Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Լեռնիկ Հակոբյան - Դանիել Վարուժան. ազատության առաքյալը
    25 Էջ | 56-81 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-56 |

    Ստացվել է՝ 2024-04-29 | Գրախոսվել է՝ 2024-06-03 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գրականագիտություն

    Լրացավ արևմտահայ գրականության ականավոր դեմքերից մեկի՝ Դանիել Վարուժանի ծննդյան 140-ամյակը: Նրա պոեզիան հավերժական ընթացքի քնարերգություն է, իր արդիականությունն ու գաղափարական թարմությունը չկորցնող։ Սերվելով ցեղային ակունքներից, սնվելով ժողովրդի և համամարդկային արժեքների առողջ արմատներից՝ այդ պոեզիան կոչված է ընդմիշտ արթուն ու սթափ պահել մեր քաղաքական միտքը։ Դ. Վարուժանի կյանքին ու գործունեությանը, ստեղծագործական աշխարհի ուսումնասիրությանն անդրադարձել են հայ և օտարազգի բազմաթիվ ուսումնասիրողներ : Նրա հանրային գործունեության մասին հետաքրքիր հիշողություններ են թողել ժամանակակիցները։

    Բանալի բառեր Դ. Վարուժան արևմտահայ գրականություն "Սարսուռներ" "Ցեղին սիրտը" "Հեթանոս երգեր" "Հացին երգը" ազգային-ազատագրական պայքար

    Բեռնել

  • Աշոտ Մանուչարյան - Վանանդի եպիսկոպոսական թեմը (IV–VIII դարեր)
    9 Էջ | 40-49 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-40 |

    Ստացվել է՝ 2023-04-20 | Գրախոսվել է՝ 2023-05-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Հայոց եկեղեցու վաղ շրջանի պատմության ուսումնասիրության համար կարևոր նշանակություն ունեն առանձին թեմերի սկզբնավորման, ձևավորման, ընթացքի վերաբերյալ անդրադարձները, որոնց շնորհիվ երևան են հանվում ուշագրավ իրադարձություններ, իրողություններ: Դրանք լրացնում են եպիսկոպոսությունների վերաբերյալ ցարդ հայտնի իմացությունները, տեղայնացնում, ամբողջացնում այդ եկեղեցավարչական բարձրագույն կառույցների մասին պատկերացումները: IV–VIII դդ. Վանանդի եպիսկոպոսությունը Հայաստանի ներեկեղեցական, ներքաղաքական կյանքում ունեցել է առանցքային նշանակություն, հատկապես խնդրո առարկա ժամանակաշրջանում, երբ այդ թեմի հինգ թեմակալ դարձել են Հայոց Մեծաց կաթողիկոսներ՝ վճռորոշ դեր խաղալով ոչ միայն ներհայկական, այլև՝ միջպետական, միջեկեղեցական հարաբերություններում:

    Բանալի բառերեպիսկոպոսություն թեմ Վանանդ հնագույն գլխավոր կենտրոնական դիրք միջնադար ազգային-եկեղեցական կաթողիկոս:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Ջավախքի հայ բնակչության թվաքանակի փոփոխությունները 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների
    11 Էջ | 88-99 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-88 |

    Ստացվել է՝ 2023-08-25 | Գրախոսվել է՝ 2023-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Վրաստանում ապրող հայերի շուրջ կեսից ավելին ապրում է Ջավախքում (ներկայիս վարչաբաժանմամբ՝ Սամցխե–Ջավախքի նահանգ և Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջան): Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Վրաստանում տեղի ունեցած վարչատարածքային վերաբաժանումները, պատերազմի ընթացքում և հետագայում տեղի ունեցած ժողովրդագրական մեծ ու փոքր տեղաշարժերը լրջագույն ազդեցություն ունեցան նաև Վրացական ԽՍՀ-ի հարավային հոծ հայաբնակ շրջանների թե՛ վարչական բաժանումների, թե՛ ժողովրդագրական պատկերի վրա:

    Բանալի բառերՎրաստան Ջավախք վրացիներ հայեր ազգաբնակչություն ազգային կազմ մարդահամար պաշտոնական տվյալներ դինամիկա

    Բեռնել

  • Հրաչյա Բալոյան - Ազգությանը և ազգայինին վերաբերող բառերը հայաստանյան մամուլի հրապարակախոսության լեզվում (1990-ական թվականների սկիզբ)
    12 Էջ | 189-201 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-189 |

    Ստացվել է՝ 2024-01-21 | Գրախոսվել է՝ 2024-02-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Լեզվաբանություն

    Հայտնի իրողություն է, որ բառապաշարը, բառային կազմը լեզվի ամենազգայուն տարրն է: Այն, կարելի է ասել, անմիջապես արտացոլում է կյանքում, իրականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, գործընթացներն ու երևույթները։ Արդյունքում՝ պատմական տվյալ ժամանակաշրջանին բնորոշ փոփոխությունները, գործընթացներն ու երևույթները իրենց լեզվական արտացոլանքն են գտնում լեզվի բառային կազմում։ Անցյալ դարի 80-ականների վերջն ու 90-ականների սկիզբը քաղաքական հեղաբեկումների, պատմաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների ժամանակաշրջան էր. փլուզվում էր խորհրդային կայսրությունը, և նրա փլատակների վրա, իբրև անկախ պետություններ, ձևավորվում էին մինչ այդ մաս կազմող միութենական հանրապետությունները։

    Բանալի բառերՀայաստանյան մամուլ ազգ ազգային նորակազմ բառ իմաստ հայերեն հայ ռուս։

    Բեռնել

  • Մհեր Նավոյան - Ազգային երաժշտության հարցերը Խաչատուր Աբովյանի դիտարկումներում
    13 Էջ | 202-215 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-202 |

    Ստացվել է՝ 2024-01-19 | Գրախոսվել է՝ 2024-01-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Արվեստագիտություն

    Ազգային երաժշտության հարցերի առնչությամբ Խաչատուր Աբովյանի դիտարկումները կարող են մեկնաբանվել XIX դարի սկզբին արևելահայ իրականության մեջ եվրոպական մշակութային առանցքային գաղափարների ներթափանցմամբ։ Բնավ տարօրինակ չէ, որ ազգայինն անգամ այդ հունի մեջ է դիտարկվել։ Խոսքը դեռևս XVIII դ. վերջից՝ «Գրոհի և փոթորկի» շրջանից, ապա և գերմանական ռոմանտիզմի շրջանակներում, կարելի է ասել, ազգայինի գաղափարականացման իրողություններին է առնչվում։

    Բանալի բառերԽ․ Աբովյան Յո. Գրոսս գերմանական ռոմանտիզմ հոգևոր երգ ավանդական երաժշտաբանաստեղծական արվեստ աշուղական արվեստ ազգային կոմպոզիտորական դպրոց վառ ձայն խազ շարական

    Բեռնել

  • Լիլիթ Դալլաքյան - Հարավկովկասյան էթնոքաղաքական հակամարտությունների համեմատական բնութագիրը (1990–2020 թթ.) (անգլ.)
    10 Էջ | 291-301 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-291 |

    Ստացվել է՝ 2023-09-12 | Գրախոսվել է՝ 2023-11-17 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Քննարկումներ

    Հարավկովկասյան էթնոքաղաքական հակամարտությունների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ունեն որոշակի առանձնահատկություններ ու ընդհանրություններ, ինչը կարևոր է Լեռնային Ղարաբաղի (ԼՂ), Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների ծագումնաբանությունը, պատմությունն ու ժամանակագրությունը լուսաբանելու և այդ էթնոքաղաքական հակամարտությունների հանգուցալուծման ուղիները բացահայտելու համար: Այս երեք հակամարտությունները մնում են չլուծված՝ դառնալով գերտերությունների ձեռքում գործիք՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար։

