Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Անուշավան Զաքարյան - Սերգեյ Գորոդեցկու դասախոսությունը Հայկական հարցի մասին (Բաթումի, 1919 թ.) (ռուս.)
    7 Էջ | 164-171 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-164 |

    Ստացվել է՝ 2023-12-11 | Գրախոսվել է՝ 2024-01-15 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրականագիտություն

    XX դարի 10-ական թվականների երկրորդ կեսի հայ իրականության բազմազան կողմերի լուսաբանման ու գնահատման, նոր փաստերի, մանրամասների վերհանման գործում անգնահատելի ներդրում ունի ռուս անվանի բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ և հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկին (1884–1967): Գործելով ու ապրելով նախ Արևմտյան Հայաստանում, ապա Անդրկովկասում (1916–1921 թթ.)՝ նա ակնդետ հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, երկրի ներքին ու արտաքին դրությանը և իր հուժկու ձայնը բարձրացնում հանուն հայ ժողովրդի արդար պայքարի:

    Բանալի բառերՍերգեյ Գորոդեցկի Հայկական հարց դասախոսություն Բաթումի 1919 թ.

    Բեռնել

  • Քնար Հարությունյան - Գրիգոր Բ. Վկայասերի ձեռագրական ժառանգությունը (ըստ մատենագրական և հիշատակարանային տեղեկությունների)
    17 Էջ | 146-163 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-146 |

    Ստացվել է՝ 2022-11-21 | Գրախոսվել է՝ 2022-11-23 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Դարեր շարունակ հայոց կաթողիկոսների բազմարդյուն գործունեության կարևոր ասպարեզներից մեկը հայ գրքի ու մատենագրության ստեղծման հովանավորությունն ու մեկենասությունն է: Հայոց հայրապետները ոչ միայն հովանավորել են հայ գրի ու դպրության զարգացումը, այլև շատերը թողել են մատենագրական հարուստ ժառանգություն, պատվիրել և ստացել են ձեռագրեր (ապա՝ տպագիր գրքեր) իրենց, կաթողիկոսական գրադարանի, վանքերի ու այլոց համար, իսկ ոմանք էլ ժամանակ են գտել՝ անձամբ ընդօրինակելու ձեռագիր մատյաններ:

    Բանալի բառերհայերեն ձեռագիր մատյան կաթողիկոս կաթողիկոսների ձեռագրական ժառանգություն Գրիգոր Բ. Վկայասեր հիշատակարան հայ մատենագրություն ձեռագրացուցակ:

    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Գոյության առեղծվածի խնդիրը Եղիա Տեմիրճիպաշյանի մտածողության համակարգում
    10 Էջ | 164-174 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-164 |

    Ստացվել է՝ 2022-12-19 | Գրախոսվել է՝ 2022-12-20 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Արևմտահայ բանաստեղծ, արձակագիր, իմաստասեր Եղիա Տեմիրճիպաշյանի (1851–1908 թթ.) գործունեության ակտիվ շրջանում՝ XIX դ. վերջին քառորդին, գոյության առեղծվածի՝ նյութի և հոգու, կյանքի, մահվան ու անմահության հարցերը տևական քննարկման էին ենթարկվում ժամանակի հայ և համաշխարհային գրական-գիտական-իմաստասիրական մտքի կողմից: «Իմաստասէրք ոմանք կ՚ենթադրեն, թէ մարդկային մեծ ամբողջն միայն անկորնչելի,– գրում էր Եղիշէ վրդ. Այվազեանը,– եւ թէ անձնիւր կեանք, իւր անհատութեան մէջ, երեւոյթ մի է անցաւոր եւ խաբուսիկ:

    Բանալի բառերԵղիա Տեմիրճիպաշյան նյութ հոգի կյանք մահ սեր գոյություն պարզ բարդ առեղծված Նիրվանա:

    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Հովհաննես Նալբանդյան. հայ առաջին խոշոր ջութակա¬հարը
    22 Էջ | 26-48 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-26 |

    Ստացվել է՝ 2022-02-21 | Գրախոսվել է՝ 2022-03-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-10

