Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Վանո Եղիազարյան - Արիստակես Լաստիվերցու Պատմության հավանական պատվիրատուն
    12 Էջ | 258-270 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-258 |

    Ստացվել է՝ 2024-01-24 | Գրախոսվել է՝ 2024-01-29 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Քննարկումներ

    Հայ պատմագրական արձակն ունեցել է կայուն ձևավորված ժանրակազմ առանձնահատկություններ, որոնցից է նաև պատմության պատվիրատու ունենալու հանգամանքը: Արիստակես Լաստիվերցու պատմության պատվիրատուն, սակայն, անհայտ է հայագիտությանը: Ընդունված է, որ պատմիչը պատմությունը գրել է առանց որևէ մեկի պատվերի:Արիստակես Լաստիվերցու անունով մեզ են հասել «Արիստակես վարդապետ Լաստիվերցու Պատմությունը՝ մեր շրջապատի այլացեղ ազգերից մեզ հասած արհավիրքների մասին» պատմագիրքը, նաև չորս ճառեր՝ «Մեկնութիւն ընթերծուածոց» և «Արիստակէս վարդապետի ասացեալ Ի նոր կիւրակէն», «Արիստակիսի հայոց վարդապետի վասն ութօրեայ նաւակատեացն որ զկնի Աստուածյայտնութեանն կատարի», «Արիստակէս վարդապետի ասա-ցեալ մեծի հինգշաբթին Ոտնլուային խորհուրդ»:

    Բանալի բառերԱրիստակես Լաստիվերցի ժանրակազմ առանձնահատկություն գրաբար տեքստի աշխարհաբարի փոխադրում Գագիկ Ա թագավորը հավանական պատվիրատու:

    Բեռնել

  • Զարինե Սառաջյան - Համո Սահյան․ գրական դիմանկար
    18 Էջ | 98-116 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-98 |

    Ստացվել է՝ 2024-06-21 | Գրախոսվել է՝ 2024-06-24 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գրականագիտություն

    Աշխարհն իր փիլիսոփայությամբ արտացոլելու ուրույն հայեցակարգով է ներկայանում նորագույն շրջանի հայ գրականության ականավոր բանաստեղծ Համո Սահյանը: Այդ փիլիսոփայությունը յուրատիպ է իր բնապաշտական, մարդասիրական, զգայական-էսթետիկական ըմբռնումներով: Նրա ստեղծագործությունների թեմատիկ ընդգրկումը հայրենի եզերքն է ու բնաշխարհը, որում արտահայտված են գրողի՝ ոչ միայն ազգային մտածողությունն ու հոգեկերտվածքը, այլև արժեքային համակարգն ու գեղագիտական կողմնորոշումները: Սահյանի ստեղծագործական աշխարհը՝ հեղինակի դավանած գեղարվեստական արժեհամակարգով, ներառյալ ավանդականի ու նորի կիրառումները, շարունակում է մնալ անցյալը, ներկան ու ապագան կամրջող ճանապարհ:

    Բանալի բառերՀամո Սահյան պոեզիա բնություն մարդ աշխարհընկալում պանթեիզմ հայրենիք գրական առնչություններ փիլիսոփայություն:

    Բեռնել

  • Ռուբեն Կարապետյան - Աշխարհաքաղաքական պայքարի սաստկացումը Հարավային Կովկասում Նոր Մերձավոր Արևելքի ձևավորման լույսի ներքո՝ 2020 թ. Արցախյան պատերազմից հետո (ռուս.)
    9 Էջ | 222-231 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-222 |

    Ստացվել է՝ 2024-10-16 | Գրախոսվել է՝ 2024-10-31 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Քննարկումներ

    Հարավային Կովկասի տարածաշրջանը Մերձավոր Արևելքի անբաժան մասն է, ուր պատմության ընթացքում մշտապես բախվել են համաշխարհային կայսրությունների և տարածաշրջանային տերությունների շահերը: 2020 թ. Արցախյան պատերազմից հետո Մերձավոր Արևելքը շատ ավելի է «մոտեցել» Հարավային Կովկասին, ուր կարող է տարածվել իրանա-իսրայելական առճակատումը: Հարավային Կովկասում դերակատարների աննախադեպ քանակի և ստեղծված որոշակի աշխարհաքաղաքական վակուումի պայմաններում տարածաշրջանի երկրները ստիպված են վերանայել ուժային կենտրոնների հետ իրենց՝ նախկինում հաստատված հարաբերությունները:

    Բանալի բառեր Հարավային Կովկաս Նոր Մերձավոր Արևելք Ղարաբաղյան կոնֆլիկտ Արցախյան պատերազմ Ռուսաստանի Դաշնություն Թուրքիա Իսրայել Իրան արաբական երկրներ Հայաստան հավաքական Արևմուտք նոր աշխարհակարգ:

    Բեռնել

  • Մարինե Սարգսյան - Ավետիք Իսահակյանի «փոքրիկ ողբերգությունները»
    15 Էջ | 112-127 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-112 |

    Ստացվել է՝ 2022-10-06 | Գրախոսվել է՝ 2022-12-26 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Ավետիք Իսահակյան մարդու, մտածողի, ստեղծագործողի համար երի-տասարդ տարիքում բանտային առաջին ազատազրկումը եղել է հոգեմտավոր ցնցումով բացառիկ կենսափորձ, որի ստեղծագործական անդրադարձներն են «Մի շաբաթ մահապարտի հետ», «Քուրդ Ամոն», «Բայրամ Ալին» պատմվածքները: Տարբեր տարիների, կյանքի տարբեր փուլերում հրապարակված այս ստեղծագործությունները ժամանակի քննադատության ուշադրությանը չեն արժանացել: Հետագայում, սակայն, մասնավորապես՝ 1950-ականներից, Իսահակյանի գեղարվեստական արձակի այլ երկերի շարքում դարձել են ուսումնասիրողների քննության առարկա՝ անվերապահ միակարծությամբ գնահատվելով որպես հեղինակի հումանիստական փիլիսոփայության, աշխարհայացքի արտահայտություններ:

    Բանալի բառերԱվ. Իսահակյան գեղարվեստական արձակ ստեղծագործական նախագիծ հուշեր պատմվածք բանտ խաչ ողբերգություն միկրոաշխարհ մակրոաշխարհ առանցքային գաղափար հումանիստական աշխարհայացք:

    Բեռնել

  • Բուրաստան Զուլումյան (Մոսկվա) - Տիրան Չրաքյանը (Ինտրա) և նրա «Նոճաստան» բանաստեղծությունների ժողովածուն (ռուս.)
    25 Էջ | 128-153 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-128 |

    Ստացվել է՝ 2022-09-01 | Գրախոսվել է՝ 2022-09-05 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Տիրան Չրաքյանը (1875–1921) XX դարասկզբի արևմտահայ հայտնի բանաստեղծներից է, «Ներաշխարհ» (1906) քնարական-փիլիսոփայական արձակ պոեմի և «Նոճաստան» (1908) բանաստեղծությունների ժողովածուի հեղինակը: «Նոճաստան» ժողովածուի պոետիկայի հիմքում աշխարհընկալման սիմվոլիստական գեղագիտությունն է: Այն բաղկացած է 40 բանաստեղծությունից, որոնք սերտորեն փոխկապակցված են քնարական սյուժեի հետ: Քնարական հերոսը, որպես կատարելության մարմնացում և երկնքի ու երկրի կապող օղակ, խորհում է նոճիների մասին:

    Բանալի բառերՏիրան Չրաքյան Ինտրա «Նոճաստան» սոնետներ սիմվոլիկա գեղեցկություն կատարելություն այլ աշխարհ:

    Բեռնել

  • Կարեն Բայրամյան - Աշխարհբեկ Քալանթարի հուշարձանապահպան գործունեությունը (1930-ական թվականներ)
    12 Էջ | 183-195 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-183 |

    Ստացվել է՝ 2023-02-28 | Գրախոսվել է՝ 2023-03-03 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Հնագիտություն

