Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Մարինե Սարգսյան - Ավետիք Իսահակյանի «փոքրիկ ողբերգությունները»
    15 Էջ | 112-127 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-112 |

    Ստացվել է՝ 2022-10-06 | Գրախոսվել է՝ 2022-12-26 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Ավետիք Իսահակյան մարդու, մտածողի, ստեղծագործողի համար երի-տասարդ տարիքում բանտային առաջին ազատազրկումը եղել է հոգեմտավոր ցնցումով բացառիկ կենսափորձ, որի ստեղծագործական անդրադարձներն են «Մի շաբաթ մահապարտի հետ», «Քուրդ Ամոն», «Բայրամ Ալին» պատմվածքները: Տարբեր տարիների, կյանքի տարբեր փուլերում հրապարակված այս ստեղծագործությունները ժամանակի քննադատության ուշադրությանը չեն արժանացել: Հետագայում, սակայն, մասնավորապես՝ 1950-ականներից, Իսահակյանի գեղարվեստական արձակի այլ երկերի շարքում դարձել են ուսումնասիրողների քննության առարկա՝ անվերապահ միակարծությամբ գնահատվելով որպես հեղինակի հումանիստական փիլիսոփայության, աշխարհայացքի արտահայտություններ:

    Բանալի բառերԱվ. Իսահակյան գեղարվեստական արձակ ստեղծագործական նախագիծ հուշեր պատմվածք բանտ խաչ ողբերգություն միկրոաշխարհ մակրոաշխարհ առանցքային գաղափար հումանիստական աշխարհայացք:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Լիսիցյանների տաղանդավոր զավակը. Լևոն Լիսիցյան
    27 Էջ | 49-76 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-49 |

    Ստացվել է՝ 2021-12-27 | Գրախոսվել է՝ 2022-02-23 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-03

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    XIX դարավերջի – XX դարի հայ իրականության մեջ իր արժանավոր տեղն ունի Լիսիցյան գերդաստանը: Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում բազմակողմանի ուսում առած Ստեփան Լիսիցյանը (1865–1947) հայ մշակույթի մեծ երախտավոր էր՝ բանասեր, աշխարհագրագետ, ազգագրագետ, պատմաբան, մանկավարժ, հրատարակիչ, այդ թվում՝ «Հասկեր» մանկական ամսագրի հիմնադիր ու խմբագիր, Հովհ. Թումանյանի և Լ. Շանթի հետ «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագրքի կազմող, թարգմանիչ. հիշարժան է լեհերենից թարգմանած Հ. Սենկևչի հանրահայտ «Յո՞ երթաս» վեպը: Ստ. Լիսիցյանի կինը՝ Կատարինե (Եկատերինա) Լիսիցյանը (1863–1957), եղել է Թիֆլիսում հայոց երկսեռ գիմնազիայի հիմնադիրն ու տեսուչը, միաժամանակ՝ հասարակական գործիչ և հրատարակիչ:

    Բանալի բառերԼիսիցյաններ Լևոն Լիսիցյան Թիֆլիս Մոսկվա Վիեննա Յո. Ստրժիգովսկի Թ. Թորամանյան կամավորական խմբեր Պետրոգրադ Ն. Մառ Լ. Աուեր Կ. Պոլիս Երևան Սարիղամիշ Էջմիածին Հովհ. Թումանյան Ավ. Իսահակյան Ալ. Կուլեբյակին Կ. Բախշի:

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Եղիշե Չարենցի արտասահմանյան ուղևորությունը (1924, 21 նոյեմբեր – 1925, հունիսի սկիզբ)
    27 Էջ | 85-112 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-85 |

    Ստացվել է՝ 2022-09-05 | Գրախոսվել է՝ 2022-09-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն

    1922–1924 թվականները Եղիշե Չարենցի ձախ որոնումների տարիներն են. նա իրեն հռչակեց «տրիբուն» բանաստեղծ, «Ես–զինվոր, // Տրիբուն // Բալշևիկ» և փորձեց որոնել արվեստի նոր ձևեր, որոնք պայմանավորված էին հեղափոխական ժամանակների թելադրանքով: Այդ նպատակով 1922 թ. նախաձեռնեց «Երեքի» դեկլարացիան՝ համախոհներ ունենալով Գևորգ Աբովին և Ազատ Վշտունուն, 1923 թ. փորձեց ստեղծել «Ավանգարդ» վերնագրով ֆուտուրոկոնստրուկտիվիստական ամսագիր՝ փորձելով համագործակցել Կարո Հալաբյանի ու Տիգրան Հախումյանի հետ, բայց ներքին տարաձայնությունների և միջոցների բացակայության պատճառով գործը գլուխ չեկավ:

    Բանալի բառերԵ. Չարենց Ալ. Մյասնիկյան Հ. Սուրխաթյան Տրապիզոն Ստամբուլ Աթենք Հռոմ Վենետիկ Ս. Ղազար Փարիզ Բեռլին Վ. Նավասարդյան Ավ. Իսահակյան Կ. Զարյան Հ. Թումանյան:

    Բեռնել

  • Սուսաննա Հովհաննիսյան - Բանաստեղծի դուստրը. նորահայտ էջեր Հովհաննես Թումանյանի ընտանեկան արխիվից
    15 Էջ | 179-194 |

    Ստացվել է՝ 2021-04-16 | Գրախոսվել է՝ 2021-05-12 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-18

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Անվանի անձանց կենսապատումը մշակութաբանության ամենահին ու փորձված մեթոդներից է, որը հնարավորություն է ընձեռում լուսաբանել ոչ միայն տվյալ անհատի կյանքը և գործը, այլև բացահայտել նրա ժամանակն ու հասարակական միջավայրը։ Այս իմաստով մեր բազմադարյան մշակույթի պատմության մեջ առանձնահատուկ է Հովհաննես Թումանյանի կենսապատումը, որն անբաժանելի է իր բազմանդամ ընտանիքի կյանքից։

    Բանալի բառերՆվարդ Թումանյան Ե. Չարենց Հ. Աճառյան Ս. Գորոդեցկի Ավ. Իսահակյան Վ. Տերյան Մ. Վարդազարյան Հովնանյան դպրոց օրագրեր հուշեր բանաստեղծություններ նվիրված Նվարդին «Մծիրի» թարգմանություն ազդեցություն գրական «Քառյակ» «Հինգշաբթիներ»։

    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը դարերի համար է
    28 Էջ | 95-123 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-95 |

    Ստացվել է՝ 2025-10-14 | Գրախոսվել է՝ 2025-10-27 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գրականագիտություն

    Ավետիք Իսահակյանը դարակազմիկ երևույթ է հայ գրականության պատմության մեջ: Նրա ստեղծագործությունը խորապես ուսումնասիրված ու գնահատված է ոչ միայն հայ գրականագիտական ու գրաքննադատական մտքի, այլև օտարազգի գրականագետների ու գրողների կողմից: Հայ ժողովուրդն այնքան եզակիություն և իմաստություն է տեսել նրա ստեղծագործության մեջ, որ նրան տվել է Վարպետ պատվանունը:

    Բանալի բառերԻսահակյան Վարպետ բազմաժանր "Աբու-Լալա Մահարի" "Ուստա Կարո" բալլադներ բանահյուսություն Հայկական հարց հոբելյան

    Բեռնել