Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Անահիտ Աստոյան - Պոլսահայության տնտեսական գործունեությունը (XIX դ. վերջ – XX դ. սկիզբ)
    22 Էջ | 5-27 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-3 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Պատմություն

    XIX դ. վերջին և XX դ. սկզբին Կ. Պոլսի հայության կրթական բարձր մակարդակը, հայ տնտեսվարողների կողմից եվրոպական առևտրի նոր մեթոդների կիրառումը պոլսահայերի տնտեսության հզորացման համար հիմքեր էին ստեղծել։ Դարերի ընթացքում առևտրականների և արհեստավորների մեծ համբավ ունեցող պոլսահայերը, XX դարի սկզբին համագործակցելով եվրոպական ու ամերիկյան առաջնակարգ արդյունաբերողների ու առևտրական ընկերությունների հետ, արդիականացրին իրենց տնտեսությունը: Հիմնեցին մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ՝ դրսևորվելով որպես բանիմաց արդյունաբերողներ և հույների հետ տիրական դիրք գրավելով քաղաքի տնտեսական կյանքում։ Երիտթուրքական իշխանություններն իրենց հզոր մրցակիցներից ազատվելու, նրանց ունեցվածքի հաշվին քաղաքի տնտեսությունը թրքացնելու նպատակով՝ 1908 թ. սկսեցին պոլսահայերի ունեզրկման մի գործընթաց, որը շարունակվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն հետագայում նոր թափ ստացավ քեմալական իշխանությունների կառավարման շրջանում, իսկ 1942 թ. ընդունված "Ունևորության տուրքի մասին" օրենքի գործադրմամբ հասավ իր ավարտին
    Բեռնել

  • Հենրիկ Խաչատրյան - Մամիկոնյանների տիրույթների խնդիրը VIII դ. վերջին
    12 Էջ | 26-38 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-26 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Պատմություն

    Հայաստանը 700–885 թթ. այսրկովկասյան երկրների (Քարթլի, Առան, Շիրվան և Դերբենդ) հետ Արաբական խալիֆայության Արմինիա փոխարքայության մասն էր ։ Համեմատած սասանյան տիրապետության շրջանի՝ արաբական տի¬րապետության ժամանակ տեղի նախարարական համակարգում զգալի փոփոխություններ էին կատարվել։ Դա կապված էր և՛ ավատատիրական հարաբերությունների զարգացմամբ, և՛ արաբների վարած ծանր հարկային քաղաքականությամբ, և՛ օտար էթնիկ տարրի ներթափանցմամբ։
    Բեռնել

  • Մելիքյան Վահան - Պարսկահայությունը 1917 թ. ռուսաստանյան Փետրվարյան հեղափոխության ժամանակաշրջանում
    16 Էջ | 39-55 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-39 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Պատմություն

    1905–1911 թթ․ սահմանադրական հեղափոխությունից հետո Պարսկաստանը խորը ճգնաժամ էր ապրում, ինչը ծագել էր ներքին ու արտաքին պատճառներից։ Հեղափոխության արդյունքում Պարսկաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը սպառնալիք էր երկրում ռուսական շահերին: 1907 թ. Պարսկաստանն ազդեցության գոտիների բաժանելու անգլա-ռուսական համաձայնագրի կնքումով այդ երկրների հարաբերությունները թեև նոր բովանդակություն ստացան, սակայն մրցակցությունը Պարսկաստանում չմեղմացավ և շարունակվեց դրսևորվել քողարկված նոր դիմակայությամբ: Բրիտանիային հաջողվեց սերտ համագործակցություն ձևավորել տեղի սահմանադրական կառավարող շրջանակների հետ՝ սահմանափակելով շահական արքունիքում ռուսական ազդեցությունը:
    Բեռնել

  • Աշոտ Մելքոնյան - Արևիք– Մեղրին Հայաստանի պատմաքաղաքական հոլովույթում (անգլ.)
    11 Էջ | 3-14 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-3 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Հայաստանի պատմաաշխարհագրական յուրաքանչյուր երկրամաս իր ուրույն տեղն ու դերն ունի ինչպես տարածաշրջանային զարգացումներում, այնպես էլ՝ հայոց հասարակական ու մշակութային կյանքում։ Այդ տեսանկյունից բացառություն չէ նաև Մեծ Հայքի թագավորության Սյունյաց աշխարհը։ Այն Արցախի հետ դարեր շարունակ եղել է Հայոց երկրի արևելյան դարպասը, նրա ռազմաքաղաքական ու քաղաքակրթական անկյունաքարերից մեկը։Սյունիքի աշխարհաքաղաքական բացառիկ հոլովույթում առանձնանում է նրա պատմական 12 գավառներից ամենահարավայինը՝ Արևիքը (նաև՝ Արևիկ), որը հիմնականում տարածվում է Մեղրի գետի ավազանում և ներկայումս համընկնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու ենթաշրջանին։
    Բեռնել

  • Գայանե Մախմուրյան - 1921 թ. մարտի 16 (18)-ի Մոսկվայի պայմանագրի պատմաքաղաքական գնահատման շուրջ (անգլ.)
    24 Էջ | 15-39 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-15 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է 1921 թ. մարտի 16 (18)-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի ապօրինի իշխանության միջև։ Առաջնորդվելով հեղափոխական և նվաճողական ձգտումներով՝ կողմերն ամրագրեցին քեմալականների հաջողությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ 1920 թ. վարած զավթողական պատերազմում։ Մոսկվայի պայմանագրով վավերացվեց քեմալականների կողմից Կարսի մարզի և Սուրմալուի գա-վառի բռնազավթումը, իսկ Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանի խնամակալությանը: Թուրք-բոլշևիկյան համագործակցության նոր արտահայտություն էր ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի՝ ոչ պետական մարմնի 1921 թ. հուլիսի 5-ին կայացրած Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին ենթարկելու՝ բնակչության 95 տոկոսի ցանկությունն անտեսող և Մոսկվայի պայմանագրին հավասարաչափ ապօրինի որոշումը։
    Բեռնել