    Բանալի բառերՀարավկովկասյան էթնոքաղաքական հակամարտություններ Լեռնային Ղարաբաղ-Արցախ Հարավային Օսիա Աբխազիա ազգերի ինքնորոշման իրավունք վրաց-աբխազական վրաց-հարավ օսական ռուս-վրացական ռազմական գործողություններ շովինիզմի քաղաքականություն խաղաղապահ ուժեր միջազգային իրավունք:

    Բեռնել

  • Միքայել Մարտիրոսյան - Ազգային մեծ գործիչը և բարերարը. Պողոս Նուբար փաշա
    22 Էջ | 3-25 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-3 |

    Ստացվել է՝ 2021-12-06 | Գրախոսվել է՝ 2021-12-21 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-07

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    XX դարասկզբի հայ ազգային, հասարակական և քաղաքական գործիչների անզուգական փաղանգում Պողոս Նուբար փաշան շահեկանորեն առանձնանում է իր ազգանպաստ գործունեությամբ, որի համար ժամանակակիցների շրջանում վաստակեց բարձր հեղինակություն, իսկ սերունդների հիշողության մեջ մնաց իբրև մեծ բարերար և անսահման հայրենասեր: Եվրոպական հասարակական, քաղաքական և կառավարող շրջանների հետ ունեցած անձնական կապերը և ծանոթությունները, հեղինակավոր դիրքն ու նյութական հարստությունը ծառայեցրեց Հայկական հարցի լուծմանը, որի համար աշխատեց օրնիբուն՝ չխնայելով ո՛չ ժամանակը և ո՛չ առողջությունը:

    Բանալի բառերՊողոս Նուբար փաշա Գևորգ Հինգերորդ Կ. Պոլսի պատրիարքարան Հայ ազգային պատվիրակություն հայկական բարենորոգումներ ռուս-թուրքական համաձայնագիր Սևրի պայմանագիր ՀԲԸՄ մեծ բարերար ազգային գործիչ Մարի Նուբար:

    Բեռնել

  • Վաչագան Ավագյան - Արշակ Չոպանյանի կյանքի և գործունեության նկարագիրը
    25 Էջ | 63-88 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-63 |

    Ստացվել է՝ 2022-05-26 | Գրախոսվել է՝ 2022-05-27 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-01

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն

    Հայ մշակույթի բազմադարյա պատմության մեջ բազմաթիվ նշանավոր երախտավորների կողքին Արշակ Չոպանյանն առանձնանում է իր գործունեության լայն ընդգրկումով, հետաքրքրությունների բազմազանությամբ, անհատականությամբ ու ինքնատիպությամբ, ճանաչումով և հեղինակությամբ: Նրա բազմաբովանդակ ու բազմարդյունք գործունեությունն ընդգրկում է XIX դարավերջից XX դարի 40-ական թվականներն ընկած ժամանակահատվածը: Ա. Չոպանյանը հայ մշակույթի մեծ երախտավոր էր՝ բանասեր, գրականագետ-քննադատ, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, այդ թվում՝ "Անահիտ" գրական-գեղարվեստական ամսագրի հիմնադիր ու խմբագիր, միաժամանակ՝ հասարակական-ազգային գործիչ:

    Բանալի բառերԱրշակ Չոպանյան կենսագրություն Փարիզ "Անահիտ" խմբագիր գրող գեղարվեստ գրականագետ թարգմանիչ քաղաքականություն ազգային-ազատագրական պայքար Հայկական հարց հայրենասիրություն:

    Բեռնել

  • Լիլիթ Հովհաննիսյան - Ռուս-թուրքական գործակցությունը և 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը հայաստանյան պատմագիտության գնահատմամբ (1991–2020 թթ.)
    26 Էջ | 20-46 |

    Ստացվել է՝ 2021-03-14 | Գրախոսվել է՝ 2021-04-05 | Ընդունվել տպագրության՝ 2021-04-08

