Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Գայանե Մախմուրյան - 1921 թ. մարտի 16 (18)-ի Մոսկվայի պայմանագրի պատմաքաղաքական գնահատման շուրջ (անգլ.)
    24 Էջ | 15-39 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-15 |

    Ստացվել է՝ 2023-12-14 | Գրախոսվել է՝ 2024-03-05 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է 1921 թ. մարտի 16 (18)-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի ապօրինի իշխանության միջև։ Առաջնորդվելով հեղափոխական և նվաճողական ձգտումներով՝ կողմերն ամրագրեցին քեմալականների հաջողությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ 1920 թ. վարած զավթողական պատերազմում։ Մոսկվայի պայմանագրով վավերացվեց քեմալականների կողմից Կարսի մարզի և Սուրմալուի գա-վառի բռնազավթումը, իսկ Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանի խնամակալությանը: Թուրք-բոլշևիկյան համագործակցության նոր արտահայտություն էր ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի՝ ոչ պետական մարմնի 1921 թ. հուլիսի 5-ին կայացրած Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին ենթարկելու՝ բնակչության 95 տոկոսի ցանկությունն անտեսող և Մոսկվայի պայմանագրին հավասարաչափ ապօրինի որոշումը։

    Բանալի բառեր1921 թ. Մոսկվայի պայմանագիր Հայաստանի Հանրապետություն ՌԽԴՍՀ քեմալական Թուրքիա Կարսի մարզ Սուրմալու Նախիջևան Արցախ (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջան Վրաստան

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Գասպարյան. Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը
    9 Էջ | 305-314 |

    Ստացվել է՝ 2023-01-07 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ

    Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն շրջանի պատմության բաժնի առաջատար գիտաշխատող Դավիթ Գասպարյանն ընթերցող լայն հանրությանն է ներկայացրել «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» վերնագրով ծավալուն մենագրությունը: Աշխատությունը գրականագետի տարիների վաստակի արդյունքն է՝ նախատեսված երեք հատորներից (հաջորդ երկու հատորը լույս կտեսնեն «Եղիշե Չարենցի ստեղծագործությունը» և «Եղիշե Չարենցի արվեստը» վերնագրերով):

    Բանալի բառերԵղիշե Չարենց Կարս Երևան Թիֆլիս Մոսկվա բանաստեղծություն պոեմ դեկլարացիա գրական խմբակցություն բանավեճ Մյասնիկյան Խանջյան Ստալին:

    Բեռնել

  • Արմեն Մարուքյան - 1921 թ. «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի խորհրդա-թուրքական պայմանագրի պատմաիրավական վերլուծությունը (ռուս.)
    16 Էջ | 3-19 |

    Ստացվել է՝ 2021-02-15 | Գրախոսվել է՝ 2021-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-22

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-րդ տարելիցի հետ կապված և՛ լրատվամիջոցներում, և՛ հասարակական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այդ փաստաթղթի գործողության ժամկետի ավարտվելու հարցը, ինչից ելնելով՝ տվյալ փաստաթղթի գործողությունը չերկարաձգելու հնարավորության վերաբերյալ ենթադրություններ են արվում: Հարկ է նշել, որ Մոսկվայի պայմանագրում դրա գործողության ժամկետների վերաբերյալ որևէ դրույթ չի պարունակվում, ինչը նշանակում է՝ այն անժամկետ պայմանագիր է, ուստի դրա գործողության ժամկետների հնարավոր չերկարաձգման մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:

    Բանալի բառերՄոսկվայի պայմանագիր Կարսի պայմանագիր Խորհր­դա­յին Հայաստան Խորհրդային Ռուսաստան Թուրքիա Խորհր­դային Ադրբե­ջան Կար­սի մարզ Արդահան Սուրմալուի գավառ Նախիջևան:

    Բեռնել

  • Լիլիթ Հովհաննիսյան - Ռուս-թուրքական գործակցությունը և 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը հայաստանյան պատմագիտության գնահատմամբ (1991–2020 թթ.)
    26 Էջ | 20-46 |

    Ստացվել է՝ 2021-03-14 | Գրախոսվել է՝ 2021-04-05 | Ընդունվել տպագրության՝ 2021-04-08

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Արդեն երեսուն տարի է բաժանում մեզ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից: Այդ ժամանակահատվածում մեր երկիրը մի­ջազ­գային հարաբերությունների օբյեկտից վերածվել է դրանց սուբյեկտի, ստեղծել իր նյութատեխնիկական բազան, տնտեսական իրա­վահավասար ու շահավետ հարաբերություններ հաստատել աշխարհի երկր­ների հետ, փոր­ձում է թոթափել քաղաքական, միջպետական հարա­բե­րութ­յունների ոլոր­­տում Խորհրդային Հայաստանից մնացած ծանր ժա­ռան­գութ­յունը: Դրանում ամենաբարդը 1921 թ. մարտի 16-ին Մոսկ­վա­յում ստո­րա­գրված ռուս-թուր­քա­կան պայմանագրի քաղաքական վերա­ար­ժևո­րումն է, քանի որ ռուս-թուր­քական «բարեկամությունը» շարու­նակ­վում է 1921 թ. ոգով, իսկ Հա­յաս­տանն արդեն հարյուր տարի շարու­նա­կում է գոյություն ունենալ այդ պայ­մանագրով իրեն պարտադրված սահ­ման­ներում:

    Բանալի բառերԽորհրդային Ռուսաստան քեմալական Թուրքիա Ազգային ուխտ ռուս-թուրքական բանակցություններ Մոսկվայի պայմանագիր Հայ­կա­­կան հարց Արևմտյան Հայաստան Կարսի մարզ Սուրմալուի գավառ Նախիջևան Ալեքսանդրապոլ:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Արցախյան վերջին գոյապայքարը, Վրաստանը, տարանցիկ նոր նախագծերը և Հայաստանի շրջափակման գործընթացը
    16 Էջ | 47-63 |

    Ստացվել է՝ 2021-03-11 | Գրախոսվել է՝ 2021-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-30

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ու Թուր­քիայի լայն աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմին Վրաս­տանի «մասնակցությունը» (խոսքը, իհարկե, դիրքորոշման, չեզոքութ­յան պահպանման կամ կողմերից ինչ-որ մեկին այս կամ այն կերպ աջակ­ցելու մասին է) տեղիք տվեց հայ և օտար շրջանակներում բազմաթիվ քն­նար­­կումների, մեկնաբանությունների, անգամ որոշ մեղադրանքների:

    Բանալի բառերՎրաստան Արցախյան գոյապայքար չեզոքություն օդա­յին տարածք բեռնատար ինքնաթիռներ եռակողմ հայտարարություն տրան­ս­­­­­պորտային ապաշրջափակում հաղորդակցուղիներ Կարս–Իգդիր–Նախ­­իջևան երկաթուղի շրջափակում թուրք-ադրբեջանական մեծա­պե­տա­կան շա­հեր:

    Բեռնել