  • Աշոտ Մանուչարյան - Վանանդի եպիսկոպոսական թեմը (IV–VIII դարեր)
    9 Էջ | 40-49 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-40 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Հայոց եկեղեցու վաղ շրջանի պատմության ուսումնասիրության համար կարևոր նշանակություն ունեն առանձին թեմերի սկզբնավորման, ձևավորման, ընթացքի վերաբերյալ անդրադարձները, որոնց շնորհիվ երևան են հանվում ուշագրավ իրադարձություններ, իրողություններ: Դրանք լրացնում են եպիսկոպոսությունների վերաբերյալ ցարդ հայտնի իմացությունները, տեղայնացնում, ամբողջացնում այդ եկեղեցավարչական բարձրագույն կառույցների մասին պատկերացումները: IV–VIII դդ. Վանանդի եպիսկոպոսությունը Հայաստանի ներեկեղեցական, ներքաղաքական կյանքում ունեցել է առանցքային նշանակություն, հատկապես խնդրո առարկա ժամանակաշրջանում, երբ այդ թեմի հինգ թեմակալ դարձել են Հայոց Մեծաց կաթողիկոսներ՝ վճռորոշ դեր խաղալով ոչ միայն ներհայկական, այլև՝ միջպետական, միջեկեղեցական հարաբերություններում:
    Բեռնել

  • Արտակ Մաղալյան - Գանձասարի կաթողիկոս Գրիգոր Հասան-Ջալալյանի ուրացության հարցի շուրջ (XVI դար)
    19 Էջ | 50-69 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-50 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 2561 ձեռագիրը Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի՝ 1664 թ. կատարված մի ընդօրինակություն է, որի վերջում՝ XVIII դարում ավելացված Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսների Գավազանագրքում, կաթողիկոս Գրիգոր Հասան-Ջալալյանի մասին գրված է. «Տէր Գրիգորիս ուրացողն. ՌԵ (1556)» : Հարկ է նկատել, որ 1556-ը ոչ թե ուրացության, այլ, ինչպես կտեսնենք ստորև, Գրիգորի՝ կաթողիկոս դառնալու մոտավոր թվականն է:

  • Ավետիս Հարությունյան - Վանի նահանգը Հասան Թահսինի կուսակալության շրջանում (1913–1914 թթ.)
    17 Էջ | 70-87 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-70 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Վանի նահանգի հայության նկատմամբ իրականացված բռնությունների, սպանությունների և անապահովության ընդհանուր մղձավանջը շարունակվեց ու նոր դրսևորումներ ձեռք բերեց այն բանից հետո, երբ 1913 թ. հունվարի 10-ին իշխանությունն Օսմանյան կայսրությունում իթթիլաֆականներից կրկին անցավ իթթիհատականների ձեռքը: Իշխանափոխության ընդհանուր համատեքստում 1913 թ. ապրիլին Վանի նահանգում պաշտոնանկ արվեց իթթիլաֆիստների ներկայացուցիչ, նահանգապետ Ահմեդ Իզզեթը, որի փոխարեն Վանի նոր նահանգապետ նշանակվեց Հասան Թահսին բեյը : Մինչ այդ իշխանությունները նախատեսել էին Հ. Թահսինի փոխարեն նորից Վանի նահանգապետ նշանակել «թոփալ» Իսմայիլ Հագգը փաշային, որը 1911 թ. արդեն կառավարում էր Վանում և կարող էր հաջողությամբ իր ձեռքում կենտրոնացնել Վանի քաղաքացիական ու ռազմական իշխանությունը:
    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Ջավախքի հայ բնակչության թվաքանակի փոփոխությունները 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների
    11 Էջ | 88-99 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-88 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Վրաստանում ապրող հայերի շուրջ կեսից ավելին ապրում է Ջավախքում (ներկայիս վարչաբաժանմամբ՝ Սամցխե–Ջավախքի նահանգ և Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջան): Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Վրաստանում տեղի ունեցած վարչատարածքային վերաբաժանումները, պատերազմի ընթացքում և հետագայում տեղի ունեցած ժողովրդագրական մեծ ու փոքր տեղաշարժերը լրջագույն ազդեցություն ունեցան նաև Վրացական ԽՍՀ-ի հարավային հոծ հայաբնակ շրջանների թե՛ վարչական բաժանումների, թե՛ ժողովրդագրական պատկերի վրա:
    Բեռնել

  • Լիլիթ Հովհաննիսյան - Հայկական հարցի դիվանագիտական քննարկումների փուլերը 1878–1923 թվականներին՝ հայաստանյան պատմագիտության գնահատմամբ (1991– 2023 թթ.)
    30 Էջ | 100-130 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-100 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Հայկական հարցը եղել և մնում է հայ պատմագիտության ամենաարդիական ու բազմաշերտ հիմնահարցերից մեկը։ Դրա վկայությունը հիմնահարցին նվիրված մեծաթիվ ուսումնասիրություններն են՝ կատարված թե՛ Սփյուռքում և թե՛ Մայր Հայաստանում՝ երեք հանրապետությունների տարիներին։ Ուշագրավ է, որ անգամ կոմունիստական գաղափարաքաղաքական պարտադրանքի պայմաններում Հայկական հարցի պատմությունը հայ պատմաբանների ուշադրության կենտրոնում էր։ Հիմնահարցի վերաբերյալ հիմնարար աշխատությունների հեղինակներ են՝ Առաքել Բաբախանյանը (Լեո), Բագրատ Բորյանը, Ջոն Կիրակոսյանը, Մակիչ Արզումանյանը, Մկրտիչ Ներսիսյանը , Երվանդ Սարգսյանը։
    Բեռնել

  • - Կոստանդնուպոլսի հայ համայնքում դավանական ներհակությունների պատմությունից (1715–1764 թթ.)
    17 Էջ | 3-20 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-3 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Պատմություն

    XVII դ․ վերջին տասնամյակներից և XVIII դ․ սկզբներից Կոստանդնուպոլսի հայ համայնքում խորացող դավանական պայքարն իր մեջ առավ հասարակական բոլոր խավերին՝ Առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությամբ։ Հայտնի է, որ համայնքի ներսում կաթոլիկական փոքրամասնությունը գաղափարաքարոզչական սնուցում էր ստանում լատիներենից և իտալերենից արված բազմաթիվ թարգմանություններով, որոնք միջոց էին դառնում հայ հանրության կրթված խավերի համար՝ ծանոթանալու ոչ միայն եվրոպական կրոնական գաղափարախոսությանը, այլև մշակութային արժեքներին ու փիլիսոփայական մտքին։ Դավանական ներհակությունները լարվածության չափերի էր հասցնում կաթոլիկական քարոզչությունը՝ փորձելով առավել ընդլայնել իր հետևորդների շրջանակը և կտրել նրան ազգային եկեղեցուց ու նրա ավանդույթներից, որի հետևանքը պետք է լիներ հայ կաթոլիկների ապազգայնացումը և մեկուսացումն իրենց համայնքից։
    Բեռնել

