Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Վահե Սարգսյան - Ջավախքի հայ բնակչության թվաքանակի փոփոխությունները 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների
    11 Էջ | 88-99 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-88 |

    Ստացվել է՝ 2023-08-25 | Գրախոսվել է՝ 2023-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Վրաստանում ապրող հայերի շուրջ կեսից ավելին ապրում է Ջավախքում (ներկայիս վարչաբաժանմամբ՝ Սամցխե–Ջավախքի նահանգ և Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջան): Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Վրաստանում տեղի ունեցած վարչատարածքային վերաբաժանումները, պատերազմի ընթացքում և հետագայում տեղի ունեցած ժողովրդագրական մեծ ու փոքր տեղաշարժերը լրջագույն ազդեցություն ունեցան նաև Վրացական ԽՍՀ-ի հարավային հոծ հայաբնակ շրջանների թե՛ վարչական բաժանումների, թե՛ ժողովրդագրական պատկերի վրա:

    Բանալի բառերՎրաստան Ջավախք վրացիներ հայեր ազգաբնակչություն ազգային կազմ մարդահամար պաշտոնական տվյալներ դինամիկա

    Բեռնել

  • Զարինե Սառաջյան - Համո Սահյան․ գրական դիմանկար
    18 Էջ | 98-116 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-98 |

    Ստացվել է՝ 2024-06-21 | Գրախոսվել է՝ 2024-06-24 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գրականագիտություն

    Աշխարհն իր փիլիսոփայությամբ արտացոլելու ուրույն հայեցակարգով է ներկայանում նորագույն շրջանի հայ գրականության ականավոր բանաստեղծ Համո Սահյանը: Այդ փիլիսոփայությունը յուրատիպ է իր բնապաշտական, մարդասիրական, զգայական-էսթետիկական ըմբռնումներով: Նրա ստեղծագործությունների թեմատիկ ընդգրկումը հայրենի եզերքն է ու բնաշխարհը, որում արտահայտված են գրողի՝ ոչ միայն ազգային մտածողությունն ու հոգեկերտվածքը, այլև արժեքային համակարգն ու գեղագիտական կողմնորոշումները: Սահյանի ստեղծագործական աշխարհը՝ հեղինակի դավանած գեղարվեստական արժեհամակարգով, ներառյալ ավանդականի ու նորի կիրառումները, շարունակում է մնալ անցյալը, ներկան ու ապագան կամրջող ճանապարհ:

    Բանալի բառերՀամո Սահյան պոեզիա բնություն մարդ աշխարհընկալում պանթեիզմ հայրենիք գրական առնչություններ փիլիսոփայություն:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Վրաստանի հայ բնակչության դինամիկան 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների)
    13 Էջ | 114-127 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-114 |

    Ստացվել է՝ 2023-03-15 | Գրախոսվել է՝ 2023-04-16 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    Վրաստանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության հարևանն է, այլև՝ ռազմավարական ու տարանցիկ կարևոր նշանակություն ունեցող երկիր: Բնականաբար, այդտեղ ապրող հայությունը չի կարող դիտվել սոսկ, դասական իմաստով, համայնք. այն, իբրև մտավոր, հոգևոր-մշակութային, ֆինանսատնտեսական պատկառելի ներուժ ունեցող և Վրաստանի պատմության մեջ ամենամեծ դերակատարություն ունեցած էթնիկ միավոր, էական ազդեցություն կարող է ունենալ ՀՀ–Վրաստան զարգացող հարաբերություններում:

    Բանալի բառերՎրաստան Աբխազիա Հարավային Օսիա հայություն մարդահամար պաշտոնական վիճակագրություն դինամիկա ուծացում:


  • - Տղամարդու կերպարը Հմայակ Հակոբյանի դիմանկարներում
    13 Էջ | 241-254 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-241 |

    Ստացվել է՝ 2023-06-09 | Գրախոսվել է՝ 2023-06-12 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Արվեստագիտություն

    Կերպարվեստի պատմության ընթացքում մարդու կերպարը եղել է բոլոր ժողովուրդների գլխավոր թեմաներից։ Մարդու առաջին պատկերները երևան են եկել նախնադարյան հասարակության մեջ: Դրա մասին են վկայում մարդկանց պարզունակ կյանքն արտացոլող բազմաթիվ ժայռապատկերներ՝ որսի տեսարաններ, մարտեր, պարեր, ծեսեր և այլն։ Սակայն, ինչպես նշում է արվեստաբան Մ. Զոլոտիխը, հնագույն «գեղանկարներում» մարդուն միշտ պատկերել են անդեմ։