    1930-ական թվականները քաղաքական, տնտեսական և մշակութային տեսակետից հարուստ ժամանակաշրջան էր խորհրդային պետության պատմության մեջ: Երկրում ողջ թափով ընթանում էին առաջին հնգամյա պլանի կատարման աշխատանքները: Խորհրդային Հայաստանում աննախընթաց վերելք էր ապրում սոցիալիստական շինարարությունը. կառուցվում էին գործարաններ, շարք էին մտնում նոր հիդրոէլեկտրակայաններ և այլն: Բնականաբար, այդ ամենը, անշուշտ, ոչ միայն դրական, այլև բացասական հետևանքներ էր թողնում մշակութային կյանքի վրա: Դրականն այն էր, որ գնալով ավելանում էին ժողովրդական կրթությանը և մշակույթի զարգացմանը հատկացվող միջոցները, տարեցտարի ամրանում էր տեխնիկական բազան:

    Բանալի բառերԱշխարհբեկ Քալանթար Խորհրդային Հայաստան սոցիալիստական շինարարություն Հնությունների պահպանության կոմիտե հուշարձանների պահպանություն դիմակայություն հետազոտություն լուսաբանում:

    Բեռնել

  • Սիրանուշ Մարգարյան - Կուլտուր-պատմական դպրոցը և նրա ազդեցությունը Հայր Ղևոնդ Ալիշանի և Գարեգին Սրվանձտյանցի գործերի վրա
    16 Էջ | 163-179 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-163 |

    Ստացվել է՝ 2023-08-28 | Գրախոսվել է՝ 2023-09-04 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Գրականագիտություն

    Կուլտուր-պատմական դպրոցը հումանիտար գիտությունների՝ մշակութաբանության, արվեստի պատմության, գրականագիտության մեջ կայուն ու հիմնարար փիլիսոփայական-գեղագիտական մեթոդ-համակարգ է, որը կապվում է XІX դարի ֆրանսիացի փիլիսոփա, մշակույթի տեսաբան Հիպոլիտ Ադոլֆ Տենի (1828–1893) անվան հետ։ Այն բազմաթիվ հետևորդներ ունեցավ տարբեր երկրներում (Ջ. Բրանդես, Պ. Լակոմբ, Ժ. Ռենար, Ն. Պիպին և ուրիշներ): Ակնհայտ է, որ հայկական իրա-կանությունը, հայ մտածողները ևս չէին կարող անմասն մնալ համաեվրոպական փիլիսոփայական և մշակութաբանական այս շարժումից:

    Բանալի բառերՀիպոլիտ Ադոլֆ Տեն կուլտուր-պատմական դպրոց Հայր Ղևոնդ Ալիշան Մխիթարյաններ Գարեգին եպս. Սրվանձտյանց գեղարվեստի փիլիսոփայություն պատմականություն միջավայրի պահի և ցեղային պատկանելության եռանդամ բանաձև եվրոպակենտրոն աշխարհայացք համաժամանակություն։

    Բեռնել

  • Սաակ Տարոնցի - Խարբերդի «Վիշապային քարը» և դրա մշակութաառասպելաբանական համատեքստը
    11 Էջ | 246-257 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-246 |

    Ստացվել է՝ 2023-08-15 | Գրախոսվել է՝ 2023-09-07 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Հնագիտություն

    Մշակութաբանական ուսումնասիրությունները վաղուց ի վեր ցույց են տվել, որ որոշակի տարածաշրջանի բնորոշ ավանդական պատկերացումները՝ կապված դրա աշխարհագրական տեղանքի (ռելիեֆ), բնական պաշարների, բուսական և կենդանական աշխարհների հետ, բավական կայուն են ու հարատևում են անգամ տվյալ տարածաշրջանի կրոնական, լեզվական և էթնիկ պատկերների փոփոխության պարագայում։ Սա խոսում է հօգուտ այն մոտեցման, որ անդրազգային՝ տեղական պատմույթները (նարատիվներ) հաճախ ունենում են խոր արմատներ և չեն ենթարկվում նոր լեզվական կամ աշխարհայացքային արմատական ազդեցությունների, այլ պարզապես «կոսմետիկ» ձևափոխություններ են կրում՝ «հարմարվելով» նոր պայմաններին։

