Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Արսեն Հարությունյան - Հուսիկ Մելքոնյան. Ցաղաց քար վանքը
    5 Էջ | 245-250 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-245 |

    Ստացվել է՝ 2024-11-06 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գրախոսություններ

    Միջնադարյան Հայաստանի պատմության ուսումնասիրման համար աղբյուրագիտական առատ նյութ են ընձեռում վանական համալիրները, որոնց կազմում ընդգրկված կառույցների որմերին և կոթողային հուշարձաններին պահպանված վիմագրերը, ինչպես նաև այդ նույն համալիրներից հայտնի ձեռագիր մատյանների հիշատակարաններն անփոխարինելի սկզբնաղբյուրներ են: Հայագիտության մեջ՝ դեռևս XIX դարում լայն տարածում գտած տեղագրական-նկարագրական բնույթի աշխատություններում, արդեն իսկ կարևորվել է տարբեր գավառների, վանքերի, ամրոցների և պատմամշակութային այլ կենտրոնների գրավոր ժառանգությունն առանձին մենագրության նյութ դարձնելը :

    Բանալի բառերՑաղաց քար վանք հուշարձանախումբ եկեղեցի խորան կոթող վիմագիր խաչքար նվիրատվություն։

    Բեռնել

  • Մարինե Սարգսյան - Ավետիք Իսահակյանի «փոքրիկ ողբերգությունները»
    15 Էջ | 112-127 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-112 |

    Ստացվել է՝ 2022-10-06 | Գրախոսվել է՝ 2022-12-26 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Ավետիք Իսահակյան մարդու, մտածողի, ստեղծագործողի համար երի-տասարդ տարիքում բանտային առաջին ազատազրկումը եղել է հոգեմտավոր ցնցումով բացառիկ կենսափորձ, որի ստեղծագործական անդրադարձներն են «Մի շաբաթ մահապարտի հետ», «Քուրդ Ամոն», «Բայրամ Ալին» պատմվածքները: Տարբեր տարիների, կյանքի տարբեր փուլերում հրապարակված այս ստեղծագործությունները ժամանակի քննադատության ուշադրությանը չեն արժանացել: Հետագայում, սակայն, մասնավորապես՝ 1950-ականներից, Իսահակյանի գեղարվեստական արձակի այլ երկերի շարքում դարձել են ուսումնասիրողների քննության առարկա՝ անվերապահ միակարծությամբ գնահատվելով որպես հեղինակի հումանիստական փիլիսոփայության, աշխարհայացքի արտահայտություններ:

    Բանալի բառերԱվ. Իսահակյան գեղարվեստական արձակ ստեղծագործական նախագիծ հուշեր պատմվածք բանտ խաչ ողբերգություն միկրոաշխարհ մակրոաշխարհ առանցքային գաղափար հումանիստական աշխարհայացք:

    Բեռնել

  • Արեգ Վարդանյան - "Բյուզանդահայի տեսիլ"-ն ու դրա առնչությունները հայ և բյուզանդական վախճանաբանության հետ
    18 Էջ | 255-273 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-255 |

    Ստացվել է՝ 2023-04-10 | Գրախոսվել է՝ 2023-04-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Քննարկումներ

    Մի քանի տարի առաջ "Բանբեր Մատենադարանի" հանդեսի 23-րդ համարում բ. գ. դ. Արամ Թոփչյանի կողմից հրատարակվել են Կեղծ-Մեթոդիոսի տեսիլի հայերեն տարբերակները։ Հոդվածում ներկայացվում է Կեղծ-Մեթոդիոսի տեսիլի հիմնական թարգմանությունը՝ համեմատված հունարեն տարբերակի հետ, ինչպես նաև նրա հեղինակությամբ ավանդված, սակայն հիմնական տարբերակից խիստ տարբերվող մի այլ բնագիր, որը պահվում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի (ՄՄ) № 2270 ձեռագրում։ Այս բնագրի "շեղումը" Կեղծ-Մեթոդիոսի հիմնական տարբերակից արտահայտվում է մի քանի ցայտուն հանգամանքներով։

    Բանալի բառերհայ վախճանաբանություն բյուզանդական վախճանաբանություն Կոմնենոսներ բյուզանդահայ մատենագրություն Դանիելի տեսիլ Կեղծ-Մեթոդիոս հայերը Բյուզանդիայում 4-րդ խաչակրաց արշավանք Նիկետաս Քոնիատես օտարի ընկալումը:

    Բեռնել

  • Համո Սուքիասյան, Գայանե Ղազարյան - Գարեջրագործությունը Երևանի նահանգում (XIX դարի վերջ – XX դարի սկիզբ
    14 Էջ | 124-138 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-124 |