    Բանալի բառերՀմայակ Հակոբյան դիմանկարի ժանր գրաֆիկական և գեղանկարչական դիմանկարներ ռեալիստական մոտեցումներ տղամարդու կերպար:

    Բեռնել

  • Նարինե Դիլբարյան - Ծննդոց գրքի գրաբար թարգմանության՝ մարդ հասկացույթի իմաստային դաշտի հիմնաբառերը
    14 Էջ | 188-202 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-188 |

    Ստացվել է՝ 2023-06-19 | Գրախոսվել է՝ 2023-06-26 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Լեզվաբանություն

    Աստվածաշունչ մատյանը հին հայերեն՝ գրաբար է թարգմանվել Մեսրոպ Մաշտոցի, կաթողիկոս Սահակ Պարթևի և նրանց ավագ ու կրտսեր աշակերտների կողմից հայոց գրի ստեղծումից անմիջապես հետո՝ աջակցությամբ Հայոց արքա Վռամշապուհի: Համաձայն հայոց գրերի ստեղծման հայր Մաշտոցի վարքագրության հեղինակ Կորյունի՝ հայերենի այբուբենը ձևավորելուց հետո Կոմագենեի Սանոսատ քաղաքում Մաշտոցն իր սաների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնամուխ է լինում Աստվածաշնչի՝ երկար սպաս-ված գրաբար թարգմանությանը՝ իբրև սկիզբ ընտրելով Սողոմոնի առակները. «Եւ եդեալ սկիզբն թարգմանելոյ զգիրս նախ յառակացն Սողոմոնի, որ ի սկզբանն իսկ ծանօթս իմաստութեանն ընծայեցուցանէ լինել, ասելով եթէ «ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» :

    Բանալի բառերԱստվածաշունչ մատյան Ծննդոց գիրք գրաբար թարգմանություն բառապաշար մարդ հասարակություն նշանակող իմաստային դաշտ բնիկ բառեր փոխառություններ:

    Բեռնել

  • Անուշ Հարությունյան - Էթնիկ դասակարգման սկզբունքները՝ ըստ 1926 թ. առաջին համամիութենական մարդահամարի (Խորհրդային Հայաստանի օրինակով)
    14 Էջ | 47-61 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-47 |

    Ստացվել է՝ 2022-06-21 | Գրախոսվել է՝ 2022-09-03 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայտնի է, որ մարդահամարը պետության կամ որոշակի տարածքի բնակչության վերաբերյալ առաջնային տեղեկատվության ստացման հավաստի աղբյուր է: Այն հստակ ժամանակահատվածում տեղեկության ստացման և միասնական մեթոդով մշակման գիտականորեն կազմակերպված գործընթաց է , որը հնարավորություն է տալիս ճշգրիտ պատկերացում կազմել բնակչության թվաքանակի, սեռատարիքային կազմի, էթնոլեզվական պատկերի, գրագիտության աստիճանի, զբաղվածության և այլնի մասին: Ժամանակակից իմաստով՝ մարդահամարներ անցկացվել են XVIII դարի վերջից: Դրանց անցկացումը, տվյալների ստացումը և մշակումն իրականացվել է մեծ դժվարությամբ:

    Բանալի բառերհամամիութենական մարդահամար հիմնական ազգություններ ինքնության որոշարկում պարսիկներ ղարափափախներ թուրքեր ադրբեջանցիներ Կենտրոնական վիճակագրական վարչություն Աղբաբա Զանգեզուր:

    Բեռնել

  • Աստղիկ Իսրայելյան - Հայաստանի պատմության թանգարանի XVIII–XX դդ. ուխտի ընծաների ժողովածուները (ռուս.)
    13 Էջ | 111-124 |

    Ստացվել է՝ 2021-02-12 | Գրախոսվել է՝ 2021-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-12