    Բանալի բառերՀայկական լեռնաշխարհ Ծոփք Խարբերդ վիշապ քարացման առասպելույթ:

    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Արարատ Աղասյան. Արվեստի պատմություն. կերպար-վեստ, գիրք 2
    7 Էջ | 324-331 |

    Ստացվել է՝ 2023-05-24 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Գրախոսություններ

    Արարատ Աղասյանի՝ կերպարվեստի պատմության ուսումնական ձեռնարկի 2-րդ գիրքը շարունակությունն է նույն ձեռնարկի 1-ին գրքի: Այն ընդգրկում է համաշխարհային կերպարվեստի բարձրագույն դրսևորման՝ վաղ Վերածննդի դարաշրջանից մինչև XX դարի սկիզբը: Գիրքը նվիրված է եվրոպական և ռուսական կերպարվեստի գլուխգործոցներին: Դրանում տեղ է գտել նաև հայկական կերպարվեստը՝ սկսած Հովնաթանյաններից մինչև XX դարասկզբի հայ նկարիչներն ու քանդակագործները:Ա. Աղասյանը ստեղծել է լիովին ինքնուրույն գործ: Գրքի ծանուցման հատվածում կա տեղեկատվություն, որից իմացվում է, թե հեղինակն ինքնուրույն և ինքնատիպ ձևով է մատուցում գրքում զետեղված նկարիչների ու քանդակագործների գործերը:

    Բանալի բառերԱրարատ Աղասյան կերպարվեստ համաշխարհային Նախավերածնունդ Բարձր Վերածնունդ նկարչություն քանդակագործություն արվեստի ուղղություններ իտալական եվրոպական ռուսական հայկական:

    Բեռնել

  • Մհեր Նավոյան - Տարբերազատման խնդիրները հայ ավանդական երաժշտաբանաստեղծական արվեստի ժողովրդապրոֆեսիոնալ ճյուղում
    18 Էջ | 170-188 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-166 |

    Ստացվել է՝ 2021-09-16 | Գրախոսվել է՝ 2021-12-23 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-17

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայ ավանդական երաժշտաբանաստեղծական արվեստի երեք հիմնական ճյուղերից ժողովրդապրոֆեսիոնալը, որը կարող է նաև միջնադարի ձևաչափով «Աշխարհիկ պրոֆեսիոնալ» կոչվել, արտահայտվել է «Գուսանական» ու «Աշուղական» կոչված արվեստների դրսևորումով։Այստեղ, նախ, խնդիր ենք տեսնում նշված ճյուղի տարբերազատման և նույնականացման հարցում։ Նկատի ունենք այն մշակութային արտահայտությունների երկակի բնույթը, որը դասակարգվել են մերթ որպես ժողովրդական, մերթ՝ որպես ժողովրդապրոֆեսիոնալ։ Երբեմն նույնիսկ ժողովրդականը «հավակնել» է ժողովրդապրոֆեսիոնալի դերակատարությանը՝ ի հակադրություն պրոֆեսիոնալի։

    Բանալի բառերժողովրդապրոֆեսիոնալ աշխարհիկ պրոֆեսիոնալ գուսան աշուղ «Երգք ցցոց և պարուց» հագներգություն (հռապսոդիա ῥαψῳδία) պարերգական դրամա (խորային դրամա χορεία)։

    Բեռնել

  • Արամ Քոսյան - Շրջակա միջավայրի դերը հայոց պատմության մեջ (խնդրի դրվածքը) (անգլ.)
    15 Էջ | 232-247 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-220 |

    Ստացվել է՝ 2021-12-23 | Գրախոսվել է՝ 2021-12-25 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-10

    Տպագրված է 2022 N 1 (219) / Քննարկումներ

    Ժողովրդի պատմության և նրա քաղաքական, տնտեսական ու հոգևոր-մշակութային զարգացման արդյունքը հանդիսացող պետության և, խոշոր հաշվով, քաղաքակրթության գիտական ընկալումը մեծապես պայմանավորված է այն աշխարհագրական միջավայրով, որտեղ ձևավորվում է կամ, առնվազն, անցնում իր հետագա զարգացման հիմնական փուլերը: Հասարակությունը, որպես կոնկրետ էկոհամակարգի բաղկացուցիչ մաս, չի կարող իր վրա չկրել այդ համակարգի ուղղակի ազդեցությունը, որն էլ որոշակիորեն պայմանավորում է նրա կենսագործունեության բոլոր ոլորտների գոյությունն ու զարգացման միտումները:

    Բանալի բառերշրջակա միջավայր հասարակություն աշխարհագրական դետերմինիզմ կլիմայական փոփոխություններ Հայկական լեռնաշխարհ:

    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Սարգիս Մեհրաբյան (Խանասորի Վարդան)
    26 Էջ | 3-29 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-3 |

    Ստացվել է՝ 2022-07-14 | Գրախոսվել է՝ 2022-10-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից էր Սարգիս (Սերգեյ) Մեհրաբյանը: Հասարակությանը նա հայտնի է Խանասորի Վարդան, Վարդան, Վահե Սյունի, իսկ երգերում՝ Շատախի առյուծ անուններով: Ս. Մեհրաբյանը ծնվել է 1867 թ. օգոստոսի 10-ին Շուշիում : Սովորել է տեղի թեմական դպրոցում: Ուսանելու տարիներին ընթերցել է ընդհատակում հրատարակվող խմորատիպ թերթեր՝ «Նժդեհ», «Մունետիկ» , «Նոր-Սերունդ» և Մկրտիչ Փորթուգալյանի տպագիր «Արմենիա» պարբերականը, նաև՝ հայ գրողների, հատկապես՝ Րաֆֆու հայրենասիրական վեպերը, որոնք աստիճանաբար ձևավորել են նրա աշխարհայացքը:

    Բանալի բառերՍ. Մեհրաբյան Շուշի Վան Սևքարեցի Սաքո Խանասոր Ս. Զավարյան Կիլիկիա Ռոստոմ հայ-թաթարական բախումներ Առաջին համաշխարհային պատերազմ կամավորական շարժում ցեղասպանություն Ա. Մանուկյան Երևան Բաքու:

    Բեռնել

  • Թադևոս Խաչատրյան - Աշխարհի պատկերն ըստ Հովհաննես Թումանյանի
    19 Էջ | 113-132 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-113 |

    Ստացվել է՝ 2022-10-10 | Գրախոսվել է՝ 2022-10-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն

    Գրական տեքստի փիլիսոփայությունը համադրում է XX դարում առաջացած մի շարք գիտակարգերի և փիլիսոփայության նորագույն մեթոդաբանության հայեցակարգերը՝ նշանագիտություն, լեզվաբանական և փիլիսոփայական պրագմատիկա, տրամաբանական իմաստաբանություն, տեսական պոետիկա, վերլուծական բանասիրություն, հոգեվերլուծության տարատեսակ ուղղություններ, առասպելաբանություն և բնութագրաբանություն: Եթե փորձենք ձևակերպել այս բոլոր գիտակարգերի գրական տեքստի նկատմամբ ունեցած վերաբերմունքը և վերլուծական կարողությունները, ապա դրանց էությունը կարելի է ներկայացնել հետևյալ կետերով:

    Բանալի բառերԹումանյան աշխարհ պատկեր վերլուծական փիլիսոփայություն ստրուկտուրալիզմ մոտիվների տեսք ասոցիացիաներ առասպելաբանական բնույթ կոլեկտիվ արքետիպ խոսքարտահայտման տեսություն։

    Բեռնել

  • Արիադնա Հարությունյան - Ղունկիանոս Կարնեցու "Աշխատութեան վրայ" բանաստեղծությունը
    10 Էջ | 133-143 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-133 |

    Ստացվել է՝ 2022-04-05 | Գրախոսվել է՝ 2022-07-06 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն

    XVIII դարում դժվարին ու հակասական իրականության մեջ փոխվում է հայոց գեղարվեստական գրականության ողջ նկարագիրը։ Խորանում է բանաստեղծության և կյանքի կապը՝ հասարակական խոհեր արտահայտող նոր թեմաներով, բանաստեղծական արվեստն իր ժողովրդական, աշուղական շերտերով զարգացման առավել լայն ճանապարհ է գտնում։

