Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Լուսինե Սահակյան - Վահագն Տատրյան. Հայոց ցեղասպանության ականավոր ուսումնասիրողը
    30 Էջ | 3-33 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-3 |

    Ստացվել է՝ 2023-01-27 | Գրախոսվել է՝ 2023-03-06 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Պատմություն

    Հայոց ցեղասպանության նշանավոր ուսումնասիրող Վահագն Տատրյանի (1926 , մայիսի 26 – 2019, օգոստոսի 7) կյանքն ու գիտական գործունեությունն առանց վարանելու կարելի է բնութագրել որպես իրական առասպել։ Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում։ Տատրյանը, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը հաղորդելով նոր որակ՝ հիմնարար հարցադրումներով և գիտական նոր տեսությունների ու համեմատական ցեղասապանգիտության հենքի վրա այն դարձրեց հասանելի միջազգային գիտական շրջանակներին։

    Բանալի բառերՎահագն Տատրյան Հայոց ցեղասպանություն տեղահանություն Հայաստան Արցախ Սփյուռք Օսմանյան կայսրություն հասարակագիտություն ոճրագիտություն զոհագիտություն վավերագիր մամուլ։

    Բեռնել

  • Բուրաստան Զուլումյան (Մոսկվա) - Տիրան Չրաքյանը (Ինտրա) և նրա «Նոճաստան» բանաստեղծությունների ժողովածուն (ռուս.)
    25 Էջ | 128-153 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-128 |

    Ստացվել է՝ 2022-09-01 | Գրախոսվել է՝ 2022-09-05 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Տիրան Չրաքյանը (1875–1921) XX դարասկզբի արևմտահայ հայտնի բանաստեղծներից է, «Ներաշխարհ» (1906) քնարական-փիլիսոփայական արձակ պոեմի և «Նոճաստան» (1908) բանաստեղծությունների ժողովածուի հեղինակը: «Նոճաստան» ժողովածուի պոետիկայի հիմքում աշխարհընկալման սիմվոլիստական գեղագիտությունն է: Այն բաղկացած է 40 բանաստեղծությունից, որոնք սերտորեն փոխկապակցված են քնարական սյուժեի հետ: Քնարական հերոսը, որպես կատարելության մարմնացում և երկնքի ու երկրի կապող օղակ, խորհում է նոճիների մասին:

    Բանալի բառերՏիրան Չրաքյան Ինտրա «Նոճաստան» սոնետներ սիմվոլիկա գեղեցկություն կատարելություն այլ աշխարհ:

    Բեռնել

  • Սուրեն Հոբոսյան - Լոռեցի առակախոս Հոբոսը (ժամանակը, միջավայրը և բարքերը).
    11 Էջ | 182-193 | DOI՝ DOI:10.54503/0135-0536-2022.3-182 |

    Ստացվել է՝ 2022-09-05 | Գրախոսվել է՝ 2022-09-29 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Ազգագրություն

    Զվարճախոսությունը երգիծական կերպարներով հարուստ ժողովրդական բանահյուսության մի յուրահատուկ ճյուղ է: Հայաստանի ամեն մի պատմաազգագրական շրջան, իրեն բնորոշ պատկերացումներին համապատասխան, ունի իր երգիծաբան-զվարճախոսը, ժողովրդի գնահատմամբ՝ երբեմն միամիտ, բարի, հիմար կամ խելոք: Ժողովրդական զվարճաբանություններն ու սրախոսությունները խիստ հարազատ են հայ մարդուն, քանի որ բխում են նրա կյանքից, հայի սովորություններից, կենցաղից, վարք ու բարքից :

    Բանալի բառերառակախոս Հոբոս Լոռի Շնող տոհմ Ճոճկան առակ տապանաքար Կայծոն Վերան Բերո:

    Բեռնել

  • Կարինե Առաքելյան - Երգիծանքի լեզվաոճական միջոցները Երվանդ Թոլայանի արձակում
    14 Էջ | 152-166 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-152 |

    Ստացվել է՝ 2026-05-18 | Գրախոսվել է՝ 2026-05-29 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18

    Տպագրված է 2026 N 2 (232) / Լեզվաբանություն

    Արևմտահայ իրականությունը ծնունդ տվեց երգիծաբանների մի մեծ փաղանգի, որն իր կայուն տեղն ու անուրանալի դերն ունի հայ գրականության պատմության մեջ: Նրանցից շատերը, սակայն, հակառակ իրենց վաստակի, ցարդ մնում են հայ ընթերցողին գրեթե անծանոթ և հանիրավի մոռացված: Այդ երգիծաբաններից է Երվանդ Թոլայանը (1883–1937)՝ գրող, խմբագիր, հրապարակախոս, դերասան, որ հայտնի անուն էր XX դարասկզբի պոլսահայ մշակութային կյանքում: 1910 թ. լույս է տեսել նրա հիմնական գործը՝ «Իտէալին ետեւէն» երգիծավեպը, որը ներկայացնում է Կ. Պոլսի, մասնավորապես Բերա թաղամասի հայության կյանքն ու բարքերը՝ համեմված երգիծական տարրով:

    Բանալի բառերԵրվանդ Թոլայան երգիծանք լեզու խոսք ոճ պատկերավորման միջոց բառապաշարային շերտեր

    Բեռնել

  • Մհեր Նավոյան, Նանե Միսակյան - Ութձայն համակարգի ուսումնասիրության հիմնարար սկզբունքների շուրջ (Արմաշական ավանդույթի օրինակով)
    26 Էջ | 167-193 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-167 |

    Ստացվել է՝ 2026-05-18 | Գրախոսվել է՝ 2026-05-22 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18

    Տպագրված է 2026 N 2 (232) / Արվեստագիտություն

    Հայ հոգևոր երգարվեստի ուսումնասիրության առաջնային ու կարևորագույն խնդիրներից է Ութձայն համակարգի համալիր հետազոտությունը, իմա՝ շարականների ձայնեղանակային կառույցների, դրանց ձայնակարգերի, գործառութային աստիճանների, մեղեդիական բնորոշ դարձվածքների և ինտոնացիոն զարգացման առանձնահատկությունների մանրամասն վերլուծությունը։ Ուսումնասիրությունը համակողմանի դարձնելու նպատակով անհրաժեշտ է խնդիրը դիտարկել հայ հոգևոր երաժշտության երգվածքներից յուրաքանչյուրում՝ հետագայում իրականացնելով դրանց համեմատական քննությունը։

    Բանալի բառերՈւթձայն ձայնեղանակ ձայնակարգ գործառութային աստիճաններ մեղեդիական բնորոշ դարձվածք երաժշտական լեզվաոճ շարական համեմատական վերլուծություն հետազոտության մեթոդաբանություն

    Բեռնել