Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Մելիքյան Վահան - Պարսկահայությունը 1917 թ. ռուսաստանյան Փետրվարյան հեղափոխության ժամանակաշրջանում
    16 Էջ | 39-55 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-39 |

    Ստացվել է՝ 2024-05-08 | Գրախոսվել է՝ 2024-05-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Պատմություն

    1905–1911 թթ․ սահմանադրական հեղափոխությունից հետո Պարսկաստանը խորը ճգնաժամ էր ապրում, ինչը ծագել էր ներքին ու արտաքին պատճառներից։ Հեղափոխության արդյունքում Պարսկաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը սպառնալիք էր երկրում ռուսական շահերին: 1907 թ. Պարսկաստանն ազդեցության գոտիների բաժանելու անգլա-ռուսական համաձայնագրի կնքումով այդ երկրների հարաբերությունները թեև նոր բովանդակություն ստացան, սակայն մրցակցությունը Պարսկաստանում չմեղմացավ և շարունակվեց դրսևորվել քողարկված նոր դիմակայությամբ: Բրիտանիային հաջողվեց սերտ համագործակցություն ձևավորել տեղի սահմանադրական կառավարող շրջանակների հետ՝ սահմանափակելով շահական արքունիքում ռուսական ազդեցությունը:

    Բանալի բառերՊարսկաստան պարսկահայություն Փետրվարյան հեղափոխություն Թեհրան Թավրիզ Համադան Ղազվին Ռուսաստան Բրիտանիա Ատրպատական Թումանյան եղբայրներ

    Բեռնել

  • Մայա Գրիգորյան - Խաչատուր Աբովյանի "Նախաշաւիղ" գրքի տպագրության հարցի շուրջ
    8 Էջ | 163-171 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-171 |

    Ստացվել է՝ 2024-04-17 | Գրախոսվել է՝ 2024-04-29 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Քննարկումներ

    Մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի (1809–1848) գրական ժառանգությունը խորությամբ ուսումնասիրված է: Առկա աղբյուրագիտական, գրականա-գիտական, պատմագիտական մեծաթիվ գրքերը և հոդվածները լավագույնս ներկայացնում են գրողի կյանքը, գործունեությունը և ստեղծագործական ուղին: Այս ամենով հանդերձ՝ նոր փաստերի ի հայտ գալով, Խ. Աբովյանը և իր ժառանգությունը շարունակում են մնալ հետազոտողների ուշադրության կենտրոնում:

    Բանալի բառերԽ. Աբովյան XIX դար Թիֆլիս Նախաշաւիղ Արզանյանց եղբայրներ մատենագիտություն գրաքննություն հայ տպագրության պատմություն տպարան

    Բեռնել

  • Լալա Գրքիկյան - Ժամանակակից հայերենի` խնդրառությամբ երկարժույթ չեզոք սեռի բայերը
    10 Էջ | 202-212 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-202 |

    Ստացվել է՝ 2023-02-22 | Գրախոսվել է՝ 2023-03-03 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Հայերենի բայի խնդրառական արժույթին հայ լեզվաբաններից առաջինն անդրադարձել է անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը՝ ժամանակակից հայերենում առանձնացնելով միարժույթ և երկարժույթ բայեր : Դրանից բացի՝ նա տարանջատում է «կառավարության» երկու տեսակ՝ միակի և բազմակի ՝ դրանք համարելով ուժեղ կառավարության արտահայտություն : Գ. Ջահուկյանին մասնակիորեն հետևում է հայտնի լեզվաբան Հմայակ Օհանյանը: Նախընտրելով ոչ թե կառավարություն, այլ խնդրառություն եզրույթը՝ նա նույնպես առանձնացնում է խնդրառության երկու տեսակ, սակայն միակի խնդրառություն և կրկնակի խնդրառություն ձևակերպումներով:

    Բանալի բառերարժույթ չեզոք սեռի բայեր անուղղակի խնդիր կապակցելիություն կառավարում անմիջական կառավարում միջնորդական կառավարում կապական կառույց:

    Բեռնել

  • Արծվիկ Սուվարյան - Ժամանակակից գրական արևելահայերենի և գերմաներենի ենթակայական ու հարակատար դերբայների քերականական տիպաբանություն
    11 Էջ | 189-200 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-185 |

    Ստացվել է՝ 2021-09-25 | Գրախոսվել է՝ 2021-12-16 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-21