    Բանալի բառերարդարություն ագահություն խոհախրատական աշուղական արվեստ "դատիլ" կրկներգ–եզրույթ աշխարհիկ ոգի աստվածաշնչային պատվիրան ծուլություն տգիտություն։

    Բեռնել

  • Մուրադ Օհանյան - Աքեմենյան կառավարման կարգերի ժառանգորդները
    27 Էջ | 238-265 |

    Ստացվել է՝ 2021-01-28 | Գրախոսվել է՝ 2021-02-12 | Ընդունվել տպագրության՝ 2021-05-17

    Տպագրված է 2021 N 2 (217) / Քննարկումներ

    Հիմնականում սկզբնաղբյուրային արժեք ունեցող տարաբնույթ տվյալների քննությունը մեզ հանգեցրել է այն ենթադրությանը, որ Աքեմենյան տերությունը բաժանվել է հինգ վարչական հիմնամասերի: Վարչատարածքային այդ կառույցն ունեցել է «Կենտրոն + 4 կողմնակալություններ» մոդելը, իսկ դրա կառավարման համակարգը՝ «Արքայից արքա + 4 փոխարքաներ» մոդելը: Ստորև կանդրադառնանք Աքեմենյան տերության տարածքներում հետագայում ձևավորված պետական կազմավորումների, մասնավորապես Պարթևական և Սասանյան տերությունների կառուցվածքին ու կառավարման համակարգերին, որում, կարծում ենք, մեծ տեղ է գտել աքեմենյան ժառանգությունը:

    Բանալի բառերԱքեմենյան տերություն Պարթևական տերություն Սասանյան տերություն Դարեհ I Արտաշիր I Շապուհ I Էլամ Կուլե Ֆարահ Շումեր Ուրնանշե Մեծ Հայք Այրարատ Տիգրան Մեծ Բունդահիշն «Աշխարհացույց» սպահպետ բդեշխ:

    Բեռնել

  • Վարդան Դևրիկյան - Հայր Ղևոնդ Ալիշանի գիտական և գրական ժառանգությունը
    28 Էջ | 3-31 | DOI՝ doi:10.52853/01350536-2021.3-3 |

    Ստացվել է՝ 2020-07-13 | Գրախոսվել է՝ 2021-09-06 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-29

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Մխիթարյան միաբանությունը Մխիթար Սեբաստացու մահից հետո էլ շարունակեց հավատարիմ մնալ հիմնադրի սկզբնավորած գործին՝ անցյալի մոռացությունից վեր հանել մեր հին մատենագրությունն ու ազգային մյուս արժեքները, նաև միաբանությունը դարձնել մի ոսպնյակ, որում բեկվեր եվրոպական գիտության ու կենցաղավարության լույսը և իր անդրադարձը գտներ հայկական կյանքում:Մխիթարյանները դարձան XVIII դ. եվրոպական հանրագիտակ մտածողության ազգային կրողները:

    Բանալի բառերՀայր Ղևոնդ Ալիշան Մխիթարյան միաբանություն «Նահապետի երգեր» Հայաստանի աշխարհագրություն Անի Շիրակ Զեյթուն Սյունիք Վարդան Մամիկոնյան վարդ և բլբուլ Օսսեան լուսին:

    Բեռնել

  • Նարինե Դիլբարյան - "Տուն, բնակավայր" հասկացույթի իրանական ծագման բառերը Մովսես Խորենացու "Պատմութիւն Հայոց" երկում
    13 Էջ | 136-149 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-136 |

    Ստացվել է՝ 2024-11-22 | Գրախոսվել է՝ 2024-12-10 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Լեզվաբանություն

    Հին հայերենում «տուն, բնակավայր» հասկացույթ արտահայտող առանցքային միավորները բնորոշ են հայոց գրական լեզվի զարգացման բոլոր փուլերին։ Այսինքն՝ դրանք վաղնջահայերենից ժառանգված և ժամանակակից գրական լեզվին ու բարբառներին փոխանցված ընդհանուր հայերեն բառեր են։ Բացի բնիկ հնդեվրոպական արմատներից՝ «տուն, բնակավայր» նշանակող բառերի շարքում կան նաև մի շարք փոխառություններ, որոնցից հատկապես կարևոր են իրանական ծագում ունեցող միավորները։ Այս բառերը, որոնք հիմնականում փոխառվել են միջին պարսկերենից, ամբողջությամբ ենթարկվել են հայերենի լեզվական օրինաչափություններին։

