանալով հատկապես հայոց և համաշխարհային քաղաքակրթական արժեքների հետազոտության մեջ:Գ. Վարդումյանը ծնվել է 1950 թ. փետրվարի 13-ին Երևանում: Դպրոցն ավարտելով 1967 թ. մեդալով՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը:
    Բեռնել

  • Աշոտ Մելքոնյան - Ռուբեն Սաֆրաստյան (ծննդյան 70-րդ տարեդարձի և գիտամանկավարժական գործունեության 45-ամյակի առթիվ)
    3 Էջ | 301-304 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-301 |

    Ստացվել է՝ 2026-03-04 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Մեր հոբելյարները

    Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական գործիչ Ռուբեն Արամի Սաֆրաստյանը 70 տարեկան է: Վաստակաշատ գիտնականն արժանի տեղ է զբաղեցնում հայաստանյան արևելագիտական դպրոցի ճանաչված անունների շարքում ոչ միայն իբրև այդ դպրոցի ավանդույթի շարունակող, այլև Հայաստանում արևելագիտության, մասնավորապես թուրքագիտության զարգացման գործում ունեցած իր անուրանալի ներդրման համար։ Լեզվագիտական ու պատմագիտական խոր գիտելիքները և բարձր պատրաստվածությունը, հետազոտական ու վերլուծական անվիճելի կարողությունները թույլ են տվել նրան հայ արևելագիտական դպրոցը պատվով ներկայացնել արտերկրի գիտակրթական տարբեր շրջանակներում։
    Բեռնել