Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Դավիթ Գասպարյան - Պարույր Սևակ. հայրենիքը և բանաստեղծը
    32 Էջ | 131-163 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-131 |

    Ստացվել է՝ 2024-01-01 | Գրախոսվել է՝ 2024-01-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրականագիտություն

    Պարույր Սևակը (Պարույր Ղազարյան, 1924–1971) ապրեց և ստեղծագործեց խորհրդային տարիներին, հրատարակեց բանաստեղծությունների ու պոեմների յոթ գիրք, ստեղծեց արվեստի իր տեսությունը և արժանավոր տեղը գրավեց հայ գրականության մեջ: Նրա անունը հնչեղ էր նաև վաթսունականների համամիութենական պոեզիայում, որի ուղիները տարբեր միջոցներով ճշտում էին Անդրեյ Վոզնեսենսկին, Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Եվգենի Եվտուշենկոն, Բուլատ Օկուջավան, Իոսիֆ Բրոդսկին, Վլադիմիր Վիսոցկին, Էդուարդաս Մեժելայտիսը, Իվան Դրաչը և ուրիշներ: Նա ճանաչված և գնահատված էր գրական այդ միջավայրում. ինքը թարգմանում էր նրանց ստեղծագործությունները, նրանք՝ իրենը:

    Բանալի բառերՊարույր Սևակ հայ ժողովուրդ հայրենիք Մեսրոպ Մաշտոց 1915 թվական Կոմիտաս ժողովրդական երգ Արարատ բանաստեղծություն:

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Ակսել Բակունցը քաղաքական բռնությունների զոհ (1936–1937 թթ.)
    19 Էջ | 78-97 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-78 |

    Ստացվել է՝ 2024-06-20 | Գրախոսվել է՝ 2024-08-14 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գրականագիտություն

    Ակսել Բակունցը (Ալեքսանդր Թևոսյան) ծնվել է Գորիսում 1899 թ. հունիսի 13-ին (հին տոմարով՝ հունիսի 1-ին): Ընտանիքը բազմանդամ էր, դժվարությունների մեջ: 1905–1910 թթ. Գորիսում ծխական դպրոցն ավարտելուց հետո 1910–1917 թթ. կրթությունը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1919–1920 թթ. ուսանել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեական բաժնում, իսկ 1920–1923-ին նույն մասնագիտությամբ կրթությունը շարունակել է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում: Ավարտելուց հետո նախ՝ Գորիսում, ապա՝ Երևանում աշխատել է մասնագիտությամբ:

    Բանալի բառերԱկսել Բակունց քաղաքական հալածանքներ ձերբակալություն կալանք հարցաքննություն դատավճիռ գնդակահարություն:

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Եղիշե Չարենցի արտասահմանյան ուղևորությունը (1924, 21 նոյեմբեր – 1925, հունիսի սկիզբ)
    27 Էջ | 85-112 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-85 |

    Ստացվել է՝ 2022-09-05 | Գրախոսվել է՝ 2022-09-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն

    1922–1924 թվականները Եղիշե Չարենցի ձախ որոնումների տարիներն են. նա իրեն հռչակեց «տրիբուն» բանաստեղծ, «Ես–զինվոր, // Տրիբուն // Բալշևիկ» և փորձեց որոնել արվեստի նոր ձևեր, որոնք պայմանավորված էին հեղափոխական ժամանակների թելադրանքով: Այդ նպատակով 1922 թ. նախաձեռնեց «Երեքի» դեկլարացիան՝ համախոհներ ունենալով Գևորգ Աբովին և Ազատ Վշտունուն, 1923 թ. փորձեց ստեղծել «Ավանգարդ» վերնագրով ֆուտուրոկոնստրուկտիվիստական ամսագիր՝ փորձելով համագործակցել Կարո Հալաբյանի ու Տիգրան Հախումյանի հետ, բայց ներքին տարաձայնությունների և միջոցների բացակայության պատճառով գործը գլուխ չեկավ:

    Բանալի բառերԵ. Չարենց Ալ. Մյասնիկյան Հ. Սուրխաթյան Տրապիզոն Ստամբուլ Աթենք Հռոմ Վենետիկ Ս. Ղազար Փարիզ Բեռլին Վ. Նավասարդյան Ավ. Իսահակյան Կ. Զարյան Հ. Թումանյան:

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Գեղարվեստի և պատմության սահմանագիծը (ըստ Համաստեղի «Սպիտակ ձիավորը» վեպի)
    21 Էջ | 150-171 |

    Ստացվել է՝ 2021-04-22 | Գրախոսվել է՝ 2021-04-27 | Ընդունվել տպագրության՝ 2021-05-10

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայրենիքի կերպարը կերտելու տարբեր սկզբունքներ կան՝ նյութ ունենալով ներկան, մոտիկ անցյալն ու պատմությունը: Մոտիկ անցյալին են ուղղված գրական գործեր, որոնք պատմական երկեր՝ պատմավեպեր չեն, բայց պատմական իրադարձություններով հագեցված պատմական որոշակի մի շրջանի գեղարվեստական մարմնավորումներ են: Այդպիսին են Համաստեղի «Սպիտակ ձիավորը» , Կ. Զարյանի «Նավը լեռան վրա» (Բոստոն, 1943), Գ. Մահարու «Այրվող այգեստաններ» (Երևան, 1966), Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (Երևան, 1979) վեպերը, Մ. Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» պատմվածաշարը (Երևան, 1980):

    Բանալի բառերՀամաստեղ «Սպիտակ ձիավորը» Մարտիկ Չերչի Կիրոս Բերդակ Վարդաձոր ֆիդայի ազատամարտ հայ քուրդ թուրք հայրենիք պայքար հերոսներ հաղթանակ:

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Պետրոս Դուրյանի գեղարվեստական աշխարհը
    27 Էջ | 32-59 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-32 |

    Ստացվել է՝ 2021-07-22 | Գրախոսվել է՝ 2021-08-17 | Ընդունվել տպագրության՝ 2021-10-11

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Պետրոս Դուրյանը երկրային կյանքում միայն «իր մեռնիլն» չզգաց, այլև տեսավ իր հանճարի լույսը, որ պիտի շողարձակեր հայ գրականության ճանապարհին: Նա կարծես ծնվել էր մահվան ապրումների մասին գրելու, մահը բանաստեղծականացնելու համար, որով լեցուն են և՛ քերթվածները, և՛ նամակները: Մահից անմիջապես հետո՝ 1872-ին, լույս տեսած «Տաղք և թատերգությունք» ժողովածուն դրա անմիջական վկայությունն է, որ միանգամից աննախադեպ սեր ու ճանաչում բերեց բանաստեղծին. այդպես տա-րիներ անց մեկ էլ եղել է Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ»-ի (1908) հետ: Ընթերցողը զգայուն է հոգեշահ պոեզիայի հանդեպ, պարտադրվածից խորշում է:

    Բանալի բառերՊետրոս Դուրյան արևմտահայերեն նե թատրոն սիրել դրժել լճակ տրտունջք մահ գերեզման հիշատակ Հայաստան Կոստանդնուպոլիս Սկյուտար:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան , Դավիթ Գասպարյան - Եղիշե Չարենցը Արշակ Չոպանյանի գնահատմամբ
    12 Էջ | 124-136 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-124 |

    Ստացվել է՝ 2025-09-23 | Գրախոսվել է՝ 2025-10-21 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գրականագիտություն

    Արշակ Չոպանյանն իր հիմնադրած Անահիտ հանդեսի, ինչպես նաև Ապագա շաբաթաթերթի էջերում ուշադիր էր Եղիշե Չարենցի անվան ու գործի հանդեպ: Դա գրական-քննադատական հոդվածների վերածվեց, երբ ծանոթացավ Չարենցի Երկերի ժողովածու-ին (2 հատորով, Մոսկվա, 1922) և Պոեմներ-ին (Կ. Պոլիս, 1923): Հաջորդեցին նաև մյուս հրատարակությունները՝ Էպիքական լուսաբաց (Երևան, 1930), Երկեր (Երևան, 1932) և Գիրք ճանապարհի (Երևան, 1933/1934): Չոպանյանը Չարենցին գնահատում էր որպես մեծ գրողի և նրա ստեղծագործությունը համարում համազգային նշանակության հոգևոր արժեք:

    Բանալի բառերՉարենց Չոպանյան Մակինցյան "Անահիտ" հանդես "Ապագա" շաբաթաթերթ Փարիզ նամակ հոդված Երևան գնահատում

    Բեռնել