Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Վարդան Ալեքսանյան - Հովհաննես Դրասխանակերտցին հայոց պետականության գաղափարախոս կաթողիկոս
    31 Էջ | 3-34 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-3 |

    Ստացվել է՝ 2023-01-25 | Գրախոսվել է՝ 2023-01-30 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    IX դարի վերջին և X դարի առաջին քառորդին նորաստեղծ հայկական պետականության պահպանման համար պայքարում կարևոր դերակատարություն է ունեցել միջնադարյան Հայաստանի կրոնական ու քաղաքական նշանավոր գործիչ, պատմաբան, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին (898–925): Նա հայոց անկախ թագավորության հռչակման (885) ականատեսներից էր ու Հայաստանի քաղաքական ամբողջականության համար մղվող պայքարի գործուն մասնակիցը: Դրասխանակերտցին գործել է դարաշրջանային բնույթ ունեցող մի պատմափուլում, երբ արտաքին և ներքին թշնամիների դեմ պայքարում վճռվում էր հայոց պետականության շարունակականության հարցը:

    Բանալի բառերՀովհաննես Դրասխանակերտցի Սմբատ Ա Աշոտ Երկաթ Յուսուֆ միասնություն հաշտարար միջնորդություն իշխաններ ներիշխանական կռիվներ քաղաքական ամբողջություն գաղափարախոս հալածանք նամակագրություն Բյուզանդիա Դվին Վասպուրական արաբական ասպատակություն:

    Բեռնել

  • Անի Ոսկանյան - Ադանայի նահանգի հայերի 1915 թ. բնաջնջումը և ունեզրկումը
    14 Էջ | 65-79 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-65 |

    Ստացվել է՝ 2023-05-11 | Գրախոսվել է՝ 2023-02-24 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո 1909 թ. Ադանայի կոտորածն օսմանյան իշխանությունների կողմից իրականացվելիք ծրագրի նախանշանը հանդիսացավ: Դեռևս իշխանություն պահպանած համիդեականները և երկրի քաղաքական իրադրությանը տիրապետող «սահմանադրական» երիտթուրքերը հայերի նկատմամբ հերթական ոճրագործությունն իրականացրեցին:Ադանայի կոտորածը կազմակերպվել և իրականացվել է միաժամանակ և՛ հին, և՛ նոր վարչակազմերի կողմից: Աբդուլ Համիդի վարչախումբն այդ փաստն արդեն իսկ հաստատել էր 1890-ական թվականների հայերի զանգվածային կոտորածներով, իսկ երիտթուրքերի կառավարությունը դա ապացուցում է Սալոնիկի 1911 թ. գաղտնի ժողովում իր ընդունած ցեղասպանական ծրագրով և 1915 թ. դրա իրականացումով :

    Բանալի բառերՀայոց ցեղասպանություն Օսմանյան կայսրություն Կիլիկիա Ադանայի նահանգ Օսմանյան իշխանություններ երիտթուրքական կառավարություն անհատական ու ազգապատկան գույք բռնագաղթ բնաջնջում բռնագրավում:

    Բեռնել

  • Ֆելիքս Մովսիսյան - «Մասյաց աղավնին» ամերիկյան քաղաքացիական պատերազմի մասին
    21 Էջ | 132-153 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-128 |

    Ստացվել է՝ 2021-09-02 | Գրախոսվել է՝ 2021-09-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-02-07

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Ամերիկյան քաղաքացիական պատերազմը, որը «տևեց չորս տարի և վերջ դրեց առնվազն մեկ միլիոն զինվորների ու խաղաղ քաղաքացիների կյանքին, ամենամեծ պատերազմն էր, որ երբևէ մղվել էր Նոր աշխարհում»: Այդ պատերազմին հյուսիսի բանակի շարքերում մասնակցել են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող սակավաթիվ հայ համայնքի անդամներից 30-ը և զորակոչված մեկ շարքային զինվոր: Քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1863 թ., Նյու Յորքում բժշկի մասնագիտություն ստացած կոստանդնուպոլսեցի Կարապետ Գալուստյանը, ակնեցի Պարոնիկ Մաթևոսյանը և վիրաբույժ Սիմոն Մինասյանը ծառայել են Ֆիլադելֆիայի զինվորական հոսպիտալներում:

    Բանալի բառեր«Մասյաց աղավնի» հյուսիս հարավ իշխանություն ստրկություն պատերազմ երկպառակություն խռովություն միասնություն համերաշխություն Աբրահամ Լինքոլն:

    Բեռնել

  • Սուրեն Սարգսյան - Հաճընի հերոսամարտը. պարտության պատճառները և պատասխանատվության հարցը
    12 Էջ | 34-46 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-34 |

    Ստացվել է՝ 2022-03-11 | Գրախոսվել է՝ 2022-03-23 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-07

    Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն

    1375 թ. Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Հաճընին տիրացավ Օսմանյան Թուրքիան։ Եղեռնի տարիներին տարագրության ու ջարդերի ենթարկվեցին նաև հաճընցիները: 1918 թ. հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարից հետո, Կիլիկիան զինագրավված ֆրանսիական ուժերի ղեկավար գնդապետ Էդուարդ Բրեմոնը , ժամանելով Կիլիկիա, հայտարարեց, որ հայերը պետք է «տեր դառնան իրենց երկրին: Մենք պիտի առաջնորդենք զիրենք, մինչև որ անոնք աճին և սկսին ինքզինքնին կառավարելու գործին հաջողիլ» և «պէտք է այժմէն պատրաստէք վարչագէտ մարդիկ երկրին վարչութիւնը ձեռք աենելու համար»:

    Բանալի բառերԿիլիկիա Հաճըն հերոսամարտ ինքնավարություն տնտեսական շահեր ինքնապաշտպանություն պարտություն ֆրանսիական զինվորական իշխանություն:

    Բեռնել

  • Արսեն Հարությունյան - Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս տաճարի պատկերաքանդակները և դրանց հավանական վարպետը
    13 Էջ | 145-158 |

    Ստացվել է՝ 2020-09-29 | Գրախոսվել է՝ 2020-10-07 | Ընդունվել տպագրության՝ 2021-01-29

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակութային նշանավոր կենտ­րոն­­ներից է Տաթևի վանական համալիրը, որի գլխավոր՝ Ս. Պողոս-Պետրոս տա­ճարը կառուցվել է վանքի հնագույն՝ վաղմիջնադարյան խարխուլ եկեղեցու տեղում: Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի հաղորդմամբ՝ տա­ճարի կա­ռուցման պատճառը Սյունյաց մետրոպոլիտ Հովհան­նես եպիս­կոպոսի տե­սիլքն էր, համաձայն որի՝ երազում հրեշտակը քանիցս հրա­մա­յել է կա­ռուցել նոր եկեղեցի՝ նախանշելով նրա տեղն ու անունը՝ հին եկե­ղե­ցու տե­ղում, սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի անվամբ. «… ի տես­լեան հրա­ման առնու ի հրեշտակէ զհինն ի բաց դնել և նոր առնել սկիզբն շինու­ածոյ եկեղեցւոյն … յանուն սուրբ և գլխաւոր առաքելոցն՝ վի­մին Պետրոսի և առաքելոյն Պօղոսի»:

    Բանալի բառեր Տաթևի վանք Ս. Պողոս-Պետրոս տաճար պատկերա­քանդակ Ստ. Օրբելյան Ստ. Մնացականյան դիմաքանդակ վիշապ-օձ խորշ երեսակալ իշխան Եղիա վարդպետ:

    Բեռնել

  • Արմեն Կարապետյան - Հայ կամավորական շարժման լուսաբանումը Հորիզոն թերթում (1914 թ․ հոկտեմբեր – 1916 թ․ հուլիս)
    16 Էջ | 41-57 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-41 |

