Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Անուշավան Զաքարյան - Սերգեյ Գորոդեցկու դասախոսությունը Հայկական հարցի մասին (Բաթումի, 1919 թ.) (ռուս.)
    7 Էջ | 164-171 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-164 |

    Ստացվել է՝ 2023-12-11 | Գրախոսվել է՝ 2024-01-15 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրականագիտություն

    XX դարի 10-ական թվականների երկրորդ կեսի հայ իրականության բազմազան կողմերի լուսաբանման ու գնահատման, նոր փաստերի, մանրամասների վերհանման գործում անգնահատելի ներդրում ունի ռուս անվանի բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ և հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկին (1884–1967): Գործելով ու ապրելով նախ Արևմտյան Հայաստանում, ապա Անդրկովկասում (1916–1921 թթ.)՝ նա ակնդետ հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, երկրի ներքին ու արտաքին դրությանը և իր հուժկու ձայնը բարձրացնում հանուն հայ ժողովրդի արդար պայքարի:

    Բանալի բառերՍերգեյ Գորոդեցկի Հայկական հարց դասախոսություն Բաթումի 1919 թ.

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանուն. նամակների ընտրանի
    39 Էջ | 207-246 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-207 |

    Ստացվել է՝ 2022-10-18 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Հրապարակումներ

    XX դ. առաջին երեսնամյակի հայ իրականության երևելի դեմքերի շարքում առանձնահատուկ տեղ ունի հայագետ, հասարակական-քաղաքական գործիչ Դավիթ Անանունը (Դավիթ Տեր-Դանիելյան, 1880–1943): Նրա գիտական, քաղաքական ու գրական ժառանգության մեջ և՛ իրենց քանակով, և; հասցեատերերի բազմազանությամբ ու, ամենակարևորը, արծարծված թեմաների և հարցերի առումով նշանակալի տեղ են գրավում գրած ու ստացած նամակներն անվանի գրողներից, գիտնականներից, հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներից, հասարակական-քաղաքական կազմակերպություններից:
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանուն և Հովհաննես Թումանյան. գրական-հասարակական առնչություններ
    26 Էջ | 175-201 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-175 |

    Ստացվել է՝ 2023-04-18 | Գրախոսվել է՝ 2023-05-26 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Պատմաբան-տնտեսագետ, փիլիսոփա-սոցիոլոգ, հրապարակագիր-խմբագիր, գրականագետ, միով բանիվ հայագետ Դավիթ Անանունը [Դավիթ Օհանի (Հովհաննեսի) Տեր-Դանիելյան, 1880–1943] XX դարի առաջին երեսնամյակի հայ հասարակական-քաղաքական, գրական֊մշակութային կյանքի կարկառուն դեմքերից է: Իր բազմաբովանդակ գործունեության ընթացքում նա շփվել, համագործակցել, սերտ կապեր է ունեցել ժամանակի հայ իրականության բազմաթիվ դեմքերի հետ , մասնավորապես՝ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում նրա գրական-հասարակական առնչություններն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ:

    Բանալի բառերԴ. Անանուն Հովհ. Թումանյան նամակներ Հայ գրողների կովկասյան ընկերություն «Մշակ» թերթ հոդվածներ Քննիչ հանձնաժողով «Հայաստանի կոոպերացիա» երկշաբաթաթերթ քառյակներ:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Գասպարյան. Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը
    9 Էջ | 305-314 |

    Ստացվել է՝ 2023-01-07 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ

    Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն շրջանի պատմության բաժնի առաջատար գիտաշխատող Դավիթ Գասպարյանն ընթերցող լայն հանրությանն է ներկայացրել «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» վերնագրով ծավալուն մենագրությունը: Աշխատությունը գրականագետի տարիների վաստակի արդյունքն է՝ նախատեսված երեք հատորներից (հաջորդ երկու հատորը լույս կտեսնեն «Եղիշե Չարենցի ստեղծագործությունը» և «Եղիշե Չարենցի արվեստը» վերնագրերով):

    Բանալի բառերԵղիշե Չարենց Կարս Երևան Թիֆլիս Մոսկվա բանաստեղծություն պոեմ դեկլարացիա գրական խմբակցություն բանավեճ Մյասնիկյան Խանջյան Ստալին:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանունը Վալերի Բրյուսովի դասախոսության մասին
    3 Էջ | 320-323 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-320 |

    Ստացվել է՝ 2023-09-12 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Հրապարակումներ