    Ստացվել է՝ 2023-10-02 | Գրախոսվել է՝ 2023-10-10 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Հարյուրամյակներ շարունակ Հայաստանում գարեջուր են օգտագործել՝ չնայած, ի տարբերություն գինու, այն առավել սահմանափակ կիրառություն է ունեցել: Գարեջրի արտադրության և կիրառության վերաբերյալ եղած տեղեկությունները սակավ են: Այս հանգամանքով պայմանավորված՝ հայկական գարեջրագործության պատմությունն ուսումնասիրողների ուշադրությանը չի արժանացել: Նշյալ հանգամանքով է պայմանավորված XIX դարի վերջին և XX դարի սկզբին Երևանի նահանգում գործած հայկական գարեջրի գործարանների պատմության ուսումնասիրության կարևորությունը:

    Բանալի բառերգարեջուր գործարան արտադրություն ալկոհոլային խմիչքներ Երևանի նահանգ Նիկոլայ Սմանով Մկրտիչ Ձիթողցյան Եգոր Օսկանով (Ոսկանյան) Խաչատուր Ավետյանց Հարություն Ավետյանց Համազասպ Ծաղիկյան:

    Բեռնել

  • Աստղիկ Իսրայելյան - Հայաստանի պատմության թանգարանի XVIII–XX դդ. ուխտի ընծաների ժողովածուները (ռուս.)
    13 Էջ | 111-124 |

    Ստացվել է՝ 2021-02-12 | Գրախոսվել է՝ 2021-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-12

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայաստանի պատմության թանգարանում պահվող ազգագրական ժողո­վածուներում կան այն­պիսի առարկաներ, որոնք լույս են սփռում ժողովրդի ավանդույթների, հավատալիքների և ծեսերի որո­շակի առանձնահատ­կութ­յուն­ների վրա: Թանգարանում կան սրբերին նվիրաբերվող առարկաների նմուշներ, որոնք տար­բերվում են ընդունված զոհաբերությունից: Դրանք ուխտի ընծա­ներն են, որոնք մարդիկ սրբերից օգնություն հայցելու, իրենց իղձերն իրա­կա­նացնելու նպա­տակով որպես նվիրաբերություն տանում էին սրբավայրեր (եկե­ղեցի, վանք, մա­տուռ, խաչքար, սուրբ ծառ, այնպիսի տուն, որտեղ սր­բա­զան անկ­յուն կար):

    Բանալի բառերուխտ նվիրաբերություն սրբավայր բուժում երախ­տա­­գիտություն երկաթե մարդուկներ մարմնի մասեր վզի օղակ խաչ:

    Բեռնել

  • Ավետիս Գրիգորյան - Իշխանանիստ Սոթքը. պատմությունը և հուշարձանները
    19 Էջ | 125-144 |

    Ստացվել է՝ 2021-01-14 | Գրախոսվել է՝ 2021-01-18 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-03

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Սոթք գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գե­ղար­քու­նիքի մարզի հարավ-արևելքում: Ըստ Ստեփաննոս Օրբել­յա­նի վար­կածի՝ բնակավայրի անունը ծագում է Սոթքի լեռնանցքից դեպի Սևանի կողմը փչող ցուրտ քամու անունից: Գյուղի միջով է անցնում առնվազն վերջին երկու հազար­ամ­յակնե­րում Հայաստանի ռազմավարական ամենակարևոր ուղիներից մեկը՝ միջ­նա­դարյան Դվին–Պարտավ, իսկ այժմ՝ Վարդենիս–Մարտա­կետ քա­րա­վանային/ավտո ճանապարհը:

    Բանալի բառերՍոթք միջնադար մշակույթ քրիստոնեություն հու­շար­ձան­­ներ պեղումներ ամրոց եկեղեցի խաչքար արձանագրություն իշխա­նա­տոհմ:

    Բեռնել

  • Աշոտ Մանուչարյան - Սյունյաց գահակալ իշխանների Արևիքի ճյուղը
    6 Էջ | 193-199 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-193 |

    Ստացվել է՝ 2025-11-05 | Գրախոսվել է՝ 2025-11-11 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Հնագիտություն

    ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում վիմագրագիտական հավաքչական գործունեության, շրջագայությունների ընթացքում ընդօրինակված արձանագրությունների շարքում առանձնանում են X դարի առաջին կեսի չորս խաչքարային հիշատակագրություններ, որոնցում, ըստ էության, հիշատակվում են Սյունյաց լեռնաշխարհի պատմական Արևիք գավառի գահակալ իշխաններ: Նրանց մասին պատմագիրները լռում են:

    Բանալի բառերՍյունիք Արևիք Մեղրի գահակալ իշխան եկեղեցի խաչքար վիմագիր

    Բեռնել