  • Սիլվարթ Մալհասյան (Ստամբուլ) - Պոլսահայերի օգնությունը Հայաստանի առաջին Հանրապետությանը և Խորհրդային Հայաստանին (1919–1922 թթ.)
    15 Էջ | 21-36 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-21 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Պատմություն

    Հայաստանի Հանրապետությունը 1918 թ. հուլիսին Կ. Պոլսում բացեց դիվանագիտական ներկայացուցչություն՝ պոլսահայ Ֆերդինանտ Թախտաջյանի ղեկավարությամբ, որի նստավայրը գտնվել է «Թոքաթլյան» պանդոկում : Նա պաշտոնավարել է մինչև Հայաստանի առաջին Հանրապետության անկումը: Այն կարևոր գործունեություն է ունեցել ի նպաստ նորաստեղծ հանրապետության: Թախտաջյանը, գործելով բավական բարդ պայմաններում, կարողացել է ՀՀ ղեկավարությանը փոխանցել կարևոր տեղեկություններ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև միջնորդ է եղել ՀՀ-ում և դրսում գործող ներկայացուցչությունների միջև :
    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Այցագրային կարգը ռուս-վրացական հարաբերություններում և դրա ազդեցությունները վիրահայության վրա (2000–2023 թթ.)
    17 Էջ | 37-54 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-37 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Պատմություն

    2000–2023 թթ. սահմանված այցագրային կարգը ռուս-վրացական հետխորհրդային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է, յուրօրինակ լակմուսի թուղթ, որը ցույց է տալիս՝ տվյալ փուլում ինչպիսի մակարդակի վրա էին երկու երկրների հարաբերությունները: Հաստատվելով Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի օրոք՝ 2000 թ., ամրապնդվելով Միխաիլ Սահակաշվիլու արևմտաթուրքամետ իշխանության տարիներին՝ սահմանված այցագրային կարգը մեծ վնաս հասցրեց թե՛ ռուս-վրացական միջպետական հարաբերություններին, թե՛ առևտրատնտեսական կապերին, թե՛ հոգևոր-մշակութային, հումանիտար շփումներին՝ քաղաքացիների համար դժվարացնելով փոխադարձ այցերը, իսկ որոշ ժամանակահատվածներում ստեղծելով անհաղթահարելի խոչընդոտներ: Այցագրային կարգի սահմանումը մեծապես ազդեց նաև վիրահայության վրա:
    Բեռնել

  • Լուսինե Սահակյան - Վահագն Տատրյան. Հայոց ցեղասպանության ականավոր ուսումնասիրողը
    30 Էջ | 3-33 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-3 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Պատմություն

    Հայոց ցեղասպանության նշանավոր ուսումնասիրող Վահագն Տատրյանի (1926 , մայիսի 26 – 2019, օգոստոսի 7) կյանքն ու գիտական գործունեությունն առանց վարանելու կարելի է բնութագրել որպես իրական առասպել։ Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում։ Տատրյանը, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը հաղորդելով նոր որակ՝ հիմնարար հարցադրումներով և գիտական նոր տեսությունների ու համեմատական ցեղասապանգիտության հենքի վրա այն դարձրեց հասանելի միջազգային գիտական շրջանակներին։
    Բեռնել

  • Մաջիդ Քարիմի (Իրան) - 1920–1921 թթ. Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնք փոխեցին Նախիջևանի ճակատագիրը (անգլ.)
    20 Էջ | 34-54 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-34 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Պատմություն

    1918–1921 թթ. մի կողմից Հայաստանի Հանրապետությունը, մյուս կողմից՝ Թուրքիան ու նորաթուխ Ադրբեջանի Հանրապետությունը դարձել էին ազգամիջյան և տարածքային հակամարտությունների ասպարեզ։ Հակամարտությունը թեժացրեց դեռևս 1917 թ. տեղի ունեցած ռուսական հեղափոխությունների առաջացրած քաոսն ու 1918 թ. մարտի 26-ին սկսած օսմանյան ներխուժումը երկրամաս՝ Բաքվի գրավումով։
    Բեռնել

  • Ալբերտ Խառատյան - Երուսաղեմի հայոց պատրիարքությունը և Ս. Տեղյաց շուրջ հույն-հայկական դիմակայությունը (1700–1730-ական թվականներ)
    18 Էջ | 55-73 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-55 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Պատմություն

    XVII դ. վերջին Երուսաղեմի, ինչպես և Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը կանգնած էին դժվարին փորձությունների և դրանց ծանր հետևանքների հաղթահարման առջև: Թեման բազմիցս լուսաբանվել է հայ պատմագիտության մեջ, սակայն և չի կորցրել իր հրատապությունը՝ դրա հենքը հանդիսացող սկզբնաղբյուրների համադրման պայմաններում: Առավել մոտիկից պետք է դիտել նշված պատրիարքությունների ընթացքը՝ աչքի առաջ ունենալով հատկապես Երուսաղեմում ուղղափառ և հայ առաքելական միաբանությունների ամենևին էլ ոչ միանշանակ փոխհարաբերությունները:
    Բեռնել

  • Վարդան Ալեքսանյան - Հովհաննես Դրասխանակերտցին հայոց պետականության գաղափարախոս կաթողիկոս
    31 Էջ | 3-34 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-3 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    IX դարի վերջին և X դարի առաջին քառորդին նորաստեղծ հայկական պետականության պահպանման համար պայքարում կարևոր դերակատարություն է ունեցել միջնադարյան Հայաստանի կրոնական ու քաղաքական նշանավոր գործիչ, պատմաբան, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին (898–925): Նա հայոց անկախ թագավորության հռչակման (885) ականատեսներից էր ու Հայաստանի քաղաքական ամբողջականության համար մղվող պայքարի գործուն մասնակիցը: Դրասխանակերտցին գործել է դարաշրջանային բնույթ ունեցող մի պատմափուլում, երբ արտաքին և ներքին թշնամիների դեմ պայքարում վճռվում էր հայոց պետականության շարունակականության հարցը:
    Բեռնել

