Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Անահիտ Աստոյան - Պոլսահայության տնտեսական գործունեությունը (XIX դ. վերջ – XX դ. սկիզբ)
    22 Էջ | 5-27 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-3 |

    Ստացվել է՝ 2023-10-12 | Գրախոսվել է՝ 2024-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Պատմություն

    XIX դ. վերջին և XX դ. սկզբին Կ. Պոլսի հայության կրթական բարձր մակարդակը, հայ տնտեսվարողների կողմից եվրոպական առևտրի նոր մեթոդների կիրառումը պոլսահայերի տնտեսության հզորացման համար հիմքեր էին ստեղծել։ Դարերի ընթացքում առևտրականների և արհեստավորների մեծ համբավ ունեցող պոլսահայերը, XX դարի սկզբին համագործակցելով եվրոպական ու ամերիկյան առաջնակարգ արդյունաբերողների ու առևտրական ընկերությունների հետ, արդիականացրին իրենց տնտեսությունը: Հիմնեցին մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ՝ դրսևորվելով որպես բանիմաց արդյունաբերողներ և հույների հետ տիրական դիրք գրավելով քաղաքի տնտեսական կյանքում։ Երիտթուրքական իշխանություններն իրենց հզոր մրցակիցներից ազատվելու, նրանց ունեցվածքի հաշվին քաղաքի տնտեսությունը թրքացնելու նպատակով՝ 1908 թ. սկսեցին պոլսահայերի ունեզրկման մի գործընթաց, որը շարունակվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն հետագայում նոր թափ ստացավ քեմալական իշխանությունների կառավարման շրջանում, իսկ 1942 թ. ընդունված "Ունևորության տուրքի մասին" օրենքի գործադրմամբ հասավ իր ավարտին

    Բանալի բառերԿ. Պոլիս Օսմանյան կայսրություն պոլսահայեր հույներ պարբերական մամուլ առևտրական ընկերություն արտահանում ներմուծում խան արհեստանոց գործարան

    Բեռնել

  • Եվա Մնացականյան - Դիտարկումներ Հովհ. Թումանյանի «Արտավազդ» անավարտ դրամայի շուրջ
    15 Էջ | 96-111 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-96 |

    Ստացվել է՝ 2023-02-15 | Գրախոսվել է՝ 2023-02-25 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Գեղարվեստական երկի ստեղծաբանական գործընթացի լիակատար ուսումնասիրությունը ենթադրում է դրա ինքնագրերի, հնարավոր տարբերակների, օգտագործված սկզբնաղբյուրների քննություն, ինչը թույլ է տալիս որոշակիորեն բացահայտել հեղինակի ստեղծագործական աշխատանոցն ու գեղարվեստական որոնումների ընթացքը: Այս տեսանկյունից ոչ սակավ հնարավորություն է ընձեռում Հովհաննես Թումանյանի թողած ձեռագիր ժառանգությունը, որի յուրաքանչյուր պատառիկ ստեղծագործ ոգու եզակի դրսևորում է:

    Բանալի բառերՀովհ. Թումանյան Մ. Խորենացի առասպել Արտաշես Արտավազդ Սաթենիկ անավարտ դրամա գրառումներ դիպաշարային քարտեզ նախանձ տենչանք հոգեբանական տիրույթ:

    Բեռնել

  • Գեղամ Հովհաննիսյան - Սարգիս Մեհրաբյան. Խանասորի Վարդանի հիշատակարանը
    5 Էջ | 260-265 |

    Ստացվել է՝ 2023-03-06 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրախոսություններ

    Հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալների կյանքի և գործունեության ուսումնասիրությունը մեր պատմագրության կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում կարևոր տեղ են զբաղեցնում առանձին գործիչների հուշերը, որոնք լույս են սփռում ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների վրա և դրանով ստանում աղբյուրագիտական արժեքի նշանակություն: XIX դարավերջի և XX դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների հուշագրությունները հրատարակության նախապատրաստելու գործում զգալի աշխատանք է կատարել պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանը:

    Բանալի բառերԽանասորի Վարդան հայ-թաթարական կռիվներ ինքնապաշտպանական մարտեր կամավորական շարժում Հայ հեղափոխական դաշնակցություն Թուրքիա Ռուսաստան:

    Բեռնել

  • Վարդան Ալեքսանյան - Հովհաննես Դրասխանակերտցին հայոց պետականության գաղափարախոս կաթողիկոս
    31 Էջ | 3-34 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-3 |