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Բայը հայերենում, գերմաներենում և հնդեվրոպական այլ լեզուներում դրսևորվում է անդեմ կամ դերբայական, դիմավոր կամ եղանակային ձևերով։ Օ. Մոսկալսկայան գրում է, որ դերբայները, ծագումով լինելով բայական ածականներ, հնդեվրոպական լեզուների զարգացման ընթացքում աստիճանաբար ներառվել են բայի ձևերի համակարգում՝ միաժամանակ պահպանելով ածականին բնորոշ որոշ հատկանիշներ։ Գերմաներենի դերբայները, լեզվի առաջին գրավոր հուշարձաններում, ինչպես նաև լեզվի պատմության հետագա բոլոր փուլերում, ընդգրկված են բայի համակարգում ։ Լ. Եզեկյանը գրում է, որ հայերենի դերբայները հայ քերականագիտության մեջ՝ հատկապես Մ. Աբեղյանի ուսումնասիրություններում, երկար ժամանակ դուրս էին մնացել բայի համակարգից։

    Բանալի բառերերականական տիպաբանություն հայերեն և գերմաներեն ենթակայական ու հարակատար դերբայներ միաժամանակություն նախաժամանակություն ներգործական-կրավորական սեռ գրական արևելահայերեն արևմտահայերեն հարակատար+եմ/էի կառույց պարագայական գործառույթներ:

    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Հովհաննես Տեր-Մարտիրոսյան (Ա-Դո)
    24 Էջ | 9-33 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-9 |

    Ստացվել է՝ 2022-03-30 | Գրախոսվել է՝ 2022-05-17 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-09

    Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն

    1828–1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից Արևելյան Հայաստան վերաբնակվեցին 300 ընտանիքներ, որոնք հաստատվեցին Սևանի ավազանում ու իրենց բնակավայրն անվանեցին Նոր Բայազետ: Նորաբնակների թվում էին նաև Տեր-Մարտիրոսյանները: Գաղթականներին նոր բնակավայր էր ուղեկցել բայազետցի Մկրտիչ աղա Արծրունին, որն էլ համարվում է ապագա քաղաքի հիմնադիրը: Նրա մահից հետո բնակչության համար առավել ազդեցիկ դեմքը և փաստացի ղեկավարն էր եղբայրը՝ Բարսեղ աղա Արծրունին, ով Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի օգնությամբ կառուցում է Սբ. Աստվածածին եկեղեցին, ապա 1852 թ. հիմնում է ուսումնարան, որը սկսում է գործել 1854 թ.:

    Բանալի բառերԱ-Դո Նոր Բայազետ Երևան ՀՅԴ հայ-թաթարական ընդհարումներ Արցախ Վան Ռոստոմ Արամ Մանուկյան Նիկոլ Աղբալյան Փետրվարյան հեղափոխություն Սալմաստ Սարդարապատ Գարեգին Նժդեհ:

    Բեռնել

  • Վիկտոր Կատվալյան - Հադրութի բարբառի մասին
    10 Էջ | 144-154 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-144 |

    Ստացվել է՝ 2022-06-27 | Գրախոսվել է՝ 2022-06-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Լեզվաբանություն

    Հադրութը գտնվում է Արցախի Հանրապետության հարավում, եղել է ԼՂԻՄ շրջկենտրոններից մեկը: Պատմական փաստաթղթերում Հադրութի շրջանը նշվում է Դիզակ կամ Տիզակ անվամբ: Ըստ 1965 թ. հրապարակված տվյալների՝ Հադրութի շրջանն ուներ 45 գյուղ, որոնցից միայն մեկում հայեր չէին բնակվում: Շրջանի 6 գյուղում (Մելիքջանլու, Խրմանջուղ, Աղբուլաղ, Շաղախ, Դոլանլար, Խծաբերդ) բնակվում էին Ղարադաղից տարբեր ժամանակներում գաղթած հայեր: «Հադրութի բարբառը» մենագրության հեղինակ Ա. Պողոսյանը փաստում է, որ այդ բարբառով խոսում էին շուրջ 20.000 հայեր, որոնցից 16.000-ը բնակվում էին շրջանի գյուղերում, մյուսները՝ Ադրբեջանի տարբեր բնակավայրերում, Վրաստանում, Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանում և հատկապես՝ Միջին Ասիայի շատ քաղաքներում :

    Բանալի բառերՀադրութի բարբառ Ղարաբաղի բարբառ Ս ճյուղ հնչյունական հատկանիշներ քերականական հատկանիշներ բարբառների ընդհանրություններ վերլուծական ձևեր դերանուններ դերբայ շարունակական ժամանակներ:

    Բեռնել

  • Գուրգեն Խաչատրյան - Երկխոսությունները "Սասնա ծռեր" էպոսում
    10 Էջ | 155-165 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-155 |

    Ստացվել է՝ 2022-07-25 | Գրախոսվել է՝ 2022-08-27 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Լեզվաբանություն