  • Արգիշտի Վարդանյան - Հայ-աղվանական զինակցությունը պարսկական տիրապետության դեմ (V դարի կեսին)
    17 Էջ | 35-52 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-35 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    Աղվանքում պետական միավորման ստեղծման պահից սկսած ՝ այն մեծ մասամբ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել իր հարևանների՝ մասնավորապես՝ Մեծ Հայքի թագավորության հետ։ Սակայն 226 թ. Սասանյան աշխարհակալության ի հայտ գալով՝ նրանք իրենց կառավարման հենց սկզբից խնդիր էին դրել վերացնել Պարսկաստանին հարևան երկրներում գոյություն ունեցող Արշակունյաց հարստության բոլոր ճյուղերը։ Այդ ճանապարհին առաջինը հայ Արշակունիներն էին, քանի որ վերջիններս, պարթև Արշակունիների անկումից հետո, այդ թվում՝ նաև IV դ. 30-ական թվականների վերջերից, Աղվանքում կառավարող Արշակունի հարստությունների մեջ գերակա դիրք էին գրավում և դրա արդյունքում առաջնությունն անցել էր հայ Արշակունիներին։
    Բեռնել

  • Վահան Բայբուրդյան - Քրդերի և Քրդստանի միջնադարյան շրջանի պատմության մի շարք հարցեր քննական լույսի ներքո
    11 Էջ | 53-64 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-53 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    Քուրդ ժողովրդի միջնադարյան շրջանի պատմությունը չափազանց վատ է ուսումնասիրված և, ըստ էության, քրդագիտության բաց էջերից մեկն է։ Արևելագետ Վլադիմիր Մինորսկու կարծիքով մինչև IX դարը քրդերի պատմությունը պարուրված է անորոշության մշուշով ։ Դրա հիմնական պատճառն աղբյուրների սղությունն է կամ գրեթե բացակայությունը։ Արաբական աղբյուրներն անդրադառնում են քրդերի պատմությանը՝ սկսած Օմայան խալիֆայության շրջանից (661–750 թթ.)։
    Բեռնել

  • Անի Ոսկանյան - Ադանայի նահանգի հայերի 1915 թ. բնաջնջումը և ունեզրկումը
    14 Էջ | 65-79 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-65 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո 1909 թ. Ադանայի կոտորածն օսմանյան իշխանությունների կողմից իրականացվելիք ծրագրի նախանշանը հանդիսացավ: Դեռևս իշխանություն պահպանած համիդեականները և երկրի քաղաքական իրադրությանը տիրապետող «սահմանադրական» երիտթուրքերը հայերի նկատմամբ հերթական ոճրագործությունն իրականացրեցին:Ադանայի կոտորածը կազմակերպվել և իրականացվել է միաժամանակ և՛ հին, և՛ նոր վարչակազմերի կողմից: Աբդուլ Համիդի վարչախումբն այդ փաստն արդեն իսկ հաստատել էր 1890-ական թվականների հայերի զանգվածային կոտորածներով, իսկ երիտթուրքերի կառավարությունը դա ապացուցում է Սալոնիկի 1911 թ. գաղտնի ժողովում իր ընդունած ցեղասպանական ծրագրով և 1915 թ. դրա իրականացումով :
    Բեռնել

  • Գայանե Մախմուրյան - Ֆրանսիական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում և Անդրկովկասում 1920 թվականին (անգլ.)
    19 Էջ | 80-99 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-80 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    Ֆրանսիայի վարչապետեր ու արտաքին գործոց նախարարներ Ալեքսանդր Միլյերանի և Ժորժ Լեյգի՝ Կովկասում Գերագույն հանձնակատարներին հասցեագրած 1920 թ. փետրվարի 12-ի, սեպտեմբերի 20-ի ու նոյեմբերի 4-ի հրահանգները Անդրկովկասում և Հայաստանում նրանց վարած քաղաքականության նպատակների ու խնդիրների մասին էին: 1920 թ. հունվարի 19-ին Դաշնակիցների կողմից Հայաստանի Հանրապետության փաստացի ճանաչումից հետո, Ֆրանսիան դիվանագիտական աշխատանք ծավալեց այստեղ։
    Բեռնել

  • Մարիամ Հովսեփյան - Պոլսահայ պարբերականները "Նեմեսիս" գործողության մասին (1920–1922 թթ.)
    13 Էջ | 100-113 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-100 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    1919 թ․ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 30-ը Երևանում տեղի ունեցած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում որոշում է ընդունվում Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ իրականացնել "Նեմեսիս" պատժիչ գործողությունը։ Այդ ձեռնարկներն ունեցել են հասարակական մեծ հնչեղություն, որը ներկայացված է նաև 1920–1922 թթ․ պոլսահայ պարբերականների էջերում։
    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Վրաստանի հայ բնակչության դինամիկան 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների)
    13 Էջ | 114-127 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-114 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    Վրաստանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության հարևանն է, այլև՝ ռազմավարական ու տարանցիկ կարևոր նշանակություն ունեցող երկիր: Բնականաբար, այդտեղ ապրող հայությունը չի կարող դիտվել սոսկ, դասական իմաստով, համայնք. այն, իբրև մտավոր, հոգևոր-մշակութային, ֆինանսատնտեսական պատկառելի ներուժ ունեցող և Վրաստանի պատմության մեջ ամենամեծ դերակատարություն ունեցած էթնիկ միավոր, էական ազդեցություն կարող է ունենալ ՀՀ–Վրաստան զարգացող հարաբերություններում:

  • Ալբերտ Խառատյան - Հովհաննես Հաննայի երկը՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունների պատմության սկզբնաղբյուր
    17 Էջ | 12-29 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-12 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Հովհաննես Հաննան Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Ս. Հակոբյանց վանքի պատմության ճանաչված հեղինակներից է, որի գործը հնագույնն է XVIII դ. հայկական սկզբնաղբյուրների մեջ: Աշխատությունն ընդգրկում է Ս. Հակոբյանց վանքի և Ս. Տեղյաց հայկական սեփականությունների պատմությունը, որի առասպելախառն սկզբնավորման խնդիրը մի կողմ դնելով՝ նկատենք, որ մեզ հատկապես հետաքրքրում են իր՝ Հաննայի դարաշրջանի (1700–1730-ական թվականների սկզբներ) համապատասխան անցքերն ու իրական պատմական դեմքերը, որոնք առնչվում են նաև Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը:
    Բեռնել

