Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Արարատ Հակոբյան - Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման հիմնահարցի պատմագիտական գնահատականը խորհրդահայ պատմագրության մեջ
    12 Էջ | 46-58 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-46 |

    Ստացվել է՝ 2023-05-07 | Գրախոսվել է՝ 2023-05-30 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Հայոց պատմության, հատկապես՝ խորհրդային ժամանակաշրջանի պատ-մագիտական գրականության մեջ, թերևս, ամենաուսումնասիրված թեմաներից է XVIII–XIX դդ. հայ-ռուսական հարաբերությունների ու դրա տրամաբանական շարունակությունը հանդիսացող Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման հիմնահարցը: Հայտնի է, որ պատմական այդ իրադարձության կապակցությամբ հրատարակվել են փաստաթղթերի և նյութերի բազմահատոր ժողովածուներ, ստեղծվել պատմագեղարվեստական բնույթի հարուստ գրականություն, համապետական մակարդակով կազմակերպվել են հոբելյանական գիտաժողովներ, կառուցվել՝ հուշարձաններ, անվանակոչվել՝ բնակավայրեր, թողարկվել՝ հուշամեդալներ և այլն:

    Բանալի բառերԱրևելյան Հայաստան Ռուսաստան պատերազմ միացում պատմագրություն Լեո Թուրքմենչայի պայմանագիր նշանակություն ինքնավարություն թագավորություն գնահատական:

    Բեռնել

  • Հայկազ Գևորգյան - Թավասպար ցեղանունը (թաբասարանցիների անվան ծագման հարցի շուրջ) (ռուս.)
    12 Էջ | 278-290 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-278 |

    Ստացվել է՝ 2022-12-23 | Գրախոսվել է՝ 2022-12-29 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Քննարկումներ

    Թաբասարանցիները (ինքնանվանումը՝ թաբասարանար) հնագույն ժամանակներից կենտրոնացած են Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հարավարևելյան լանջերին: Դաղստանյան այս ժողովուրդը, որի լեզուն պատկանում է իբերո-կովկասյան լեզվաընտանիքի լեզգիական խմբին, «թաւասպար(ք)» ձևով հիշատակված է V դարի հայ մատենագրության մեջ՝ Մ. Խորենացու, Եղիշեի և Բուզանդի աշխատություններում: Հայկական աղբյուրների հիշատակություններին զուգահեռ՝ թաբասարանցիների անվան ուսումնասիրության համար կարևոր տեղ են զբաղեցնում միջնադարյան արաբական աղբյուրները, որոնցում նրանց երկիրը հիշատակված է Տաբարսարան, իսկ ժողովուրդը՝ ահլ տաբարսարան (Տաբարսարանի բնակիչ) կամ տաբարսարանիյա (տաբարսարանցի) ձևերով:

    Բանալի բառերթավասպար / թաւասպար թաբասարանցիներ ցեղանուն տեղանուն Հյուսիսային Կովկաս կովկասյան ցեղեր հայ պատմագրություն արաբական աղբյուրներ ստուգաբանություն Կասպիական տարածաշրջան Իրան:

    Բեռնել

  • Արարատ Հակոբյան - Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական գնահատականը հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման հարցերին
    16 Էջ | 30-46 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-30 |

    Ստացվել է՝ 2022-07-25 | Գրախոսվել է՝ 2022-09-28 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայոց պատմության ու պատմագրության առանցքային հիմնահարցերից են Հայաստանի և հայ ժողովրդի՝ պատմականորեն ձևավորված ռուսական քաղաքական կողմնորոշման, իսկ հետագայում դրա անմիջական տրամաբանական շարունակությունը հանդիսացող Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման հարցերը. հարցեր, որոնք ավելի քան երեք դար է, ինչ գրավել են հայ հասարակական-քաղաքական ու պատմագիտական մտքի ուշադրությունը: Հայտնի է, որ հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման սկզբնավորումը մեծապես կապվում է XVII դարավերջին և XVIII դարասկզբին հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Իսրայել Օրու (1659–1711 թթ.)՝ բարդ ու հակասական, երբեմն էլ արկածալի դրվագներով հարուստ կյանքի ու քաղաքական գործունեության հետ:

    Բանալի բառերԱ. Հովհաննիսյան հայ ժողովուրդ Ռուսաստան Իսրայել Օրի կողմնորոշում պատմագրություն գնահատական շրջադարձ "Դրվագներ" Պետրոս Մեծ Անգեղակոթ Մյունխեն ավարտաճառ անկախություն հովանավոր Մինաս վարդապետ ուղեցույց:

    Բեռնել

  • Գայանե Մախմուրյան - Շուշի քաղաքի 1920 թ. մարտի 23–26-ի ողբերգությունը հայրենական և օտար պատմագրության մեջ (ռուս.)
    21 Էջ | 112-133 |

    Ստացվել է՝ 2021-03-31 | Գրախոսվել է՝ 2021-04-07 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-07

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    1920 թ. մարտի 23-ին թուրք-ադրբեջանական զորքերն ու մահմեդական բնակիչները, օգտվելով ՀՀԴ բյուրոյի լիազոր ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի փոքրաթիվ ջոկատի կանխարգելիչ հարվածից, իրականացրել են Շուշիի հայության կոտորածը և քաղաքի հրկիզումը: Այդ մասին վկայում են ինչպես ժամանակակիցների հուշերը, այնպես էլ արխիվային բազմաթիվ նյութեր: Շուշիի կործանումը լուսաբանել են Հայաստանի Հանրապետության պատմաբանները, սփյուռքի և օտարազգի ուսումնասիրողները:

    Բանալի բառերՇուշի 1920 թ. մարտի 23–26 Լեռնային Ղարաբաղ Արցախ Ղարաբաղի հայության VIII համագումար ինքնապաշտպանություն ապստամբություն կանխարգելիչ հարված պատմագրություն:

    Բեռնել

  • Աշոտ Սարգսյան - Ագաթանգեղոսի “Հայոց պատմության” թվագրման հիմքերի շուրջ
    21 Էջ | 3-24 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-3 |

    Ստացվել է՝ 2025-06-11 | Գրախոսվել է՝ 2025-06-16 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն

    Միջնադարյան պատմագրության հուշարձանների ստեղծման ժամանակը որոշելիս, որպես կանոն, առաջնային նշանակություն ունեն հենց հեղինակների վկայությունները։ Սրանից ելնելով՝ Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», սկսած V դարից, ավանդաբար համարվել է հայ առաջին պատմագրական աշխատությունը և վերագրվել IV դարի սկզբին։ Սակայն պատմիչների վկայությունները երբեմն նաև չեն համապատասխանում իրականությանը։ Նման դեպքերում պատմական երկի թվագրման համար դիմում են բանասիրական, տեքստաբանական, պատմական-աղբյուրագիտական փաստարկների։

    Բանալի բառերԱգաթանգեղոս "Հայոց պատմություն" պատմագրություն քաղաքական օրակարգ հուշարձանի թվագրում քաղաքական շարժառիթ Գրիգոր Լուսավորիչ Խորենացի Կորյուն "Ոսկեդար"

    Բեռնել