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայաստանի պատմության թանգարանում պահվող ազգագրական ժողո­վածուներում կան այն­պիսի առարկաներ, որոնք լույս են սփռում ժողովրդի ավանդույթների, հավատալիքների և ծեսերի որո­շակի առանձնահատ­կութ­յուն­ների վրա: Թանգարանում կան սրբերին նվիրաբերվող առարկաների նմուշներ, որոնք տար­բերվում են ընդունված զոհաբերությունից: Դրանք ուխտի ընծա­ներն են, որոնք մարդիկ սրբերից օգնություն հայցելու, իրենց իղձերն իրա­կա­նացնելու նպա­տակով որպես նվիրաբերություն տանում էին սրբավայրեր (եկե­ղեցի, վանք, մա­տուռ, խաչքար, սուրբ ծառ, այնպիսի տուն, որտեղ սր­բա­զան անկ­յուն կար):

    Բանալի բառերուխտ նվիրաբերություն սրբավայր բուժում երախ­տա­­գիտություն երկաթե մարդուկներ մարմնի մասեր վզի օղակ խաչ:

    Բեռնել

  • Լիանա Օհանյան - Կարինե Խոդիկյանի "Պատմողը" պատմվածաշարը
    8 Էջ | 127-135 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-127 |

    Ստացվել է՝ 2025-03-13 | Գրախոսվել է՝ 2025-03-15 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Գրականագիտություն

    Արդի հայ գրականության բազմաթեմա ու տարաբնույթ էջերում գրական և ստեղծագործական ուրույն ձեռագրով առանձնանում է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և խմբագիր Կարինե Խոդիկյանը։ Նրա «Պատմողը» պատմվածաշարում վերլուծական հետաքրքիր տեսանկյունից վեր են հանվում մեր օրերում ապրող ու արարող մարդկանց, մասնավորապես՝ կնոջ ապրելակերպը, հոգեվիճակը, իրադարձային փոփոխություններին դիմակայելու և պայքարելու ձևերը։

    Բանալի բառերԿարինե Խոդիկյան արձակ սյուժե պատմվածաշար կին-տղամարդ փոխհարաբերություն կենցաղ կարծրատիպեր։

    Բեռնել

  • Հենրիկ Խաչատրյան - Մարզպանական Հայաստանի եկեղեցական թեմական բաժանումը (428– 630-ական թվականներ)
    16 Էջ | 34-50 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-34 |

    Ստացվել է՝ 2025-03-26 | Գրախոսվել է՝ 2025-03-28 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Պատմություն

    Հայոց եկեղեցին իր կառուցվածքով և գործառույթներով հայկական պետականության անբաժանելի մաս է կազմում։ Եկեղեցու պատմության, թեմական կառուցվածքի, առանձին թեմերի անցած ուղու և կարգավիճակի, պետություն-եկեղեցի, եկեղեցի-իշխանական դաս հարաբերությունների, ինչպես նաև անկախ պետականության բացակայության պայմաններում եկեղեցու արտաքին փոխհարաբերությունների ուսումնասիրությունը ձեռք է բերում կարևոր նշանակություն։

    Բանալի բառերՄարզպանական Հայաստան Ուխտանես եպիսկոպոս թեմ եպիսկոպոսություն եկեղեցաժողով Բագրևանդ Մարդպետական։

    Բեռնել

  • Գարեգին Թումանյան - Ննջեցյալի գլխի պաշտպանությունը չարխափան միջոցներով (ակնարկներ նախապատմական ժամանակաշրջանից) (անգ․)
    16 Էջ | 212-228 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-212 |

    Ստացվել է՝ 2025-12-18 | Գրախոսվել է՝ 2025-12-20 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Հնագիտություն և ազգագրություն

    Հին քարի դարից սկսած՝ թաղման ծեսը կազմող բոլոր ծիսակարգերը նպատակաուղղված էին մեկ նպատակի՝ մահը հաղթահարելուն։ Ննջեցյալի գլուխը դիտարկվում էր որպես տվյալ էակին լիարժեք փոխարինող, ընկալվում էր որպես զետեղարան, որտեղ կենտրոնացած էր կենսական էներգիան։ Հետևաբար գլուխը պաշտպանության կարիք ուներ, որն ապահովվում էր գլխի մոտ կայծքարից, վանակատից կամ մետաղից պատրաստված ծիսական առարկաներ տեղադրելով, գլուխը կավով ծեփելով, այն կավանոթի մեջ կամ քարի վրա դնելով և այլն։ Գլխանոցը, բացի գեղագիտական նպատակներից, ուներ նաև պաշտպանիչ նշանակություն։

    Բանալի բառերԲանալի բառեր՝ դամբարան ննջեցյալի գլուխը մարդ ծիսական առարկաներ թաղման ծես չարխափան մետաղական առարկաներ։

    Բեռնել