  • Քրիստինե Կոստիկյան - Քրիստոնյաները Շաքիի շրջանում և մահմեդականացած ուդի հայերի խնդրագիրը (IX–XIX դդ.)
    15 Էջ | 30-45 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-30 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Արևելյան Այսրկովկասի քրիստոնյա բնակչության իսլամացման գործընթացը սկսվել էր դեռևս տարածաշրջանի արաբական նվաճման ժամանակաշրջանից՝ VIII դարից: Այն՝ հակառակ տեղի քրիստոնյաներին դավանափոխությունից ետ պահելու Աղվանից եկեղեցու մշտական ջանքերին ու պայքարին, կարողացել է դարերի ընթացքում տեղի և հարևան մահմեդական իշխանությունների խրախուսմամբ մեծ հաջողություններ գրանցել: Թեև Հայ Առաքելական եկեղեցու և նրան ենթակա Աղվանից եկեղեցու հետևորդները հիմնականում տիրապետում էին հայերենին ու շարունակում էին մեծ թիվ կազմել ընդհուպ մինչև XIX դ., այնուամենայնիվ, մահմեդական տիրապետությունը տարածաշրջանում՝ սկսած XI դ. Սելջուկյան ժամանակաշրջանից, աստիճանաբար փոխել էր ու շարունակում էր փոխել տեղի բնակչության էթնիկ և կրոնական դիմագիծը:
    Բեռնել

  • Արարատ Հակոբյան - Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման հիմնահարցի պատմագիտական գնահատականը խորհրդահայ պատմագրության մեջ
    12 Էջ | 46-58 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-46 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Հայոց պատմության, հատկապես՝ խորհրդային ժամանակաշրջանի պատ-մագիտական գրականության մեջ, թերևս, ամենաուսումնասիրված թեմաներից է XVIII–XIX դդ. հայ-ռուսական հարաբերությունների ու դրա տրամաբանական շարունակությունը հանդիսացող Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման հիմնահարցը: Հայտնի է, որ պատմական այդ իրադարձության կապակցությամբ հրատարակվել են փաստաթղթերի և նյութերի բազմահատոր ժողովածուներ, ստեղծվել պատմագեղարվեստական բնույթի հարուստ գրականություն, համապետական մակարդակով կազմակերպվել են հոբելյանական գիտաժողովներ, կառուցվել՝ հուշարձաններ, անվանակոչվել՝ բնակավայրեր, թողարկվել՝ հուշամեդալներ և այլն:
    Բեռնել

  • Գեղամ Հովհաննիսյան - Ազգային խնդիրները Լոնդոնի «Նոր կյանք» պարբերականում (1898–1902 թթ.)
    12 Էջ | 59-71 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-59 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    1890-ական թվականներին հնչակյան կուսակցության ծավալած գործունեությունը ցույց տվեց պայքարի՝ իրենց ընտրած ուղու անարդյունավետությունը: Հնչակյան գործիչների միջև գաղափարական տարաձայնությունների խորացումը հանգեցրեց կուսակցության պառակտմանը: Նախկին գործելակերպը քննադատող և սոցիալիզմի քարոզչությունն Արևմտյան Հայաստանում մերժող գործիչները՝ Արփիար Արփիարյանի գլխավորությամբ, հեռացան կուսակցության ղեկավար Ավետիս Նազարբեկյանից ու ստեղծեցին զուտ ազգային հիմքի վրա կանգնած նոր կուսակցություն, որն ավելի ուշ՝ 1898 թ., կոչվեց «Վերակազմյալ հնչակյան» անունով:
    Բեռնել

  • Միքայել Մարտիրոսյան - Գրիգոր Զոհրապի դերը 1913 թ. ռուս-գերմանական համաձայնության կայացման գործում
    20 Էջ | 72-92 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-72 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Գրիգոր Զոհրապը (1861–1915) XIX դարավերջի և XX դարասկզբի արևմտահայ մտավորականության կարկառուն դեմքերից է: Նրա ինքնատիպ տաղանդը դրսևորվել է առաջին հերթին գրական-գեղարվեստական ստեղծագործություններում: Գ. Զոհրապը նորավեպի հայ արքան է. գրական ստեղծա-գործություններն աչքի են ընկնում արևմտահայ իրականության գերազանց իմացությամբ և մարդասիրության վեհ գաղափարներով: Արևմտահայերի ծանր գոյավիճակի և Հայաստանի ապագայի նկատմամբ ունեցած անհանգստությունը Գ. Զոհրապին դեռ երիտասարդ տարիքից մղել են զբաղվելու նաև հասարակական-քաղաքական գործունեությամբ: Նրա հա-մար շրջադարձային էր 1908 թ., երբ արևմտահայ մյուս վտարանդի գործիչների նման Փարիզից վերադարձավ Կ. Պոլիս և ծավալեց հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն:
    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատը փաստաթղթերում (քննական դիտարկումներ և վերլուծություն)
    30 Էջ | 93-123 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-93 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Առաջին համաշխարհային պատերազմի մասին գրվել և հրատարակվել են ուսումնասիրություններ, հետազոտություններ, վերլուծություններ, հոդվածներ և մասնակիցների հուշեր, սակայն դեռևս շատ հարցեր մնում են չլուսաբանված: Պատճառներից մեկն այն է, որ ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում հիմնականում եղել են եվրոպական թատերաբեմում ընթացած մարտական գործողությունները, իսկ պատերազմի բաղկացուցիչ մաս՝ Կովկասյան՝ ավելի ստույգ՝ ռուս-թուրքական ռազմաճակատը գրեթե անուշադրության էր մատնվել: Եվ դա այն դեպքում, երբ միակ ռազմաճակատն էր, որտեղ ռուսական բանակը փայլուն հաղթանակներ էր տանում:
    Բեռնել