    Ինչպես հայտնի է, ռուս նշանավոր բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, գրաքննադատ և պատմաբան Վալերի Բրյուսովը (1873–1924) Մոսկվայի Հայկական կոմիտեի հանձնախմբի խնդրանքով 1915 թ. կեսերից ձեռնամուխ լինելով «Հայաստանի պոեզիան» ժողովածուն կազմելու ու խմբագրելու աշխատանքներին՝ դրան զուգընթաց լայն գործունեություն է ծավալել հայ գրա-կանությունը, մշակույթը, պատմությունը ռուս և հայ լայն հասարակայնության մեջ տարածելու ուղղությամբ: Այդ նպատակով 1915–1917 թթ. նա բազմաթիվ դասախոսություններ է կարդացել ոչ միայն Մոսկվայում, Պետրոգրադում, այլև՝ Անդրկովկասում՝ Բաքվում, Թիֆլիսում, Էջմիածնում ու Երևանում:
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Լիսիցյանների տաղանդավոր զավակը. Լևոն Լիսիցյան
    27 Էջ | 49-76 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-49 |

    Ստացվել է՝ 2021-12-27 | Գրախոսվել է՝ 2022-02-23 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-03

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    XIX դարավերջի – XX դարի հայ իրականության մեջ իր արժանավոր տեղն ունի Լիսիցյան գերդաստանը: Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում բազմակողմանի ուսում առած Ստեփան Լիսիցյանը (1865–1947) հայ մշակույթի մեծ երախտավոր էր՝ բանասեր, աշխարհագրագետ, ազգագրագետ, պատմաբան, մանկավարժ, հրատարակիչ, այդ թվում՝ «Հասկեր» մանկական ամսագրի հիմնադիր ու խմբագիր, Հովհ. Թումանյանի և Լ. Շանթի հետ «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագրքի կազմող, թարգմանիչ. հիշարժան է լեհերենից թարգմանած Հ. Սենկևչի հանրահայտ «Յո՞ երթաս» վեպը: Ստ. Լիսիցյանի կինը՝ Կատարինե (Եկատերինա) Լիսիցյանը (1863–1957), եղել է Թիֆլիսում հայոց երկսեռ գիմնազիայի հիմնադիրն ու տեսուչը, միաժամանակ՝ հասարակական գործիչ և հրատարակիչ:

    Բանալի բառերԼիսիցյաններ Լևոն Լիսիցյան Թիֆլիս Մոսկվա Վիեննա Յո. Ստրժիգովսկի Թ. Թորամանյան կամավորական խմբեր Պետրոգրադ Ն. Մառ Լ. Աուեր Կ. Պոլիս Երևան Սարիղամիշ Էջմիածին Հովհ. Թումանյան Ավ. Իսահակյան Ալ. Կուլեբյակին Կ. Բախշի:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Հայկական մոտիվները Բորիս Լազարևսկու ստեղծագործության մեջ (ռուս.)
    7 Էջ | 271-278 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-259 |

    Ստացվել է՝ 2021-11-26 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-25

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հրապարակումներ

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Յուրի Վեսելովսկին և հայ իրականությունը
    32 Էջ | 89-121 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-89 |

    Ստացվել է՝ 2022-05-16 | Գրախոսվել է՝ 2022-05-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-06

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն

    XIX դարավերջի և XX դարասկզբի ռուս գիտնականների ու գրողների միջավայրում հազվադեպ էին այնպիսիք, ովքեր լրջորեն հետաքրքրվել են իրենց հետ միևնույն երկրում ապրող փոքր ժողովուրդների պատմությամբ, մշակույթով ու գրականությամբ: Այնինչ, նրանք հաճախ ավելի լավ գիտեին եվրոպական արվեստն ու գրականությունը, քան, երբեմն, հենց իրենք՝ եվրոպացիները: Անշուշտ, այդ առումով կային բացառություններ. այսպես, եթե խոսքը գնում է հայ ժողովրդի մասին, ապա դա առաջին հերթին վերաբերում է Յուրի Վեսելովսկուն, Մաքսիմ Գորկուն և Վալերի Բրյուսովին:

    Բանալի բառերՅու. Վեսելովսկի Մոսկվա Լազարյան ճեմարան հայ իրականություն Մ. Բերբերյան Վենետիկի և Վիեննայի մխիթարյան միաբանություններ Նոր-Նախիջևան հայոց պատմություն հայ-ռուսական գրական կապեր թատրոն և թատերագիրներ Ս. Շահազիզ Ա. Ծատուրյան թարգմանություններ հոբելյանական հանդես դասախոսություն Բաքու "Армянский вестник":

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանունի "Հայերը Ռուսաստանում" վերնագրով հոդվածը
    43 Էջ | 245-288 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-245 |

    Ստացվել է՝ 2022-09-26 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Հրապարակումներ

