Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Աշոտ Մելքոնյան - Արևիք– Մեղրին Հայաստանի պատմաքաղաքական հոլովույթում (անգլ.)
    11 Էջ | 3-14 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-3 |

    Ստացվել է՝ 2024-02-16 | Գրախոսվել է՝ 2024-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Հայաստանի պատմաաշխարհագրական յուրաքանչյուր երկրամաս իր ուրույն տեղն ու դերն ունի ինչպես տարածաշրջանային զարգացումներում, այնպես էլ՝ հայոց հասարակական ու մշակութային կյանքում։ Այդ տեսանկյունից բացառություն չէ նաև Մեծ Հայքի թագավորության Սյունյաց աշխարհը։ Այն Արցախի հետ դարեր շարունակ եղել է Հայոց երկրի արևելյան դարպասը, նրա ռազմաքաղաքական ու քաղաքակրթական անկյունաքարերից մեկը։Սյունիքի աշխարհաքաղաքական բացառիկ հոլովույթում առանձնանում է նրա պատմական 12 գավառներից ամենահարավայինը՝ Արևիքը (նաև՝ Արևիկ), որը հիմնականում տարածվում է Մեղրի գետի ավազանում և ներկայումս համընկնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու ենթաշրջանին։

    Բանալի բառերՍյունիք Արևիք գավառ Մեղրի Սիսական Ստեփանոս Օրբելյան Տաթևի վանք Սյունիքի թագավորություն Դավիթ բեկ Զանգեզուրի շրջան Գարեգին Նժդեհ Լեռնային Հայաստան:

    Բեռնել

  • Արարատ Հակոբյան - Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման հիմնահարցի պատմագիտական գնահատականը խորհրդահայ պատմագրության մեջ
    12 Էջ | 46-58 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-46 |

    Ստացվել է՝ 2023-05-07 | Գրախոսվել է՝ 2023-05-30 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Հայոց պատմության, հատկապես՝ խորհրդային ժամանակաշրջանի պատ-մագիտական գրականության մեջ, թերևս, ամենաուսումնասիրված թեմաներից է XVIII–XIX դդ. հայ-ռուսական հարաբերությունների ու դրա տրամաբանական շարունակությունը հանդիսացող Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման հիմնահարցը: Հայտնի է, որ պատմական այդ իրադարձության կապակցությամբ հրատարակվել են փաստաթղթերի և նյութերի բազմահատոր ժողովածուներ, ստեղծվել պատմագեղարվեստական բնույթի հարուստ գրականություն, համապետական մակարդակով կազմակերպվել են հոբելյանական գիտաժողովներ, կառուցվել՝ հուշարձաններ, անվանակոչվել՝ բնակավայրեր, թողարկվել՝ հուշամեդալներ և այլն:

    Բանալի բառերԱրևելյան Հայաստան Ռուսաստան պատերազմ միացում պատմագրություն Լեո Թուրքմենչայի պայմանագիր նշանակություն ինքնավարություն թագավորություն գնահատական:

    Բեռնել

  • Երվանդ Գրեկյան - Հացահատիկի պաշարների կուտակումն ու վերաբաշխումը Ուրարտական թագավորությունում
    24 Էջ | 203-227 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-203 |

    Ստացվել է՝ 2021-09-06 | Գրախոսվել է՝ 2021-09-30 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-16

    Տպագրված է 2021 N 3 (218) / Քննարկումներ

    Ուրարտական թագավորությունը (Բիայնիլի, Ք. ա. IX–VII դդ.) վերաբաշխման համակարգով տնտեսությամբ առաջավորասիական տիպի պետություն էր և նմանվում էր, օրինակ, շումերական Ուրի III հարստությանը, միկենյան քաղաք-պետություններին կամ խեթական տերությանը Ք. ա. III–II հազարամյակներում : Պատահական չէ, որ մեզ հասած ուրարտական կառույցների մի զգալի մասը թագավորության քաղաքներում/վարչատնտեսական կենտրոններում բացված խոշորածավալ ամբարներ ու մառաններ են: Այդ նույնը վերաբերում է նաև ուրարտական գրավոր աղբյուրներին:

    Բանալի բառերՈւրարտական թագավորություն տաճարային-պալատական տնտեսություն սեպագիր արձանագրություններ հնագիտական աղբյուրներ հացահատիկի պաշարներ օրապահիկ վերաբաշխում:

    Բեռնել