  • Համո Սուքիասյան, Գայանե Ղազարյան - Գարեջրագործությունը Երևանի նահանգում (XIX դարի վերջ – XX դարի սկիզբ
    14 Էջ | 124-138 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-124 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Հարյուրամյակներ շարունակ Հայաստանում գարեջուր են օգտագործել՝ չնայած, ի տարբերություն գինու, այն առավել սահմանափակ կիրառություն է ունեցել: Գարեջրի արտադրության և կիրառության վերաբերյալ եղած տեղեկությունները սակավ են: Այս հանգամանքով պայմանավորված՝ հայկական գարեջրագործության պատմությունն ուսումնասիրողների ուշադրությանը չի արժանացել: Նշյալ հանգամանքով է պայմանավորված XIX դարի վերջին և XX դարի սկզբին Երևանի նահանգում գործած հայկական գարեջրի գործարանների պատմության ուսումնասիրության կարևորությունը:
    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Հովհաննես Տեր-Մարտիրոսյան (Ա-Դո)
    24 Էջ | 9-33 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-9 |

    Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն

    1828–1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից Արևելյան Հայաստան վերաբնակվեցին 300 ընտանիքներ, որոնք հաստատվեցին Սևանի ավազանում ու իրենց բնակավայրն անվանեցին Նոր Բայազետ: Նորաբնակների թվում էին նաև Տեր-Մարտիրոսյանները: Գաղթականներին նոր բնակավայր էր ուղեկցել բայազետցի Մկրտիչ աղա Արծրունին, որն էլ համարվում է ապագա քաղաքի հիմնադիրը: Նրա մահից հետո բնակչության համար առավել ազդեցիկ դեմքը և փաստացի ղեկավարն էր եղբայրը՝ Բարսեղ աղա Արծրունին, ով Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի օգնությամբ կառուցում է Սբ. Աստվածածին եկեղեցին, ապա 1852 թ. հիմնում է ուսումնարան, որը սկսում է գործել 1854 թ.:
    Բեռնել

  • Սուրեն Սարգսյան - Հաճընի հերոսամարտը. պարտության պատճառները և պատասխանատվության հարցը
    12 Էջ | 34-46 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-34 |

    Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն

    1375 թ. Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Հաճընին տիրացավ Օսմանյան Թուրքիան։ Եղեռնի տարիներին տարագրության ու ջարդերի ենթարկվեցին նաև հաճընցիները: 1918 թ. հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարից հետո, Կիլիկիան զինագրավված ֆրանսիական ուժերի ղեկավար գնդապետ Էդուարդ Բրեմոնը , ժամանելով Կիլիկիա, հայտարարեց, որ հայերը պետք է «տեր դառնան իրենց երկրին: Մենք պիտի առաջնորդենք զիրենք, մինչև որ անոնք աճին և սկսին ինքզինքնին կառավարելու գործին հաջողիլ» և «պէտք է այժմէն պատրաստէք վարչագէտ մարդիկ երկրին վարչութիւնը ձեռք աենելու համար»:
    Բեռնել

  • Հենրիկ Խաչատրյան - Մարզպանական Հայաստանի նախարարական տիրույթները (V– VI դդ.) (ռուս.)
    15 Էջ | 47-62 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-47 |

    Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն

    Պարսից արքայից արքա Վռամ V Գոռը (420/421–438/439) 428 թ., հայ նախարարների մեծամասնության համաձայնությամբ, Հայաստանում վերացրեց Արշակունիների (66–428) թագավորական իշխանությունը։ Դրանից հետո՝ մինչև 630-ական թվականները, Հայաստանը վերածվում է պարսկական սահմանային վարչամիավորի՝ մարզպանության։ Թեպետ ունենալով մարզպանության կարգավիճակ, այնուամենայնիվ, այն պահպանում էր ներքին ինքնավարությունը՝ ի դեմս նախարարական համակարգի։ Հայ իշխան-նախարարները շարունակում էին լինել իրենց տիրույթների ժառանգական տերերը։ Նախարարական իշխանության գլուխ նախկինի պես կանգնած էր նախարարը, որն իր տիրույթի ժառանգական հողատեր իշխանն էր և տոհմի նահապետը կամ տանուտերը։
    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Սարգիս Մեհրաբյան (Խանասորի Վարդան)
    26 Էջ | 3-29 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-3 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից էր Սարգիս (Սերգեյ) Մեհրաբյանը: Հասարակությանը նա հայտնի է Խանասորի Վարդան, Վարդան, Վահե Սյունի, իսկ երգերում՝ Շատախի առյուծ անուններով: Ս. Մեհրաբյանը ծնվել է 1867 թ. օգոստոսի 10-ին Շուշիում : Սովորել է տեղի թեմական դպրոցում: Ուսանելու տարիներին ընթերցել է ընդհատակում հրատարակվող խմորատիպ թերթեր՝ «Նժդեհ», «Մունետիկ» , «Նոր-Սերունդ» և Մկրտիչ Փորթուգալյանի տպագիր «Արմենիա» պարբերականը, նաև՝ հայ գրողների, հատկապես՝ Րաֆֆու հայրենասիրական վեպերը, որոնք աստիճանաբար ձևավորել են նրա աշխարհայացքը:
    Բեռնել

  • Արարատ Հակոբյան - Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական գնահատականը հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման հարցերին
    16 Էջ | 30-46 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-30 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայոց պատմության ու պատմագրության առանցքային հիմնահարցերից են Հայաստանի և հայ ժողովրդի՝ պատմականորեն ձևավորված ռուսական քաղաքական կողմնորոշման, իսկ հետագայում դրա անմիջական տրամաբանական շարունակությունը հանդիսացող Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման հարցերը. հարցեր, որոնք ավելի քան երեք դար է, ինչ գրավել են հայ հասարակական-քաղաքական ու պատմագիտական մտքի ուշադրությունը: Հայտնի է, որ հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման սկզբնավորումը մեծապես կապվում է XVII դարավերջին և XVIII դարասկզբին հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Իսրայել Օրու (1659–1711 թթ.)՝ բարդ ու հակասական, երբեմն էլ արկածալի դրվագներով հարուստ կյանքի ու քաղաքական գործունեության հետ:
    Բեռնել

  • Անուշ Հարությունյան - Էթնիկ դասակարգման սկզբունքները՝ ըստ 1926 թ. առաջին համամիութենական մարդահամարի (Խորհրդային Հայաստանի օրինակով)
    14 Էջ | 47-61 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-47 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայտնի է, որ մարդահամարը պետության կամ որոշակի տարածքի բնակչության վերաբերյալ առաջնային տեղեկատվության ստացման հավաստի աղբյուր է: Այն հստակ ժամանակահատվածում տեղեկության ստացման և միասնական մեթոդով մշակման գիտականորեն կազմակերպված գործընթաց է , որը հնարավորություն է տալիս ճշգրիտ պատկերացում կազմել բնակչության թվաքանակի, սեռատարիքային կազմի, էթնոլեզվական պատկերի, գրագիտության աստիճանի, զբաղվածության և այլնի մասին: Ժամանակակից իմաստով՝ մարդահամարներ անցկացվել են XVIII դարի վերջից: Դրանց անցկացումը, տվյալների ստացումը և մշակումն իրականացվել է մեծ դժվարությամբ:
    Բեռնել