    Հայագետ, հասարակական-քաղաքական գործիչ Դ. Անանունը (1880–1943) XX դարի առաջին երեսնամյակի հայ իրականության կարկառուն դեմքերից է: Գրական-մշակութային, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ նա մեծապես նպաստել է ինչպես Հայաստանի առաջին Հանրապետության, այնպես էլ Խորհրդային Հայաստանի առաջին տարիների կայացմանը: Իր բազմաթիվ ուսումնասիրությունների և հրապարակային ելույթների հենքը Հայաստանում "հայության հավաքման", համախմբման գաղափարի պրոպագանդումն էր: Դ. Անանունի քաղաքական ու գաղափարական հայացքները կատաղի քննադատության էին ենթարկվում, որը և խորհրդային իշխանության առաջին տարիներին հանգեցրեց նրա մեկուսացմանը, այնուհետև՝ մահվանը :
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանունի «Կարսի անկումը» վերնագրով հոդվածը
    3 Էջ | 219-222 |

    Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հրապարակումներ

    Ավելի քան 100 տարի առաջ՝ 1920 թ. հոկտեմբերի 30-ին, տեղի ունեցավ հայոց նորագույն պատմության մռայլ ու ամոթալի իրադարձություններից մեկը՝ Հա­յաստանի համար ռազմավարական ու տնտեսական խոշոր նշանա­կութ­յուն ունեցող Կարս բերդաքաղաքն առանց դիմադրության հանձնվեց թուր­­քին:Մի քանի խոսքով վերհիշենք Կարսի պատմությունը: Բերդը հիշա­տակ­վում է IX դ., թեև հիմնադրվել է ավելի վաղ: Եղել է Կարսի թագավորության կենտ­րոնը: Ընկել է սելջուկ-թուրքերի, մոնղոլների, Լենկ­թե­մուրի, Օսման­յան Թուրքիայի տիրապետության տակ: 1828 և 1856 թթ. ռուսական զորքերը գրավել են Կարսը: 1877 թ. նոյեմբերի 6-ին գեներալ Հ. Լազարևի ռուսական զո­­րախումբը թուրքերից կրկին գրավել է բերդա­քա­ղաքը. այն դարձել է Կարսի մարզի կենտրոնը:
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Օսիպ Մանդելշտամ. բանաստեղծը և ժամանակը: Հայաստանը նրա կյանքում
    41 Էջ | 46-87 |

    Ստացվել է՝ 2021-02-23 | Գրախոսվել է՝ 2021-07-02 | Ընդունվել տպագրության՝ 2021-07-07

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Գրող, հրապարակագիր, իմաստասեր, մանկավարժ, խմբագիր Եղիա Տեմիրճիպաշյանն առանձնահատուկ տեղ է գրավում հայ գրականության պատմության և, մասնավորապես, XIX դարի վերջին քառորդի ազգային-հասարակական, կրթական-մշակութային զարգացման մեջ:Ե. Տեմիրճիպաշյանը ծնվել է 1851 թ. մայիսի 8-ին Կ. Պոլսի Հասգյուղ թաղամասում, Երևանից Թիֆլիս, ապա նաև Կ. Պոլիս տեղափոխված ազնվատոհմիկ Տեմիրճիպաշյանների ընտանիքում:

    Բանալի բառերՕ. Մանդելշտամ Ն. Մանդելշտամ Ն. Բուխարին Ի. Էրենբուրգ Ս. Տեր-Գաբրիելյան Մ. Շահինյան Երևան Շուշի Թիֆլիս Ե. Չարենց հայկական թեմա «Ճանապարհորդություն Հայաստան»:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Իրազեկի (Հ. Տեր-Հակոբյան) հոդվածաշարը Գողթան գավառի կարևոր նշանակության մասին
    15 Էջ | 242-257 |

    Ստացվել է՝ 2021-07-22 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-09-16

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հրապարակումներ

    Գողթան գավառը (ներկայումս՝ Նախիջևանի Հանրապետության Օրդուբադի շրջան) վաղնջական ժամանակներից եղել է պատմական Հայաստանի բաղկացուցիչ մասը : Դարեր շարունակ գավառը կրել է այն բոլոր արհավիրքները, ինչ ողջ Հայաստանը. ավեր, կոտորած, տեղահանություն, գաղթ ... Այս առումով խիստ արդիական նշանակություն ունի երկրամասի՝ հատկապես 1918–1921 թթ. ժամանակահատվածի ուսումնասիրությունը, երբ ադրբեջանաթուրքական հրոսակները մահ ու ավեր էին տարածում գավառում:
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան, Վահան Խաչատրյան - Վաչե Հովակիմյան (ծննդյան 70-ամյակի առթիվ)
    2 Էջ | 297-299 |

    Ստացվել է՝ 2021-11-10 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-15

    Տպագրված է 2021 N 3 (218) / Մեր հոբելյարները

    Լրացավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչական-արտադրական պետական փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Վաչե Խաչիկի Հովակիմյանի 70-ամյակը: Նրա շուրջ կեսդարյա գործունեությունը կապված է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ:
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան, Գայանե Մախմուրյան - Մկրտիչ Խրիմյանի 1904 թ. մայիսի 30-ի նամակները Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներին՝ Արևմտյան Հայաստանում բարենորոգումների հիմնահարցի համատեքստում
    20 Էջ | 36-56 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-36 |