    Ստացվել է՝ 2023-01-25 | Գրախոսվել է՝ 2023-01-30 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    IX դարի վերջին և X դարի առաջին քառորդին նորաստեղծ հայկական պետականության պահպանման համար պայքարում կարևոր դերակատարություն է ունեցել միջնադարյան Հայաստանի կրոնական ու քաղաքական նշանավոր գործիչ, պատմաբան, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին (898–925): Նա հայոց անկախ թագավորության հռչակման (885) ականատեսներից էր ու Հայաստանի քաղաքական ամբողջականության համար մղվող պայքարի գործուն մասնակիցը: Դրասխանակերտցին գործել է դարաշրջանային բնույթ ունեցող մի պատմափուլում, երբ արտաքին և ներքին թշնամիների դեմ պայքարում վճռվում էր հայոց պետականության շարունակականության հարցը:

    Բանալի բառերՀովհաննես Դրասխանակերտցի Սմբատ Ա Աշոտ Երկաթ Յուսուֆ միասնություն հաշտարար միջնորդություն իշխաններ ներիշխանական կռիվներ քաղաքական ամբողջություն գաղափարախոս հալածանք նամակագրություն Բյուզանդիա Դվին Վասպուրական արաբական ասպատակություն:

    Բեռնել

  • Անի Ոսկանյան - Ադանայի նահանգի հայերի 1915 թ. բնաջնջումը և ունեզրկումը
    14 Էջ | 65-79 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-65 |

    Ստացվել է՝ 2023-05-11 | Գրախոսվել է՝ 2023-02-24 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո 1909 թ. Ադանայի կոտորածն օսմանյան իշխանությունների կողմից իրականացվելիք ծրագրի նախանշանը հանդիսացավ: Դեռևս իշխանություն պահպանած համիդեականները և երկրի քաղաքական իրադրությանը տիրապետող «սահմանադրական» երիտթուրքերը հայերի նկատմամբ հերթական ոճրագործությունն իրականացրեցին:Ադանայի կոտորածը կազմակերպվել և իրականացվել է միաժամանակ և՛ հին, և՛ նոր վարչակազմերի կողմից: Աբդուլ Համիդի վարչախումբն այդ փաստն արդեն իսկ հաստատել էր 1890-ական թվականների հայերի զանգվածային կոտորածներով, իսկ երիտթուրքերի կառավարությունը դա ապացուցում է Սալոնիկի 1911 թ. գաղտնի ժողովում իր ընդունած ցեղասպանական ծրագրով և 1915 թ. դրա իրականացումով :

    Բանալի բառերՀայոց ցեղասպանություն Օսմանյան կայսրություն Կիլիկիա Ադանայի նահանգ Օսմանյան իշխանություններ երիտթուրքական կառավարություն անհատական ու ազգապատկան գույք բռնագաղթ բնաջնջում բռնագրավում:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Գասպարյան. Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը
    9 Էջ | 305-314 |

    Ստացվել է՝ 2023-01-07 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ

    Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն շրջանի պատմության բաժնի առաջատար գիտաշխատող Դավիթ Գասպարյանն ընթերցող լայն հանրությանն է ներկայացրել «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» վերնագրով ծավալուն մենագրությունը: Աշխատությունը գրականագետի տարիների վաստակի արդյունքն է՝ նախատեսված երեք հատորներից (հաջորդ երկու հատորը լույս կտեսնեն «Եղիշե Չարենցի ստեղծագործությունը» և «Եղիշե Չարենցի արվեստը» վերնագրերով):

    Բանալի բառերԵղիշե Չարենց Կարս Երևան Թիֆլիս Մոսկվա բանաստեղծություն պոեմ դեկլարացիա գրական խմբակցություն բանավեճ Մյասնիկյան Խանջյան Ստալին:

    Բեռնել

  • Քրիստինե Կոստիկյան - Քրիստոնյաները Շաքիի շրջանում և մահմեդականացած ուդի հայերի խնդրագիրը (IX–XIX դդ.)
    15 Էջ | 30-45 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-30 |