  • Վարդան Ալեքսանյան - Եկեղեցին Հայաստանի ներքին ինքնավարության վերականգնման ժամանակաշրջանում (IX դարի առաջին կես)
    22 Էջ | 62-84 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-62 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայերի՝ 774–775 թթ. հակաարաբական հուժկու ապստամբության պարտությունը նոր իրողություններ առաջացրեց Հայաստանում: VIII դ. վերջին ծանր հարված ստացան երկրի ինքնավարությունը մարմնավորող երկու ինստիտուտները՝ նախարարական համակարգը և Հայոց եկեղեցին: Քաղաքական բեմը լքեցին պետականակիր նախարարական տոհմերը՝ Մամիկոնյաններն ու Կամսարականները, որոնք միևնույն ժամանակ եկեղեցու ջերմ աջակիցներն էին: Այս ծանր ժամանակաշրջանում, երբ հայ իշխանների մի մասը երկրից հեռացել էր, իսկ «մնացեալք ղօղեալք դադարեալ կային ընդ լծով ծառայութեան նոցա», երբ եկեղեցին կորցնում էր իր հարստություններն ու ազդեցությունը, և արտագաղթող հայերի փոխարեն երկրում բնակություն էին հաստատում մուսուլման արաբները, Հայաստանի առաջնորդության դրոշը վերցնում են Բագրատունիները:
    Բեռնել

  • Սամվել Ռամազյան - Հայ-հունական հարաբերությունները և Զորավար Անդրանիկը (1912–1922 թթ.)
    32 Էջ | 3-35 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-3 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Պատմություն

    Զորավար Անդրանիկը (Անդրանիկ Օզանյան, 1865–1927 թթ.) բազմիցս շփումներ է ունեցել և համագործակցել Հունաստանի ու հույների հետ։ 1912–1913 թթ. 1-ին բալկանյան պատերազմի ժամանակ բուլղարական բանակի հայկական կամավորական վաշտի հետ Անդրանիկը մասնակցել է օսմանյան զորքերից Մակեդոնիայի և Թրակիայի հունական բնակավայրերի ազատագրությանն ու պաշտպանությանը՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով տեղի հույն բնակչությանը։
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան, Գայանե Մախմուրյան - Մկրտիչ Խրիմյանի 1904 թ. մայիսի 30-ի նամակները Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներին՝ Արևմտյան Հայաստանում բարենորոգումների հիմնահարցի համատեքստում
    20 Էջ | 36-56 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-36 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Պատմություն

    1878–1904 թվականներին և, հատկապես, 1895 թվականից անզիջում պայքար էր ընթանում Մեծ տերությունների կողմից Օսմանյան կայսրության լծի տակ հեծող Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու և այդ գործընթացները խաթարելուն հետամուտ Բ․ Դռան միջև։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, չնայած հակասություններին և մրցակցությանը, համատեղ ծրագրեր էին մշակում Օսմանյան կայսրությունում կապիտալիստական հիմքեր ստեղծելու համար։
    Բեռնել

  • Եղիշե սարկավագ Սարգսյան - Կաթողիկոսական ձեռնադրությունը և օծումը ըստ մատենագրական տեղեկությունների (IV–XII դդ․)
    15 Էջ | 57-72 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-57 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Պատմություն

    Կաթողիկոսական ձեռնադրության և օծման վերաբերյալ հիշատակություններ կարելի է հանդիպել մատենագիրների երկերում, որոնց մեջ, սակայն, գրեթե չկան ծիսակարգի մանրամասն նկարագրություններ։ Մատենագրության մեջ կաթողիկոսական ձեռնադրության դրվագների առկայությունը և դրանց բովանդակությունը թույլ են տալիս եզրակացնել, որ ծիսակարգը զարգացել է աստիճանաբար։ Այն IV դ․ մինչև XII դ․ անցել է «սաղմնավորման», «ձևավորման» կամ «կայացման» շրջափուլերով։
    Բեռնել

  • Ավետիս Հարությունյան - Վանի 1915 թ. «ապստամբության» հայեցակարգի ժխտելիության հարցի շուրջ
    30 Էջ | 3-33 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-3 |

    Տպագրված է 2025 N 2 (229) / Պատմություն

    Վանի 1915 թ․ «ապստամբության» հիմնահարցն ունի ինչպես քաղաքական, այնպես էլ գիտական մեծ կարևորություն, քանի որ այն պատճառ դարձավ Օսմանյան կայսրության մեջ բնակվող հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունների վատթարացմանն ու Հայոց ցեղասպանության իրականացման շարժառիթներից:
    Բեռնել

  • Հենրիկ Խաչատրյան - Մարզպանական Հայաստանի եկեղեցական թեմական բաժանումը (428– 630-ական թվականներ)
    16 Էջ | 34-50 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-34 |

    Տպագրված է 2025 N 2 (229) / Պատմություն

    Հայոց եկեղեցին իր կառուցվածքով և գործառույթներով հայկական պետականության անբաժանելի մաս է կազմում։ Եկեղեցու պատմության, թեմական կառուցվածքի, առանձին թեմերի անցած ուղու և կարգավիճակի, պետություն-եկեղեցի, եկեղեցի-իշխանական դաս հարաբերությունների, ինչպես նաև անկախ պետականության բացակայության պայմաններում եկեղեցու արտաքին փոխհարաբերությունների ուսումնասիրությունը ձեռք է բերում կարևոր նշանակություն։
    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Ջավախահայության կյանքի արտացոլումը "Ջավախք" ամսաթերթի էջերում (1990-ական թվականների սկիզբ)
    21 Էջ | 51-72 |