    Ստացվել է՝ 2024-12-11 | Գրախոսվել է՝ 2025-02-20 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Պատմություն

    1878–1904 թվականներին և, հատկապես, 1895 թվականից անզիջում պայքար էր ընթանում Մեծ տերությունների կողմից Օսմանյան կայսրության լծի տակ հեծող Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու և այդ գործընթացները խաթարելուն հետամուտ Բ․ Դռան միջև։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, չնայած հակասություններին և մրցակցությանը, համատեղ ծրագրեր էին մշակում Օսմանյան կայսրությունում կապիտալիստական հիմքեր ստեղծելու համար։

    Բանալի բառերՄկրտիչ Խրիմյանի նամակները Արևմտյան Հայաստան Օսմանյան կայսրություն բարենորոգումներ կոտորածներ 1904 թ. Սասունի ինքնապաշտպանություն Թեոդոր Ռուզվելտ Էմիլ Լուբե Էդվարդ VII Հովսեփ Սարաճյան Սահակ Այվատյան Անդրանիկ Օզանյան Գևորգ Չաուշ Գեղամ Տեր-Կարապետյան։

    Բեռնել

  • Ալբերտ Խառատյան, Անուշավան Զաքարյան - Վարդգես Միքայելյան (ծննդյան 100-ամյակի առթիվ)
    3 Էջ | 308-311 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-308 |

    Ստացվել է՝ 2025-01-10 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Մեր երախտավորները

    Բացառիկ երևույթ է, որ մեկ անհատի մեջ միավորվեն մարդու, գիտնականի և քաղաքացու անանց որակները, և այս ամենը՝ միասին և միաժամանակ, նրա երկրային ողջ կյանքում: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վարդգես Ալեքսանի Միքայելյանին, որի ծննդյան 100-ամյակը լրանալու առթիվ են գրված այս տողերը, այդպիսի եզակի անհատներից էր: Եվ մեզ՝ նրա կրտսեր գործընկերների և աշակերտների համար շատ դժվար է այսօր՝ տարիների հեռավորությունից, նախապատվություն տալ նրա գործունեության մեջ սերտաճած այդ որակներից որևէ մեկին, որովհետև նա այդ բոլորը շռայլորեն ի հայտ էր բերում ամենուրեք՝ միայն իրեն հատուկ շիտակությամբ ու անմիջականությամբ:
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Յուրի Վեսելովսկին հայ թատրոնի և թատերական գործիչների մասին
    31 Էջ | 180-211 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-180 |

    Ստացվել է՝ 2026-02-06 | Գրախոսվել է՝ 2026-03-22 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Արվեստագիտություն

    Ռուս անվանի գիտնական-գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ, հայագետ Յուրի Վեսելովսկին (1872–1919) խոր և համակողմանի տիրապետում էր հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, գրականությանը: Նա քաջ գիտակցում էր, որ ռուս հասարակությունը որքան մոտիկից ճանաչի հայերին, այնքան ավելի արդարացի ու ճշմարտացի կլինի վերաբերմունքը բազմաչար-չար ժողովրդի նկատմամբ: Այդ իսկ նկատառումով մեծ մարդասերն անհրաժեշտ էր համարում ռուս հասարակությանը ծանոթացնել հայ ժողովրդի դարավոր պատմությանը, ժամանակակից կյանքին, մշակութային հարուստ ժառանգությանը:

    Բանալի բառերՅու․ Վեսելովսկի հայկական հնագույն դրամա Կ․ Պոլսի և Թիֆլիսի թատրոններ թատերական գործիչներ Պ․ Ադամյան Մ․ Պեշիկթաշլյան Գ․ Սունդուկյան Պ․ Կորնել Լ․ Շանթ:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Աշոտ Մելքոնյան (ծննդյան 65-ամյակի առթիվ)
    6 Էջ | 294-300 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-294 |

    Ստացվել է՝ 2026-02-23 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Մեր հոբելյարները

    Լրացավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Պատմության ինստիտուտի երկարամյա տնօրեն, «Պատմաբանասիրական հանդես»-ի խմբագրական խորհրդի նախագահ Աշոտ Աղասու Մելքոնյանի ծննդյան 65-ամյակը։ Հայագետի վաստակաշատ անունն ուղեկցում է նրան աշխատանքային առաջին իսկ քայլերից, ով իր ճանապարհն անցել է Պատմության ինստիտուտում։Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1961 թ. փետրվարի 16-ին Ախալքալաքում: 1977 թ. ոսկե մեդալով ավարտել է տեղի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հայկական միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ:
    Բեռնել