Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Գասպարյան. Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը
    9 Էջ | 305-314 |

    Ստացվել է՝ 2023-01-07 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ

    Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն շրջանի պատմության բաժնի առաջատար գիտաշխատող Դավիթ Գասպարյանն ընթերցող լայն հանրությանն է ներկայացրել «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» վերնագրով ծավալուն մենագրությունը: Աշխատությունը գրականագետի տարիների վաստակի արդյունքն է՝ նախատեսված երեք հատորներից (հաջորդ երկու հատորը լույս կտեսնեն «Եղիշե Չարենցի ստեղծագործությունը» և «Եղիշե Չարենցի արվեստը» վերնագրերով):

    Բանալի բառերԵղիշե Չարենց Կարս Երևան Թիֆլիս Մոսկվա բանաստեղծություն պոեմ դեկլարացիա գրական խմբակցություն բանավեճ Մյասնիկյան Խանջյան Ստալին:

    Բեռնել

  • Համո Սուքիասյան, Գայանե Ղազարյան - Գարեջրագործությունը Երևանի նահանգում (XIX դարի վերջ – XX դարի սկիզբ
    14 Էջ | 124-138 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-124 |

    Ստացվել է՝ 2023-10-02 | Գրախոսվել է՝ 2023-10-10 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Հարյուրամյակներ շարունակ Հայաստանում գարեջուր են օգտագործել՝ չնայած, ի տարբերություն գինու, այն առավել սահմանափակ կիրառություն է ունեցել: Գարեջրի արտադրության և կիրառության վերաբերյալ եղած տեղեկությունները սակավ են: Այս հանգամանքով պայմանավորված՝ հայկական գարեջրագործության պատմությունն ուսումնասիրողների ուշադրությանը չի արժանացել: Նշյալ հանգամանքով է պայմանավորված XIX դարի վերջին և XX դարի սկզբին Երևանի նահանգում գործած հայկական գարեջրի գործարանների պատմության ուսումնասիրության կարևորությունը:

    Բանալի բառերգարեջուր գործարան արտադրություն ալկոհոլային խմիչքներ Երևանի նահանգ Նիկոլայ Սմանով Մկրտիչ Ձիթողցյան Եգոր Օսկանով (Ոսկանյան) Խաչատուր Ավետյանց Հարություն Ավետյանց Համազասպ Ծաղիկյան:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Լիսիցյանների տաղանդավոր զավակը. Լևոն Լիսիցյան
    27 Էջ | 49-76 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-49 |

    Ստացվել է՝ 2021-12-27 | Գրախոսվել է՝ 2022-02-23 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-03

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    XIX դարավերջի – XX դարի հայ իրականության մեջ իր արժանավոր տեղն ունի Լիսիցյան գերդաստանը: Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում բազմակողմանի ուսում առած Ստեփան Լիսիցյանը (1865–1947) հայ մշակույթի մեծ երախտավոր էր՝ բանասեր, աշխարհագրագետ, ազգագրագետ, պատմաբան, մանկավարժ, հրատարակիչ, այդ թվում՝ «Հասկեր» մանկական ամսագրի հիմնադիր ու խմբագիր, Հովհ. Թումանյանի և Լ. Շանթի հետ «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագրքի կազմող, թարգմանիչ. հիշարժան է լեհերենից թարգմանած Հ. Սենկևչի հանրահայտ «Յո՞ երթաս» վեպը: Ստ. Լիսիցյանի կինը՝ Կատարինե (Եկատերինա) Լիսիցյանը (1863–1957), եղել է Թիֆլիսում հայոց երկսեռ գիմնազիայի հիմնադիրն ու տեսուչը, միաժամանակ՝ հասարակական գործիչ և հրատարակիչ:

    Բանալի բառերԼիսիցյաններ Լևոն Լիսիցյան Թիֆլիս Մոսկվա Վիեննա Յո. Ստրժիգովսկի Թ. Թորամանյան կամավորական խմբեր Պետրոգրադ Ն. Մառ Լ. Աուեր Կ. Պոլիս Երևան Սարիղամիշ Էջմիածին Հովհ. Թումանյան Ավ. Իսահակյան Ալ. Կուլեբյակին Կ. Բախշի:

    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Հովհաննես Տեր-Մարտիրոսյան (Ա-Դո)
    24 Էջ | 9-33 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-9 |

    Ստացվել է՝ 2022-03-30 | Գրախոսվել է՝ 2022-05-17 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-09

    Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն

    1828–1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից Արևելյան Հայաստան վերաբնակվեցին 300 ընտանիքներ, որոնք հաստատվեցին Սևանի ավազանում ու իրենց բնակավայրն անվանեցին Նոր Բայազետ: Նորաբնակների թվում էին նաև Տեր-Մարտիրոսյանները: Գաղթականներին նոր բնակավայր էր ուղեկցել բայազետցի Մկրտիչ աղա Արծրունին, որն էլ համարվում է ապագա քաղաքի հիմնադիրը: Նրա մահից հետո բնակչության համար առավել ազդեցիկ դեմքը և փաստացի ղեկավարն էր եղբայրը՝ Բարսեղ աղա Արծրունին, ով Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի օգնությամբ կառուցում է Սբ. Աստվածածին եկեղեցին, ապա 1852 թ. հիմնում է ուսումնարան, որը սկսում է գործել 1854 թ.:

    Բանալի բառերԱ-Դո Նոր Բայազետ Երևան ՀՅԴ հայ-թաթարական ընդհարումներ Արցախ Վան Ռոստոմ Արամ Մանուկյան Նիկոլ Աղբալյան Փետրվարյան հեղափոխություն Սալմաստ Սարդարապատ Գարեգին Նժդեհ:

    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Սարգիս Մեհրաբյան (Խանասորի Վարդան)
    26 Էջ | 3-29 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-3 |

    Ստացվել է՝ 2022-07-14 | Գրախոսվել է՝ 2022-10-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից էր Սարգիս (Սերգեյ) Մեհրաբյանը: Հասարակությանը նա հայտնի է Խանասորի Վարդան, Վարդան, Վահե Սյունի, իսկ երգերում՝ Շատախի առյուծ անուններով: Ս. Մեհրաբյանը ծնվել է 1867 թ. օգոստոսի 10-ին Շուշիում : Սովորել է տեղի թեմական դպրոցում: Ուսանելու տարիներին ընթերցել է ընդհատակում հրատարակվող խմորատիպ թերթեր՝ «Նժդեհ», «Մունետիկ» , «Նոր-Սերունդ» և Մկրտիչ Փորթուգալյանի տպագիր «Արմենիա» պարբերականը, նաև՝ հայ գրողների, հատկապես՝ Րաֆֆու հայրենասիրական վեպերը, որոնք աստիճանաբար ձևավորել են նրա աշխարհայացքը:

    Բանալի բառերՍ. Մեհրաբյան Շուշի Վան Սևքարեցի Սաքո Խանասոր Ս. Զավարյան Կիլիկիա Ռոստոմ հայ-թաթարական բախումներ Առաջին համաշխարհային պատերազմ կամավորական շարժում ցեղասպանություն Ա. Մանուկյան Երևան Բաքու:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Օսիպ Մանդելշտամ. բանաստեղծը և ժամանակը: Հայաստանը նրա կյանքում
    41 Էջ | 46-87 |

    Ստացվել է՝ 2021-02-23 | Գրախոսվել է՝ 2021-07-02 | Ընդունվել տպագրության՝ 2021-07-07

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Գրող, հրապարակագիր, իմաստասեր, մանկավարժ, խմբագիր Եղիա Տեմիրճիպաշյանն առանձնահատուկ տեղ է գրավում հայ գրականության պատմության և, մասնավորապես, XIX դարի վերջին քառորդի ազգային-հասարակական, կրթական-մշակութային զարգացման մեջ:Ե. Տեմիրճիպաշյանը ծնվել է 1851 թ. մայիսի 8-ին Կ. Պոլսի Հասգյուղ թաղամասում, Երևանից Թիֆլիս, ապա նաև Կ. Պոլիս տեղափոխված ազնվատոհմիկ Տեմիրճիպաշյանների ընտանիքում:

    Բանալի բառերՕ. Մանդելշտամ Ն. Մանդելշտամ Ն. Բուխարին Ի. Էրենբուրգ Ս. Տեր-Գաբրիելյան Մ. Շահինյան Երևան Շուշի Թիֆլիս Ե. Չարենց հայկական թեմա «Ճանապարհորդություն Հայաստան»:

    Բեռնել

  • Միքայել Բադալյան - Անհայտ գրային նշաններ Երևանի ուրարտական դամբարանից (անգ․)
    15 Էջ | 25-40 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-25 |

    Ստացվել է՝ 2025-11-16 | Գրախոսվել է՝ 2025-11-24 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն

    Երևանի ուրարտական (բիայնական) դամբարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում՝ ներկայիս Երևան Մոլլի տարածքում: Այն 1984 թ․ բացվել է շինարարական աշխատանքների ժամանակ, այնուհետև ենթարկվել է մանրամասն ուսումնասիրության: Չնայած դամբարանի վերաբերյալ առկա են մի քանի համապարփակ աշխատություններ, սակայն դրանցում չկա անդրադարձ դամբարանի մուտքի ճակատային հատվածի քարերից մեկին և նույն ճակատային հատվածի դիմաց հայտնաբերված տուֆե երկու քարաբեկորներին արված անհայտ գրային նշաններին:

    Բանալի բառերՈւրարտու Երևանի ուրարտական դամբարան Էթիունի աքեմենյան սեպական համակարգ անհայտ գրային նշաններ Հայաստան ծածկագրություն

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան , Դավիթ Գասպարյան - Եղիշե Չարենցը Արշակ Չոպանյանի գնահատմամբ
    12 Էջ | 124-136 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-124 |

    Ստացվել է՝ 2025-09-23 | Գրախոսվել է՝ 2025-10-21 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գրականագիտություն

    Արշակ Չոպանյանն իր հիմնադրած Անահիտ հանդեսի, ինչպես նաև Ապագա շաբաթաթերթի էջերում ուշադիր էր Եղիշե Չարենցի անվան ու գործի հանդեպ: Դա գրական-քննադատական հոդվածների վերածվեց, երբ ծանոթացավ Չարենցի Երկերի ժողովածու-ին (2 հատորով, Մոսկվա, 1922) և Պոեմներ-ին (Կ. Պոլիս, 1923): Հաջորդեցին նաև մյուս հրատարակությունները՝ Էպիքական լուսաբաց (Երևան, 1930), Երկեր (Երևան, 1932) և Գիրք ճանապարհի (Երևան, 1933/1934): Չոպանյանը Չարենցին գնահատում էր որպես մեծ գրողի և նրա ստեղծագործությունը համարում համազգային նշանակության հոգևոր արժեք:

    Բանալի բառերՉարենց Չոպանյան Մակինցյան "Անահիտ" հանդես "Ապագա" շաբաթաթերթ Փարիզ նամակ հոդված Երևան գնահատում

    Բեռնել