    Տպագրված է 2025 N 2 (229) / Պատմություն

    Ջավախք ժողովրդական շարժման հիմնադրած Ջավախք ամսաթերթը կարճ ու երկարատև ընդմիջումներով հրատարակվել է Ախալքալաքում 1990–1998 թվականներին: Չնայած անկանոն հաճախականությամբ և սահմանափակ տպաքանակով լույս տեսնելու իրողությանը՝ ԽՍՀՄ փլուզման և Վրաստանի անկախության առաջին տարիներին Ջավախք-ը նոր խոսքի ու մտքի տարածման հարթակ էր ջավախահայ հասարակական-քաղաքական կյանքում:
    Բեռնել

  • Աշոտ Սարգսյան - Ագաթանգեղոսի “Հայոց պատմության” թվագրման հիմքերի շուրջ
    21 Էջ | 3-24 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-3 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն

    Միջնադարյան պատմագրության հուշարձանների ստեղծման ժամանակը որոշելիս, որպես կանոն, առաջնային նշանակություն ունեն հենց հեղինակների վկայությունները։ Սրանից ելնելով՝ Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», սկսած V դարից, ավանդաբար համարվել է հայ առաջին պատմագրական աշխատությունը և վերագրվել IV դարի սկզբին։ Սակայն պատմիչների վկայությունները երբեմն նաև չեն համապատասխանում իրականությանը։ Նման դեպքերում պատմական երկի թվագրման համար դիմում են բանասիրական, տեքստաբանական, պատմական-աղբյուրագիտական փաստարկների։
    Բեռնել

  • Միքայել Բադալյան - Անհայտ գրային նշաններ Երևանի ուրարտական դամբարանից (անգ․)
    15 Էջ | 25-40 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-25 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն

    Երևանի ուրարտական (բիայնական) դամբարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում՝ ներկայիս Երևան Մոլլի տարածքում: Այն 1984 թ․ բացվել է շինարարական աշխատանքների ժամանակ, այնուհետև ենթարկվել է մանրամասն ուսումնասիրության: Չնայած դամբարանի վերաբերյալ առկա են մի քանի համապարփակ աշխատություններ, սակայն դրանցում չկա անդրադարձ դամբարանի մուտքի ճակատային հատվածի քարերից մեկին և նույն ճակատային հատվածի դիմաց հայտնաբերված տուֆե երկու քարաբեկորներին արված անհայտ գրային նշաններին:
    Բեռնել

  • Արմեն Կարապետյան - Հայ կամավորական շարժման լուսաբանումը Հորիզոն թերթում (1914 թ․ հոկտեմբեր – 1916 թ․ հուլիս)
    16 Էջ | 41-57 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-41 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն

    Հայ կամավորական շարժումը պայմանավորված էր հայության պատմաքաղաքական ճակատագրի նախորդ ընթացքով, երբ XIX դարավերջից Արևմտյան Հայաստանում սկիզբ առավ ֆիդայական շարժումը՝ զինյալ դիմակայությունն ընդդեմ Օսմանյան կայսրությունում արևմտահայության ստրկացված իրավիճակի։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը աշխարհասփյուռ հայությանը հույս ներշնչեց, որ եկել է այն բաղձալի պահը, երբ օրակարգում է հայտնվում արևմտահայության ազատագրության հիմնահարցը։ Ինչն էլ առիթ հանդիսացավ, որ հայության տարբեր հատվածների մեջ կամավորական շարժումը լայն թափ ստանա։
    Բեռնել

  • Շաքէ Մանկասարեան-Մենկեչեան (Տուպայ) - ԱՄԷ-ի հայկական համայնքի զարգացման արդի փուլի առանձնահատկութիւնները (անգ.)
    24 Էջ | 58-82 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-58 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն

    Արաբական Միացեալ Էմիրութիւններում (ԱՄԷ) հայկական համայնքի զարգացումը XXI դարու սկիզբը նշանագրուած է մի քանի յատկանշական առանձնայատկութիւններով, որոնք հետեւանք էին մի կողմից ԱՄԷ-ի պետական կեանքի զարգացման, միւս կողմից՝ ներհայկական իրադարձութիւններուն:
    Բեռնել

  • Աշոտ Սարգսյան - Ագաթանգեղոսի Հայոց պատմության ստեղծման ազգային-կրոնական միջավայրը և քաղաքական նպատակը
    22 Էջ | 3-25 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-3 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Պատմություն

    Հայ քաղաքական միտքը IV–V դարերի սահմանագլխին ձևակերպեց ազգային (աշխարհիկ ու հոգևոր) իշխանության պահպանման օրակարգ՝ դրա լուծման միջոցը համարելով քրիստոնեության լիակատար ու վերջնական տարածումը, այն ջերմեռանդ հավատի, հայ մարդու ինքնության առանցքի վերածումը։ Ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»՝ IV դարի սկզբին Տրդատ Գ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ջանքերով քրիստոնեությունն ընդունվել, լիակատար տարածվել ու արմատավորվել է ամբողջ երկրով մեկ։ Մինչդեռ V դարի պատմիչները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում՝ համարելով, որ նոր կրոնի տարածումը խիստ մակերեսային էր, իսկ դրա պատճառը Աստվածաշունչը հայերենով չունենալն էր։ Իրականում նաև այլ, ավելի լուրջ խոչընդոտներ են եղել նոր կրոնի տարածման և արմատավորման ճանապարհին, որոնց մասին պատմիչները լռում են կամ նրանց տեղեկությունները անուղղակի են։
    Բեռնել

  • Քնարիկ Ավագյան - Հայաստանում սիրիահայ երեխաների և երիտասարդների համար իրականացված ինտեգրման ծրագրերը (2012 – 2018 թթ.) (անգ․)
    22 Էջ | 26-48 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-26 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Պատմություն

    2012–2018 թթ. Հայաստանի Հանրապետության իշխանությունները՝ Սփյուռքի նախարարության և միջազգային, սփյուռքյան ու տեղական տարբեր կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքների արդյունքում հոգացել ու ապահովել են Հայաստանում հանգրվանած, ինչպես նաև Սիրիայում մնացած և պատերազմի ողջ դառնություններն ու ռազմական բախումների սարսափները ճաշակած հայ երեխաների ամառային հանգիստը հայրենի ճամբարներում ու հանգստյան տներում, կազմակերպել են ուսուցողական, կազդուրման, առողջացման, ամանորյա, մշակութային, տոնական, սպորտային ու այլ միջոցառումներ, իրականացրել էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրեր և այլ ծրագրեր:
    Բեռնել