    Ստացվել է՝ 2023-02-25 | Գրախոսվել է՝ 2023-03-27 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Արևելյան Այսրկովկասի քրիստոնյա բնակչության իսլամացման գործընթացը սկսվել էր դեռևս տարածաշրջանի արաբական նվաճման ժամանակաշրջանից՝ VIII դարից: Այն՝ հակառակ տեղի քրիստոնյաներին դավանափոխությունից ետ պահելու Աղվանից եկեղեցու մշտական ջանքերին ու պայքարին, կարողացել է դարերի ընթացքում տեղի և հարևան մահմեդական իշխանությունների խրախուսմամբ մեծ հաջողություններ գրանցել: Թեև Հայ Առաքելական եկեղեցու և նրան ենթակա Աղվանից եկեղեցու հետևորդները հիմնականում տիրապետում էին հայերենին ու շարունակում էին մեծ թիվ կազմել ընդհուպ մինչև XIX դ., այնուամենայնիվ, մահմեդական տիրապետությունը տարածաշրջանում՝ սկսած XI դ. Սելջուկյան ժամանակաշրջանից, աստիճանաբար փոխել էր ու շարունակում էր փոխել տեղի բնակչության էթնիկ և կրոնական դիմագիծը:

    Բանալի բառերՇաքի քրիստոնյա հայ ուդի մահմեդականացում Աղվանից եկեղեցի խանություն խնդրագիր։

    Բեռնել

  • Ֆելիքս Մովսիսյան - «Մասյաց աղավնին» ամերիկյան քաղաքացիական պատերազմի մասին
    21 Էջ | 132-153 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-128 |

    Ստացվել է՝ 2021-09-02 | Գրախոսվել է՝ 2021-09-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-02-07

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Ամերիկյան քաղաքացիական պատերազմը, որը «տևեց չորս տարի և վերջ դրեց առնվազն մեկ միլիոն զինվորների ու խաղաղ քաղաքացիների կյանքին, ամենամեծ պատերազմն էր, որ երբևէ մղվել էր Նոր աշխարհում»: Այդ պատերազմին հյուսիսի բանակի շարքերում մասնակցել են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող սակավաթիվ հայ համայնքի անդամներից 30-ը և զորակոչված մեկ շարքային զինվոր: Քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1863 թ., Նյու Յորքում բժշկի մասնագիտություն ստացած կոստանդնուպոլսեցի Կարապետ Գալուստյանը, ակնեցի Պարոնիկ Մաթևոսյանը և վիրաբույժ Սիմոն Մինասյանը ծառայել են Ֆիլադելֆիայի զինվորական հոսպիտալներում:

    Բանալի բառեր«Մասյաց աղավնի» հյուսիս հարավ իշխանություն ստրկություն պատերազմ երկպառակություն խռովություն միասնություն համերաշխություն Աբրահամ Լինքոլն:

    Բեռնել

  • Սուրեն Սարգսյան - Հաճընի հերոսամարտը. պարտության պատճառները և պատասխանատվության հարցը
    12 Էջ | 34-46 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-34 |

    Ստացվել է՝ 2022-03-11 | Գրախոսվել է՝ 2022-03-23 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-07

    Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն

    1375 թ. Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Հաճընին տիրացավ Օսմանյան Թուրքիան։ Եղեռնի տարիներին տարագրության ու ջարդերի ենթարկվեցին նաև հաճընցիները: 1918 թ. հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարից հետո, Կիլիկիան զինագրավված ֆրանսիական ուժերի ղեկավար գնդապետ Էդուարդ Բրեմոնը , ժամանելով Կիլիկիա, հայտարարեց, որ հայերը պետք է «տեր դառնան իրենց երկրին: Մենք պիտի առաջնորդենք զիրենք, մինչև որ անոնք աճին և սկսին ինքզինքնին կառավարելու գործին հաջողիլ» և «պէտք է այժմէն պատրաստէք վարչագէտ մարդիկ երկրին վարչութիւնը ձեռք աենելու համար»:

    Բանալի բառերԿիլիկիա Հաճըն հերոսամարտ ինքնավարություն տնտեսական շահեր ինքնապաշտպանություն պարտություն ֆրանսիական զինվորական իշխանություն:

    Բեռնել

  • Գոռ Մարգարյան - Շիլթաղաթ երևույթի և հարկային եզրույթի նշանակությունն ու կիրառության առանձնահատկությունները (XIV– XVIII դդ.)
    12 Էջ | 257-269 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-257 |

    Ստացվել է՝ 2022-02-09 | Գրախոսվել է՝ 2022-03-11 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-27

    Տպագրված է 2022 N 2 (220) / Արևելագիտություն

    Իլխանության սոցիալ-տնտեսական կյանքի ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես հպատակ ժողովուրդների (հայեր, պարսիկներ, վրացիներ, ասորիներ և այլն) պատմության ուսումնասիրության տեսանկյունից։ Իլխանությունում կենտրոնական իշխանության թուլացմանը զուգահեռ՝ լայն տարածում էին ստացել բարձրաստիճան պետական պաշտոնյաների չարաշահումները, կաշառակերությունը, գանձագողությունը և այլ արատավոր երևույթներ։