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Արդեն երեսուն տարի է բաժանում մեզ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից: Այդ ժամանակահատվածում մեր երկիրը մի­ջազ­գային հարաբերությունների օբյեկտից վերածվել է դրանց սուբյեկտի, ստեղծել իր նյութատեխնիկական բազան, տնտեսական իրա­վահավասար ու շահավետ հարաբերություններ հաստատել աշխարհի երկր­ների հետ, փոր­ձում է թոթափել քաղաքական, միջպետական հարա­բե­րութ­յունների ոլոր­­տում Խորհրդային Հայաստանից մնացած ծանր ժա­ռան­գութ­յունը: Դրանում ամենաբարդը 1921 թ. մարտի 16-ին Մոսկ­վա­յում ստո­րա­գրված ռուս-թուր­քա­կան պայմանագրի քաղաքական վերա­ար­ժևո­րումն է, քանի որ ռուս-թուր­քական «բարեկամությունը» շարու­նակ­վում է 1921 թ. ոգով, իսկ Հա­յաս­տանն արդեն հարյուր տարի շարու­նա­կում է գոյություն ունենալ այդ պայ­մանագրով իրեն պարտադրված սահ­ման­ներում:

    Բանալի բառերԽորհրդային Ռուսաստան քեմալական Թուրքիա Ազգային ուխտ ռուս-թուրքական բանակցություններ Մոսկվայի պայմանագիր Հայ­կա­­կան հարց Արևմտյան Հայաստան Կարսի մարզ Սուրմալուի գավառ Նախիջևան Ալեքսանդրապոլ:

    Բեռնել

  • Արմեն Ասրյան - Մեծ Բրիտանիայի հակահայ քաղաքականությունը Ղարաբաղի հարցում (1918–1920 թթ.) և արդի իրավիճակը
    23 Էջ | 88-111 |

    Ստացվել է՝ 2021-03-23 | Գրախոսվել է՝ 2021-04-20 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-17

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայ ժողովուրդը լիահույս էր, որ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի կապիտուլյացիայից և Անդրկովկասում Դաշնակից երկրների հաստատվելուց հետո արդարացի լուծում կստանան իրեն հուզող խնդիրները, այդ թվում Անդրկովկասի հայկական երկրամասերը կընդգրկվեն Հայաստանի առաջին Հանրապետության կազմում: Սակայն հայ ժողովուրդն ապրեց հերթական հուսախաբությունը պատերազմի ընթացքում փոքր ազգերի պաշտպանության խոստումներով հանդես եկած քաղաքակիրթ հորջորջվող Արևմուտքից:

    Բանալի բառերԱնդրկովկաս Մեծ Բրիտանիա Ղարաբաղ Ադրբեջան ազգային խորհուրդ զավթողական Հայաստանի Հանրապետություն ինքնորոշում իրավական հայ ժողովուրդ շահ պայքար տարածաշրջան քաղաքականություն:

    Բեռնել

  • Հերիքնազ Որսկանյան - Ականավոր հայագետ Մանուկ Աբեղյանը` ակադեմիական գիտության ակունքներում
    27 Էջ | 73-100 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-73 |

    Ստացվել է՝ 2025-04-18 | Գրախոսվել է՝ 2025-05-22 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Գրականագիտություն

    Հայ բանասիրության կարկառուն ներկայացուցիչներից է փիլիսոփայության, բանասիրական գիտությունների դոկտոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը։ Նրա հետազոտությունները հիմնարար նշանակություն են ունեցել հայագիտության մի քանի ճյուղերում՝ բանագիտություն, գրականագիտություն, լեզվաբանություն: Նա դրել է հայկական տաղաչափության գիտական ուսումնասիրության հիմքը:

    Բանալի բառերՄանուկ Աբեղյան մանկավարժ ազգային-հասարակական գործիչ հայագետ ուղղագրական բարեփոխումներ տաղաչափություն տեսություն մեթոդաբանություն։

    Բեռնել

  • Մհեր Նավոյան - Աննա Արևշատյան․ Տիգրան Մանսուրյան
    4 Էջ | 284-288 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-284 |

    Ստացվել է՝ 2025-03-16 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է ընծայվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը։ Այն նվիրված է կոմպոզիտորի 85-ամյակին։