    Բանալի բառեր"տուն բնակավայր" հասկացույթ աշխարհընկալում մշակութային փոխազդեցություն իրանական փոխառություններ ծագումնաբանություն իմաստաբանություն բառակազմություն։

    Բեռնել

  • Գոհար Վարդումյան, Կարեն Թոխաթյան - Հայաստանի ժայռապատկերները և դրանց միջավայրը որպես սրբազան տարածք (անգլ.)
    20 Էջ | 226-246 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-226 |

    Ստացվել է՝ 2025-05-13 | Գրախոսվել է՝ 2025-05-07 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Մշակութաբանություն

    Հին Հայաստանում սրբավայրերը բազմազան են եղել՝ տաճարներ, բագիններ, մեհյաններ։ Դրանք ծառայել են պաշտամունքին ու դրա տարաբնույթ դրսևորումներին, որոնցում կարևորվում էին արարողակարգը, ծիսական ավանդույթը և այլն: Վաղնջական ժամանակներում պաշտամունքային ուրույն միջավայր է եղել նաև ժայռապատկերը: Պաշտամունքային տարրերը զանազան դրսևորումներով առկա են շատ տեսարաններում ու հորինվածքներում:

    Բանալի բառերՀայաստան ժայռապատկեր պաշտամունք դիցաբանություն աշխարհարարում հմայանք ծես երևակայական էակ տիեզերաբանական պատկերացումներ Հայկ նահապետ վիշապ խորհրդանշան:

    Բեռնել

  • Արմեն Կարապետյան - Հայ կամավորական շարժման լուսաբանումը Հորիզոն թերթում (1914 թ․ հոկտեմբեր – 1916 թ․ հուլիս)
    16 Էջ | 41-57 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-41 |

    Ստացվել է՝ 2025-09-07 | Գրախոսվել է՝ 2025-10-31 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն

    Հայ կամավորական շարժումը պայմանավորված էր հայության պատմաքաղաքական ճակատագրի նախորդ ընթացքով, երբ XIX դարավերջից Արևմտյան Հայաստանում սկիզբ առավ ֆիդայական շարժումը՝ զինյալ դիմակայությունն ընդդեմ Օսմանյան կայսրությունում արևմտահայության ստրկացված իրավիճակի։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը աշխարհասփյուռ հայությանը հույս ներշնչեց, որ եկել է այն բաղձալի պահը, երբ օրակարգում է հայտնվում արևմտահայության ազատագրության հիմնահարցը։ Ինչն էլ առիթ հանդիսացավ, որ հայության տարբեր հատվածների մեջ կամավորական շարժումը լայն թափ ստանա։

    Բանալի բառերԱռաջին համաշխարհային պատերազմ կամավորական գնդեր "Հորիզոն" պարբերական կոտորածներ գաղթականներ ինքնապաշտպանական մարտեր ցարական իշխանություն հերոս հրամանատարներ ազատագրված Վան

    Բեռնել

  • Թաթուլ Ասոյան - Մխիթարյան միաբանության ռահվիրան․ Մխիթար Սեբաստացի
    23 Էջ | 82-105 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-82 |

    Ստացվել է՝ 2026-02-21 | Գրախոսվել է՝ 2026-03-16 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն

    Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676–1749) և նրա աշակերտների ուշադրության կենտրոնում հայոց լեզուն էր, և հենց այս բնագավառում նրանք հասան աննախադեպ հաջողությունների։ Փաստ է, որ ինչպես ժամանակի նշանավոր հայագետները, այնպես էլ Սեբաստացին հիմնականում հետաքրքրվում էին գրաբարով՝ գրեթե ուշադրություն չդարձնելով աշխարհաբարին, սակայն առաջինը հենց նա էր, որ հաղթահարելով մտավորականության խիստ անբարեհաճ վերաբերմունքը աշխարհաբարի նկատմամբ՝ ստեղծեց նոր ձևավորվող լեզվաորակի՝ արևմտահայերենի առաջին քերականությունը՝ հորդորելով զբաղվել հայերենի այդ նոր դրսևորման զարգացման, մաքրության և կանոնարկման աշխատանք-ներով, միաժամանակ խորհուրդ տալով տեսադաշտից բաց չթողնել գրաբարը և այն լատինաբանություններից մաքրելու գերակա խնդիրը։