    Երկխոսությունները մեկը մյուսին հաջորդող առնվազն երկու բարդ կառույցներ են՝ յուրաքանչյուրը սովորաբար բաղադրված ուղղակիորեն մեջբերված (այսուհետ՝ ուղղակի) և հեղինակի խոսքերից: Երկխոսությունները «Սասնա ծռեր» էպոսի տարբեր պատումներում առանձնանում են արտահայտության և բովանդակության պլանների, գործածության հաճախականության ու այլ առումներով և առայսօր լեզվաբանական ուսումնասիրության նյութ չեն դարձել: Ստորև առաջին անգամ քննել ենք «Սասնա ծռերի» երկխոսությունների, մասնավորապես՝ հեղինակի խոսքի կառուցվածքային և լեզվաոճական առանձնահատկությունները:

    Բանալի բառերասացական բայ ասացող ենթակա երկխոսություն զեղչում զուգորդվել կոչական հեղինակի խոսք շարադասություն պատում ուղղակիորեն մեջբերվող խոսք։

    Բեռնել

  • Սիլվա Մինասյան (Արցախ) - Հատուկ անուններից կերտված նորակազմությունների կաղապարները Հովհաննես Շիրազի ստեղծագործություններում
    13 Էջ | 173-186 |

    Ստացվել է՝ 2021-06-02 | Գրախոսվել է՝ 2021-07-12 | Ընդունվել տպագրության՝ 2021-09-10

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Շիրազի ստեղծագործություններում հատուկ անուններից (հիմնականում անձնանուն, տեղանուն) բառասերմամբ հարյուրից ավելի նոր բառույթներ կան: Դրանք հիմնականում բազմաձևույթ հասարակ գոյական, ածական և բայ խոսքի մասեր են: Հատուկ անուններից բառասերմամբ սովորական կաղապարներ են ձևավորվել, որտեղ հնչեղությամբ ու իմաստաբանական առանձնահատկությամբ իշխում են բայակազմական ածանցներով դրսևորվածները:

    Բանալի բառերՀովհաննես Շիրազ հատուկ անունից կերտված նորակազմություն // նորաբանություն կաղապար հատուկ անունից կերտված գոյական ածական բայ ածանցավոր բարդ բարդածանցավոր բառույթներ բարդ բառույթների բառահիմք բարդությունների բաղադրիչների ձևաբանական արտահայտություն բարդությունների բաղադրիչների շարահյուսական հարաբերություններ:

    Բեռնել

  • Սվետլանա Մանուչարյան - Գարիկ Մկրտչյան․ Քննություն Ապարանի տարածաշրջանի բարբառային և խոսվածքային տարբերակների (համաժամանակային ուսումնասիրություն)
    4 Էջ | 265-269 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-265 |

    Ստացվել է՝ 2024-11-04 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Գրախոսություններ

    Արդի հայ բարբառագիտության համար կարևորվում է յուրաքանչյուր կենդանի բարբառի և խոսվածքի համակողմանի ուսումնասիրությունն ու դրանց պահպանումը, հատկապես՝ գրական լեզվի գործառույթների ընդլայնման պայմաններում։ Գարիկ Մկրտչյանի՝ խնդրո առարկա հետազոտությամբ համաժամանակյա կտրվածքով հանրայնացվում է Ապարանի տարածքային միավորներում գործառող լեզվական միավորների ամբողջական պատկերը, տրվում են Ապարան քաղաքի և հարակից 21 գյուղերի խոսվածքների նմանություններն ու լեզվական առանձնահատկությունները:

    Բանալի բառերԱպարանի խոսվածքներ բարբառային տարբերակներ համաժամանակյա ուսումնասիրություն Բայազետի Խոյի Դիադինի Կարնո Մուշ–Ալաշկերտի Սյունիք–Արցախի բարբառային շերտեր։

    Բեռնել

  • Արմեն Պետրոսյան - Հնդեվրոպական պատանեկան "Սև" եղբայրությունները, առասպելական երկվորյակները և քաղաքների հիմնումը
    20 Էջ | 200-220 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-200 |

    Ստացվել է՝ 2025-09-07 | Գրախոսվել է՝ 2025-10-31 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Քննարկումներ

    Հնդեվրոպաբանության մեջ վերականգնվում է պատանի ռազմիկների եղբայրությունների ինստիտուտը։ Նրանք, ավագ առաջնորդների ղեկավարությամբ, որսորդությամբ և ավազակությամբ մի քանի տարի ապրում էին ցեղի տարածքի ծայրամասերում։ Միայն դրանից հետո, նվիրագործության ծեսն անցնելով, պատանիները կարող էին դառնալ ցեղի լիիրավ անդամներ, ամուսնանալ և ունենալ իրենց սեփականությունը։ Այդ եղբայրությունները կարևոր դեր են կատարել Եվրասիայում հնդեվրոպացիների տարածման գործում։

    Բանալի բառերհնդեվրոպական պատանեկան եղբայրություններ հնդեվրոպական առասպելաբանություն հնդեվրոպական անվանաբանություն հայ վիպական բանահյուսություն Արմավիր Ռոմովե Հռոմ

    Բեռնել