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    «Ես մեծ հաճույքով լսեցի Լեոպոլդ Աուերի շատ հայտնի ուսանող Հովհաննես Ռոմանովիչ Նալբանդյանին, որը ջութակահարի մեծ տաղանդ ունի» . ահավասիկ աշխարհահռչակ ջութակահար Պաբլո դե Սարասատեի կարծիքը Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտ, տակավին 24-ամյա հայ տաղանդավոր ջութակահար, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1926), ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937) Հովհաննես Առաքելի (Ռոմանի) Նալբանդյանի (15 սեպտեմբերի 1871, Սիմֆերոպոլ– 23 փետրվարի 1942, Տաշքենդ) մասին Լոնդոնում 1895 թ. տեղի ունեցած նրանց հանդիպումից հետո:

    Բանալի բառերՀովհաննես Նալբանդյան արտիստ ջութակահար-վիրտուոզ մանկավարժ Պետերբուրգի կոնսերվատորիա հուշագրություն Պ. Սարասատե Լ. Աուեր:

    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Գարեգին Սրվանձտյանցի բանահավաքչական ու ազգագրական գործունեությունը
    9 Էջ | 122-131 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-118 |

    Ստացվել է՝ 2022-01-20 | Գրախոսվել է՝ 2022-03-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-09

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը (1840–1892 թթ.) հայ ժողովրդի ամենամեծ երախտավորներից մեկն է՝ թե՛ որպես հոգևոր, ազգային-հասարակական նվիրյալ գործիչ, թե՛ որպես անզուգական բանասեր, բանահավաք ու ազգագրագետ: Հատկանշական է, որ նրա գործունեությունը տասնամյակներ շարունակ շաղկապված է եղել երջանկահիշատակ Մկրտիչ Խրիմյանի՝ Խրիմյան Հայրիկի կյանքին ու գործունեությանը: Բավական է հիշել, որ Գ. Սրվանձտյանցը եղել է 1850-ականի կեսերին Խրիմյանի հիմնած «Արծուի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալը, որտեղ և տպագրվել են նրա՝ ազգային-ազատագրական պայքարի գաղափարով ներշնչված առաջին ծանրակշիռ հոդվածները:

    Բանալի բառերԳարեգին Սրվանձտյանց բանասեր բանահավաք ազգագրագետ «Թորոս Աղբար» «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» Արաբկիր քաղաք արվեստ մշակույթ Մատենադարան:

    Բեռնել

  • Անի Սարատիկյան - Որոշ դիտարկումներ դեղաբույսերի և գրավոր աղբյուրներում դրանց հիշատակությունների շուրջ (ըստ Սյունիքի դաշտային-ազգագրական նյութերի)
    8 Էջ | 194-202 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-194 |

    Ստացվել է՝ 2022-09-16 | Գրախոսվել է՝ 2022-09-19 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Ազգագրություն

    Ժողովրդական բժշկությունը, չնայած արդի բժշկական հաստատությունների ու դրանց տրամադրած ծառայությունների համեմատաբար հասանելի լինելուն, դեռևս պահպանել է իր կարևորությունը հատկապես գյուղական բնակավայրերում և կիրառվում է հիմնականում կենցաղային մակարդակում։ Ժողովրդական բժշկության, մասնավորապես՝ բուսաբուժության միջոցով մարդիկ փորձում են կարգավորել կամ բուժել հիմնականում շնչառական, մարսողական, սրտանոթային, միզասեռական և հենաշարժիչ համակարգերի թեթև ծանրության խնդիրները:

    Բանալի բառերՍյունիք դեղաբույսեր բուսաբուժություն ժողովրդական բժշկություն միջնադար բժշկարաններ ձեռագրեր հավատալիքներ էթնոբուսաբանություն դաշտային նյութեր:

    Բեռնել

  • Աստղիկ Իսրայելյան - Հայաստանի պատմության թանգարանի XVIII–XX դդ. ուխտի ընծաների ժողովածուները (ռուս.)
    13 Էջ | 111-124 |

    Ստացվել է՝ 2021-02-12 | Գրախոսվել է՝ 2021-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-12