    Բանալի բառերՄխիթար Սեբաստացի Մխիթարյան միաբանություն գրաբար աշխարհաբար բառգիրք բառարանագրություն արևմտահայերեն քերականություն աբբահայր կաթոլիկներ։

    Բեռնել

  • Վազգեն Համբարձումյան - Արսեն Այտընյանի հայերենագիտական ժառանգությունը
    19 Էջ | 106-125 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-106 |

    Ստացվել է՝ 2025-05-26 | Գրախոսվել է՝ 2025-07-07 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն

    Արսեն Այտընյանը (1825–1902 թթ.) եվրոպական հայերենագիտության ականավոր ներկայացուցիչ է, հայ հասարակական մտքի լեզվաբանության ճյուղի տեսաբան, հայերենի պատմության գործնական ուսումնասիրող: Նա նկատելի հետք է թողել հայագիտական-լեզվաբանական, մշակութային-բանասիրական առաջընթացում: Վիեննայի Մխիթարյան դպրոցի լեզվամշակութային գործունեությունը XIX դ. երկրորդ կեսին լիովին կապվում է մեծ հայագետի անվան հետ: Նա եղել է հե¬ղինակություն լեզվի ընդհանուր տեսության, հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում, մի բնագավառ, որ լայնորեն լույս է սփռում հայերենագիտության հետագա զարգացման ճանապարհին՝ մինչև մեր օրերը:

    Բանալի բառերԱրսեն Այտընյան հայերենագիտություն լեզվի հասարակական բնույթ բարեշրջություն անընդհատականություն համաժամանակություն գրաբար / աշխարհաբար գրական լեզու / բարբառներ:

    Բեռնել

  • Գայանե Գևորգյան - Վիկտոր Կատվալյան. Հայոց լեզվի բարբառագիտական ատլաս․ պրակ Ա, Գեղարքունիքի մարզ
    4 Էջ | 246-250 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-246 |

    Ստացվել է՝ 2026-02-18 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ

    Լեզվի պատմության ուսումնասիրության համար առանձնակի կարևորություն ունի բարբառների փոխառնչությունների գիտական քննությունը։ Թեև հայերենի բարբառների ուսումնասիրության փորձերը սկսվել են XIX դարի կեսերից, և այդ ժամանակից ի վեր դրանք ենթարկվել են ինչպես միահատկանիշ, այնպես էլ բազմահատկանիշ դասակարգումների, այնուամենայնիվ բարբառային միավորների միջև գոյություն ունեցող բարդ փոխհարաբերությունների պարզաբանումը, հստակեցումն ու ճշգրտումը մինչ օրս շարունակում են մնալ չլուծված խնդիրներ։

    Բանալի բառերբարբառային միավորներ Գեղարքունիքի մարզ զուգաբանություններ բարբառագիտական ատլաս քարտեզ բարբառային հատկանիշներ լեզվաբանական աշխարհագրություն:

    Բեռնել

  • Հասմիկ Աբրահամյան - Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ. 6
    6 Էջ | 256-262 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-256 |

    Ստացվել է՝ 2025-11-28 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատությունների (ՀԱԻԱ) 6-րդ համարում զետեղված են 2023 թ. հոկտեմբերի 18–19-ը Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ տեղի ունեցած «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովի զեկուցումները:

    Բանալի բառերհամաշխարհայնացում սոցիալ-մշակութային գործընթացներ արտագաղթ ներգաղթյալներ բռնի տեղահանվածներ Սփյուռք աուտենտիկ զբոսաշրջություն լեզվական քաղաքականություն հագուստ ուտեստ։

    Բեռնել