    Ստացվել է՝ 2025-09-07 | Գրախոսվել է՝ 2025-10-31 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն

    Հայ կամավորական շարժումը պայմանավորված էր հայության պատմաքաղաքական ճակատագրի նախորդ ընթացքով, երբ XIX դարավերջից Արևմտյան Հայաստանում սկիզբ առավ ֆիդայական շարժումը՝ զինյալ դիմակայությունն ընդդեմ Օսմանյան կայսրությունում արևմտահայության ստրկացված իրավիճակի։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը աշխարհասփյուռ հայությանը հույս ներշնչեց, որ եկել է այն բաղձալի պահը, երբ օրակարգում է հայտնվում արևմտահայության ազատագրության հիմնահարցը։ Ինչն էլ առիթ հանդիսացավ, որ հայության տարբեր հատվածների մեջ կամավորական շարժումը լայն թափ ստանա։

    Բանալի բառերԱռաջին համաշխարհային պատերազմ կամավորական գնդեր "Հորիզոն" պարբերական կոտորածներ գաղթականներ ինքնապաշտպանական մարտեր ցարական իշխանություն հերոս հրամանատարներ ազատագրված Վան

    Բեռնել

  • Աշոտ Մանուչարյան - Սյունյաց գահակալ իշխանների Արևիքի ճյուղը
    6 Էջ | 193-199 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-193 |

    Ստացվել է՝ 2025-11-05 | Գրախոսվել է՝ 2025-11-11 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Հնագիտություն

    ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում վիմագրագիտական հավաքչական գործունեության, շրջագայությունների ընթացքում ընդօրինակված արձանագրությունների շարքում առանձնանում են X դարի առաջին կեսի չորս խաչքարային հիշատակագրություններ, որոնցում, ըստ էության, հիշատակվում են Սյունյաց լեռնաշխարհի պատմական Արևիք գավառի գահակալ իշխաններ: Նրանց մասին պատմագիրները լռում են:

    Բանալի բառերՍյունիք Արևիք Մեղրի գահակալ իշխան եկեղեցի խաչքար վիմագիր

    Բեռնել

  • Աշոտ Սարգսյան - Ագաթանգեղոսի Հայոց պատմության ստեղծման ազգային-կրոնական միջավայրը և քաղաքական նպատակը
    22 Էջ | 3-25 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-3 |

    Ստացվել է՝ 2025-12-20 | Գրախոսվել է՝ 2026-02-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Պատմություն

    Հայ քաղաքական միտքը IV–V դարերի սահմանագլխին ձևակերպեց ազգային (աշխարհիկ ու հոգևոր) իշխանության պահպանման օրակարգ՝ դրա լուծման միջոցը համարելով քրիստոնեության լիակատար ու վերջնական տարածումը, այն ջերմեռանդ հավատի, հայ մարդու ինքնության առանցքի վերածումը։ Ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»՝ IV դարի սկզբին Տրդատ Գ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ջանքերով քրիստոնեությունն ընդունվել, լիակատար տարածվել ու արմատավորվել է ամբողջ երկրով մեկ։ Մինչդեռ V դարի պատմիչները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում՝ համարելով, որ նոր կրոնի տարածումը խիստ մակերեսային էր, իսկ դրա պատճառը Աստվածաշունչը հայերենով չունենալն էր։ Իրականում նաև այլ, ավելի լուրջ խոչընդոտներ են եղել նոր կրոնի տարածման և արմատավորման ճանապարհին, որոնց մասին պատմիչները լռում են կամ նրանց տեղեկությունները անուղղակի են։

    Բանալի բառերԱգաթանգեղոս "Հայոց պատմություն" քաղաքական օրակարգ կրոնական իրավիճակ ազգային ինքնություն զինվորական խավ եկեղեցու իշխանություն Աստվածաշնչի թարգմանություն։

    Բեռնել