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայաստանի պատմության թանգարանում պահվող ազգագրական ժողո­վածուներում կան այն­պիսի առարկաներ, որոնք լույս են սփռում ժողովրդի ավանդույթների, հավատալիքների և ծեսերի որո­շակի առանձնահատ­կութ­յուն­ների վրա: Թանգարանում կան սրբերին նվիրաբերվող առարկաների նմուշներ, որոնք տար­բերվում են ընդունված զոհաբերությունից: Դրանք ուխտի ընծա­ներն են, որոնք մարդիկ սրբերից օգնություն հայցելու, իրենց իղձերն իրա­կա­նացնելու նպա­տակով որպես նվիրաբերություն տանում էին սրբավայրեր (եկե­ղեցի, վանք, մա­տուռ, խաչքար, սուրբ ծառ, այնպիսի տուն, որտեղ սր­բա­զան անկ­յուն կար):

    Բանալի բառերուխտ նվիրաբերություն սրբավայր բուժում երախ­տա­­գիտություն երկաթե մարդուկներ մարմնի մասեր վզի օղակ խաչ:

    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Եղիա Տեմիրճիպաշյան. բազմավաստակ գրողն ու մտավորականը
    14 Էջ | 31-45 |

    Ստացվել է՝ 2021-05-13 | Գրախոսվել է՝ 2021-05-26 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-15

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Գրող, հրապարակագիր, իմաստասեր, մանկավարժ, խմբագիր Եղիա Տեմիրճիպաշյանն առանձնահատուկ տեղ է գրավում հայ գրականության պատմության և, մասնավորապես, XIX դարի վերջին քառորդի ազգային-հասարակական, կրթական-մշակութային զարգացման մեջ:Ե. Տեմիրճիպաշյանը ծնվել է 1851 թ. մայիսի 8-ին Կ. Պոլսի Հասգյուղ թաղամասում, Երևանից Թիֆլիս, ապա նաև Կ. Պոլիս տեղափոխված ազնվա¬տոհմիկ Տեմիրճիպաշյանների ընտանիքում:

    Բանալի բառերԵ. Տեմիրճիպաշյան հրապարակագիր իմաստասեր մանկավարժ խմբագիր «Երկրագունտ» «Գրական և իմաստասիրական շարժում» նորարար:

    Բեռնել

  • Նարեկ Մարտիրոսյան - Հողային հարցի լուծման ուղիներն ըստ օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների (1910–1912 թթ.)
    14 Էջ | 195-209 |

    Ստացվել է՝ 2021-05-07 | Գրախոսվել է՝ 2021-06-15 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-23

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    XIX դարավերջին և XX դարասկզբին Արևմտյան Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական, ազգային և այլ բնույթի բազմաթիվ խնդիրների մեջ շարունակում էր առաջնային մնալ հողային հարցը: Այս խնդիրն ի հայտ էր եկել արևմտահայության ունեզրկման, ցեղասպանության, ապօրինի հարկահանության, մահմեդականների վերաբնակեցման և այլ կամայականությունների արդյունքում:

    Բանալի բառերօսմանյան խորհրդարան հայ պատգամավորներ Արևմտյան Հայաստան հողային հարց Կ. Պոլսի Հայոց պատրիարքարան հողային գրավումների հանձնաժողով հողային օրենսգիրք կայսերական հրովարտակ:

    Բեռնել

  • Շողեր Մինասյան, Արմեն Սարգսյան - Ռուսերեն փոխառյալ բաղադրիչով դարձվածները Ղարաբաղի բարբառում
    16 Էջ | 144-160 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-144 |

    Ստացվել է՝ 2025-11-14 | Գրախոսվել է՝ 2026-01-11 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն

    Ղարաբաղի բարբառի փոխառյալ բառերը ռուսերենում ունեցած իրենց իմաստների համեմատությամբ կարող են պահպանած լինել իմաստը կամ ենթարկվել իմաստային տարբեր փոփոխությունների։ Իմաստափոխության դրսևորումներից մեկը քննվող բառերի՝ դարձվածների կազմում հանդես գալու իրողությունն է։ Դարձվածները հիմնականում կազմված են փոխառյալ ստորադաս և հայերեն գերադաս բաղադրիչներից։ Հաղորդակցական արժեք ունեցող, այսինքն՝ նախադասություն դարձվածային միավորները անհամեմատ քիչ են, դրանք ունեն հիմնականում պարզ կառուցվածք, կան նաև միակազմ նախադասություն դարձվածային միավորներ։

    Բանալի բառերՂարաբաղի բարբառ ռուսերեն բառապաշար փոխառություն դարձված իմաստափոխություն արմատ ածանց:

    Բեռնել