    Բանալի բառերՏիգրան Մանսուրյան ազգային Կոմիտաս խմբերգային նվագարանային ստեղծագործություն ժառանգություն:

    Բեռնել

  • Գոռ Աբրահամյան - Հայաստանի առաջին Հանրապետությունը և անկախության կորստի հիմնահարցը Վահան Թեքեյանի հրապարակախոսությունում (1918 –1922 թթ.)
    20 Էջ | 137-157 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-137 |

    Ստացվել է՝ 2025-04-30 | Գրախոսվել է՝ 2025-05-05 | Ընդունվել տպագրության՝ 2025-01-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գրականագիտություն

    Արևմտահայ, այնուհետև սփյուռքահայ նշանավոր գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, հայկական լիբերալ-ժողովրդավարական քաղաքական հոսանքի վառ ներկայացուցիչ Վահան Թեքեյանի (1878–1945) հրապարակախոսությունում Հայաստանի առաջին Հանրապետության ընկալումն ու մեկնաբանությունը դիտարկվում է Հայկական հարցի և ազգային պետականության վերականգնման, ապա ինքնիշխանությունից զրկման համատեքստում։

    Բանալի բառերՎահան Թեքեյան հրապարակախոսություն Հայաստանի առաջին Հանրապետություն Հայկական հարց Սփյուռք ազգային ինքնություն Արևմտյան Հայաստան

    Բեռնել

  • Ֆելիքս Մովսիսյան - Սուրեն Սարգսյան․ Միհրան Տամատյան
    5 Էջ | 230-235 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-230 |

    Ստացվել է՝ 2025-08-05 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Նոր դարի պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի գիտական ուսումնասիրությունների շրջանակը բավական լայն է։ Նա գնահատելի աշխատանք է կատարում՝ ուսումնասիրելով հայ ազգային կուսակցությունների և պարբերական մամուլի պատմությունը, XIX դ. վերջի արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության հեղինակների ու շարժման երևելի գործիչների կյան¬քը և հասարակական-քաղաքական գործունեությունը։

    Բանալի բառերՄիհրան Տամատյան ազգային-ազատագրական պայքար քաղաքական գործիչ Հայկական հարց անկախություն Կիլիկիա Վերակազմյալ հնչակյան ռամկավար հիմնադիր հայոց պայքարի նահապետ:

    Բեռնել

  • Աշոտ Սարգսյան - Ագաթանգեղոսի Հայոց պատմության ստեղծման ազգային-կրոնական միջավայրը և քաղաքական նպատակը
    22 Էջ | 3-25 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-3 |

    Ստացվել է՝ 2025-12-20 | Գրախոսվել է՝ 2026-02-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Պատմություն

    Հայ քաղաքական միտքը IV–V դարերի սահմանագլխին ձևակերպեց ազգային (աշխարհիկ ու հոգևոր) իշխանության պահպանման օրակարգ՝ դրա լուծման միջոցը համարելով քրիստոնեության լիակատար ու վերջնական տարածումը, այն ջերմեռանդ հավատի, հայ մարդու ինքնության առանցքի վերածումը։ Ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»՝ IV դարի սկզբին Տրդատ Գ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ջանքերով քրիստոնեությունն ընդունվել, լիակատար տարածվել ու արմատավորվել է ամբողջ երկրով մեկ։ Մինչդեռ V դարի պատմիչները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում՝ համարելով, որ նոր կրոնի տարածումը խիստ մակերեսային էր, իսկ դրա պատճառը Աստվածաշունչը հայերենով չունենալն էր։ Իրականում նաև այլ, ավելի լուրջ խոչընդոտներ են եղել նոր կրոնի տարածման և արմատավորման ճանապարհին, որոնց մասին պատմիչները լռում են կամ նրանց տեղեկությունները անուղղակի են։

    Բանալի բառերԱգաթանգեղոս "Հայոց պատմություն" քաղաքական օրակարգ կրոնական իրավիճակ ազգային ինքնություն զինվորական խավ եկեղեցու իշխանություն Աստվածաշնչի թարգմանություն։

    Բեռնել