    Բանալի բառերշիլթաղաթ իլխաններ հարկեր և տուրքեր հարկային համակարգ հրովարտակ անօրինական հարկեր։

    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Սարգիս Մեհրաբյան (Խանասորի Վարդան)
    26 Էջ | 3-29 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-3 |

    Ստացվել է՝ 2022-07-14 | Գրախոսվել է՝ 2022-10-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից էր Սարգիս (Սերգեյ) Մեհրաբյանը: Հասարակությանը նա հայտնի է Խանասորի Վարդան, Վարդան, Վահե Սյունի, իսկ երգերում՝ Շատախի առյուծ անուններով: Ս. Մեհրաբյանը ծնվել է 1867 թ. օգոստոսի 10-ին Շուշիում : Սովորել է տեղի թեմական դպրոցում: Ուսանելու տարիներին ընթերցել է ընդհատակում հրատարակվող խմորատիպ թերթեր՝ «Նժդեհ», «Մունետիկ» , «Նոր-Սերունդ» և Մկրտիչ Փորթուգալյանի տպագիր «Արմենիա» պարբերականը, նաև՝ հայ գրողների, հատկապես՝ Րաֆֆու հայրենասիրական վեպերը, որոնք աստիճանաբար ձևավորել են նրա աշխարհայացքը:

    Բանալի բառերՍ. Մեհրաբյան Շուշի Վան Սևքարեցի Սաքո Խանասոր Ս. Զավարյան Կիլիկիա Ռոստոմ հայ-թաթարական բախումներ Առաջին համաշխարհային պատերազմ կամավորական շարժում ցեղասպանություն Ա. Մանուկյան Երևան Բաքու:

    Բեռնել

  • Արսեն Հարությունյան - Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս տաճարի պատկերաքանդակները և դրանց հավանական վարպետը
    13 Էջ | 145-158 |

    Ստացվել է՝ 2020-09-29 | Գրախոսվել է՝ 2020-10-07 | Ընդունվել տպագրության՝ 2021-01-29

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակութային նշանավոր կենտ­րոն­­ներից է Տաթևի վանական համալիրը, որի գլխավոր՝ Ս. Պողոս-Պետրոս տա­ճարը կառուցվել է վանքի հնագույն՝ վաղմիջնադարյան խարխուլ եկեղեցու տեղում: Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի հաղորդմամբ՝ տա­ճարի կա­ռուցման պատճառը Սյունյաց մետրոպոլիտ Հովհան­նես եպիս­կոպոսի տե­սիլքն էր, համաձայն որի՝ երազում հրեշտակը քանիցս հրա­մա­յել է կա­ռուցել նոր եկեղեցի՝ նախանշելով նրա տեղն ու անունը՝ հին եկե­ղե­ցու տե­ղում, սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի անվամբ. «… ի տես­լեան հրա­ման առնու ի հրեշտակէ զհինն ի բաց դնել և նոր առնել սկիզբն շինու­ածոյ եկեղեցւոյն … յանուն սուրբ և գլխաւոր առաքելոցն՝ վի­մին Պետրոսի և առաքելոյն Պօղոսի»:

    Բանալի բառեր Տաթևի վանք Ս. Պողոս-Պետրոս տաճար պատկերա­քանդակ Ստ. Օրբելյան Ստ. Մնացականյան դիմաքանդակ վիշապ-օձ խորշ երեսակալ իշխան Եղիա վարդպետ:

    Բեռնել

  • Ալինա Ղարիբյան - Խանդութի կերպարի առասպելաբանական հիմքերը "Սասնա ծռեր" էպոսում
    22 Էջ | 104-126 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-104 |

    Ստացվել է՝ 2024-11-07 | Գրախոսվել է՝ 2025-02-02 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Գրականագիտություն

    "Սասնա ծռեր" էպոսում Խանդութը ներկայանում է իբրև հերոսականության, նվիրումի, անձնազոհության բացառիկ որակներով օժտված հերոսուհի: Այդ հատկանիշները նպաստում են կողակցի՝ Դավթի կերպարի ավելի ամբողջական ընկալմանը: Խանդութին առնչվող մոտիվներն աչքի են ընկնում առատությամբ և բազմազանությամբ, ինչի շնորհիվ էպոսի կանանց մեջ նրա կերպարը նույնպես ամենաամբողջականն ու կատարյալն է դառնում: Քննելով "Սասնա ծռեր" էպոսի 94 պատումներում Խանդութի կերպարի շուրջ հյուսված դիպաշարերն ու մոտիվները՝ հաշվի ենք առել տիպաբանական երեք խմբերում (Մոկս, Մուշ, Սասուն) առկա առանձնահատկությունները:

    Բանալի բառեր"Սասնա ծռեր" էպոս Խանդութ մոտիվ մայրաստվածուհի ամազոնուհի հերոսական կին Կույս դիցուհի վիշապամարտիկ առասպելաբանություն Անահիտ դիցուհի։

    Բեռնել

  • Արմեն Կարապետյան - Հայ կամավորական շարժման լուսաբանումը Հորիզոն թերթում (1914 թ․ հոկտեմբեր – 1916 թ․ հուլիս)
    16 Էջ | 41-57 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-41 |

    Ստացվել է՝ 2025-09-07 | Գրախոսվել է՝ 2025-10-31 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն

    Հայ կամավորական շարժումը պայմանավորված էր հայության պատմաքաղաքական ճակատագրի նախորդ ընթացքով, երբ XIX դարավերջից Արևմտյան Հայաստանում սկիզբ առավ ֆիդայական շարժումը՝ զինյալ դիմակայությունն ընդդեմ Օսմանյան կայսրությունում արևմտահայության ստրկացված իրավիճակի։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը աշխարհասփյուռ հայությանը հույս ներշնչեց, որ եկել է այն բաղձալի պահը, երբ օրակարգում է հայտնվում արևմտահայության ազատագրության հիմնահարցը։ Ինչն էլ առիթ հանդիսացավ, որ հայության տարբեր հատվածների մեջ կամավորական շարժումը լայն թափ ստանա։

    Բանալի բառերԱռաջին համաշխարհային պատերազմ կամավորական գնդեր "Հորիզոն" պարբերական կոտորածներ գաղթականներ ինքնապաշտպանական մարտեր ցարական իշխանություն հերոս հրամանատարներ ազատագրված Վան

    Բեռնել

  • Աշոտ Մանուչարյան - Սյունյաց գահակալ իշխանների Արևիքի ճյուղը
    6 Էջ | 193-199 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-193 |

    Ստացվել է՝ 2025-11-05 | Գրախոսվել է՝ 2025-11-11 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Հնագիտություն

    ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում վիմագրագիտական հավաքչական գործունեության, շրջագայությունների ընթացքում ընդօրինակված արձանագրությունների շարքում առանձնանում են X դարի առաջին կեսի չորս խաչքարային հիշատակագրություններ, որոնցում, ըստ էության, հիշատակվում են Սյունյաց լեռնաշխարհի պատմական Արևիք գավառի գահակալ իշխաններ: Նրանց մասին պատմագիրները լռում են:

    Բանալի բառերՍյունիք Արևիք Մեղրի գահակալ իշխան եկեղեցի խաչքար վիմագիր

    Բեռնել

  • Աշոտ Սարգսյան - Ագաթանգեղոսի Հայոց պատմության ստեղծման ազգային-կրոնական միջավայրը և քաղաքական նպատակը
    22 Էջ | 3-25 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-3 |

    Ստացվել է՝ 2025-12-20 | Գրախոսվել է՝ 2026-02-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Պատմություն

    Հայ քաղաքական միտքը IV–V դարերի սահմանագլխին ձևակերպեց ազգային (աշխարհիկ ու հոգևոր) իշխանության պահպանման օրակարգ՝ դրա լուծման միջոցը համարելով քրիստոնեության լիակատար ու վերջնական տարածումը, այն ջերմեռանդ հավատի, հայ մարդու ինքնության առանցքի վերածումը։ Ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»՝ IV դարի սկզբին Տրդատ Գ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ջանքերով քրիստոնեությունն ընդունվել, լիակատար տարածվել ու արմատավորվել է ամբողջ երկրով մեկ։ Մինչդեռ V դարի պատմիչները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում՝ համարելով, որ նոր կրոնի տարածումը խիստ մակերեսային էր, իսկ դրա պատճառը Աստվածաշունչը հայերենով չունենալն էր։ Իրականում նաև այլ, ավելի լուրջ խոչընդոտներ են եղել նոր կրոնի տարածման և արմատավորման ճանապարհին, որոնց մասին պատմիչները լռում են կամ նրանց տեղեկությունները անուղղակի են։

    Բանալի բառերԱգաթանգեղոս "Հայոց պատմություն" քաղաքական օրակարգ կրոնական իրավիճակ ազգային ինքնություն զինվորական խավ եկեղեցու իշխանություն Աստվածաշնչի թարգմանություն։

    Բեռնել